ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 671-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - За
-
0 - Против
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 671-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 26-ի 671-Ն որոշումը (այսուհետ՝ որոշում) արդիականացման կարիք ունի, մասնավորապես, որոշմամբ հաստատված Գյուղատնտեսական կենդանիների կարանտինի սահմանման և չեղյալ հայտարարման կարգը (այսուհետ՝ կարգ) անհրաժեշտ է համապատասխանեցնել «Անասնաբուժության մասին» оրենքի 36-րդ հոդվածի դրույթներին։
Որոշման մեջ ներկայացված փոփոխությունները բխում են նաև ՀՀ վարչապետի 2022 թվականի օգոստոսի 8-ի ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 907-Ա որոշմամբ հաստատված ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի հուլիսի 20-ի ՀՕ-308-Ն, «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հուլիսի 20-ի ՀՕ-309-Ն և «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի հուլիսի 20-ի ՀՕ-310-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 12-րդ կետով սահմանված միջոցառումից:
2. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի ընդունմամբ կվերացվեն կարգով սահմանված պահանջների և «Անասնաբուժության մասին» օրենքի միջև առկա անհամապատասխանությունները, ինչպես նաև կկարգավորվի որոշման լիազորող նորմի իրավական կարգավորումը, ինչը կնպաստի հանրապետությունում անասնահամաճարակային իրավիճակի բարելավմանը և վերահսկմանը, կենդանական ծագման հումքի և նյութի անվտանգության ապահովմանը, բնակչության շրջանում կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների դեպքերի կանխարգելմանը:
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ ծրագիր, Գյուղատնտեսության բաժին՝ ապահովել կենդանիների և բույսերի հիվանդությունների կանխարգելման
արդյունավետ համակարգի ներդրումը և շահագործումը։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
5. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ հանրապետությունում կապահովվի կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ կայուն անասնահամաճարակային վիճակի բարելավումն ու վերահսկումը, անասնաբուժասանիտարական տեսակետից բարձրորակ անասնապահական հումքի և մթերքի արտադրության արտահանման և ներկրման գործընթացի խթանումը, կայուն միջպետական տնտեսական կապերի հաստատումը, ինչպես նաև կամրագրվեն որոշման լիազորող նորմերը։
-
Обсуждалось
01.11.2022 - 16.11.2022
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 3014
Принт