Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2015 թ. մարտի 6-ի N 311-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 Թ. ՄԱՐՏԻ 6-Ի N 311-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

    Սույն Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-20-Ն, առ 08.02.2012թ.) 7-րդ հոդվածի 5.1) կետի պահանջի ապահովմամբ, ինչպես նաև ՀՀ հավատարմագրման համակարգի հզորացմանը և «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՀԱՄ) բնականոն գործունեության համար անհրաժեշտ ֆինանսավորում ապահովելու նպատակով նախարարության կողմից միջնաժամկետ ծախսային ծրագրի ներկայացված հայտի մերժմամբ։

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

ՀԱՄ-ի բյուջեն ձևավորվում է պետական բյուջեից ստացվող դրամաշնորհից և «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքով ՀԱՄ-ին վերապահված գործառույթների իրականացման արդյունքում ստացված եկամուտներից (հավատարմագրման գործընթացի կազմակերպում, տարեկան վճարներ և համապատասխանության գնահատման փաստաթղթերի բլանկների վաճառք)։ Նշենք նաև, որ ՀԱՄ-ի 2022թ․ բյուջեն կազմել է 122 մլն․ ՀՀ դրամ (աշխատավարձային ֆոնդը կազմում է ՀԱՄ-ի բյուջեի 78,5 %-ը, պահպանման և այլ ծախսերը՝ բյուջեի 21,5 %-ը)։

13,9 միլիոն դրամը ՀՀ պետական բյուջեից տրամադրվում է որպես դրամաշնորհ, իսկ «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքով ՀԱՄ-ին վերապահված գործառույթների իրականացման արդյունքում կանխատեսվում է 55 միլիոն դրամի եկամուտ՝ կախված ՀՀ-ում գործող հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների (այսուհետ՝ ՀԳՄ) քանակից։

Պետք է նշել, որ ՀԳՄ-ների կողմից ՀԱՄ-ին վճարված գումարի կուտակված ազատ դրամական մնացորդը թույլ է տվել մինչև 2022թ․ ապահովել ՀԱՄ-ի գործունեության ֆինանսավորումը։ Այսպես, 2021թ․ ՀԱՄ-ն ունեցել է 87.491.577 դրամ տարեկան եկամուտ, իսկ ծախսերը կազմել են 98.545.900 դրամ (տարբերությունը ապահովվել է կուտակված ազատ դրամական մնացորդից), սակայն վերջին տարիների ընթացքում պարբերաբար նվազել է ՀԳՄ-ների թիվը և համապատասխանաբար նրանց կողմից վճարվող գումարի չափը, ինչի արդյունքում ներկայումս քայլեր են ձեռնարկվում (օրենսդրական կարգավորումների շրջանակներում) ՀԱՄ-ի եկամուտներն ավելացնելու ուղղությամբ։

Միաժամանակ անհրաժեշտ է 2023թ․ բյուջեն ձևավորելու ժամանակ հաշվի առնել մի շարք ծախսերի ավելացում։

Գնաճի հետևանքով 2022թ. ավելացել են ՀԱՄ-ի պահպանման ծախսերը (կապ, տրանսպորտային ծառայություն, տպիչ սարքերի լիցքավորում և սպասարկում, թուղթ, տնտեսական ծախսեր և այլն):

Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ 2023թ․ նախատեսվում է ապահովել մի շարք նոր միջոցառումների կատարում, այսպես․

  • «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 54-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն «Անդամ պետությունների հավատարմագրման մարմիններն իրականացնում են փոխադարձ համեմատական գնահատումներ՝ նույնանման ընթացակարգեր սահմանելու նպատակով։ ԵԱՏՄ անդամ-պետությունների հավատարմագրման ազգային մարմինների կողմից մշակված փոխադարձ համեմատական գնահատումների իրականացման կարգի համաձայն նախատեսվում է գնահատումները սկսել 2023թ-ից, ուստի անհրաժեշտ է որոշակի ծախսեր նախատեսել գործընթացն իրականացնելու համար։
  • ՀՀ կառավարության 2021թ․ նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902–Լ որոշման հավելվածով հաստատված ծրագրի 11․3 կետով սահմանված է «Համապատասխանության գնահատման և հավատարմագրման կարողությունների զարգացում՝ թիրախ սահմանելով ՀԱՄ-ի միջազգային ճանաչմանն ուղղված երկկողմ և բազմակողմ ճանաչման համաձայնագրերի կնքումը տարածաշրջանային և միջազգային հավատարմագրման կազմակերպությունների հետ (EA, ILAC, IAF)» միջոցառումը (վերջնաժամկետը՝ 2026 թ․ դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ)։ 2016թ․ նոյեմբեր ամսից ՀԱՄ-ը հանդիսանում է Հավատարմագրման Եվրոպական Համագործակցության (EA) ասոցացված անդամ, ինչը առաջին քայլն է հավատարմագրման արդյունքների երկկողմ ճանաչման համաձայնագրի (այսուհետ՝ ԵՃՀ) և բազմակողմ ճանաչման համաձայնագրի (այսուհետ՝ ԲՃՀ) կնքման գործընթացում, որի նպատակն է հասնել հավատարմագրված մարմինների իրազեկության համընդհանուր մակարդակի և կրճատել կամ վերացնել բազմակի գնահատումների անհրաժեշտությունը:
  • Համաշխարհային Բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագրի ՏԿՑ 14. «ISO/IEC 17025»-ի համաձայն՝ լաբորատորիաների փորձարկման նպատակով ՀԱՄ-ի կողմից ԵՃՊ-ի կամ ԲՃՊ-ի ձեռքբերում» միջոցառման կատարման վերջնաժամկետ է սահմանված 2024թ․ մայիս ամիսը։ Միջոցառման կատարումն ապահովելու նպատակով ԵՄ ներկայացված հայտի հաստատման արդյունքում 2021թ․ հունիսի 4-ին մեկնարկել է ՀԱՄ-ի կարողությունների հզորացմանն ուղղված 18 ամիս տևողությամբ «Թվինինգ» ծրագիրը, որի ավարտից հետո անհրաժեշտ է գնահատման հայտ ներկայացնել Եվրոպական հավատարմագրման համագործակցությանը և դրական արդյունքների դեպքում ճանաչման համաձայնագրեր կնքել միջոցառումներում սահմանված կառույցների հետ (սա ևս ՀԱՄ-ի համար նախատեսում է ֆինանսական ծախսեր)։
  • EA հետ կնքված Ասոցացման համաձայնագրի պահանջներից է հավատարմագրման տարածաշրջանային կազմակերպության կողմից կազմակերպվող գիտաժողովներին (առնվազն ինը միջոցառում) մասնակցությունը, սակայն ՀԱՄ-ի աշխատակիցները միջոցներ են ունեցել մասնակցելու միայն երեք կամ չորս միջոցառումների։
  • Անհրաժեշտ է ապահովել միջազգային պահանջներին համապատասխան գործող կայքի և ռեեստրների վարման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների առկայությունը։

