Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 218-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

----  ---------------------- 2022 թվականի N ---------Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 218-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

     Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա հսկողության մեթոդաբանությունը հաստատելու մասին» N 218-Ն որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

---ի N        -Ն որոշման

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

փետրվարի 21-ի N 218-Ն որոշման

 

 

Մ Ե Թ Ո Դ Ա Բ Ա Ն Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Սույն իրավական ակտով կարգավորվում են ներմուծվող սննդամթերքի ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը և գնահատված ռիսկերի հիման վրա սահմանային հսկողության (այսուհետ՝ վերահսկողություն) հետ կապված հարաբերությունները, որի նպատակն է վտանգավոր սննդամթերքի ներմուծման կանխումը, ինչպես նաև պետական վերահսկողության համապատասխան գործիքակազմի (փաստաթղթային ստուգում, նույնականացում, զննում, նմուշառում, փորձաքննություն) ընտրության իրականացումը՝ կախված սննդամթերքի ռիսկայնության աստիճանից:
  3. Սննդամթերքի ներմուծման սահմանային պետական վերահսկողության ընթացքում իրականացվող գործիքակազմի ընտրությունը հիմնված է ներմուծվող սննդամթերքի ընդհանուր ռիսկի վրա, որն իրենից ներկայացնում է ըստ սննդամթերքի տեսակի ռիսկերի, յուրաքանչյուր սննդամթերքին բնորոշ (անհատական) ռիսկերի և ռիսկայնությունը որոշող այլ չափանիշների հանրագումար:

 

  1. ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՏԵՍԱԿԻ

 

  1. Ռիսկն ըստ սննդամթերքի (արտադրանքի) տեսակի դասակարգվում է բարձր, միջին և ցածր ռիսկայնության՝ համաձայն N 1 աղյուսակի:

 

N 1 աղյուսակ

 

Ռիսկայնությունը` ըստ սննդամթերքի (արտադրանքի) տեսակի

 

Արտադրանքի անվանումը

                     

Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ)

Ռիսկի միավորը

 

Բարձր ռիսկային (10-20 միավոր)

1․  Խոշոր եղջերավոր կենդանու միս` թարմ կամ պաղեցրած

 

0201

15

 2․ Խոշոր եղջերավոր կենդանու միս` սառեցրած

 

0202

17

3․  Խոզի միս՝ թարմ, պաղեցրած

 

0203

15

 4․ Խոզի միս՝ սառեցրած

 

0203

17

5․  Ոչխարի կամ այծի միս՝ թարմ, պաղեցրած

 

0204

15

 6․ Ոչխարի կամ այծի միս՝ սառեցրած

 

0204

17

 7․ Ձիու, ավանակի, ջորու միս՝ թարմ, պաղեցրած

 

0205

15

 8․ Ձիու, ավանակի, ջորու միս՝ սառեցրած

 

0205

17

 9․ Խոշոր եղջերավոր կենդանու, խոզի, ոչխարի, այծի, ձիու, ավանակի, ջորու սննդային ենթամթերք՝ թարմ, պաղեցրած

 

0206

15

 10․ Խոշոր եղջերավոր կենդանու, խոզի, ոչխարի, այծի, ձիու, ավանակի, ջորու սննդային ենթամթերք՝ սառեցրած

 

0206

17

11․  ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0105 ապրանքային դիրքում նշված՝ ընտանի թռչունների միս և սննդային ենթամթերք՝ թարմ, պաղեցրած

 

0207

15

12․  ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0105 ապրանքային դիրքում նշված՝ ընտանի թռչունների միս և սննդային ենթամթերք՝ սառեցրած

 

0207

17

13․  Այլ միս և մսից սննդային ենթամթերք՝ թարմ, պաղեցրած

 

0208

15

 14․ Այլ միս և մսից սննդային ենթամթերք՝ սառեցրած

 

0208

17

 15․ Չհալեցրած կամ այլ եղանակով չստացված՝ անյուղ մսից առանձնացված խոզի ճարպ և ընտանի թռչունների ճարպ՝ թարմ, պաղեցրած, աղ դրված, աղաջրի մեջ դրված, չորացրած կամ ապխտած

 

0209

15

 16․ Չհալեցրած կամ այլ եղանակով չստացված՝ անյուղ մսից առանձնացված խոզի ճարպ և ընտանի թռչունների ճարպ՝ սառեցրած

