Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2015 թ. մարտի 6-ի N 311-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

Հ Ր Ա Մ Ա Ն

 

քԵրևան                                                                                               «____»_____________2022թ No_______

 

                ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 311-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         

    Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը.

 

Հ ր ա մ ա յ ու մ  ե մ

 

  1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2015 թվականի մարտի 6-ի    «Հավատարմագրման ազգային մարմնի և համապատասխանության գնահատման մարմնի միջև կնքված պայմանագրի հիման վրա հավատարմագրման ազգային մարմնի կողմից կատարված հավատարմագրման ծառայությունների, գնահատումների համար համապատասխանության գնահատման մարմնի կողմից իրականացվող վճարման, ինչպես նաև համապատասխանության գնահատման մարմնի տարեկան անդամավճարի վճարման չափը և կարգը հաստատելու մասին» N 311-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները․
  • Հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
  • Հրամանի 2-րդ կետում «Է. Տարասյանին» բառերը փոխարինել «Նարեկ Տերյանին» բառերով։

2․ Հավատարմագրման ազգային մարմնին՝ սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կատարել համապատասխանության գնահատման մարմինների կողմից իրականացվող տարեկան անդամավճարների վերահաշվարկ։

3․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:                                                                                               

                                                                                 Հավելված
      ՀՀ էկոնոմիկայի նախարարի
      20   թվականի               -ի
      N     -Ն հրամանի

 

«Հավելված
      ՀՀ էկոնոմիկայի նախարարի
      2015 թվականի մարտի 6-ի
      N 311-Ն հրամանի

 

                   

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎՃԱՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՆԴԱՄԱՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են համապատասխանության գնահատման մարմինների (այսուհետ` ՀԳՄ) կողմից և Հավատարմագրման ազգային մարմնի (այսուհետ` ՀԱՄ) կատարած ծառայությունների, գնահատումների համար վճարների և տարեկան անդամավճարների վճարումների հետ կապված հարաբերությունները:
  2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի N 1201-Ն որոշմամբ սահմանված նշանակությունը։
  3. Հավատարմագրման աշխատանքների համար վճարումը կատարում է հավատարմագրման ենթակա իրավաբանական կամ ֆիզիկական անձը` անկախ հավատարմագրման արդյունքներից:
  4. Իրավաբանական կամ ֆիզիկական անձը տարեկան անդամավճարը կատարում է յուրաքանչյուր հավատարմագրված ՀԳՄ-ի համար:
  5. Հավատարմագրման աշխատանքների իրականացման համար վճարը (այսուհետև` հավատարմագրման աշխատանքների գին), որը հաշվարկվում է սույն կարգով, չի ներառում իր մեջ գործուղման և տրանսպորտային ծախսերը: Գործուղման և տրանսպորտային ծախսերը կատարվում են ՀԳՄ-ի կողմից:
             

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ

      Հավատարմագրման աշխատանքների գները որոշվում են հայտի գրանցումից հետո հետևյալ բանաձևով.

  1.                                                 P = A + T, որտեղ՝ 
                  P - ՀԳՄ-ի հավատարմագրման աշխատանքների գինն է,      
                 A - հավատարմագրման գործընթացի ապահովման (աշխատանքների կազմակերպման) արժեքն է,   
                 T - հավատարմագրման գործընթացի աշխատատարությունն է, որն իր մեջ ներառում է ՀԳՄ-ի գնահատումները՝ հաշվարկված մարդ/օր-ով:
                                                    T= C x Q, որտեղ՝  
                 C – հավատարմագրման փորձագետի (գնահատողի)/տեխնիկական փորձագետի միջին օրական դրույքաչափն է, որը կազմում է նվազագույն աշխատավարձի տասներկուապատիկի և ութնապատիկի չափը՝ համապատասխանաբար 12000 դրամ (հավատարմագրման փորձագետի (գնահատողի) դեպքում), 8000 դրամ (տեխնիկական փորձագետի դեպքում), ներառյալ հարկերը,            
                 Q – գործընթացի իրականացման համար անհրաժեշտ օրերի քանակն է:
  2. ՀԳՄ-ների հավատարմագրման, հետագա հավատարմագրման աշխատանքների վճարումը կատարվում է` ելնելով Աղյուսակ 1-ում և Աղյուսակ 2-ում նշված աշխատանքներից,                                                                                                      

                                                                                                           Աղյուսակ 1 

հ/հ

Անվանումը

Արժեքը
(հազար դրամ)

1

Հավատարմագրման գործընթացի ապահովում (աշխատանքների կազմակերպում)`   

         

1.1

փորձարկման լաբորատորիա, բժշկական լաբորատորիա, արտադրանքի սերտիֆիկացման մարմին, կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմին

750.0 +S    
(համաձայն 7-րդ կետի)

1.2

ֆիզիկական անձանց սերտիֆիկացման մարմին, տեխնիկական հսկողություն իրականացնող մարմին, համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման այլ մարմիններ

