В стадии разработки
«Ջրվեժ համայնքում տեղական տուրքերի 2023 թվականի տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին» Ջրվեժ համայնքի ավագանու որոշման նախագիծ
-
0 - За
-
1 - Против
Ջրվեժի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2022 թվականի նոյեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 2-ը ներառյալ կազմակերպվող Ջրվեժ համայնքի վարչական տարածքում 2023 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, տեղական վճարների գծով արտոնությունների, Ջրվեժ համայնքի 2023 թվականի բյուջեի նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին։
Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարկված Ջրվեժ համայնքի վարչական տարածքում 2023 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, տեղական վճարների գծով արտոնությունների, Ջրվեժ համայնքի 2023 թվականի բյուջեի նախագծերի վերաբերյալ կարող են մինչև 2022 թվականի դեկտեմբերի 2-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնել համացանցային կայքում (www.jrvezh.am, www.e-draft.am) կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (jrvezh.kotayq@mta.gov.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Ջրվեժի համայնքապետարան։
Հանրային քննարկումների բաց լսումները տեղի կունենան Ջրվեժ համայնքի Ջրվեժ բնակավայրում՝ 2022 թվականի դեկտեմբերի 2-ին ժամը 16։00-ին, Ջրվեժի համայնքապետարանում, հասցեն՝գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 010-684-929, 091-644-929 հեռախոսահամարներով։
-
Обсуждалось
14.11.2022 - 03.12.2022
-
Тип
Pешение
-
Область
Местное самоуправление
-
Министерство
Котайкская область муниципалитет Джрвеж
Просмотры 3248
Принт