 

0209

17

 17․ Միս և մսից սննդային ենթամթերք՝ աղ դրված, աղաջրի մեջ դրված, չորացրած կամ ապխտած. սննդային ալյուր՝ ստացված մսից կամ մսի ենթամթերքից

 

0210

15

 18․ Ձկներ՝ թարմ կամ պաղեցրած՝ բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0304 ապրանքային դիրքում ընդգրկված ձկան ֆիլեի և ձկան այլ մսի

 

0302

15

 19․ Ձուկ սառեցրած՝ բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0304 ապրանքային դիրքում ընդգրկված ձկան ֆիլեի և ձկան այլ մսի

 

0303

17

 20․ Ձկան ֆիլե և ձկան այլ միս
(ներառյալ խճողակը)` թարմ, պաղեցրած

 

0304

15

 21․ Ձկան ֆիլե և ձկան այլ միս
(ներառյալ խճողակը)` սառեցրած

 

0304

17

 22․ Ձուկ՝ չորացրած, աղ դրած կամ աղաջրի մեջ դրած. ձուկ՝ ապխտած՝ մինչեւ ապխտելը կամ ապխտելու ընթացքում ջերմամշակման ենթարկված կամ չենթարկված. ձկնալյուր` մանր և խոշոր աղացվածքի, և ձկներից հատիկներ` սննդի մեջ օգտագործելու համար պիտանի

 

0305

15

 23․ Խեցգետնակերպեր՝ թարմ, պաղեցրած, չորացված, աղի կամ աղաջրի մեջ դրած խեցիով կամ առանց խեցի խեցիով կամ առանց խեցիի մինչև ապխտումը կամ ապխտման ընթացքում ջերմային մշակման չենթարկված կամ ենթարկված ապխտած խեցգետնակերպեր, շոգեխաշված կամ եփած պաղեցված կամ չպաղեցված, չորացված, աղի, աղաջրի մեջ դրված խեցիով խեցգետնակերպեր․
սննդի մեջ օգտագործելու համար պիտանի խոշոր և մանր աղացվածքի ալյուր և խեցգետնակերպերից հատիկներ

 

0306

15

 24․ Խեցիով կամ առանց խեցիի խեցգետնակերպեր՝ սառեցրած

 

0306

17

 25․ Կակղամորթներ՝ խեցու մեջ կամ առանց խեցու, թարմ, պաղեցրած, չորացրած, աղ դրված կամ աղաջրի մեջ դրված . կակղամորթներ ապխտած ՝ խեցու մեջ կամ առանց խեցու, մինչև ապխտելը կամ ապխտելու ընթացքում ջերմամշակման ենթարկված կամ չենթարկված. ալյուր՝ մանր և խոշոր աղացվածքի, և հատիկներ կակղամորթներից՝ սննդի մեջ օգտագործելու համար պիտանի

 

0307

15

 26․ Կակղամորթեր՝ խեցիով կամ առանց խեցու՝ սառեցրած

 

0307

17

 27․ Ջրային անողնաշարավորներ՝ բացի խեցգետնակերպերից և կակղամորթներից, թարմ, պաղեցրած, չորացրած, աղ դրված  կամ աղաջրի մեջ դրված. ջրային անողնաշարավորներ՝ բացի խեցգետնակերպերից և կակղամորթներից, ապխտած, մինչեւ ապխտելը կամ ապխտելու ընթացքում ջերմամշակման ենթարկված կամ չենթարկված. ալյուր՝ մանր և խոշոր աղացվածքի, և հատիկներ՝ ջրային անողնաշարավորներից՝ բացի խեցգետնակերպերից և կակղամորթներից՝ սննդի մեջ օգտագործելու համար պիտանի

 

0308

15

28․ Ջրային անողնաշարավորներ՝ բացի խեցգետնակերպերից և կակղամորթներից, սառեցրած

 

0308

17

29․ Կաթ-կաթնամթերք

 

0401-0406

15

30․ Թարմ, կոնսերվացված կամ եփած կճեպով թռչնի ձու

 

0407

15

31․ Թարմ, չորացրած, շոգեխաշած կամ եփած, ձևած, սառեցված կամ այլ եղանակով կոնսերվացված (պահածոյացված), շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած կամ չավելացրած առանց կճեպի թռչնի ձու և ձվի դեղնուց

 

