Добавить в избранное

Проект не принят

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի  3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի 2023 թվականի բյուջեն`

1) եկամուտների գծով՝ 1 646 771,1 հազար Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝

ա. վարչական մաս՝ 1 646 771,1 հազար Հայաստանի Հանրապետության դրամ,

բ. ֆոնդային մաս՝ 300 000,0 հազար Հայաստանի Հանրապետության դրամ (որից 300 000,0 հազար Հայաստանի Հանրապետության դրամը վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացում ֆոնդային մաս),

2) տարեսկզբի ազատ մնացորդ կանխատեսվում է՝ 214 075,0 հազար Հայաստանի Հանրապետության դրամ,

3) ծախսերի գծով՝ 1 860 847,1 հազար Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝

ա. վարչական մաս՝ 1 646 772,1 հազար Հայաստանի Հանրապետության դրամ (որից 300 000,0 հազար Հայաստանի Հանրապետության դրամը վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացում ֆոնդային մաս),

բ. ֆոնդային մաս՝ 514 075,0 հազար Հայաստանի Հանրապետության դրամ,

4) հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ 0 Հայաստանի Հանրապետության դրամ:

  1. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հավելված 1-ի:
  2. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական դասակարգման՝ համաձայն հավելված 2-ի:
  3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի:
  4. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը` համաձայնհավելված 4-ի:
  5. 6. Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները` համաձայնհավելված 5-ի:
  6. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 6-ի:
  7. Սահմանել, որ.

1) համայնքի ղեկավարը կարող է կատարել բյուջեով իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով սահմանված գումարի 10% չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ՝ ըստ տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև,

2) բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի միջև վերաբաշխումների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել այդ ծրագրերի համար հաստատված ընդհանուր գումարի 8%-ը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
  • Обсуждалось

    01.12.2022 - 18.12.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Местное самоуправление

  • Министерство

    Лорийская область муниципалитет Спитака

Общественное обсуждение

19.12.2022 11:00

г.Спитак, ул.Шаумяна 7, 3-ий этаж

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3356

Принт