Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 83-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի N 1331-Ն ՈՐՈՇՈՒՄՆՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2022 թվականի _____ -ի N __ -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 83-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի N 1331-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և 24-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի «Թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանումը և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծումը կանոնակարգելու մասին» N 83-Ն և 2015 թվականի նոյեմբերի 5-ի «Թանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղների ջարդոնի և թափոնի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման ժամանակ պետական վերահսկողության ակտ տրամադրելու մասին» N 1331-Ն որոշումները:

2․ Ընդունել ի գիտություն, որ՝

  • թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների, թանկարժեք քարերի՝ Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման և Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման ժամանակ առաջնորդվել 2015 թվականի ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի N30 որոշման N13 և N14 հավելվածներով և 2014 թվականի նոյեմբերի 6-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի N 199 որոշման դրույթներով սահմանված կարգավորումներով․
  • թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների, թանկարժեք քարերի՝ Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման և Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա և պետական վերահսկողության ակտ տրամադրելու մասով լիազոր մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
  • Обсуждалось

    07.09.2022 - 22.09.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика, Экономическая

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2812

Принт

Связанные документы / ссылки