ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
1 - Против
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ 2016 թվականիհոկտեմբերի4-ի Հայաստանի Հանրապետության հարկայինօրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<26) թանկարժեք մետաղների օտարումը, ինչպես նաև թանկարժեք մետաղներից պատրաստված՝ ԱՏԳԱԱ 7106, 7108, 7109, 7110, 7113, 7115 ծածկագրերին դասվող՝ ոսկերչական նշանակության կիսապատրաստուկների օտարումը.>>:
Հոդված 2․ Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «64-րդ հոդվածի 2-րդ մասի 19-րդ և 31-րդ կետերով սահմանված դեպքերի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 26-րդ կետով սահմանված՝ ԱՏԳ ԱԱ 7108 12 000 9 ծածկագրին դասվող թանկարժեք մետաղների օտարման գործարքների» բառերը:
Հոդված3․ Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ.
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
- Սույն օրենքի 2-րդ հոդվածը կիրառվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո կատարվող՝ ԱՏԳ ԱԱ 7108 12 000 9 ծածկագրին դասվող թանկարժեք մետաղների օտարման գործարքներին վերագրվող՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջացած՝ ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարների մասով:
-
Обсуждалось
01.11.2022 - 17.11.2022
-
Тип
Закон
-
Область
Государственные доходы, Финансовая, Экономическая
Просмотры 3324
Принт