ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
______________ 2022 թվականի N ____ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և ուղեբեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1587-Ն որոշման հավելվածի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 13-րդ կետում ցուցատախտակ բառից առաջ լրացնել էլեկտրոնային բառը․
2) 14-րդ կետում ուղետոմսի բառից հետո լրացնել (թղթային կամ էլեկտրոնային) բառերը․
3) 17-րդ կետի 8-րդ ենթակետում անհատ ձեռնարկատիրոջ բառից հետո լրացնել (այսուհետ՝ կազմակերպություն) բառերը․
4) 26-րդ կետում իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը բառերը փոխարինել կազմակերպությունը բառով․
5) 26-րդ կետի 1-ին ենթակետում ավտոբուսներ բառից առաջ լրացնել մինչև 10 տարեկան և առնվազն 25 նստատեղ ունեցող (ներառյալ վարորդինը) բառերը․
6) 26-րդ կետի 2-րդ կետում երեք բառը փոխարինել յոթ բառով․
7) 26-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ ենթակետով․
<<3) սեփականության կամ օգտագործման իրավունքով իրենց պատկանող հավաքակայան, որը պետք է ապահովի կազմակերպության ավտոբուսների կայանատեղերի մակերեսն ու դրանց նախաուղերթային տեխնիկական զննումը կատարելու համար համապատասխան դիտափոսերի երկարությունը՝ համաձայն N 1 աղյուսակի:>>․
8) 26-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ աղյուսակ N 1-ը․
<<Աղյուսակ N 1
NN
ը/կ
|
Ավտոբուս (առանց վարորդի նստատեղի)
|
Կայանատեղի մակերես` յուրաքանչյուր ավտոբուսի համար (քառ․մ)
|
Դիտափոսի
երկարություն (մ)
|
1.
|
25-30 նստատեղ ներառյալ
|
39.5
|
11.0
|
2.
|
31-40 նստատեղ ներառյալ
|
46.0
|
14.0
|
3.
|
40-ից ավելի նստատեղ
|
55.2
|
21.0
|
>>
9) 26․1-րդ կետում նույնատիպ բառից հետո լրացնել (ըստ ավտոբուսների նստատեղերի քանակի) բառերը․
10) 26․1-րդ կետից հետո լրացնել 26․2-րդ և 26․3-րդ կետեր հետևյալ բովանդակությամբ․
26․2․ Մրցույթին կարող են մաuնակցել նաև այն կազմակերպությունները, որոնք ներկայացրել են երթուղին սպասարկելու համար անհրաժեշտ քանակով մինչև մեկ տարվա արտադրության ավտոբուսներ՝ սեփականության իրավունքով և (կամ) լիզինգով ձեռք բերելու մասին հայտ-պարտավորություն՝ համաձայն N 11 ձևի, և առաջարկվող մեկ ուղևոր և ուղեբեռ (եթե սահմանված է) փոխադրելու փոխադրավարձի վերաբերյալ տեղեկություն՝ սոսնձված և ստորագրված ծրարով:․
26․3 Սույն կարգի 26․2-րդ կետով նախատեսված դեպքում՝ կազմակերպությունն իր հաշվեհամարից լիազոր մարմնի տրամադրած հաշվեհամարին է փոխանցում երթուղիները սպասարկելու մրցույթ անցկացնելու մասին հայտարարությամբ սահմանված քանակով ավտոբուսների ընդհանուր արժեքի 1.5 տոկոսին համարժեք գումար (այսուհետ` գումար), որը երեք աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում է N 11 ձևում նշված հաշվեհամարին՝ միայն լիազոր մարմնի հետ սպասարկման պայմանագիրը կնքելուց հետո: Գումարը լիազոր մարմնի տրամադրած հաշվեհամարին պետք է փոխանցվի մինչև մրցույթի անցկացման նախորդող աշխատանքային օրվա ժամը 12:00-ն: Մրցույթին մասնակցելու իրավունք չստացած կամ մրցույթը չհաղթող կազմակերպությունների գումարը փոխանցվում է N 12 ձևում նշված հաշվեհամարին՝ մրցույթի ամփոփիչ նիստից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:>>․
11) 27-րդ կետում հանել <<կամ անհատ ձեռնարկատեր>> բառերը․
12) 33-րդ կետում 40 թիվը փոխարինել 90 թվով․
13) 33-րդ կետում, 35-րդ կետի 2-րդ ենթակետում հանել <<անհատ ձեռնարկատեր>>, իսկ Ձև N 1-ի վերնագրում, տեքստում, Ձև N 2-ի և Ձև N 3-ի վերնագրերում, Ձև N 10 աղյուսակի առաջին սյունակում՝ <<կամ անհատ ձեռնարկատերերի>> բառերը․
14) Ձև N 6-ի վերնագրում, տեքստում, Ձև N 2-ի և Ձև N 3-ի վերնագրերում՝ <<կամ անհատ ձեռնարկատիրոջ>> բառերը․
15) XI-րդ բաժինը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․
<< XI. ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ
