В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի ապրիլի 22-ի №43-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և 2017 թվականի դեկտեմբերի 13-ի №543-Ն, 2018 թվականի դեկտեմբերի 12-ի №456-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին»
-
3 - За
-
1 - Против
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
-- 2022 թվականի № -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի №43-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2017 թվականի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի №543-Ն, 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի №456-Ն ՈՐՈՇումների ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի ապրիլի 22-ի «Կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում առաքվող էլեկտրաէներգիայի հաշվառման պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» №43-Ն որոշումը ճանաչել ուժը կորցրած։
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի «Բաշխման ցանցին կառուցվող (վերակառուցվող) կայանի միացման, կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում էլեկտրական էներգիայի առաքման և էլեկտրական էներգիայի առուվաճառքի (գնման երաշխիք ունեցող 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորությամբ կայանում էլեկտրական էներգիա արտադրող-բաշխող) պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներում լրացումներ կատարելու մասին» №543-Ն որոշման՝
1) վերնագրում և 1-ին կետում «բաշխող» բառից հետո լրացնել «(երաշխավորված մատակարար)» բառերը,
2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման №1 հավելվածի։
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի «Բաշխման ցանցին կառուցվող (վերակառուցվող) կայանի միացման, կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում էլեկտրական էներգիայի առաքման և էլեկտրական էներգիայի առուվաճառքի (օրենքով գնման երաշխիք ունեցող մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությամբ կայանում էլեկտրական էներգիա արտադրող-բաշխող (երաշխավորված մատակարար)) պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներում լրացումներ կատարելու մասին» №456-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման №2 հավելվածի։
- Հանձնարարել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը և պայմանագրային մյուս կողմերին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2024 թվականի փետրվարի 1-ը սույն որոշմամբ նոր խմբագրությամբ շարադրված օրինակելի ձևերին համապատասխան վերակնքել օրենքով գնման երաշխիք ունեցող կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց հետ կնքված էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք. Երևան
-- 2022թ.
-
Обсуждалось
08.12.2022 - 24.12.2022
-
Тип
Pешение
-
Область
Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)
-
Министерство
Комиссия по регулированию общественных услуг РА
Просмотры 2591
Принт