0408

15

32․ Կենդանական ծագման սննդամթերք՝ այլ տեղում չնշված կամ չներառված

 

0410

15

33․ Պատրաստի սննդամթերք մսից, ձկից կամ խեցգետնանմաններից, կակղամարմիններից և ջրային այլ անողնաշարավորներից, պատրաստի կամ պահածոյացված ձուկ, ձկնկիթ

 

1601-1605

15

 

 

 

34․ Մթերքներ սոուսներ պատրաստելու համար, պատրաստի ապուրներ ու արգանակներ

 

2103-2105

10

35․ Կենդանիների (բացի ձկների) աղիներ, պարկեր և ստամոքսներ, ամբողջական և կտորներով, թարմ և սառեցված, աղաջրում և աղած, չորացված և ապխտած

 

0504

15

36․ Մակարոնեղենային արտադրանք լցոնով, ջերմային մշակման ենթարկված կամ չենթարկված, կամ այլ եղանակով մշակված

 

190220

15

37․ Սպիտակուցային խտանյութեր և թելիկավոր և շերտավոր սպիտակուցային նյութեր

 

210610

10

38․ Վիտամինների և հանքային նյութերի խառնուրդ, նախատեսված սնուցման հավասարակշռված լրացման համար

 

2106909803

15

39․ Վաղ հասակի երեխաների համար նախատեսված պատրաստի սննդամթերք, նախատեսված մանրածախ առևտրի համար

 

1901100000

15

 

Միջին ռիսկային (4-9 միավոր)

40․ Բանջարեղեն և որոշ ուտելի արմատապտուղներ և պալարապտուղներ

 

0701-0714

9

41․ Ուտելի մրգեր և ընկույզներ. ցիտրուսային պտուղների կեղև ու դդմի կճեպներ

 

0801-0814

6

42․ Կենդանական կամ բուսական ծագում ունեցող ճարպեր և յուղեր ու դրանց տրոհումից ստացվող մթերքները. պատրաստի սննդային ճարպեր

 

1501-1520

9

43․ Կակաո և դրանից պատրաստված մթերք

 

1801-1806

4

 

Ցածր ռիսկային (1-3 միավոր)

44․ Բնական մեղր

 

0409

3

45․ Սուրճ, թեյ, մատե կամ պարագվայական թեյ և համեմունքներ

 

0901-0910

1

 

46․ Հացազգիներ

 

1001-1008

1

 

47․ Ալրաղացաձավարային արդյունաբերության արտադրանք. ածիկ, օսլաներ, ինուլին, հացահատիկային սոսնձանյութ

 

1101-1109

2

 

 

48․ Յուղատու սերմեր և պտուղներ, այլ սերմեր, պտուղներ և հատիկներ

 

1201-1208

1

49․ Շաքար և շաքարից պատրաստված հրուշակեղեն

 

1701-1704

1

 

 

50․ Պատրաստի մթերք` հացաբույսերի հատիկներից, ալյուրից, օսլայից կամ կաթից, ալյուրից պատրաստված հրուշակեղեն

 

1901-1905 (բացի 1901100000 կոդից)

1

 

51․ Բանջարեղենի, մրգերի, ընկույզների կամ բույսերի այլ մասերի վերամշակումից ստացվող մթերք

 


2001-2009

1

 

52․ Սննդամթերք` այլ տեղ չնշված կամ չներառված

 

2106 (բացի 210610 կոդից)

1

 

53․ Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ և քացախ

 

2201-2209

3

 

54․ Կերակրի աղ

 

2501

1

 

  1. N 1 աղյուսակում չներառված սննդամթերքի (արտադրանքի) տեսակի ռիսկայնությունը դասակարգվում է ցածր ռիսկային և ռիսկի միավոր սահմանվում է 1:

 

  1. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻՆ ԲՆՈՐՈՇ (ԱՆՀԱՏԱԿԱՆ) ՌԻՍԿԵՐ

 

  1. Սննդամթերքին բնորոշ անհատական ռիսկի գնահատման չափանիշներն են`

1) արտադրողի մոտ ներդրված սննդամթերքի արտադրման որակի և անվտանգության կառավարման համակարգերը.

2) սննդամթերքի տեղափոխման պայմանները.