 Համաձայն ՀԱՄ-ի բյուջեի ձևավորման մասին միջազգային փորձագետների հետ կայացած քննարկումների՝ այն կարող է ձևավորվել ինչպես պետական բյուջեից ծախսերը փոխհատուցելու, այնպես էլ հավատարմագրման վճարների հաշվին այն կազմելու եղանակով։ Նշենք, որ պետական բյուջեից հատկացվող ֆինանսավորման անհրաժեշտությունը սահմանված է նաև Եվրոպական N 765 դիրեկտիվում, որտեղ նշվում է, որ Անդամ-պետության կառավարությունը պետք է ապահովի, որպեսզի իր ազգային ՀԱՄ-ը ունենա համապատասխան ֆինանսական միջոցներ իր գործունեությունը պատշաճ իրականացնելու համար:

ՀԱՄ-ի կողմից ուսումնասիրվել են ԵԱՏՄ անդամ-պետությունների կողմից հավատարմագրման վճարների սահմանման կարգերը։ Ինչպես ԵԱՏՄ անդամ պետություններում, այնպես էլ ԵՄ երկրներում ՀԱՄ-ի կողմից իրականացվող գնահատումների համար վճարումների հաշվարկի հիմք են հանդիսանում ՀԳՄ-ների աշխատակիցների թիվը և գնահատման ենթակա ոլորտները կամ մեթոդները՝ միաժամանակ հաշվի առնելով գործընթացին մասնակից փորձագետների մեկօրյա աշխատավարձը, տվյալ երկրում գործուղումների համար նախատեսված գները, աշխատատարությունը և այլ ցուցանիշներ, որոնք յուրաքանչյուր երկրի համար հաշվարկված են՝ հաշվի առնելով տնտեսական իրավիճակը։

Ի տարբերություն նշված եղանակի՝ մի շարք եվրոպական երկրներ ուղղակիորեն սահմանել են որոշակի վճարի չափ, որոնց վճարման արդյունքում ստացված եկամուտը հնարավորություն է տալիս ապահովել ՀԱՄ-ի բնականոն գործունեությունը, սակայն անհրաժեշտ է նշել, որ մի շարք երկրներում ՀԳՄ քանակը հասնում է մինչև 9000-ի՝ այն դեպքում, երբ հավատարմագրման միջազգային պահանջների խստացման արդյունքում ՀՀ-ում ՀԳՄ-ների թիվը նվազել է (ներկայումս հավատարմագրված է 63 ՀԳՄ)։

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները և կարգավորման առարկան.

Մի շարք երկրներ խնդիրը լուծելու նպատակով հավատարմագրման պարտադիր պահանջի սահմանման միջոցով խստացրել են որոշ ոլորտներում գործող կարգավորումները՝ միաժամանակ հնարավորություն տալով ՀԱՄ-ին ավելացնել իր եկամուտները (Վրաստանի Հանրապետությունում՝ մեքենաների տեխնիկական զննում իրականացնող կազմակերպությունները, ԵՄ որոշ երկրներում՝ բժշկական լաբորատորիաները)։ Նշենք, որ խնդրի լուծումը կախված է պետական կառավարման մարմնի կողմից կայացված որոշումից, այն է՝ պետական բյուջեից հատկացվող ֆինանսավորմամբ մասնակիորեն ապահովել հավատարմագրման ազգային մարմնի պահպանման ծախսերը կամ գործունեության որոշ տեսակների համար սահմանել հավատարմագրման պարտադիր պահանջ։

Հաշվի առնելով վերոշարադրյալը, ՀԱՄ ֆինանսավորման խնդրի հրատապությունը ու արդիականությունը՝ մշակվել է սույն Նախագիծը։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։

  1. Այլ տեղեկություններ

«Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2015 թ. մարտի 6-ի N 311-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանի նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունում և նախապետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում:

 

 

 

  • Обсуждалось

    05.12.2022 - 22.12.2022

  • Тип

    Приказ

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2711

Принт