Добавить в избранное
«Օգտակար հանածոյի արդյունահանման նախագծին ներկայացվող նվազագույն պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի նախագիծ
-
3 - За
-
4 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Լիլիա Շուշանյան 05.09.2022 23:13:29 | Նախագծի նկատմամբ. պահանջների սահմանումը չափազանց կարևոր է և բխում է Ընդերքի օրենսգրքի համապատասխան պահանջից։ Ներկայացված իրավական ակտի նախագծի հետ կապված առաջարկվում է. 1. ԸՆդհանուր դրույթների երկրորդ մասում ավելացնել նաև Ընդերքի օրենսգրքի 58-րդ հոդվածին հղում, քանի որ ընդերքի տեղամասի մի մասի նկատմամբ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից հրաժարվելու դեպքում ընդերքի տեղամասից հրաժարման մասին դիմումին կցվում է նաև փոփոխված նախագիծը՝ լիազոր մարմնի կողմից սահմանված՝ արդյունահանման նախագծին ներկայացվող նվազագույն պահանջներին համապատասխան։ 2.Միաժամանակ, օրենսգրքի 55.1 -րդ հոդվածում տվյալ պահանջներին բավարարելու ուղղակի պահանջ նախագծի համար չի դրվել, չնայած ժամանակացույցի փոփոխություն է լինելու։ Այս առումով անհրաժեշտ է պաշտոնական պարզաբանում, արդյո՞ք տվյալ պահանջները տարածվում են այս հոդվածով դիմումների վրա, թե ոչ։ Եթե լիազոր մարմինը պարզաբանում է, որ պահանջները տարածվում են, առաջարկվում է ավելացնել սույն կարգում։ 3. Նախագծի երրորդ մասում նշվում է «ռացիոնալ» և համալիր օգտագործման մասին, սակայն նման տերմինի սահմանում օրենսգրքում առկա չէ, ի տարբերություն «ողջամիտ» և համալիր տերմինի։ Եթե օրենսգրքում անհրածեշտ փոփոխություն չի արվում, առաջարկվում է կիրառել նույն «ողջամիտ» տերմինը։ 3.1Նույն մասում՝ այն դեպքում, երբ նշվում է ընդերքօգտագործման նախագծի հետ ուղղակիորեն չառնչվող Հարկային օրենսգրքի մասին, առաջարկվում է նշել նաև առավել շատ առնչվող Թափոնների մասին օրենքը, Քաղաքաշինության մասին օրենքը, Հողային օրենսգիրքը։ 3.2 Առաջարկվում է 8-րդ մասի 11-րդ կետում «հանքի շահագործման նախապատրաստման և արդյունահանման աշխատանքների..» արտահայտությունը հստակեցնել, խմբագրել. նախապատրաստումը շինարարությունն է, իսկ արդյունահանումը՝ հանքաքարի արդյունահանումը։ Տերմինաբանական խնդիր կա նաև հանք, հանքավայր բառերի մեջ, մի տեղ գրելով օրինակ հանքի շարժ, մյուս տեղում՝ հանքավայրի շարժ։ Առաջարկվում է փաստաթղթում թողնել նաև մաս կամ հատոր տերմինը, քանի որ ողջ փաստաթղթում դրանք կիրառվում են միասին՝ որպես հոմանիշ նշելով փակագծում։ 4. Նախագծի 7-րդ. մասը նույնությամբ կրկնում է18-րդ. կետը ՝ բացառությամբ նախագիծ և նախագծային փաստաթղթեր տերմինի։ Անհրաժեշտ է կամ հստակ սահմանել դրանց տարբերությունը, կամ հանել մասերից մեկը։ 5. Սեղմագրի պարունակության մեջ նշվում է «ծրագրային փաստաթղթերի մասերի» մասին։ Անհասկանալի է, թե ինչի մասին է, անհրաժեշտ է հստակեցում։ Բովանդակությունը նկարագրող 12-րդ մասից անհրաժեշտ է հանել «եզրակացությունը, օգտագործած սկզբնաղբյուրների ցանկը, հավելվածների» հատվածը, քանի որ դրանք ևս համարվում են նախագծի մասեր (տես 8-րդ մասը)։ Իսկ 14-րդ մասում՝ համավումները պահանջել ոչ թե հաճախակի օգտագործվողները, այլ բոլորը։ | 1. Ընդունվել է: 2. Չի ընդունվել: Հրամանի նախագծում ներկայացված են օգտակար հանածոյի արդյունահանման նախագծին ներկայացվող նվազագույն պահանջները: Անհաղթահարելի ուժի հիմքով ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման դեպքում ներկայացվում է փոփոխված ժամանակացույցով նախագիծը: Նախագծում բացի ժամանակացույցից այլ փոփոխություններ չեն կատարվում, հետևաբար անհրաժեշտություն չկա փոփոխություն կատարելու: 3. Ընդունվել է: 3.1 Ընդունվել է: 3.2 Չի ընդունվել: Հանքի շահագործման նախապատրաստական աշխատանքների մեջ մտնում են նաև մակաբացման, ենթակառուցվածքների տեղադրման աշխատանքները, բարձրավոլտ հոսանքագծերի անցկացման և այլ աշխատանքները: Ընդունվել է: 4.Ընդունվել է: 5. Ընդունվել է: | 1.Նախագծի Հավելվածի 2-րդ կետում լրացվել է նաև ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 58-րդ հոդվածը: 3.Հավելվածի 3-րդ մասում «ռացիոնալ» բառը փոխարինվել է «ողջամիտ» բառով: 3.1Հավելվածի 3-րդ մասում լրացվել են նաև «Թափոնների մասին» օրենքը, «Քաղաքաշինության մասին» օրենքը, ՀՀ Հողային օրենսգիրքը: (Հատոր) եզրույթը հանվել է նախագծից: 4. Հիմք ընդունելով ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 51-րդ հոդվածի 9-րդ մասը՝ նշյալ 2 կետերն էլ հանվել են նախագծից: 5. Սեղմագրի պարունակության մեջ նախատեսված «ծրագրային փաստաթղթերի» եզրույթը փոխարինվել է «նախագծային փաստաթղթերի» եզրույթով:Համաձայն սույն կետի առաջարկությունների կատարվել են համապատասխան փոփոխություններ: |
2 | Լիլիա Շուշանյան 05.09.2022 23:26:09 | Հանքի փակման ծրագիրը, համաձայն ՀՀ ընդերքի օրենսգրքի, չի մտնում նախագծի մեջ, այլ ներկայացվում է ընդերքօգտագործման դիմումի հետ միասին՝ որպես առանձին փաստաթուղթ (տե'ս Օրենսգրքի 49-րդ հոդված, 2-րդ մաս, 5-րդ և 6-րդ առանձին կետերը)։ Լիազոր մարմինը օրենսգրքով լիազորված է սահմանելու միայն նախագծի՝ 5-րդ կետի նվազագույն պահանջները, այլ ոչ փակման ծրագրի՝ 6-րդի։ Ուստի, նախագծի 8-րդ մասի 18-րդ կետը, 31-րդի 3-րդը, 34-ի 9-րդը (նաև արտադրկան լցակույտի տնտեսությունը փոխել արտադրական լցակույտով՝ օրենսգրքին համապատասխանեցնելով), ողջ 36-րդ մասը, 38- 26-րդ կետը անհրաժեշտ է հանել պահանջներից։ | Ընդունվել է: | Հանքի փակման ծրագրին առնչվող դրույթները հանվել են նախագծից, «արտադրական լցակույտերի տնտեսություն» եզրույթը փոխարինվել է «արտադրական լցակույտ» եզրույթով : |
3 | Լիլիա Շուշանյան 05.09.2022 23:27:55 | Նախագծի 31-րդ մասի առաջին կետում Բուժական և ռեկրեացիոն տերմինները օգտագործվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում որպես մեկ նպատակ, հոմանիշ հասկացություններ։ Հստակության համար անհրաժեշտ է մեկը թողնել կամ գրել փակագծում։ | Ընդունվել է: | Լրամշակված նախագծում օգտագործվում է բուժական (ռեկրեացիոն) հասկացությունը: |
