Добавить в избранное
В стадии разработки
ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1587-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ
-
0 - За
-
2 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 19.11.2022 09:59:02 | Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1587-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի՝ 1. 1-ին ենթակետը հանել, հակառակ պարագայում կարելի է մտածել, որ ՀՀ-ում միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման հիմնական և ամենամեծ խնդիրներից մեկը հանդիսանում է ոչ էլեկտրոնային ցուցատախտակի առկայությունը։ Կարծում ենք, որ ցուցատախտակները կարող են լինել ժամանակակից այլ տեխնոլոգիաներով արտադրված ինչպես նաև վստահ չենք որ մինչև 10 տարեկան բոլոր ավտոբուսները արտադրված են էլեկտրական ցուցատախտակով։ | Չի ընդունվել, քանի որ նախատեսվում է արդիականացնել միջպետական ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային պարկը և համապատասխանեցնել միջազգային չափանիշներին | |
2 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 19.11.2022 09:59:02 | 2. 2-րդ ենթակետը անհրաժեշտ է հանել, կարծում եմ, որ նախագծի հեղինակները պատկերացում չունեն թե ինչպիսին կարող են լինել ներկայումս աշխարհում կիրառվող տոմսերը, պատճառը հանդիսանում է մինչ այժմ ՀՀ-ում տոմսային համակարգի ներդրման բացակայումը (չնայած՝ ՀՀ օրենսդրությամբ ուղետոմսի առկայությունը պարտադիր է) և համապատասխան մասնագետների ոչ արհեստավարժ լինելը։ Սահմանված է «ուղետոմս» թե այն ինչպիսին կլինի ինչ պարտադիր է մանրամասնել, նամանավանդ որ սույն կարգի կարգավորման առարկա չի հանդիսանում։ | Չի ընդունվել, քանի որ հստակեցվում է գործող կարգավորումը | |
3 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 19.11.2022 09:59:02 | 3. Ամենակարևորը՝ եթե Հայաստանի Հանրապետությունը որոշել է միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներում ներգրաված տրանսպորտային միջոցների համար սահմանել տարիքային սահմանափակում և միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներում բացառել միկրոավտոբուսների շահագործումը, ապա պարտավոր է այն ընթանրացնել միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող բոլոր կազմակերպությունների վրա, ներառյալ՝ այլ պետությունների փոխադրողներին, որոնք ՀՀ-ում պարիտետ հիմունքներով իրականացնում են միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ, հակառակ պարագայում ՀՀ փոխադրողները կատարելով մեծ ներդրումներ չեն կարող մրցակից լինել այլ պետության փոխադրողների հետ։ Նշվածը ապահովելու համար անհրաժեշտ է բանակցել և փոփոխություններ կատարել բոլոր միջազգային տրանսպորտային համաձայնագրերում և «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում։ Նման կտրուկ փոփոխության արդյունքում հնարավոր է ամբողջությամբ ձախողվի ՀՀ փոխադրողների առկայությունը ՀՀ-ից և դեպի ՀՀ միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներում։ Արդյոք նախագծի հեղինակները ունեն պատկերացում ինչ արժեք ունի միջպետական ուղևորափոխադրումների համար նախատեսված նոր ավտոբուսը և արդյոք այն 10 տարվա ընթացքում լիարժեք կապահովի ամորտիզացոն մասհանումները։ Նման փոփոխությունների արդյունքում կավելանան ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները և ապօրինի ուղևորափոխադրումները, ոլորտը դարձնելով առավել անվերահսկելի։ | ||
4 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 19.11.2022 09:59:02 | Նախագծի 9-րդ ենթակետով սահմանվող փոփոխությունը առաջացնում է անհամապատասխանություն որոշման 26․1-րդ կետում։ | ||
5 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 19.11.2022 09:59:02 | 5. Միաժամանակ պրակտիկան ցույց է տալիս, որ մրցույթներում հայտ-պարտավորագրով մասնակցության պայմանի սահմանումը իրեն չի արդարացնում, փաստը հավաստվում է մինչ այսօր ՀՀ-ում միասնական երթուղային ցանցի բացակայությունը։ | ||
6 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 19.11.2022 09:59:02 | 6. Այնպիսի տպավորություն է, որ պատկան մարմինը ցանկանում է պարտադիր փոփոխության ենթարկել սույն որոշումը, սակայն չի կողմնորոշվում ինչը կարելի է փոխել, այնինչ անհրաժեշտ է կիրառել առկա գործիքակազմը և բարձրացնել վերահսկողությունը, ինչպես նաև բանակցությունների միջոցով լուծել տարբեր պետությունների հետ առկա տրանսպորտային խնդիրները։ Կառավարության որոշման փոփոխությունը ՀՀ կառավարությունը ընդունել է սույն թվականի սեպտեմբերի 1-ին, որտեղ կատարվել են որոշակի տեխնիկական փոփոխություններ և նշված տեխնիկական փոփոխությունները ներկայումս նույնպես խմբագրվում են։ Կարելի է ենթադրել, որ ՀՀ կառավարությունը այլ անելիք չունի ամիսը մեկ նույն որոշումը պետք է փոփոխության ենթարկի։ |