В стадии разработки
«Ջրվեժ համայնքում տեղական տուրքերի 2023 թվականի տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին» Ջրվեժ համայնքի ավագանու որոշման նախագիծ
-
0 - За
-
1 - Против
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածներով, համայնքի ավագանին որոշում է.
1.Սահմանել Ջրվեժ համայնքում տեղական տուրքերի 2023 թվականի տեսակներն ու դրույքաչափերը` համաձայն հավելվածի։
2.Սույն որոշման 1-ին կետի 7-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ ենթակետերում դրույքաչափերը հաշվարկվել են 0,5 գործակցի կիրառմամբ:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
-
Обсуждалось
14.11.2022 - 03.12.2022
-
Тип
Pешение
-
Область
Местное самоуправление
-
Министерство
Котайкская область муниципалитет Джрвеж
Просмотры 3208
Принт