37․ Միջպետական ավտոբուսային երթուղիների սպասարկման ժամկետը սահմանվում է 10 տարի ժամկետով։
38․ Երթուղային ցանցը կազմակերպող մարմինը մրցույթի արդյունքները հաստատելուց հետո մրցույթը հաղթող կազմակերպության հետ 10 օրվա ընթացքում կնքում է հայտ-պարտավորությամբ ներկայացված ավտոբուսները ներկայացնելու ժամանակացույց՝ թվով մինչև 100 ավտոբուսների դեպքում առավելագույնը ինր ամիս ժամկետով, 101 և ավելի ավտոբուսների դեպքում՝ առավելագույնը տասներկու ամիս ժամկետով։
38․1․ Մրցույթը հաղթող կազմակերպության՝ երթուղին uպաuարկելու իրավունքից հրաժարվելու կամ այդ իրավունքից նրան զրկելու դեպքում վաղաժամկետ լուծվում է նրա հետ կնքված սպասարկման պայմանագիրը և հայտարարվում է նոր մրցույթ: Մրցույթը հաղթող կազմակերպությունը երթուղին սպասարկելու իրավունքից հրաժարվելու դեպքում դրա մասին առնվազն երկու ամիս առաջ գրավոր տեղեկացնում է լիազոր մարմնին:>>․
16) Ձև 1-ի մրցույթի մասնակցության անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի 5-րդ կետը հանել, 2-րդ կետի վերջում լրացնել <<(չի ներկայացվում հայտ-պարտավորագիր ներկայացնելու դեպքում)>> բառերը, իսկ 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
<<3) ավտոբուսներին ամրակցված վարորդների վարորդական իրավունքի վկայականներ, աշխատանքային գրքույկներ, աշխատանքային պայմանագրեր կամ քաղվածք հրամանից, իսկ հայտ-պարտավորագիր ներկայացնելու դեպքում՝ ավտոբուսների քանակով վարորդների հետ կնքված նախնական պայմանագրեր, վարորդական իրավունքի վկայականներ, աշխատանքային գրքույկներ>>․
17) Ձև N 3-ի աղյուսակի 1-ին կետի 2-րդ ենթակետի վերջին տողում <<7>> թիվը փոխարինել <<10>> թվով, <<4>> թիվը՝ <<1>> թվով, 5-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6-րդ ենթակետ․
6) Մակնիշի ծագման երկիր՝
|
|
|
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) անդամ հանդիսացող պետություններ, Հայաստանի Հանրապետություն
|
10
|
|
այլ պետություններ
|
8
|
|
18) լրացնել Ձև N 11 հետևյալ բովանդակությամբ․
<< Ձև N 11
Հ Ա Յ Տ - Պ Ա Ր Տ Ա Վ Ո Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌՆԵՐԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ
Հայտատու_________________________________________________________________________________
(կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը), գտնվելու վայրը (բնակության վայրը), հեռախոuահամարը, էլեկտրոնային հասցեն)
Խնդրում եմ թույլատրել մասնակցելու 20 թ. ___________ կայանալիք միջպետական ավտոբուսային
______________________________ երթուղու մրցույթին:
(երթուղու (երթուղիների) անվանումը)
Պարտավորվում եմ, ըստ լիազոր մարմնի հետ կնքված ժամանակացույցի, ձեռք բերել երթուղին(երը) սպասարկելու մրցույթ անցկացնելու մասին հայտարարությամբ սահմանված անհրաժեշտ քանակով ավտոբուսներ:
- Ավտոբուսների մասին տվյալները՝
NN
ը/կ
|
Մակնիշ
|
Թողարկման
տարեթիվ
|
Քանակ
|
1.
|
|
|
|
2.
|
|
|
|
3.
|
|
|
|
- Լրացուցիչ տեղեկություններ` _____________________________________________________________
_______________________________________________________________________________
Նախապեu ծանոթացել եմ Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի օրենսդրության պահանջներին և պարտավորվում եմ դրանք կատարել:
Համաձայն եմ լիազոր մարմնի ծանուցումները որպես պաշտոնական ծանուցում ստանալու իմ ներկայացրած էլեկտրոնային հասցեով:
Գումարի փոխանցումը խնդրում եմ կատարել ___________ հաշվեհամարին:
Կից ներկայացնում եմ՝
Ավտոբուսներ արտադրող գործարանի կամ իր պաշտոնական ներկայացուցչի տրամադրած՝ ավտոբուսների մատակարարման ժամկետները, տեխնիկական բնութագրերը և գինը սահմանող փաստաթղթերը:
Ներկայացված փաuտաթղթերի իuկությունը հավաuտում եմ:
Հայտատու ___________________________
(ստորագրությունը)
|
|
__________________________
(անուն, ազգանունը)
|
>>․
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն․ Փաշինյան