В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի ապրիլի 22-ի №43-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և 2017 թվականի դեկտեմբերի 13-ի №543-Ն, 2018 թվականի դեկտեմբերի 12-ի №456-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին»
-
3 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի ապրիլի 22-ի №43-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և 2017 թվականի դեկտեմբերի 13-ի №543-Ն, 2018 թվականի դեկտեմբերի 12-ի №456-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ
- Կարգավորման ենթակա ոլորտն ու առկա իրավիճակը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի ապրիլի 22-ի №43-Ն որոշմամբ հաստատված պայմանագրի օրինակելի ձևով կարգավորվում են էլեկտրաէներգիայի գնման երաշխիք չունեցող կայաններում կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում առաքվող էլեկտրաէներգիայի հաշվառման հարաբերությունները, իսկ 2017 թվականի դեկտեմբերի 13-ի №543-Ն և 2018 թվականի դեկտեմբերի 12-ի №456-Ն որոշումներով՝ գնման երաշխիք ունեցող կայաններում էլեկտրաէներգիա արտադրողների և երաշխավորված մատակարարի (բաշխողի) միջև կայանի միացման, կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում էլեկտրական էներգիայի առաքման և էլեկտրական էներգիայի առուվաճառքի հարաբերությունները։
Վերը նշված հարաբերությունները՝ կայանների միացման և էլեկտրական էներգիայի առուվաճառքի մասով ներկայումս կարգավորվում են նաև հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն, №522-Ն և №523-Ն որոշումներով հաստատված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային, էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման և բաշխման ցանցային կանոններով։ Պրակտիկ անհրաժեշտությունից ելնելով՝ հանձնաժողովի կողմից մշակվել են հիշյալ կանոններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծեր (որոնք ուղարկվել են Արդարադատության նախարարություն՝ պետական-իրավական փորձաքննության), որոնցում, ի թիվս այլնի, ներառվել են նաև կայաններում կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում առաքվող էլեկտրաէներգիայի հաշվառմանն առնչվող իրավակարգավորումները։
- Կարգավորման նպատակը
Որոշման նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել հանձնաժողովի 2005 թվականի ապրիլի 22-ի №43-Ն որոշումը, քանի որ նշված որոշմամբ ամրագրված կարգավորումները, ինչպես նշվեց վերևում, ներառվել են շուկայի կանոններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հանձնաժողովի համապատասխան որոշման նախագծում, և, միաժամանակ, ներկայումս շուկայի ազատականացման գործընթացի շրջանակում այլևս նպատակահարմար չէ գնման երաշխիք չունեցող կայաններում էլեկտրաէներգիա արտադրողների մասով պահպանել կողմերի համար պարտադիր բնույթ կրող պայմանագրի օրինակելի ձևը։
Որոշման նախագծով հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի №543-Ն և 2018 թվականի դեկտեմբերի 12-ի №456-Ն որոշումներով սահմանված պայմանագրերի օրինակելի ձևերը նոր խմբագրությամբ շարադրելը նպատակ է հետապնդում առավել պարզեցնել առկա կարգավորումները՝ ձևերից հանելով կանոններում կրկնվող դրույթները, որոնք, մասնավորապես, վերաբերում են կայանի միացման գործընթացին, հաշվառման համալիրների տեղադրմանն ու դրանց (կամ դրանց մասերի) փոխարինմանը, համապատասխանեցնել դրանք ինչպես գործող, այնպես էլ վերը նշված նախագծերով փոփոխվող կանոնների դրույթներին։ Միաժամանակ, հաշվի առնելով, որ ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգում առկա են 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորությամբ արտադրողներ, որոնց դեպքում օրենսդրությամբ և պետություն-մասնավոր գործընկերություն պայմանագրերով նախատեսված է նաև տնօրինելի հզորության համար վճարման պարտավորություն, համապատասխան պայմանագրի օրինակելի ձևում նախատեսվել են նաև այդ առնչությամբ անհրաժեշտ կարգավորումներ։
- Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունմամբ պայմանագրային կողմերի հարաբերություններում կապահովվի շուկայի նոր մոդելով նախատեսված մեխանիզմների առավել արդյունավետ գործարկումը։
-
Обсуждалось
08.12.2022 - 24.12.2022
-
Тип
Pешение
-
Область
Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)
-
Министерство
Комиссия по регулированию общественных услуг РА
Просмотры 2590
Принт