3) սննդամթերքի` խմբաքանակի զանգվածը (քանակը, ծավալը):

  1. Դասակարգումն ըստ արտադրողի մոտ ներդրված կառավարման համակարգերի կախված է ներմուծված սննդամթերքի արտադրությունում ներդրված սննդամթերքի որակի և անվտանգության կառավարման համակարգերի հավաստագրերի առկայությունից կամ բացակայությունից, որոնց հավաստիությունը հնարավոր է ստուգել համացանցի միջոցով՝ համաձայն N 2 աղյուսակի:

 

N 2 աղյուսակ

 

Դասակարգումն ըստ արտադրողի մոտ ներդրված կառավարման համակարգերի

 

Ռիսկը

 Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգը

Միավորը

1․ Միջին

Սննդամթերքի արտադրությունում ներդրված չեն սննդամթերքի որակի և անվտանգության կառավարման համակարգեր` առնվազն վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգ ՎՎՀԿԿ (HACCP, ISO, BRC, IFC և դրանց համարժեք այլ համակարգեր), առկա չեն հավաստագրեր (GLOBALGAP):
Երրորդ երկրներից սննդամթերքի ներմուծման դեպքում արտադրանքի՝ սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող Եվրասիական տնտեսության միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին համապատասխանում է:

4

2․ Ցածր

Սննդամթերքի արտադրությունում ներդրված են սննդամթերքի որակի և անվտանգության կառավարման համակարգեր` վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգ (ՎՎՀԿԿ (HACCP, ISO, BRC, IFC և դրանց համարժեք այլ համակարգեր) առկա են հավաստագրեր (GLOBALGAP):

0

 

  1. Դասակարգումն ըստ սննդամթերքի տեղափոխման պայմանների իրականացվում է տվյալ սննդամթերքը տեղափոխող փոխադրամիջոցներին ներկայացվող պահանջների համապատասխանության ապահովումից ելնելով` համաձայն N 3 աղյուսակի:

 

N 3 աղյուսակ

 

Դասակարգումն ըստ տեղափոխման պայմանների

 

Ռիսկը

 Տեղափոխմանը ներկայացվող պայմանները

Միավորը

1․ Բարձր

 Փոխադրամիջոցների պայմանները չեն համապատասխանում սննդամթերքի տվյալ տեսակի փոխադրմանը ներկայացվող պահանջներին:

20

2․ Ցածր

Տեղափոխման պայմանները համապատասխանում են սննդամթերքի տվյալ տեսակի փոխադրման համար ներկայացվող պահանջներին:

0

 

  1. Դասակարգումն ըստ ներմուծված սննդամթերքի զանգվածի (քանակի, ծավալի)` իրականացվում է համաձայն N 4 աղյուսակի:

 

N 4 աղյուսակ

 

Դասակարգումն ըստ զանգվածի (քանակ, ծավալ)

 

1․ Ռիսկը

Զանգվածը (կգ կամ լիտր)

 Միավորը

2․ Բարձր

600-ից ավելի

4

3․ Միջին

300-ից ավելի՝ 600-ը ներառյալ

2

4․ Ցածր

մինչև 300-ը ներառյալ

1

 

 

 

  1. ՌԻՍԿԻ ԱՅԼ ՉԱՓԱՆԻՇԸ

 

  1. Ռիսկի այլ չափանիշ է՝ արագ արձագանքման միջազգային համակարգերի, այլ երկրների լիազոր մարմինների, Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության բնագավառի լիազոր մարմնի կողմից սննդի շղթայի փուլերի վերահսկողության արդյունքներով սննդամթերքի վտանգավորության վերաբերյալ հաղորդումների և Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` ԵՏՄ) անդամ երկրների կողմից լաբորատոր խիստ հսկողության սահմանման վերաբերյալ տեղեկատվության առկայությունը կամ դրա բացակայությունը` դասակարգվում է համաձայն N 5 աղյուսակի:

 

N 5 աղյուսակ

 

Դասակարգումն ըստ արագ արձագանքման միջազգային համակարգերի, այլ երկրների լիազոր մարմինների հաղորդումների, ԵԱՏՄ-ի միջոցով ստացված տվյալների կամ լիազոր մարմնի վերահսկողության արդյունքների

 

Ռիսկը

Սննդամթերքի վտանգավորության վերաբերյալ ծանուցում կամ վերահսկողության արդյունքներ

Միավորը

1․ Բարձր

 Արագ արձագանքման միջազգային համակարգերի, այլ երկրների լիազոր մարմինների հաղորդումների, ԵԱՏՄ-ի միջոցով ստացված տվյալների կամ լիազոր մարմնի վերահսկողության արդյունքներով սննդամթերքի վտանգավորության վերաբերյալ տեղեկատվության առկայություն:

