Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N263-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N263-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Անհրաժեշտությունը

Հաշվի առնելով միջազգային պրակտիկայում արդի մոտեցումները տարբեր գործառույթների տեղաբաշխման, նոր տեխնոլոգիաների ներդրմամբ պայմանավորված հատակագծային սահմանափակումների, պահանջվող մակերեսների, էներգախնայողության, վերականգնվող էներգիայի աղբյուրների ներդրման, տարածքային ռեսուրսների խնայողական օգտագործման նկատառումներից բնակավայրերի կոմպակտ հատակագծային կառուցվածքի ձևավորման, գործառույթների խառը օգտագործման և մի շարք այլ (հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ միջոցառումների, քաղաքաշինական գործունեության հիմնական պահանջների սահմանումը վերակառուցման և այլ բարդ քաղաքաշինական պայմաններում, քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների նախատեսման, երկրաշարժադիմացկունության նորմերի կիրառման, կլիմային հարմավողականության պահանջների) կարիքներից ելնելով առաջացել է անհրաժեշտություն ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում» շինարարական նորմերում կատարել լրամշակում (ամբողջական արդիականացում)՝ հաշվի առնելով միջազգային առաջավոր փորձը։

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 ՀՀ տարածքում գործող ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերը մշակվել և գործողության մեջ են դրվել 2014 թվականին:

Ներկայումս, ի հայտ եկած քաղաքաշինական խնդիրները դիտարկվում են ՀՀ քաղաքաշինության նախարարի 14.10.2014 թվականի «ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N263-Ն hրամանի շրջանակներում, որոնք արդիականացման կարիք ունեն մի շարք օրենսդրական փոփոխությունների հաշվառմամբ՝ քաղաքային, ինչպես նաև գյուղական խիտ և խառը կառուցապատման միջավայրում (տարածքներում):

Հաշվի առնելով վերոգրյալը ՀՀ քաղաքաշինության կոմիտեն ՀՀ  2021 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին նախաձեռնել է ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում»  շինարարական նորմերի վերանայման աշխատանքների  գնման  գործընթացը:  2021 թվականի դեկտեմբերի 17-ի N ՀՀՔԿ-ԳՀԱՇՁԲ- 21/39 պետական գնման պայմանագրի համաձայն՝ «Հայնախագիծ» բաց բաժնետիրական   ընկերությանը պատվիրվել են ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի վերանայման աշխատանքները: Աշխատանքների կատարման ժամկետ է սահմանվել 340 օրացուցային օր:

Մշակված փաստաթղթի առաջին և երկրորդ խմբագրությունները սահմանված կարգով ներկայացվել են շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների քննարկմանը, որից հետո այն կվերջնամշակվի և կներկայացվի պետական իրավական փորձաքննության՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջին համապատասխան:

 

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Նորմերի վերանայման աշխատանքները բխում են միջազգային պրակտիկայում արդի մոտեցումներից՝ տարբեր գործառույթների տեղաբաշխման, նոր տեխնոլոգիաների ներդրմամբ պայմանավորված հատակագծային սահմանափակումների, պահանջվող մակերեսների, էներգախնայողության, վերականգնվող էներգիայի աղբյուրների ներդրման, տարածքային ռեսուրսների խնայողական օգտագործման նկատառումներից, բնակավայրերի կոմպակտ հատակագծային կառուցվածքի ձևավորման, գործառույթների խառը օգտագործման և մի շարք այլ կարիքներից:

Ընդ որում՝ մասնակի տեխնիկական և բովանդակային բնույթի փոփոխություններ են կատարվել նաև Նախագծի ամբողջ տեքստում, որոնք վերաբերելի են Նախագծի հոդվածների և մասերի համարակալումներին, կառուցվածքին և ընդհանրական ձևակերպումներին՝ դրանք <Նորմատիվ իրավական ակտերի> մասին օրենքի պահանջին համապատասխանեցնելու համար:

 

4. Ակնկալվող արդյունքը

Նորմերի վերանայումը կարևորվում է տարածական պլանավորման բնույթ կրող քաղաքաշինական այն խնդիրների լուծման և կարգավորման անհրաժեշտությամբ, որոնք պայմանավորված են բնակելի, հասարակական և արտադրատական շենքերի ու շինությունների  առանձնահատկություններով, ծրագրային փաստաթղթերի սահմանափակումների կիրառման, բնակավայրերի կառուցապատման խնդիրների կանոնակարգման անհրաժեշտությամբ և պահանջում են տարբերակված լուծումներ, մասնագիտական հատուկ մոտեցումներ, պարտադիր կատարման ենթակա սահմանափակումներ՝ քաղաքային և գյուղական բնակավայրերում քաղաքաշինական գործունեություն իրականացնող պատվիրատուների/կառուցապատողների համար:

 

  • Обсуждалось

    27.10.2022 - 11.11.2022

  • Тип

    Приказ

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3362

Принт

Предложения

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

27.10.2022

Ինչպես նաև անհրաժեշտ է պարզաբանել որոնք են այն սկզբունքային դրույթները և կետերը՝ նշելով առնվազն դրանցից միքանիսն, որոնց լրամշակման կամ փոփոխման արդյունքում նշված այս նորմերը կհամապատասխանեն միջազգային պրակտիկայի արդի մոտեցումներին: Իսկ ավելին կներկայացվի առաջիկայում:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

27.10.2022

Առնվազն Նախագծի «Հիմնավորում» բաժնում նշված «Հաշվի առնելով միջազգային պրակտիկայում արդի մոտեցումները» կամ «Նորմերի վերանայման աշխատանքները բխում են միջազգային պրակտիկայում արդի մոտեցումներից»՝ տեղեկատվությունը ներկայացնելիս պետք է հստակ նշել ՌԴ-ից բացի ո՞ր պետության կամ պետությունների նախընտրած մոտեցումներն են հաշվի առնվել:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

27.10.2022

Գլխավոր հատակագծի կարևորության մասին խոսելը ավելորդ է, իսկ այս լրամշակվող փաստաթուղթը համարվում է գլխավոր հատակագծում ընդգրկվող պայմանները թելադրող հիմնական նորմատիվ փաստաթուղթ: Հետևաբար առաջարկում ենք իրականացնել առավել ծավալուն քննարկում:

Узнать больше