Добавить в избранное

«Մաքսային մարմինների կողմից արգելանքի վերցված (արգելապահված) և սահմանված ժամկետում չպահանջված ապրանքների իրացման կարգը, ինչպես նաեվ փոխադրման (տեղափոխման), վերբեռնման (բեռնման, բեռնաթափման), պահպանման եվ իրացման կամ իրացման համար նախապատրաստման ծախսերի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԳԵԼԱՆՔԻ ՎԵՐՑՎԱԾ (ԱՐԳԵԼԱՊԱՀՎԱԾ) ԵՎ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՉՊԱՀԱՆՋՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ , ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ (ՏԵՂԱՓՈԽՄԱՆ), ՎԵՐԲԵՌՆՄԱՆ (ԲԵՌՆՄԱՆ, ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ), ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԿԱՄ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 235-րդ հոդվածի                  2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել մաքսային մարմինների կողմից արգելանքի վերցված (արգելապահված) և օրենքով սահմանված ժամկետում չպահանջված ապրանքների տնօրինման , ինչպես նաև փոխադրման (տեղափոխման), վերաբեռնման (բեռնման, բեռնաթափման), պահպանման և իրացման կամ իրացման համար նախապատրաստման ծախսերի հաշվարկման և ապրանքների փոխադրման (տեղափոխման), վերաբեռնման (բեռնման, բեռնաթափման) և պահպանման ծախսերի  փոխհատուցման կարգը` համաձայն հավելվածի:
  2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ապրանքների իրացումն իրականացնում է պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ը, իսկ օգտագործումը կամ ոչնչացումը, ինչպես նաև ապրանքների փոխադրման (տեղափոխման), վերաբեռնման (բեռնման, բեռնաթափման), պահպանման կամ իրացման համար նախապատրաստման ծախսերի հաշվարկը և փոխհատուցումը՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե):
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

                  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության ---- թվականի ------- -ի

թիվ – Ն որոշման

 

 

ԿԱՐԳ

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԳԵԼԱՆՔԻ ՎԵՐՑՎԱԾ (ԱՐԳԵԼԱՊԱՀՎԱԾ) ԵՎ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՉՊԱՀԱՆՋՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ (ՏԵՂԱՓՈԽՄԱՆ), ՎԵՐԲԵՌՆՄԱՆ (ԲԵՌՆՄԱՆ, ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ), ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԿԱՄ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

  1. Սույն կարգի դրույթները կիրառվում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից արգելանքի վերցված (արգելապահված) և օրենքով սահմանված ժամկետում չպահանջված ապրանքների տնօրինման հետ կապված հարաբերությունների նկատմամբ:
  2. Սույն կարգի իմաստով որպես արգելանքի վերցված (արգելապահված) ապրանքներ են համարվում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 51-րդ գլխով սահմանված կարգով արգելանքի վերցված (արգելապահված) ապրանքները:
  3. Սույն կարգով նախատեսված արգելապահված ապրանքների տնօրինման համար իրականացվում են հետևյալ գործողությունները՝

1) ապրանքների տեղափոխում, բեռնում և բեռնաթափում,

2) ապրանքների պահեստավորում,

3) ապրանքների պահպանման համար անհրաժեշտ պայմանների ապահովում,

4) ապրանքներն առանձին խմբաքանակների մասնատում (բաժանում),

5) ապրանքների տեսակավորում, այդ թվում՝ ապրանքների խմբաքանակներից փչացած և պիտանիության ժամկետն անցած ապրանքների առանձնացում,

6) ապրանքների իրացում,

7) ապրանքների իրացումը կազմակերպելիս, անհրաժեշտության դեպքում, ապրանքների փաթեթավորում, վերափաթեթավորում, մակնշում, նշագրում, դրոշմավորում (այդ թվում՝ ակցիզային դրոշմանիշերով) և այլն,

8) Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացման պետական մարմնի եզրակացության հիման վրա՝ ապրանքների խմբաքանակներից առանձնացված՝ փչացած և պիտանիության ժամկետն անցած ապրանքների մասին ակտի կազմում, այդ ապրանքների իրացում՝ երկրորդային նշանակության օգտագործման պիտանիության դեպքում, կամ ոչնչացում:

  1. Սույն կարգի իմաստով շուտ փչացող ապրանքներ են համարվում սույն հավելվածի ցանկում (այսուհետ` Ցանկ) ներառված ապրանքները, որոնց համար սահմանված պիտանիության ժամկետը արգելանքի վերցնելու պահին պակաս է մեկ տարուց:
  2. Ցանկում ներառված ապրանքների իրացման դեպքում սույն կարգի 3-րդ կետի 8-րդ ենթակետով նախատեսված գործողությունները կատարվում են` հաշվի առնելով Ցանկում նեարռված ապրանքների պիտանիության ժամկետները:
  3. Արգելանքի վերցված (արգելապահված) ապրանքների իրացման գործողությունների հետ կապված ծախսերը, դրանց իրացման նախապատրաստման և իրացման հետ կապված այլ ծախսերը փոխհատուցվում են նշված ապրանքների իրացումից ստացված գումարների հաշվին։
  4. Այն դեպքում, երբ արգելանքի վերցված (արգելապահված) ապրանքների իրացման հետ կապված նախատեսվող ծախսերը գերազանցում են դրանց արժեքը, այդպիսի ապրանքները ենթակա են օգտագործման, իսկ այն դեպքում, երբ նշված ապրանքները հնարավոր չէ օգտագործել նպատակային կամ երկրորդային նշանակությամբ՝ ոչնչացման: Սույն կետով նախատեսված ծախսերի հաշվարկը կատարվում է սույն կարգի 3-րդ կետով նախատեսված աշխատանքների կատարման համար նախատեսված ծախսերի հանրագումարից ելնելով։
  5. Սույն կարգի 7-րդ կետում նշված դեպքում ապրանքների օգտագործումն իրականացվում է նպատակային նշանակությամբ օգտագործելու կամ երկրորդային նշանակությամբ օգտագործելու միջոցով, ինչի ապահովման նպատակով մաքսային մարմնի կողմից նշված ապրանքները հանձնվում են Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտե։

9․  Ապրանքների իրացման գործընթացում առաջացած ծախսերը հաշվարկվում են բացառապես իրացման հետ կապված գործողություններից ելնելով, ընդ որում, իրացման յուրաքանչյուր գործողության իրականացման ընթացքում կատարված բոլոր ծախսերը պարտադիր պետք է հիմնավորված լինեն համապատասխան փաստաթղթերով:

  1. Ապրանքների իրացման հետ կապված առանձին գործողություններ՝ ապրանքների պահեստավորում, ապրանքների խմբաքանակներից փչացած և պիտանիության ժամկետն անցած ապրանքների առանձնացում, ոչնչացում, ապրանքների փաթեթավորում, վերափաթեթավորում, մակնշում, նշագրում, դրոշմավորում, իրականացվում են պետական եկամուտների կոմիտեի կողմից։ Նշված աշխատանքները պետական եկամուտների կոմիտեի կողմից կարող է իրականացվել համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների կողմից անհրաժեշտ ծառայություններ ձեռք բերելու միջոցով
  2. Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների իրացումը կազմակերպելիս ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները ստանում է մաքսային մարմինը
  3. Ապրանքների իրացումից ստացված գումարները մուտքագրվում են այդ նպատակով բացված հատուկ հաշվին:
  4. Ապրանքների իրացումից ստացված գումարներից պահվում են առաջին հերթին՝ այդ ապրանքները արգելանքի վերցնելու (արգելապահելու) օրվա դրությամբ հաշվարկված չափով ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարները, որոնք վճարման ենթակա կլինեին արգելանքի վերցված (արգելապահված) ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում, երկրորդ հերթին՝ արգելանքի վերցված (արգելապահված) ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման), փոխաբեռնման (բեռնման, դատարկման), պահպանման և իրացման հետ կապված ծախսերը:

       14․ Սույն կարգի 13-րդ կետով նախատեսված պահումները մաքսային մարմնի կողմից կատարվում են  ապրանքների իրացումից հետո 5-օրյա ժամկետում:

       15․ Սույն կարգի 13-րդ կետով նախատեսված ծախսերի փոխհատուցման նպատակով իրացման գումարների անբավարարության դեպքում՝ ծախսերը փոխհատուցվում են ապրանքների սեփականատերերի կամ այն անձանց կողմից, որոնց տիրապետման տակ գտնվել են ապրանքները, իսկ վերջիններիս բացակայության դեպքում՝ ապրանքների պահպանության համար կնքված պայմանագրով նախատեսված կարգով, իսկ պայմանագրի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