4 | Լիլիա Շուշանյան 05.09.2022 23:29:53 | Օրենսգրքում, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում թերմալ ջրերի հանքավայր հասկացություն չկա սահմանված, ուստի դա պետք է հանել։ Միաժամանակ, առաջարկվում է 31-ի առաջին կետում փակագծի գազի բառից հետո ավելացնել նպատակով բառը, այլապես կստացվի, որ տրամադրվում է ածխաթթու գազի հանքավայր, ինչը չկա, այլ ոչ հանքային ջրի հանքավայր՝ ածխաթթու գազ կորզելու նպատակով։ | Ընդունվել է: | Հրամանի նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: |
5 | Լիլիա Շուշանյան 05.09.2022 23:31:38 | 32-ի 3-րդ մասում ստորգետնյա հանքավայրերի համար առաջարկվում է ավելացնել օրենսգրքից բխող հետրյալ պահանջը՝ Ստորգետնյա հանքավայրի դեպքում՝ ապագայում չշահագործվող ստորգետնյա լեռնային փորվածքների մուտքերն առնվազն մեկ մետր հաստությամբ բետոնապատելու ժամանակացույցը՝ ըստ նախագծով սահմանված աշխատանքների։ | Չի ընդունվել: ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 31-րդ կետով սույն պահանջն արդեն իսկ ամրագրված է: | |
6 | Լիլիա Շուշանյան 05.09.2022 23:35:27 | 40-րդ մասում պոչամբարների դեպքում առաջարկվում է ավելացնել Ջրային համակարգերի կառավարման մարմնի կողմից տրամադրված՝ հիդրոտեխնիկական կառուցվածքի անվտանգության հայտարարագրի փորձաքննության եզրակացությունը, որում արտացոլվցում է նաև գործող նորմերի և կանոնների պահանջներին ձեռնարկված անվտանգության ապահովման միջոցառումների բավարարության և համապատասխանության մասին հաստատումը՝ համաձայն 2003 թվականի N 957-Ն։ | Չի ընդունվել: Հիդրոտեխնիկական կառուցվածքի անվտանգության հայտարարագրի փորձաքննության եզրակացությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 85-րդ հոդվածին և 2003 թվականի N 957-Ն որոշմանը համապատասխան և նպատակահարմար չէ նախագծում սահմանել հիդրոտեխնիկական կառուցվածքի անվտանգության հայտարարագրի փորձաքննության եզրակացությունը ներկայացնելու պահանջ: | |
7 | Լիլիա Շուշանյան 05.09.2022 23:37:05 | Անհասկանալի է, թե ինչի մասին է 43-րդ մասը։Առաջարկվում է ակնկալվող տեղեկությունը ավելի բացված և պարզ գրել։ | Չի ընդունվել: | Հավելվածի 43-րդ կետը հանվել է նախագծից: |
8 | Լիլիա Շուշանյան 05.09.2022 23:38:05 | 46-րդ մասի առնչությամբ ծախսօգուտային վերլուծության բազմաթիվ մեթոդներ են առկա՝ ամենապարզից մինչև չափազանց բարդ՝ ներառելով բնապահպանական վնասի հաշվարկների ոչ միանշանակ մեթոդները, առանձին բաղադրիչների ներառումը կամ դրանց հաշվի չառնելը, ժամանակի ընթացքում գնաճի կամ այլ գործոններ, ուստի այս կետը գրելիս առաջարկվում է նշել հանրաճանաչ որևէ ընդունելի մեթոդաբանություն կամ սպառիչ թվարկել բոլոր այն գործոնները և հաշվարկի ձևերը, որոնք պետք է կիրառվեն, այլապես կդառնա ձևական կետ։ | Չի ընդունվել: | Հավելվածի 46-րդ կետը հանվել է նախագծից: |
