ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 218-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - За
-
2 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 218-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Սույն որոշմամբ նախատեսված փոփոխությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) կողմից իրականացվող սահմանային պետական վերահսկողության ժամանակ ծախսվող ռեսուրսների օպտիմալացմանը, քիչ քանակությամբ և կարճ պիտանելիության ժամկետ ունեցող ապրանքատեսակներ ներմուծողների համար խոչընդոտների վերացմանը և հսկողությունն ավելի թիրախային դարձնելուն:
Ներկայիս գործող կարգավորումը մի շարք ներմուծվող արտադրանքների ռիսկայնության միավորը հաշվարկելու ժամանակ տարբերակում չի դրել ըստ ապրանքատեսակի և անկախ ներմուծված ապրանքատեսակի քաշից նախատեսում է յուրաքանչյուր խմբաքանակից կատարել պարտադիր նմուշառում և իրականացնել լաբորատոր փորձաքննություն, որի պատճառով Տեսչական մարմինը ծախսում է մեծ ռեսուրսներ և խնդիրներ է ստեղծվում կարճ պիտանելիության ժամկետ ունեցող միս-մսամթերք, ձուկ-ձկնամթերք ներմուծողների համար, քանի որ լինում է դեպքեր, երբ ապրանքատեսակի պիտանելիության ժամկետը 5 (հինգ) օր է, իսկ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 1142-Ն որոշման հավելվածի 23-րդ կետի լաբորատոր փորձաքննության իրականացման ժամկետը կարող է տևել մինչև 10 (տասը) աշխատանքային օր, հետևաբար ներմուծված կարճ պիտանելիության ժամկետ ունեցող ապրանքատեսակները մինչև լաբորատոր փորձաքննության ավարտը կարող են դառնալ ժամկետանց, ուստի նպատակահարմար է կարճ պիտանելիության ժամկետ ունեցող ապրանքատեսակներից կատարել նմուշառում և իրականացնել լաբորատոր փորձաքննություն ոչ թե սահմանային պետական վերահսկողության, այլ Տեսչական մարմնի կողմից պարբերաբար իրականացվող մշտադիտարկումների ժամանակ։
2.Կարգավորման նպատակը և բնույթը.
Ներկայացվող նախագծով առաջարկվում է Տեսչական մարմնի կողմից իրականացվող սահմանային պետական վերահսկողությունը դարձնել ավելի արդյունավետ:
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից համատեղ:
4.Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Տեսչական մարմնի կողմից իրականացվող սահմանային պետական վերահսկողությունը դարձնել ավելի արդյունավետ։
5.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2.4 կետից:
6. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտային և ծախսային մասերում փոփոխություններ չեն սպասվում:
-
Обсуждалось
06.10.2022 - 22.10.2022
-
Тип
Pешение
-
Область
Инспекционная система
-
Министерство
Аппарат Премьер-министра
Просмотры 3297
Принт