900.0

1.3

տրամաչափարկման լաբորատորիա

 500.0+S     

 

որտեղ՝ S-ը՝
           1) փորձարկման լաբորատորիաների և արտադրանքի սերտիֆիկացման մարմինների դեպքում` ըստ Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԱՏԳԱԱ) ապրանքային խմբի (երկնիշ ծածկագրի) քանակն է, ընդ որում 1-ից 5 ապրանքային խմբի համար սահմանվում է 100 հազար դրամ վճար, 5-ից ավել յուրաքանչյուր ապրանքային խմբի համար՝ հավելյալ 10 հազար դրամ վճար: ԱՏԳ ԱԱ ծածկագրի բացակայության դեպքում յուրաքանչյուր արտադրանքի անվանման համար հաշվարկվում է 10 հազար դրամ։        
           2) տրամաչափարկման լաբորատորիաների դեպքում` չափվող արժեքի (այսուհետ՝ չափման մեծություն) քանակն է, ընդ որում 1-ից 5 չափման մեծության համար սահմանվում է 100 հազար դրամ վճար, 5-ից ավելի յուրաքանչյուրի չափման մեծության համար՝ հավելյալ 10 հազար դրամ վճար.
           3) բժշկական լաբորատորիաների դեպքում` հետազոտության ենթակա օբյեկտների քանակն է, ընդ որում՝ 1-ից 5 հետազոտության ենթակա օբյեկտների համար սահմանվում է 100 հազար դրամ վճար, 5-ից ավելի յուրաքանչյուր օբյեկտի համար՝ հավելյալ 10 հազար դրամ վճար.          
           4) կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմինների դեպքում` ըստ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչով (այսուհետ՝ ՏԳՏԴ) տնտեսության հիմնարար ճյուղերի համար առանձնացված ամփոփիչ խմբավորումների քանակն է՝ նշված լատինական տառերով։ ՏԳՏԴ դասակարգչի 1-ից 5 խմբավորումների համար սահմանվում է 100 հազար դրամ վճար, 5-ից ավելի յուրաքանչյուր խմբավորման համար՝ հավելյալ 10 հազար դրամ վճար: ՏԳՏԴ-ով սահմանված տնտեսության հիմնարար ճյուղերի համար առանձնացված ամփոփիչ խմբավորումների բացակայության դեպքում յուրաքանչյուր խմբավորման համար հաշվարկվում է հավելյալ 10 հազար դրամ վճար:    
                                                                                                                    

                                                                                                           Աղյուսակ 2

հ/հ

Անվանումը

Հավատարմագրման փորձագետի (գնահատողի)/ տեխնիկական փորձագետի միջին օրական դրույքաչափը
(հազար դրամ)

1

Նախնական այց (առաջին հավատարմագրման դեպքում)

12.0/8.0

2

Փաստաթղթերի փորձաքննություն

12.0/8.0

3

Փաստաթղթերի լրացուցիչ փորձաքննություն

12.0/8.0

4

ՀԳՄ-ի գնահատման ծրագրի կազմում, գնահատում ըստ գործունեության իրականացման վայրի, գործունեության հետևում

12.0/8.0

5

Հայտնաբերված անհամապատասխանությունների վերացման վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրում և ՀԳՄ-ի լրացուցիչ գնահատում ըստ գործունեության իրականացման վայրի

12.0/8.0

 

  1. Հավատարմագրված յուրաքանչյուր ՀԳՄ հավատարմագրման վկայագրի վավերականության ընթացքում իրականացնում է Աղյուսակ 3-ում և Աղյուսակ 4-ում նշված վճարումները:

 Աղյուսակ 3

 

հ/հ

Անվանումը

Արժեքը
(հազար դրամ)

1

Տարեկան անդամավճար

 

1.1

փորձարկման լաբորատորիա, բժշկական լաբորատորիա, արտադրանքի սերտիֆիկացման մարմին, կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմին

750.0+S

1.2

ֆիզիկական անձանց սերտիֆիկացման մարմին, տեխնիկական հսկողություն իրականացնող մարմին, համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման այլ մարմիններ

900.0

1.3

տրամաչափարկման լաբորատորիա

500.0+S

 

 

Աղյուսակ 4

 

հ/հ

Անվանումը

Հավատարմագրման փորձագետի (գնահատողի)/ տեխնիկական փորձագետի միջին օրական դրույքաչափը
(հազար դրամ)

1

Պարբերական գնահատում

12.0/8.0

2

Արտահերթ գնահատում

12.0/8.0

3

ՀԳՄ-ի գործունեության հետևում

12.0/8.0

4

Պարբերական գնահատման, գործունեության հետևման կամ արտահերթ գնահատման ընթացքում հայտնաբերված անհամապատասխանությունների վերացման վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրում և ՀԳՄ-ի լրացուցիչ գնահատում ըստ գործունեության իրականացման վայրի

