Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N263-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 27.10.2022 14:02:31 Գլխավոր հատակագծի կարևորության մասին խոսելը ավելորդ է, իսկ այս լրամշակվող փաստաթուղթը համարվում է գլխավոր հատակագծում ընդգրկվող պայմանները թելադրող հիմնական նորմատիվ փաստաթուղթ: Հետևաբար առաջարկում ենք իրականացնել առավել ծավալուն քննարկում: Ընդունվել է ի գիտություն:
2 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 27.10.2022 14:02:31 Առնվազն Նախագծի «Հիմնավորում» բաժնում նշված «Հաշվի առնելով միջազգային պրակտիկայում արդի մոտեցումները» կամ «Նորմերի վերանայման աշխատանքները բխում են միջազգային պրակտիկայում արդի մոտեցումներից»՝ տեղեկատվությունը ներկայացնելիս պետք է հստակ նշել ՌԴ-ից բացի ո՞ր պետության կամ պետությունների նախընտրած մոտեցումներն են հաշվի առնվել: ԵՄ համպարփակ համաձայնագրի պահանջ՝ էներգախնայողության և էներգաարդյունավետության միջոցառումների մասով:
3 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 27.10.2022 14:02:31 Ինչպես նաև անհրաժեշտ է պարզաբանել որոնք են այն սկզբունքային դրույթները և կետերը՝ նշելով առնվազն դրանցից միքանիսն, որոնց լրամշակման կամ փոփոխման արդյունքում նշված այս նորմերը կհամապատասխանեն միջազգային պրակտիկայի արդի մոտեցումներին: Իսկ ավելին կներկայացվի առաջիկայում: Երկրատեղեկատվական համակարգի տվյալների կիրառումը հողամասերի սահմանագծման պարագայում և այլն: Փաստաթուղթը գտնվում է լրամշակման փուլում :