Добавить в избранное

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՒ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՒ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտու­թյունը

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփո­խու­թյուն­ներ և լրացումներ կատարելու մասին ու «Պետական պաշտոններ և պետական ծառա­յության պաշ­տոններ զբա­ղեց­նող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կա­տ­արելու մասին օրենք­ների նա­խա­գծերի ընդու­նու­մը պայ­մա­նավորված է Ազգային անվտան­գու­թյան ծա­ռա­յության սահ­մանապահ զորքերում, օպերատիվ-հետախուզական գործու­նեու­թյան իրակա­նաց­նող, ինչ­պես նաև հատուկ ստո­րա­բա­ժա­նում­ներում ծառայության անցնելու գրավ­չությունն ու շա­հագրգռվա­ծու­թյունը մեծաց­նե­լու, պատշաճ մասնագիտական պատ­րաստ­վա­ծություն ապա­հո­վե­լու, ծառայողների աշխա­տա­վար­ձերը բարձրացնելու և կադրերի արտա­հոս­քը կանխելու անհրա­ժեշտությամբ:

Մասնավորապես, հաշվի առնելով ներկայիս անվտանգային լուրջ մարտահրավերները, այդ թվում՝ այն հանգամանքը, որ Ազգային անվտան­գության ծառայության սահմանապահ զոր­քերը փու­լային տարբերակով Պաշտպանության նախարա­րու­թյու­նից ընդունելու են հայ-ադրբե­ջա­նա­կան պե­տական ամբողջ սահմանի պահպանությունը՝ հրամայական է Ազգային անվտանգության ծա­­ռա­­յու­թյունը համալրել որակյալ և բանիմաց կադրերով՝ գրավիչ դարձ­նե­լով ծառայությունն ազ­գային անվտան­գության մարմիններում ընդհանրապես, իսկ օպերատիվ-հետախուզական գոր­ծու­­նեու­թյան իրա­կանացնող, ինչպես նաև հատուկ ստո­րա­բա­ժա­նում­նե­րում ու սահմանապահ զոր­քերում (այ­սու­հետ՝ համապատասխան ստորաբաժանումներ) հատ­­կա­­պես, ինչպես նաև կան­խել կադրերի ար­տա­հոսքը համակարգից՝ վերը նշված ստորա­բա­ժա­նում­ներում ծառայողների հա­մար նա­խա­տե­սելով լրացուցիչ սոցիալական երաշխիքներ:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկվում է ներդնել ազգային անվտանգության մար­­մին­նե­րում պե­տական սահմանի պահպանության կամ օպերատիվ-հետախուզական գոր­ծու­­­նեու­թյան իրակա­նաց­ման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վե­­րահսկման գոր­ծա­ռույթ­ներ ունեցող պաշտոններ զբաղեցնող ծառա­յող­նե­րի ատես­տա­­վոր­ման համակարգ, որի արդյունքներով համապատասխան ծառայողների համար կհաշվարկվի հա­­վե­լավճար: Ատեստավորման կարգը, պե­տա­կան սահ­­մանի պահպանության, օպերատիվ-հե­տա­խուզական գործունեության իրա­կա­նաց­ման, հատուկ առաջադրանքների կատարման, պլա­նա­վոր­ման, վե­րահսկման գործա­ռույթ­նե­րի շրջա­նա­կը, ինչպես նաև հավելավճարի չա­փե­րը և վճար­ման կարգը կսահ­ման­վեն Կա­ռա­վարության որոշ­մամբ:

Առաջարկվում է հավելավճար հաշվարկելու նպատակով ատես­տա­վորումն իրականացնել պար­­տադիրության սկզբունքով, ինչը կխթանի համապատասխան ստորաբաժանումների ծա­ռա­յող­ների մոտ պատշաճ մասնագիտական պատրաստվածության ապահովմանը և պահ­պան­մա­նը: Միա­ժա­մանակ, այն ծառայողներին, որոնց համար ատեստավորման արդյունք­նե­րով հաշ­վարկ­վել է հավ­ե­լա­վճար, այն կվճարվի 3 տարի ժամկետով, իսկ հավելավճարի վճարումը շա­րու­նակ­վելու հա­մար՝ ծառայողը ստիպված կլինի անցնել նոր ատեստավորում:

Միաժամանակ, ատեստավորման արդյունքներով հա­վե­լավճար ստանալու կամ հավե­լավճա­­րի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած ծա­ռայողը նոր ատես­տա­վորում անց­նելու համար մեկ տարվա ընթացքում կկարողանա դիմել ոչ ավելի, քան երկու անգամ, որի արդ­յունք­նե­րով հավելավճար ստա­նալու իրավունք ձեռք բերելու դեպքում հա­վե­լավճարը կհաշ­վարկվի այդ իրավունքի ձեռք­բերման օրվանից:

