ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 671-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____________________2022 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 671-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 26-ի «Գյուղատնտեսական կենդանիների կարանտինի սահմանման և չեղյալ հայտարարման կարգը հաստատելու մասին» N 671-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1 որոշման նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ՝ «Հիմք ընդունելով «Անասնաբուժության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»,
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հավելված
ՀՀ կառավարության 2022 թվականի
___________-ի N _____-Ն որոշման
Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
հունիսի 26-ի N 671-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ
ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գյուղատնտեսական կենդանիների կարանտին սահմանելու և չեղյալ հայտարարելու հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա վարակիչ հիվանդությունների ախտորոշման դեպքում կարող է սահմանվել կարանտին:
2. ԿԱՐԱՆՏԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
3. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) առաջարկությամբ կարանտին սահմանելու մասին որոշումը ընդունում են`
1) Հայաստանի Հանրապետության կառավարությունը` երկու և ավելի մարզեր կարանտինային գոտում ներառելու դեպքում,
2) տարածքային կառավարման մարմինները՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորը կամ դրա առանձին տարածքային միավորները կարանտինային գոտում ներառելու դեպքում։
4. Լիազոր մարմնի կողմից կարանտին սահմանելու մասին առաջարկությունը ներառում է․
1) կարանտին սահմանելու հիմքերը՝ վարակի օջախի համաճարակաբանական հետազությունը, լաբորատոր ախտորոշման եզրակացությունը,
2) կարանտինային գոտու սահմանները՝ «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներին համապատասխան,
3) կարանտին սահմանելու ժամկետը,
4) կարանտինային միջոցառումների նկարագրությունը` անհրաժեշտ անասնահակահամաճարակային և սահմանափակող միջոցառումների ցանկը, դրանց իրականացման կարգը, ժամկետները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության պահանջների համապատասխան։
5. Լիազոր մարմնի կողմից կարանտին սահմանելու մասին առաջարկությունը ներկայացվում է սույն կարգի 2-րդ կետով սահմանված հիվանդությունների ախտորոշումը հաստատելուց հետո՝ 6 ժամվա ընթացքում։
6. Կարանտին սահմանելու մասին որոշումը ընդունվում է կարանտին սահմանելու մասին առաջարկությունը ներկայացնելուց հետո՝ 6 ժամվա ընթացքում։
7. Կարանտին սահմանելու կամ չեղյալ հայտարարելու մասին համապատասխան որոշումները անհապաղ ծանուցվում են բնակչությանը՝ զանգվածային լրատվության միջոցներով:
8. Կարանտինային միջոցառումների կազմակերպումը, ղեկավարումը և համադասումն իրականացվում է հանրապետական, մարզային և համայնքային անասնահակահամաճարակային հանձնաժողովների կողմից։
9. Հանրապետական անասնահակահամաճարակային հանձնաժողովի կազմը և աշխատակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, մարզային և համայնքային անասնահակահամաճարակային հանձնաժողովների կազմը և աշխատակարգը` համապատասխան տարածքային կառավարման մարմինը:
10. Կարանտինային միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
11. Կարանտինային գոտում վարակի օջախի վերացման, տարածմանն ու կանխման միջոցառումներն իրականացվում են «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներին համապատասխան:
3. ԿԱՐԱՆՏԻՆԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
12. Լիազոր մարմնի եզրակացության հիման վրա կարանտինը չեղյալ հայտարարելու մասին որոշումը ընդունում են՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարությունը` երկու և ավելի մարզերում կարանտինի սահմանման դեպքում,
2) տարածքային կառավարման մարմինը՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորը կամ դրա առանձին տարածքային միավորները կարանտինային գոտում ներառելու դեպքում։
13. Լիազոր մարմնի կողմից եզրակացությունը ներառում է․
1) կարանտին սահմանելու մասին որոշման համարը,
2) կարանտինային գոտու առողջացման վերաբերյալ արձանագրությունը՝ օրենսադրությամբ սահմանված և Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության պահանջներին համապատասխան,
3) կարանտինային միջոցառումների ավարտի վերաբերյալ արձանագրությունը,
4) եզրափակիչ ախտահանություն իրականացնելուց հետո նմուշներում կարանտինային հիվանդության հարուցչի առկայության նկատմամբ լաբորտարոր բացասական եզրակացությունը։
14. Կարանտին սահմանելու հիմքերը չվերանալու դեպքում կարանտին սահմանելու ժամկետը երկարաձգվում է։
15. Կարանտինային միջոցառումների իրականացման շրջանակներում սույն կարգով նախատեսված մարմինների կողմից հաստատված իրավական ակտերի, գործողությունները (անգործությունը) կարող են բողոքարկվել՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
16. 15-րդ կետով նախատեսված բողոքարկումը չի կասեցնում համապատասխան ակտի կատարումը:
-
Обсуждалось
01.11.2022 - 16.11.2022
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 3013
Принт