9 | Լիլիա Շուշանյան 05.09.2022 23:50:02 | Նախագիծը կառուցվածքով բավական ծավալուն է և ոչ դյուրընթեռնելի։ Առաջարկվում է՝ IV. ԲԱՑ ԵՂԱՆԱԿՈՎ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ևV. ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԵՂԱՆԱԿՈՎ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ գլուխների բավական շատ հանդիպող կրկնվող մասերը միավորել՝ սահմանելով ստորգետնյայի և բացի համար համապատասխան առանձնահատկությունները՝ ենթաբաժիններով։ Միաժամանակ, III. ՆԱԽԱԳԾԻ ԿԱՌՈւՑՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ գլուխը շարադրված է ընդհանուր երկուսի համար, սակայն հաճախ, օրինակ 32-ի 2-րդում խոսվում է միայն բացահանքի մասին՝ ընդհանրապես չանդրադառնալով ստորգետնյա հանքավայրի վերաբերելի դրույթներին։ Բացի այդ, նախագիծը մեծամասամբ ծանրաբեռնված է ուղղակիորեն օրենսգրքից վերցված կետերով, որոնք առաջարկվում է հանել։ Առաջարկվում է նաև նախագծի կետերը խմբագրել՝ հաշվի առնելով, որ Օրենսգրքով պահանջվում է ոչ միայն թղթային, այլև պարտադիր էլեկտրոնային տարբերակով ներկայացում։ Այդ դեպքում ինչպես է օրինակ կատարվելու փորձաքննության ընթացքում հայտնաբերված սխալների ուղղումը, որը նկարագրված է 7-րդ մասում։ Նպատակահարմար է նաև սահմանել էլեկտրոնային ներկայացման տեխնիկական պահանջներ՝ սկավառակ, հիշողության սարքեր և այլն։ | Չի ընդունվել: Չնայած նրան, որ թե բաց, թե ստորգետնյա եղանակներով օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի կազմման ժամանակ կան նույնաբովանդակ պահանջ ունեցող կետեր, սակայն սկզբունքորեն ավելի նպատակահարմար է դրանք ներկայացնել տարանջատ: Որոշ դեպքերում իրավական ակտի նախագծի կարգավորման ամբողջակա¬նությունն ապահովելու համար ներառվել են նաև Օրենսգրքի պահանջներ: Հիմք ընդունելով Օրենսգրքի 51-րդ հոդվածի 9-րդ մասը լրամշակված նախագծից հանվել է հայտնաբերված սխալների դեպքում ուղղում կատարելու վերաբերյալ կարգավորումը: | |
10 | Լիլիա Շուշանյան 05.09.2022 23:52:33 | 32-ի ժզ ենթակետը օրենքի պարտադիր պահանջ է։ Սակայն բացի դրանից անհրաժեշտ է բոլոր նախագծերի դեպքում (մետաղական, ոչ մետաղական) պահանջել պոչանքների առաջացման տեխնոլոգիան, պոչանքների տեսակը՝ անկախ նրանից պինդ է, թե ոչ։ Միաժամանակ, նպատակահարմար է նախագծում ներառել ընդհանրապես պահանջվող ջրի քանակի, մոտակա ջրային ռեսուրսների, ջրառի նախատեսվող հնարավոր կետերի, օգտագործված ջրի հեռացման կետերի նկարագրությունը։ Միևնույն տրամաբանությամբ, նպատակահարմար կլինի ներառել պահանջվող էներգիայի ծավալի,տեղանքում դրան համահունչ էներգետիկ ռեսուրսների նկարագրությունը։ | Չի ընդունվել: Օգտակար հանածոյի արդյունահանման նախագծին ներկայացվող նվազագույն պահանջներում նախատեսված են թե ջրի համակարգերի, թե լցակուտերի, թե թափոնների մասին բաժիններ, կետեր, որոնցում նկարագրվում են մշակման համակարգերն ու դրանց իրականացմանը վերաբերող գործընթացները, հետևաբար դրանցում արդեն իսկ ներառվելու են նշված տեղեկությունները: |