Ընդ, որում երկրորդ անգամ նոր ատեստա­վո­րման արդյունքներով հա­վե­լավճար ստա­նա­լու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած ծա­ռայողները, կա­զ­ատ­­­վեն զբաղեցրած համապատասխան պաշ­տոնից և կթողնվեն կադրերի տրամադրության տակ մինչև 2 ամիս ժամկետով: Նշված ծառայողներին 2 ամսվա ընթացքում կառաջարկվի նրա կրթու­թյանը և նախկինում զբաղեցրած պաշտոնի խմբին կամ դրանից մեկ աստիճան ցածր խմբին համապատասխանող և ազգային անվտանգության մարմիններում ոչ պե­տա­կան սահմանի պահ­պանության կամ օպերատիվ-հետախուզական գործու­նեու­թյան իրա­կա­նաց­­ման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վե­րահսկման գոր­ծա­ռույթ­ներ ունեցող պաշտոն, իսկ տվյալ պաշտոնին նշանակվելու համաձայն չլինելու դեպ­քում, կադ­րերի տրա­մադ­րու­թյան տակ գտնվելու սահ­ման­ված ժամկետը լրանալուց հետո՝ ծառայողն օրենքով սահմանված կարգով կարձակ­վի ծառայությունից:

Բացի այդ, առաջարկվում է նախատեսել իրավակարգավորում, համաձայն որի՝ հա­վե­լավճա­­րի հաշվարկման կարգը և հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցնելու հիմ­քերը կսահ­ման­վեն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նորմատիվ հրա­մանով:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վար­­­ձատ­րության մասին» օրենքում առաջարկվող լրացումներն ածանցյալ են «Ազգային անվտան­­­գու­թյան մարմիններում ծառայության մասին» օրենքում առաջարկվող իրավա­կար­գա­վորումներից:

Նախագծի ընդունումից հետո առաջացող ծախսերը ֆինանսավորվելու են ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Միաժամանակ, հաշվի առնելով, որ ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափը սահմանվելու է ՀՀ կառավարության որոշմամբ, կանխատեսվող բյուջետային ծախսերին հնարավոր է անդրադառնալ նշված որոշման նախագծի շրջանակներում:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում վերը նշված կարևորագույն ոլորտներում կապահովվի պատշաճ մասնագիտական պատրաստվածություն, միաժամանակ, բարձրացնելով համա­պա­տաս­­խան ստորաբաժանումների ծառայողների աշխատավարձերը: Բացի այդ կմեծանա հա­մա­­­պա­տաս­խան ստո­րա­բա­ժա­նում­ներում ծառայության անցնելու գրավչությունն ու շա­հագրգռվա­­­­ծու­թյունը, ինչի արդյունքում վերջիններս կհա­մալրվեն բանիմաց կադրերով, ինչ­պես նաև կկանխվի կադրերի արտահոսքը դրանցից:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմա­վա­րու­թյուն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմա­վա­րու­թյուն­ներ

Նախագծի ընդունումը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագ­րի 1-ին գլխի Ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգը պար­­բերությունից, համաձայն որի  ՀՀ ներքին և արտաքին անվտանգության, կայունության, հա­սարակության բնա­կա­նոն գործունեության կարևորագույն նախապայմաններից է նաև համ­ապա­տաս­խան որակյալ կադրերով համալրվող և հասարակության վստահությունը վայելող ազգային անվտան­գության մար­մինների առկայությունը: Հետախուզության, հակա­հետա­խու­զու­թյան և ահաբեկչության դեմ պայ­քարի ուղղություններով տեսանելի և գոհացուցիչ արդյունք­նե­րի հաս­նե­լու համար գերակա խնդիր է ազգային անվտան­գու­թյան մարմինները տեխ­նի­կապես վե­րա­զի­նե­լը, որակյալ նոր կադ­րե­րով, անհրաժեշտ մաս­նա­գետ­ներով համալրելը: Ազ­գա­յին անվտան­գու­թյան մարմինների համար կադ­րերի պատրաստման, վե­րա­պատրաստման և որակավորման բարձ­րացման գործընթացի շա­րու­նակական կատա­րե­լա­գոր­ծումն այդ մար­մին­ների զարգացման և մասնագիտական կարողու­թյուն­ների խորացման առանց­քա­յին գոր­ծոն­ներից է:

Միաժամանակ, վերոհիշյալ պարբերության համաձայն՝ Ազգային անվտան­գու­թյան ծա­ռա­­յու­թյան սահմանապահ զորքերում անհրա­ժեշտ է իրականացնել բարեփոխումներ, այդ թվում՝ սահ­մա­­նա­­պահ զորքերի անձնակազմի թվի ավելացում՝ հաշվի առնելով այն հան­գա­ման­քը, որ Ազ­գային անվտան­գության ծառայության սահմանապահ զորքերը փուլային տար­բե­րակով Պաշտ­պա­նության նախարա­րու­թյու­նից ընդունելու են հայ-ադրբե­ջա­նական պետական ամ­բողջ սահ­մա­նի պահ­պա­նու­թյունը:

 

Ազգային անվտանգության ծառայություն

  • Обсуждалось

    27.12.2022 - 11.01.2023

  • Тип

    Закон

  • Область

    Безопасность

  • Министерство

    Служба национальной безопасности

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4441

Принт