ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
1 - Против
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ոսկու խտանյութը և համաձուլվածքը ՀՀ-ում զտարկելու համար նպաստավոր հարկային միջավայրի ձևավորումն է:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Գործող օրենսդրությամբ թանկարժեք մետաղների ներմուծումը և իրացումը (այդ թվում՝ ոսկու համաձուլվածքի (Dore)) ազատված են ԱԱՀ-ից:
Հարկային օրենսգրքի համաձայն՝ ԱԱՀ-ից ազատված գործարքներին վերագրվող ԱԱՀ-ի գումարները հաշվանցման ենթակա չեն: Խնդիրն այն է, որ նշյալ կարգավորումը ՀՀ-ում ոսկու խտանյութից ոսկու համաձուլվածքի (Dore) և հետագայում այդ համաձուլվածքից զտված ոսկու արտադրության գործընթացին չի նպաստում, քանի որ ոսկու համաձուլվածքի (Dore) արտադրության ժամանակ օգտագործվող ձեռքբերումների համար մատակարարներին վճարված ԱԱՀ-ի գումարները, որպես ԱԱՀ չհաշվանցվող գումարներ, միացվում են ոսկու համաձուլվածքի ինքնարժեքին: Արդյունքում, ՀՀ-ում զտարկվող ոսկու արժեքում ներառվում են արժեշղթայի նախորդ օղակներում վճարված և չհաշվանցված ԱԱՀ-ի գումարներ: Փոխարենը, սակայն, ոսկու համաձուլվածքն արտահանելու և արտերկրում զտարկված ոսկին ՀՀ ներմուծելու դեպքում վերը նկարագրված երևույթը տեղի չի ունենում, քանի որ ոսկու համաձուլվածքի արտահանումը հարկվում է ԱԱՀ 0 տոկոս դրույքաչափով (որի պարագայում արժեշղթային նախորդ օղակներում վճարված ԱԱՀ-ի գումարները համարվում են հաշվանցման, հետևաբար նաև՝ վերադարձման ենթակա գումարներ), իսկ ոսկու ներմուծումն ազատված է ԱԱՀ-ից:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է ԱԱՀ-ից ազատված թանկարժեք մետաղների իրացման գործարքները շարունակել համարել ԱԱՀ-ից ազատված գործարքներ, փոխարենը, սակայն, ոսկու համաձուլվածք արտադրող տնտեսավարող սուբյեկտներին հնարավորություն ընձեռել հաշվանցել ոսկու համաձուլվածքի արտադրության համար օգտագործված հումքի համար մատակարարներին վճարված ԱԱՀ-ի գումարները:
Միաժամանակ, նախագծով առաջարկվում է խմբագրել Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 26-րդ կետը և հստակեցնել նշյալ կետով սահմանված ապրանքների օտարումն ԱԱՀ-ից ազատելու արտոնության կիրառության շրջանակը:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ոսկու համաձուլվածքի արտադրության համար օգտագործված հումքի համար մատակարարներին վճարված ԱԱՀ-ի գումարներն են:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ոսկու զտարկմամբ զբաղվող տեղական ընկերությունների համար ձևավորել այնպիսի հարկային միջավայր, որի պարագայում նրանց և արտերկրում ոսկի զտարկող ընկերությունների միջև կստեղծվեն գործունեության հավասար պայմաններ: Այս կերպ ակնկալվում է խրախուսել ոսկու արտադրության ավելի երկար արժեշղթայի ձևավորումը ՀՀ տարածքում:
Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահանջում, իսկ դրա ընդունմամբ պայմանավորված՝ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի՝
- Հարկաբյուջետային քաղաքականության հիմնական նպատակը պետական ֆինանսական համակարգի բարձր արդյունավետությունն է: Դրան հասնելու նպատակով Կառավարությունը շարունակելու է հարկային քաղաքականության այնպիսի բարեփոխումները, որոնք նպաստելու են բիզնես միջավայրի մրցունակության բարձրացմանը և միաժամանակ պետական բյուջեով սահմանված հարկային եկամուտների ապահովմանը,
- Կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է լինելու տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանն ու տնտեսական ակտիվության մակարդակի բարելավմանը՝ դրանով իսկ ստեղծելով կայուն նախադրյալներ արտահանման և երկարաժամկետ տնտեսական աճի, հանրային բարիքի վերաբաշխման և հարկաբյուջետային կայունության ամրապնդման համար:
-
Обсуждалось
01.11.2022 - 17.11.2022
-
Тип
Закон
-
Область
Государственные доходы, Финансовая, Экономическая
Просмотры 3321
Принт