12.0/8.0

5

Հավատարմագրման ոլորտի ընդլայնում (կիրառվում են Աղյուսակ 1-ը և Աղյուսակ 2-ի 2-րդ-ից 5-րդ կետերը)

12.0/8.0

                 

  1. Վճարումներն ըստ Աղյուսակ 1-ից Աղյուսակ 4-ը, ՀԳՄ-ն պետք է կատարի համաձայն ներկայացված հաշվի: Վճարման կարգն ու պայմանները նախատեսվում են ՀԳՄ-ի և ՀԱՄ-ի միջև կնքվող մինչհավատարմագրման և հավատարմագրման պայմանագրերով: Հավատարմագրման աշխատանքներն ըստ Աղյուսակ 2-ի և Աղյուսակ 4-ի համարվում են կատարված՝ ՀԱՄ-ի կողմից ներկայացված կատարողական ակտի և հարկային հաշվի ներկայացման պահից:
  2. Հավատարմագրման գործընթացի ժամանակ ՀԳՄ-ի կողմից արդեն իսկ կատարված հավատարմագրման աշխատանքների համար գանձված գումարը ենթակա չէ վերադարձման, բացառությամբ՝ հավատարմագրման գործընթացի ապահովման (աշխատանքների կազմակերպման) համար կատարված վճարի այն դեպքի, երբ գնահատման խմբի կազմը դեռևս չի հաստատվել:

Գնահատման ընթացքում օտարերկրյա գնահատողներ/փորձագետներ ներգրավելիս օտարերկրյա գնահատողի (փորձագետ) 1 մարդ/օր-ի արժեքը և թարգմանչի ներգրավման անհրաժեշտության դեպքում, այդ ծախսը կատարվում է ՀԳՄ-ի կողմից` համաձայն պայմանագրին (մինչհավատարմագրման կամ հավատարմագրման) կից լրացուցիչ համաձայնագրի:   
          12. Հավատարմագրման ընդլայնման դեպքում հավատարմագրման աշխատանքների գինը կազմում է Աղյուսակ 1-ի 1.1-ին կամ 1.3-րդ կետում նշված արժեքի 50 %-ը՝ համաձայն ՀԳՄ-ի գործող հավատարմագրման ոլորտի, գումարած S-ի արժեքը՝ հաշվարկված սույն կարգի 7-րդ կետի համաձայն և գումարած հավատարմագրման գործընթացի աշխատատարությունը կամ Աղյուսակ 1-ի 1.2-րդ կետում նշված արժեքի 50 %-ը՝ գումարած հավատարմագրման գործընթացի աշխատատարությունը:  
          13. Այն դեպքում, երբ հավատարմագրման ընդլայնման գործընթացը համատեղվում է ՀԳՄ-ի պարբերական գնահատման հետ, տվյալ աշխատանքների արժեքը կազմում է Աղյուսակ 1-ի 1.1-ին կամ 1.3-րդ կետում նշված արժեքի 50%-ը` համաձայն ՀԳՄ-ի գործող հավատարմագրման ոլորտի և գումարած S-ի արժեքը կամ Աղյուսակ 1-ի 1.2-րդ կետում նշված արժեքի 50 %-ը:    
          14.. ՀԱՄ-ի և հավատարմագրված ՀԳՄ-ի միջև կնքված պայմանագրով սահմանված հավատարմագրման պայմանների փոփոխության առկայության դեպքում արտահերթ գնահատման ծախսերը վճարվում են ՀԳՄ-ի կողմից:       
          15. Համաձայն «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և ՀԱՄ-ի և հավատարմագրված ՀԳՄ-ի միջև կնքված պայմանագրի` հավատարմագրված ՀԳՄ-ները հավատարմագրման վկայագրի գրանցումից հետո հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետում յուրաքանչյուր տարվա համար պետք է վճարեն տարեկան անդամավճար՝ համաձայն Աղյուսակ 3-ի:    
          16. Հավատարմագրված ՀԳՄ-ն տարեկան անդամավճարի վճարումն իրականացնում է չորս հավասար մասերով եռամսյա պարբերականությամբ: Առաջին վճարումը կատարվում է հավատարմագրման վկայագրի գրանցումից հետո 10 (տասը) բանկային օրվա ընթացքում: Յուրաքանչյուր վճարումն իրականացվում է ՀԱՄ-ի կողմից հարկային հաշիվ ներկայացնելուց հետո 10 (տասը) բանկային օրվա ընթացքում: Վճարված անդամավճարը ենթակա չէ վերադարձման:    
          17. ՀԳՄ-ի հավատարմագրման ընդլայնման, կրճատման, կասեցման վերաբերյալ որոշման ընդունման դեպքում հաջորդող եռամսյակի համար մինչև 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում ՀԱՄ-ի կողմից իրականացվում է տարեկան անդամավճարի վերահաշվարկ:         

  • Обсуждалось

    05.12.2022 - 22.12.2022

  • Тип

    Приказ

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2714

Принт