Добавить в избранное
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին», «Ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելիս պետության միջոցների հաշվին թարգմանչի ծառայություններից օգտվելու կարգը սահմանելու մասին», «Դատապարտյալի անձնական հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ հիգիենայի պարագաների չափաբաժինները, հանդերձանքի, անկողնային պարագաների չափաբաժինները և դրանց օգտագործման ժամկետները, սննդամթերքի միջին և մեկը մյուսով փոխարինելու չափաբաժինները սահմանելու, ինչպես նաև հավելյալ կամ դիետիկ սննդամթերքով ապահովման կարիք ունեցող հիվանդությունների ցանկը և հղի, կերակրող մայր, անչափահաս կամ հիվանդ դատապարտյալին տրամադրվող հավելյալ կամ դիետիկ սննդամթերքի չափաբաժինները հաստատելու մասին», «Պատժից ազատվող դատապարտյալներին տրամադրվող սոցիալական աջակցության ձևը, ծավալն ու տրամադրելու կարգը, ինչպես նաև դատապարտյալներին տրամադրվող միանվագ դրամական օգնության չափը և տրամադրման կարգը սահմանելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825- Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1543-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 31-ի N 961-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1182-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր
-
6 - За
-
3 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 13.10.2022 12:19:12 | Նախագծի 163-րդ կետը կարգավորում է կալանավորված անձի՝ ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին իր պաշտպանությունն ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի կամ պաշտպանի հետ տեսակցություն տրամադրելու իրավահարաբերությունները։ Ըստ այդմ, սահմանվում է, որ․ «(․․․) Ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին թույլատրվում է կալանավորված անձի տեսակցությունն իր պաշտպանությունն ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի կամ պաշտպանի հետ՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:(․․․)»։ Այսպիսով Նախագծի կարգավորումներից դուրս են մնացել կալանավորված անձի՝ իր հետ տեսակցության եկած, քրեական վարույթով պաշտպան չհանդիսացող, վերջինիս քրեական վարույթի հետ չկապված իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով ներկայացած փաստաբանի հետ տեսակցության վերաբերյալ իրավահարաբերությունները։ Նշված բացը խիստ խնդրահարույց է, քանի որ կարող է խոչընդոտել իրավաբանական օգնություն ստանալու անձի իրավունքի իրացումը՝ նախատեսված Սահմանադրությամբ։ Հատկանշական է, որ նույն իրավահարաբերությունը դատապարտյալի՝ պաշտպան չհանդիսացող փաստաբանի հետ տեսակցության մասով կարգավորում ստացել է Նախագծի 300-րդ կետով։ Միևնույն ժամանակ կալանավորված անձի՝ ոչ միայն քրեական վարույթով իր պաշտպանի կամ պաշտպանությունը ստանձնելու համար ներկայացած, այլ նաև այլ փաստաբանի հետ տեսակցելու իրավունքն ամրագրվել է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում, որի 15-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը սահմանում է․ «Կալանավորված անձի միջնորդության հիման վրա քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նրան թույլատրվում են նաև խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցություններ քրեական վարույթով պաշտպան չհանդիսացող փաստաբանի հետ՝ առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման (բացառությամբ նրա մասնակցությամբ վարութային գործողություններ կատարելու դեպքերի), եթե դա պայմանավորված է կալանավորված անձին քրեական վարույթի հետ չկապված իրավաբանական օգնություն ցույց տալու անհրաժեշտությամբ:(…):» Հիմք ընդունելով նշվածը և հաշվի առնելով այն, որ Քրեակատարողական հիմնարկների կանոնակարգը (այն հաստատող Կառավարության որոշումը) որպես ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտ պետք է համապատասխանի օրենքներին, տվյալ դեպքում «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքին, ինչպես նաև կալանավորված անձի՝ քրեական վարույթին չառնչվող իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի անխոչընդոտ իրացումը ապահովելու նպատակով առաջարկում ենք վերախմբագրել Նախագծի 163-րդ կետը՝ սահմանելով կալանավորված անձի իրավունքը՝ ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին տեսակցելու նաև քրեական վարույթին չառնչվող իրավաբանական օգնություն ցույց տալու համար ներկայացած փաստաբանի հետ: | Ընդունվել է | Կատարած փոփոխությունների հիման վրա ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին թույլատրվում է կալանավորված անձի տեսակցությունն իր պաշտպանությունն ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի կամ պաշտպանի կամ քրեական վարույթով պաշտպան չհանդիսացող փաստաբանի հետ՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:Կալանավորված անձի պաշտպանը, քրեական վարույթով պաշտպան չհանդիսացող փաստաբանը կամ դատապարտյալի փաստաբանն ունի խորհրդապահական կարգով անարգել տեսակցելու իրավունք՝ առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման, անկախ աշխատանքային օրերից կամ ժամերից, որը տեղի է ունենում պահակախմբի տեսողական հսկողության ներքո: |
2 | Մարկոս Կրասոս 18.10.2022 12:53:13 | Ըստ ԵԽ-ի կոչի մահապատիժը ցանկացած դեպքում կիրառելու արգելք սահմանեք և ընդունեք առ այն որ ցանկացած դեպքում մարդու պատիժը ամենակոպիտ կարող է լինել ցմահ բանտարկությունը։ | Ընդունվել է ի գիտություն: Առաջարկվող սահմանումները դուրս են սույն իրավական ակտի կարգավորման առարկաներից, քանի որ առաջարկը վերաբերում է ոչ թե պատժի կատարման կարգին, այլ պատիժների համակարգին: Ավելին, պատիժների համակարգը սահմանված է ՀՀ քրեական օրենսգրքի 56-րդ հոդվածում, որի համաձայն ՀՀ-ում ամենախիստ պատիժը ցմահ ազատազրկումն է: |