Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ 

« ___ » դեկտեմբերի 2022 թվականի № ___ -Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի №1902-Լ որոշման №1 հավելվածի «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բաժնի 8.1-ին կետի պահանջի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում լիազորությունների ապակենտրոնացման հայեցակարգը` համաձայն հավելվածի:

 

 

 Հայաստանի Հանրապետության
                      վարչապետ                                                   Ն. Փաշինյան

 

 

 

                   Երևան

 

 

  • Обсуждалось

    21.11.2022 - 07.12.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3706

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Gregory Khachatryan

24.11.2022

Հայաստանի Հանրապետությունում լիազորությունների ապակենտրոնացման հայեցակարգի նախագծի (այսուհետ՝ հայեցակարգ) ընդունման կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում հաշվի առնել լիազորությունների ապակենտրոնացման օպտիմալության խնդիրը, որը ենթադրում է ապակենտրոնացում այնքան չափով, որքանով կարելի է դա անել հանուն պետության և նրա քաղաքացիների ու համայնքների (բնակավայրերի) բնակիչների բարեկեցության: Ապակենտրոնացման աստիճանը պետք է ունենա որոշակի հստակ սահման, որից այն կողմ այն այլևս արդյունավետ չի լինելու և վնասելու է հանրության շահերին։ Նման տրամաբանությամբ է ձևակերպված տնտեսագիտության մեջ հայտնի Լաֆերի կորը։ Պետության ապակենտրոնացման քաղաքականությունը խթանում է հանրային կառավարման արդյունավետության աճը, և այդ քաղաքականությունը հաջողությամբ կարող է իրականացվել, եթե ապակենտրոնացման քայլերը հիմնավորված են։ Եթե լիազորությունների ապակենտրոնացման մակարդակը բարձրացվում է չհիմնավորված ձևով, ապա պայմաններ են ստեղծվում կառավարման արդյունավետության կրճատման համար։ Ապակենտրոնացման որևէ X արժեքից հետո կառավարման աճող արդյունավետությունը կանգ է առնելու և սկսելու է նվազել։ Հենց այդ X արժեքի դեպքում է արձանագրվելու կառավարման օպտիմալ՝ Y արդյունավետությունը։ Ըստ էության, եթե «լիազորությունների ապակենտրոնացում» եզրույթը կիրառելի է կենտրոնական իշխանությունից դեպի ՏԻՄ-եր լիազորությունների փոխանցման առումով, ապա համայնքների խոշորացման պարագայում, բնակավայրերի բնակչության տեսանկյունից խոշորացումը «լիազորությունների կենտրոնացում» է բնակավայրերից մեկում, որը համարվում է բազմաբնակավայր համայնքի կենտրոն։ Այս առումով անհրաժեշտ է հայեցակարգով նախատեսել ապակենտրոնացման արդյունավետությունը գնահատելու մեխանիզմ մշակելու գործընթաց, որը թույլ կտա չափելի դարձնել այն և որոշել, թե որքանով է շահում համայնքի կենտրոն չհանդիսացող բնակավայրի բնակչությունը և որքանով են հասանելի դառնում այս կամ այն ծառայությունները տվյալ բնակչությանը։ Ապակենտրոնացման չափը մեծացնելով, ինչպես նաև համայնքները խոշորացնելով ծանրանում է տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատվության բեռը, ինչպես նաև մեծանում է նրանց հնարավոր սխալ գործողությունների հավանականությունը և ռիսկը։ Այս դեպքում անհրաժեշտ է հայեցակարգով նախատեսել նաև ՏԻՄ-երի գործունեության հսկողության հստակ մեխանիզմը, առանց որի հնարավոր չէ ապահովել ՏԻՄ-երի գործունեության օրինականությունն ու արդյունավետությունը։ Այս առումով առաջարկում եմ հայեցակարգով նախատեսել համայնքներում իրավական և մասնագիտական հսկողության իրականացման առանձին կարգ մշակելու և հաստատելու պահանջը, որի շնորհիվ կհստակեցվեն հսկողության հետ կապված բոլոր մանրամասները (հսկողության իրականացման մեթոդաբանություններ, ուղեցույցներ և այլն):

Узнать больше