20

2․ Ցածր

Արագ արձագանքման միջազգային համակարգերի, ԵԱՏՄ միջոցով ստացված տվյալների կամ լիազոր մարմնի վերահսկողության արդյունքներով սննդամթերքի վտանգավորության վերաբերյալ տեղեկատվության բացակայություն:

0

 

  1. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԻՍԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

  1. Սննդամթերքի ընդհանուր ռիսկայնության դասակարգումն իրականացվում է համաձայն N 6 աղյուսակի:

 

N 6 աղյուսակ

 

Խմբաքանակի ընդհանուր ռիսկայնությունը

Միավորը

1․ Բարձր

20 և ավել

2․ Միջին

10-19

3․ Ցածր

0-9

 

  1. Ընդհանուր ռիսկայնության` բարձր, միջին և ցածր խմբերին դասված սննդամթերքի նկատմամբ իրականացվող վերահսկողության տեսակներն են՝

1) ընդհանուր բարձր ռիսկայնությամբ դեպքում` փաստաթղթային ստուգում, նույնականացում, զննում, նմուշառում, Հայաստանի Հանրապետության ազգային հավատարմագրման համակարգերում հավատարմագրված և ԵՏՄ-ի սերտիֆիկացման ու փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում ներառված լաբորատորիաներում իրականացված լաբորատոր փորձաքննության իրականացում (այսուհետ՝ փորձաքննության իրականացում).

2) ընդհանուր միջին ռիսկայնության դեպքում՝ փաստաթղթային ստուգում, նույնականացում և զննում, իսկ սննդամթերքի անվտանգության վերաբերյալ հիմնավոր կասկածների առկայության դեպքում՝ նմուշառում և փորձաքննության իրականացում.

3) ընդհանուր ցածր ռիսկայնության դեպքում՝ միայն փաստաթղթային ստուգում և նույնականացում:

  1. Եթե սույն մեթոդաբանության 11-րդ կետով սահմանված վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սննդամթերքի անվտանգության պահանջների հետ կապված անհամապատասխանություն չի հայտնաբերվում, ապա մեկ աշխատանքային օրվա ընթացքում թույլատրվում է սննդամթերքի տվյալ խմբաքանակի ներմուծումը:
  2. Եթե սույն մեթոդաբանության 11-րդ կետով սահմանված վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքում հայտնաբերվում է անհամապատասխանություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սննդամթերքի անվտանգության պահանջներին, ապա արգելվում է սննդամթերքի տվյալ խմբաքանակի ներմուծումը և մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին պատշաճ կերպով ծանուցվում է ներմուծումն իրականացնող տնտեսավարող սուբյեկտին՝ նշելով ներմուծման արգելքի հիմքերը:
  3. Եթե միևնույն կազմակերպության կողմից արտադրված միևնույն տեսակի սննդամթերքում նախկինում ներմուծման պահին կամ շուկայահանման ընթացքում հայտնաբերվել է սննդամթերքի անվտանգության պահանջների հետ կապված անհամապատասխանություն, ապա տվյալ կազմակերպության կողմից արտադրված տվյալ տեսակի սննդամթերքի հաջորդ երեք ներմուծման ընթացքում խմբաքանակի ընդհանուր ռիսկայնությունը համարվում է բարձր և վերահսկողությունն իրականացվում է 11-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ընթացակարգով:
  4. Սույն մեթոդաբանության 14-րդ կետով սահմանված կարգով վերահսկողություն իրականացնելու արդյունքում սննդամթերքի անվտանգության պահանջների հետ կապված անհամապատասխանություն չհայտնաբերելու դեպքում տվյալ կազմակերպության կողմից արտադրված տվյալ տեսակի սննդամթերքը հետագայում ներմուծելիս խմբաքանակի ընդհանուր ռիսկը հաշվարկվում է սույն մեթոդաբանության 3-11-րդ կետերով սահմանված կարգով:

 

 

 

  • Обсуждалось

    06.10.2022 - 22.10.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Инспекционная система

  • Министерство

    Аппарат Премьер-министра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3296

Принт

Связанные документы / ссылки