Վարդան Մարության
27.08.2022
Ինքնին այն մոտեցումը, որ հանքարդյունաբերության ոլորտում անկումային այս փուլում պետությունը գործընկերային կերպով փորձ է կատարում կիսելու ոլորտի խնդիրներն ու ռիսկերը, առավել քան ողջունելի է: Սակայն, առնվազն լուրջ հիմնավորման կարիք ունի և մտահոգիչ է սույն իրավակարգավորմամբ առաջարկվող սուբսիդավորման առավելագույն 100,000 դրամ շեմը: Պղնձի խտահանքերի պարագայում այն ռացիոնալ է, քանզի 160,000 դրամ պետական տուրքի դիմաց սուբսիդիան կարող է հասնել առավելագույնը 62.5 տոկոսի: Մինչդեռ մոլիբդենի խտանյութի և ֆեռոմոլիբդենի պարագայում, ստացվում է, որ օժանդակությունը չի կարող գերազանցել գործող պետական տուրքի համապատասխանաբար 12.5 և 10 տոկոսը, ինչը, դժբախտաբար, չի լուծելու մետաղների գների շեշտակի անկմամբ, դրամի կտրուկ արժևորմամբ և բարձր գնաճով պայմանավորված ոլորտում ձևավորված ճգնաժամային իրավիճակը: Հուսանք, որ նախագծի վերջնական տարբերակում հավասարակշռված կլինեն բոլոր շահառուների շահերը, և սուբսիդավորումը այն ձևաչափով կիրագործվի, որ թույլ կտա ոլորտին տանելի ցնցումներով դուրս գալ տնտեսական այս բարդ իրողությունից: