Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի    աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդված 1-ին մասի՝ 

1) 1-ին կետում «աշխատանքի ազատությունը» բառերը փոխարինել «աշխատանքի ազատ ընտրությունը» բառերով.

2) 2-րդ կետը «բռնությունների» բառից հետո լրացնել «, այն է՝ նրանց ֆիզիկական և (կամ) հոգեկան և (կամ) սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված արարքի կամ դրա սպառնալիքի» բառերով.

3) 3-րդ կետը «ռասայից, » բառից հետո լրացնել «մաշկի գույնից, » բառերով: 

Հոդված 2. Օրենսգրքի 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով. 

«2.1.  Այն գործատուները, որոնք սույն օրենսգրքի 18.1-ին հոդվածի համաձայն հանդիսանում են գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվողներ, կարող են չընդունել ներքին իրավական ակտեր, բացառությամբ սույն օրենսգրքի 248-րդ հոդվածով նախատեսված դեպքի: Ներքին իրավական ակտեր չընդունելու դեպքում գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուն ներքին իրավական ակտերով կարգավորման ենթակա պայմանները ներառում է աշխատանքային պայմանագրում, որի օրինակելի ձևը սահմանում է աշխատանքի և զբաղվածության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի ղեկավարը:»: 

Հոդված 3. Օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասում «քաղաքացիական, օրենքով սահմանված այլ պետական (հատուկ) ծառայությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողների» բառերը փոխարինել «հանրային ծառայողների» բառերով: 

Հոդված 4. Օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասում «Տասնչորսից մինչև» բառերը փոխարինել «Մինչև» բառով: 

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-ին հոդվածով. 

«Հոդված 18.1. Գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուի մոտ աշխատանքային հարաբերությունների կարգավորման անաձնահատկությունները 

  1. Գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատու են համարվում օրենքով սահմանված պահանջները բավարարող առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:
  2. Գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուի մոտ աշխատողի աշխատանքի էական պայմանների փոփոխման դեպքում աշխատողին ծանուցելու և աշխատողի համաձայնությունը ստանալու հետ կապված հարաբերությունները կարող են կարգավորվել կողմերի համաձայնությամբ և ամրագրվել աշխատանքային պայմանագրում:
  3. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործատուն դադարում է հանդիսանալ գերփոքր ձեռնարկատիրության սուբյեկտ, ապա դադարման օրվանից մեկ ամիս հետո մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը գործատուի վրա չեն տարածվում սույն օրենսգրքով գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների համար սահմանված կարգավորումները:»: 

Հոդված 6. Օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) մասնագիտական աշխատանքային ստաժ, որում հաշվարկվում են քաղաքացու՝ օրենքով սահմանված մասնագիտական կրթության, իսկ տվյալ աշխատանքի նկարագրով (պաշտոնի անձնագրով) որոշակի մասնագիտական կրթություն նախատեսված լինելու դեպքում՝ այդ կրթության մասին վկայող փաստաթղթում նշված որակավորմանը և (կամ) մասնագիտությանը համապատասխանող աշխատանքային ստաժը, անկախ պետական կամ մասնավոր ոլորտներում կատարած աշխատանքից, ինչպես նաև այլ ժամանակահատվածներ, որոնք թույլատրվում է հաշվարկել տվյալ տեսակի աշխատանքային ստաժում: Մասնագիտական աշխատանքային ստաժը ներառում է համապատասխան որակավորում ստանալուց հետո աշխատած ժամանակաշրջանը.»

2) 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և 2-րդ կետի առաջին նախադասությունում «երկու երրորդի» բառերը փոխարինել «մեկ երկրորդի» բառերով: 

Հոդված 8. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 2-րդ մասը «մարմինները» բառից հետո լրացնել «՝ գործատուների և աշխատողների համապատասխան ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում» բառերով:

 Հոդված 9. Օրենսգրքի 83-րդ հոդվածը «որակավորմամբ» բառը փոխարինել «պաշտոնում, որակավորմամբ կամ որակավորում չպահանջող» բառերով: 

Հոդված 10. Օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը «կառուցվածքային» բառից առաջ լրացնել «աշխատանքի վայրը, » բառերով, իսկ 8-րդ կետից հանել «և այլն» բառերը: 

Հոդված 11. Օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

«2. Հանրային ծառայողների թափուր պաշտոնները համալրելու կարգը և պայմանները սահմանվում են օրենքով ու այլ իրավական ակտերով:»:

 

 

  • Обсуждалось

    24.10.2017 - 08.11.2017

  • Тип

    Закон

  • Область

    Работа и занятость

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Общественное обсуждение

24.10.2017 11:39

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 18449

Принт

Предложения

Եվրամիության GSP+ համակարգի փորձագետ armen-melkumyan@yahoo.com

08.11.2017

Ներկայացնել մանրամասն վերլուծություն առ այն, թե որն է վարչական բեռի այն մասը, որը ստեղծում է ներկայիս աշխատանքային օրենսդրությունը այսպես կոչված գերփոքր ձեռնարկությունների համար, օրինակ՝ ներքին փաստaթղթաշրջանառության շատ բարձր մակարդակ, աշխատանքի անցնելու և աշխատանքից ազատվելու անճկուն պայմաններ, որոնք հանդիսանում են գործատուի համար այնպիսի բեռ, որի պատճառով փոքր կամ գերփոքր ձեռնարկություններից այսքանը կամ այնքանը անցած տարվա կտրվածքով հայտնվել են սնանկացման եզրին և այլն։ Հաստատել այս ամենը թվային, հետազոտական և վերլուծական տվյալներով։ Պարզաբանել, թե արդյոք կա ՀՀ-ում փոքր գործարարության վրա բացասաբար ազդող գործոնների որևէ վերլուծություն կամ դրա արդյունքները, մասնավորապես՝ թե ինչպես է ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը՝ տեսականորեն, և ապա Աշխատանքային օրենսգրքի կիրառումը՝ գործնականում, ազդում փոքր բիզնեսի վրա։ Եթե կա նման վերլուծություն առաջարկում ենք այն հրապարակել։

Եվրամիության GSP+ համակարգի փորձագետ Արմեն Մելքումյան armen-melkumyan@yahoo.com

08.11.2017

Հանել նախագծին կից «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքի վերջին ՝ «ՀՀ կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1384-Ն, N 1599-Ն որոշումները, ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1698-Ն որոշմամբ հաստատված ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկերը» ուժը կորցրած ճանաչելու մասին կետը։

Եվրամիության GSP+ համակարգի փորձագետ Արմեն Մելքումյան armen-melkumyan@yahoo.com

08.11.2017

Վերանայել կամ հանել նախագծի 2-րդ, 5-րդ, 13-րդ /նոր 6-րդ մասով/, 14-րդ, 22-րդ, 23-րդ հոդվածները, որոնք առաջ են բերում խտրականության և աշխատանքային պայմանների դիսկրետ և միակողմանի փոփոխությունների միջոցով աշխատողների շահագործման ռիսկեր։

Узнать больше