Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին», «Ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելիս պետության միջոցների հաշվին թարգմանչի ծառայություններից օգտվելու կարգը սահմանելու մասին», «Դատապարտյալի անձնական հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ հիգիենայի պարագաների չափաբաժինները, հանդերձանքի, անկողնային պարագաների չափաբաժինները և դրանց օգտագործման ժամկետները, սննդամթերքի միջին և մեկը մյուսով փոխարինելու չափաբաժինները սահմանելու, ինչպես նաև հավելյալ կամ դիետիկ սննդամթերքով ապահովման կարիք ունեցող հիվանդությունների ցանկը և հղի, կերակրող մայր, անչափահաս կամ հիվանդ դատապարտյալին տրամադրվող հավելյալ կամ դիետիկ սննդամթերքի չափաբաժինները հաստատելու մասին», «Պատժից ազատվող դատապարտյալներին տրամադրվող սոցիալական աջակցության ձևը, ծավալն ու տրամադրելու կարգը, ինչպես նաև դատապարտյալներին տրամադրվող միանվագ դրամական օգնության չափը և տրամադրման կարգը սահմանելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825- Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1543-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 31-ի N 961-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1182-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022 թվականի հունիսի 15-ին ընդունվել և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության նոր քրեակատարողական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք), որը նախատեսել է բազմաթիվ նոր իրավակարգավորումներ, վերացրել նախկինում գործող կարգավորումները, սահմանել  նոր ինստիտուտներ և մոտեցումներ, այդպիսով` անհրաժեշտություն առաջացնելով ընդունել ոլորտի առաձին ուղղությունները համակարգող Հայաստանի Հանրապետության Կառավարության (այսուհետ՝ Կառավարություն) նոր որոշումներ: Ասվածն առավել ակնհայտ դրսևորվում է հատկապես այն դեպքում, երբ դեռ շարունակում են գործողության մեջ գտնվել այն ենթաօրենսդրական ակտերը, որոնք ընդունվել են նախկին՝ 2004 թվականին ընդունված քրեակատարողական օրենսգրքի հիմքով և հետևաբար բովանդակում են այնպիսի կարգավորումներ, որոնք չեն համապատասխանում նոր Օրենսգրքի, իսկ երբեմն՝ հակասում:

Բացի այդ, ելնելով այդ հանգամանքից, որ Օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ Օրենսգրքով նախատեսված ենթաօրենսդրական ակտերն իրավասու մարմիններն ընդունում են Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում, հետևաբար, մինչև 2023 թվականի հունվարի 1-ը պետք է ընդունված լինեն այն ենթաօրենսդրական ակտերը, որոնց մասին հիշատակվում է Օրենսգրքի հիշյալ իրավակարգավորմամբ:

Այդպիսով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասով, և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը, նախատեսվում է համապատասխան որոշման Նախագծով ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի՝ «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 1543-Ն, 2003 թվականի հուլիսի 31-ի՝ «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց տրվող սննդամթերքը մեկը մյուսով փոխարինելու չափաբաժինները, կենցաղային և խոհանոցային պարագաների ու սարքավորումների շահագործման ժամկետները հաստատելու մասին» N 961-Ն, Կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի՝ «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները, հանդերձանքի չափաբաժինները և շահագործման ժամկետները, անկողնային և հիգիենիկ պարագաների չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի N 413-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1182-Ն որոշումները:

  • Обсуждалось

    04.10.2022 - 19.10.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Уголовно-исполнительная

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3220

Принт

Предложения

Մարկոս Կրասոս

18.10.2022

Ըստ ԵԽ-ի կոչի մահապատիժը ցանկացած դեպքում կիրառելու արգելք սահմանեք և ընդունեք առ այն որ ցանկացած դեպքում մարդու պատիժը ամենակոպիտ կարող է լինել ցմահ բանտարկությունը։

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

13.10.2022

Նախագծի 163-րդ կետը կարգավորում է կալանավորված անձի՝ ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին իր պաշտպանությունն ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի կամ պաշտպանի հետ տեսակցություն տրամադրելու իրավահարաբերությունները։ Ըստ այդմ, սահմանվում է, որ․ «(․․․) Ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին թույլատրվում է կալանավորված անձի տեսակցությունն իր պաշտպանությունն ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի կամ պաշտպանի հետ՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:(․․․)»։ Այսպիսով Նախագծի կարգավորումներից դուրս են մնացել կալանավորված անձի՝ իր հետ տեսակցության եկած, քրեական վարույթով պաշտպան չհանդիսացող, վերջինիս քրեական վարույթի հետ չկապված իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով ներկայացած փաստաբանի հետ տեսակցության վերաբերյալ իրավահարաբերությունները։ Նշված բացը խիստ խնդրահարույց է, քանի որ կարող է խոչընդոտել իրավաբանական օգնություն ստանալու անձի իրավունքի իրացումը՝ նախատեսված Սահմանադրությամբ։ Հատկանշական է, որ նույն իրավահարաբերությունը դատապարտյալի՝ պաշտպան չհանդիսացող փաստաբանի հետ տեսակցության մասով կարգավորում ստացել է Նախագծի 300-րդ կետով։ Միևնույն ժամանակ կալանավորված անձի՝ ոչ միայն քրեական վարույթով իր պաշտպանի կամ պաշտպանությունը ստանձնելու համար ներկայացած, այլ նաև այլ փաստաբանի հետ տեսակցելու իրավունքն ամրագրվել է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում, որի 15-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը սահմանում է․ «Կալանավորված անձի միջնորդության հիման վրա քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նրան թույլատրվում են նաև խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցություններ քրեական վարույթով պաշտպան չհանդիսացող փաստաբանի հետ՝ առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման (բացառությամբ նրա մասնակցությամբ վարութային գործողություններ կատարելու դեպքերի), եթե դա պայմանավորված է կալանավորված անձին քրեական վարույթի հետ չկապված իրավաբանական օգնություն ցույց տալու անհրաժեշտությամբ:(…):» Հիմք ընդունելով նշվածը և հաշվի առնելով այն, որ Քրեակատարողական հիմնարկների կանոնակարգը (այն հաստատող Կառավարության որոշումը) որպես ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտ պետք է համապատասխանի օրենքներին, տվյալ դեպքում «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքին, ինչպես նաև կալանավորված անձի՝ քրեական վարույթին չառնչվող իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի անխոչընդոտ իրացումը ապահովելու նպատակով առաջարկում ենք վերախմբագրել Նախագծի 163-րդ կետը՝ սահմանելով կալանավորված անձի իրավունքը՝ ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին տեսակցելու նաև քրեական վարույթին չառնչվող իրավաբանական օգնություն ցույց տալու համար ներկայացած փաստաբանի հետ:

Узнать больше