Добавить в избранное

«Օգտակար հանածոյի արդյունահանման նախագծին ներկայացվող նվազագույն պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի նախագիծ

  • Обсуждалось

    17.08.2022 - 06.09.2022

  • Тип

    Приказ

  • Область

    Энергетика и природные ресурсы

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2837

Принт

Предложения

Լիլիա Շուշանյան

05.09.2022

32-ի ժզ ենթակետը օրենքի պարտադիր պահանջ է։ Սակայն բացի դրանից անհրաժեշտ է բոլոր նախագծերի դեպքում (մետաղական, ոչ մետաղական) պահանջել պոչանքների առաջացման տեխնոլոգիան, պոչանքների տեսակը՝ անկախ նրանից պինդ է, թե ոչ։ Միաժամանակ, նպատակահարմար է նախագծում ներառել ընդհանրապես պահանջվող ջրի քանակի, մոտակա ջրային ռեսուրսների, ջրառի նախատեսվող հնարավոր կետերի, օգտագործված ջրի հեռացման կետերի նկարագրությունը։ Միևնույն տրամաբանությամբ, նպատակահարմար կլինի ներառել պահանջվող էներգիայի ծավալի,տեղանքում դրան համահունչ էներգետիկ ռեսուրսների նկարագրությունը։

Լիլիա Շուշանյան

05.09.2022

Նախագիծը կառուցվածքով բավական ծավալուն է և ոչ դյուրընթեռնելի։ Առաջարկվում է՝ IV. ԲԱՑ ԵՂԱՆԱԿՈՎ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ևV. ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԵՂԱՆԱԿՈՎ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ գլուխների բավական շատ հանդիպող կրկնվող մասերը միավորել՝ սահմանելով ստորգետնյայի և բացի համար համապատասխան առանձնահատկությունները՝ ենթաբաժիններով։ Միաժամանակ, III. ՆԱԽԱԳԾԻ ԿԱՌՈւՑՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ գլուխը շարադրված է ընդհանուր երկուսի համար, սակայն հաճախ, օրինակ 32-ի 2-րդում խոսվում է միայն բացահանքի մասին՝ ընդհանրապես չանդրադառնալով ստորգետնյա հանքավայրի վերաբերելի դրույթներին։ Բացի այդ, նախագիծը մեծամասամբ ծանրաբեռնված է ուղղակիորեն օրենսգրքից վերցված կետերով, որոնք առաջարկվում է հանել։ Առաջարկվում է նաև նախագծի կետերը խմբագրել՝ հաշվի առնելով, որ Օրենսգրքով պահանջվում է ոչ միայն թղթային, այլև պարտադիր էլեկտրոնային տարբերակով ներկայացում։ Այդ դեպքում ինչպես է օրինակ կատարվելու փորձաքննության ընթացքում հայտնաբերված սխալների ուղղումը, որը նկարագրված է 7-րդ մասում։ Նպատակահարմար է նաև սահմանել էլեկտրոնային ներկայացման տեխնիկական պահանջներ՝ սկավառակ, հիշողության սարքեր և այլն։

Լիլիա Շուշանյան

05.09.2022

46-րդ մասի առնչությամբ ծախսօգուտային վերլուծության բազմաթիվ մեթոդներ են առկա՝ ամենապարզից մինչև չափազանց բարդ՝ ներառելով բնապահպանական վնասի հաշվարկների ոչ միանշանակ մեթոդները, առանձին բաղադրիչների ներառումը կամ դրանց հաշվի չառնելը, ժամանակի ընթացքում գնաճի կամ այլ գործոններ, ուստի այս կետը գրելիս առաջարկվում է նշել հանրաճանաչ որևէ ընդունելի մեթոդաբանություն կամ սպառիչ թվարկել բոլոր այն գործոնները և հաշվարկի ձևերը, որոնք պետք է կիրառվեն, այլապես կդառնա ձևական կետ։

Узнать больше