Добавить в избранное

«Մաքսային մարմինների կողմից արգելանքի վերցված (արգելապահված) և սահմանված ժամկետում չպահանջված ապրանքների իրացման կարգը, ինչպես նաեվ փոխադրման (տեղափոխման), վերբեռնման (բեռնման, բեռնաթափման), պահպանման եվ իրացման կամ իրացման համար նախապատրաստման ծախսերի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԳԵԼԱՆՔԻ ՎԵՐՑՎԱԾ (ԱՐԳԵԼԱՊԱՀՎԱԾ) ԵՎ ՍԱՀՄԱՆԱՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՉՊԱՀԱՆՋՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ  ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ (ՏԵՂԱՓՈԽՄԱՆ), ՎԵՐԲԵՌՆՄԱՆ (ԲԵՌՆՄԱՆ, ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ), ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԿԱՄ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա խնդիրը.

 «Մաքսային մարմինների կողմից արգելանքի վերցված (արգելապահված) և սահմանաված ժամկետում չպահանջված ապրանքների իրացման  կարգը, ինչպես նաև փոխադրման (տեղափոխման), վերբեռնման (բեռնման, բեռնաթափման), պահպանման եվ իրացման կամ իրացման համար նախապատրաստման ծախսերի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 235-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ մասերի պահանջների իրականացումը ապահովելու նպատակով։

2 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 2022 թվականի հոկտեմբերի 17-ին ուժի մեջ է մտել «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ նոր օրենքը, որի 235-րդ հոդվածը կարգավորում է մաքսային մարմինների կողմից ապրանքներ և փաստաթղթեր արգելանքի վերցնելու առանձնահատկությունները։

Նշված հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 380-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան, Միության մաքսային օրենսգրքի 380-րդ հոդվածի կիրառման նպատակներով սահմանում է շուտ փչացող ապրանքների ցանկը:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ վերցված ապրանքների փոխադրման (տեղափոխման), վերաբեռնման (բեռնման, բեռնաթափման) և պահպանման ծախսերը կամ իրացման համար այդ ապրանքների նախապատրաստման կամ իրացման ծախսերը գերազանցում են այդ ապրանքների արժեքը, այդպիսի ապրանքների տնօրինումն իրականացվում է սույն օրենքին և Կառավարության սահմանած կարգին համապատասխան:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ մաքսային մարմինների կողմից վերցված ապրանքների տնօրինումը, այդ թվում՝ դրանց իրացումը, օգտագործումը կամ ոչնչացումը, ինչպես նաև այդ ապրանքների փոխադրման (տեղափոխման), վերաբեռնման (բեռնման, բեռնաթափման), պահպանման և իրացման կամ իրացման համար նախապատրաստման ծախսերի հաշվարկը կատարվում է սույն օրենքով և Կառավարության սահմանած կարգով:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ մաքսային մարմինների կողմից վերցված՝ Միության մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետում չպահանջված ապրանքների փոխադրման (տեղափոխման), վերաբեռնման (բեռնման, բեռնաթափման), պահպանման և իրացման կամ իրացման համար նախապատրաստման ծախսերը փոխհատուցվում են դրանց իրացումից ստացված գումարների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով:

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝  Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 383-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, սահմանում է մաքսային մարմինների կողմից վերցված ապրանքների իրացման և իրացմանն ուղղված աշխատանքների իրականացման, այդ թվում՝ բեռնման, բեռնաթափման, տեղափոխման, պահպանման և այլ ծախսերի փոխհատուցման կարգը՝ դրանց իրացումից ստացված միջոցների հաշվին:

Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ մաքսային մարմինների կողմից վերցված ապրանքների իրացումից ստացված միջոցները Միության մաքսային օրենսգրքի 382-րդ հոդվածով և 383-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ծախսերի փոխհատուցումից հետո Միության մաքսային օրենսգրքի 383-րդ հոդվածով սահմանված ժամկետում վերադարձվում են հայտարարատուին՝ Կառավարության սահմանած կարգով։

Վերոնշյալ իրավանորմերի իրացումը ապահովելու անհրաժեշտությունից ելնելով Նախագծով նախատեսվում է հաստատել մաքսային մարմինների կողմից արգելանքի վերցված (արգելապահված) և սահմանված ժամկետում չպահանջված ապրանքների իրացման կարգը, ինչպես նաև փոխադրման (տեղափոխման), վերաբեռնման (բեռնման, բեռնաթափման), պահպանման և իրացման կամ իրացման համար նախապատրաստման ծախսերի փոխհատուցման կարգը։

3 Առաջարկվող կարգավորման բնույթը.                 

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, այն է՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտն է, մշակվել է  «Մաքսային մարմինների կողմից արգելանքի վերցված (արգելապահված) և սահմանաված ժամկետում չպահանջված ապրանքների իրացման  կարգը, ինչպես նաև փոխադրման (տեղափոխման), վերբեռնման (բեռնման, բեռնաթափման), պահպանման եվ իրացման կամ իրացման համար նախապատրաստման ծախսերի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

    Նախագիծը մշակվել են ՀՀ ՊԵԿ կողմից:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 Նախագծի ընդունումը անմիջականորեն չի բխում ընդունած ռազմավարություններից։

        6 Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կհաստատվեն մաքսային մարմինների կողմից արգելանքի վերցված (արգելապահված) և սահմանված ժամկետում չպահանջված ապրանքների իրացման կարգը, ինչպես նաև փոխադրման (տեղափոխման), վերաբեռնման (բեռնման, բեռնաթափման), պահպանման և իրացման կամ իրացման համար նախապատրաստման ծախսերի փոխհատուցման կարգը։

  1. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.

    «Մաքսային մարմինների կողմից արգելանքի վերցված (արգելապահված) և սահմանաված ժամկետում չպահանջված ապրանքների իրացման  կարգը, ինչպես նաև փոխադրման (տեղափոխման), վերբեռնման (բեռնման, բեռնաթափման), պահպանման եվ իրացման կամ իրացման համար նախապատրաստման ծախսերի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Обсуждалось

    20.12.2022 - 04.01.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2168

Принт