        16․ Մաքսային մարմինների կողմից արգելանքի վերցված (արգելապահված) և պահպանման ժամկետը լրացած ապրանքների տնօրինման գործընթացի կազմակերպման  պատասխանատու ստորաբաժանումը (այսուհետ՝ պատասխանատու ստորաբաժանում) սահմանվում է Կոմիտեի նախագահի հրամանով:

  1. Պատասխանատու ստորաբաժանում սահմանվելուց հետո մեկամսյա ժամկետում իրականացվում է սույն կարգի 1-ին կետով նախատեսված ապրանքների տնօրինման կազմակերպումը։
  2. Ապրանքների իրացումը կատարվում է աճուրդային կարգով :
  3. Ապրանքների իրացումը իրականացվում է «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ` հրապարակային սակարկությունների կազմակերպման եղանակով ։
  4. Սույն կարգի 13-րդ կետով նախատեսված նվազեցումները հաշվի առնելով՝ ապրանքների վաճառքից ստացված գումարները վերադարձվում են հայտարարատուներին, իսկ եթե ապրանքների հայտարարագիր չի ներկայացվել՝ ապրանքների սեփականատերերին, եթե մաքսային մարմինը տեղեկություններ ունի նրանց մասին և պայմանով, որ այդ անձինք դիմում են մաքսային մարմիններին՝ այդ ապրանքների վաճառքից միջոցների առկայության մասին ծանուցման ստացման օրվան հաջորդող 3 տարվա ընթացքում։
  5. Նվազեցումները կատարելու օրվանից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օր հետո մաքսային մարմինը պատվիրված փոստով` ստացման մասին հետադարձ ծանուցմամբ, այդ մասին ծանուցում է սույն կարգի 25-րդ կետով նախատեսված անձանց՝ արգելապահված ապրանքների վաճառքից ստացված միջոցների մնացորդը ստանալու մասին։ Եթե առկա է հնարավորություն այդ անձանց ծանուցել կապի ավելի արդյունավետ միջոցներով, այդ թվում՝ տեղեկատվության էլեկտրոնային ձևով փոխանցելու միջոցով, ապա մաքսային մարմինը այդ միջոցներով ծանուցում է նրանց՝ պատվիրված նամակ ուղարկելու հետ միաժամանակ։

22․ Արգելապահված ապրանքների վաճառքից ստացված միջոցների մնացորդի վերադարձն իրականացվում է հայտարարատուի կամ սեփականատիրոջ գրավոր դիմումի հիման վրա, որը ներկայացվում է մաքսային մարմին։

23․ Մաքսային մարմնի կողմից արգելապահված ապրանքների վաճառքից ստացված միջոցների մնացորդը վերադարձնելու դիմումի քննարկման ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել տասը աշխատանքային օրը՝ մաքսային մարմնի կողմից վերադարձի մասին դիմումը գրանցելու օրվանից:

  1. Արգելապահված ապրանքների վաճառքից ստացված միջոցների մնացորդի վերադարձը կատարվում է Հայաստանի Հանրապետության արժույթով միջոցների մնացորդի վերադարձման դիմումում նշված հաշվին:
  2. Եթե մաքսային մարմինը սույն կարգի 25-րդ կետով նախատեսված ժամկետում չի ստանում արգելապահված ապրանքների վաճառքից ստացված միջոցների մնացորդի վերադարձման դիմում, ապա դրանց չպահանջված գումարները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ։

26․ Յուրաքանչյուր եռամսյակ մաքսային մարմինը ապրանքների իրացման մասին հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանով հաստատված կարգով:

 

 

 

 

 

 

 

 

 

ՑԱՆԿ

ՇՈՒՏ ՓՉԱՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

  1. Սննդամթերք,
  2. Օծանելիքակոսմետիկական ապրանքներ,
  3. Դեղորայք, դեղամիջոցներ, դեղանյութեր,
  4. Կենցաղային քիմիայի ապրանքներ:

 

  • Обсуждалось

    20.12.2022 - 04.01.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2166

Принт

Связанные документы / ссылки