ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
4 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2022 թ. հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը) հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի մշակումը բխում է ՀՀ հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի պահանջներից, ըստ որի` հողամասերն, անկախ սեփականության ձևից, ենթակա են պետական հաշվառման: Պետական հաշվառումն իրականացվում է անընդհատ` սկզբնական հաշվառման ելակետային տվյալների հիման վրա` տարվա ընթացքում կատարված իրավական, որակական և քանակական փոփոխություններն արտացոլելով հաշվառման տեքստային ու գրաֆիկական փաստաթղթերում: Հողամասերի պետական հաշվառման արդյունքում կազմվում է ՀՀ հողային ֆոնդի տարեկան հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ի դրությամբ, որը հաստատում և հրապարակում է ՀՀ կառավարությունը:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
ՀՀ կառավարության 2000թ. հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին» N656 որոշման պահանջի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2021 թվականի հոկտեմբերի 21-ի N 1732-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ 2021 թվականի հողային հաշվեկշիռը: 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը ընկած հաշվետու ժամանակահատվածում ՀՀ հողային ֆոնդում կատարվել են նպատակային և գործառնական նշանակությունների, հողատեսքերի և սեփականության սուբյեկտների, ինչպես նաև ոռոգվող հողերի մակերեսների փոփոխություններ: Անհրաժեշտ է վերոհիշյալ փոփոխություններն արտացոլել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի հողային հաշվեկշռում:
Որոշման ընդունմամբ կկատարվի ՀՀ հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի պահանջը` տարվա ընթացքում կատարված իրավական, որակական և քանակական փոփոխություններն կարտացոլվեն 2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված ՀՀ հողային հաշվեկշռում: «Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2022 թ. հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը) հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը հաստատվելուց հետո կհրապարակվի, ինչպես նաև կտեղադրվի Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքում, որի տվյալներից կկարողանան օգտվել շահագրգիռ բոլոր պետական մարմինները, կազմակերպություններն ու անձինք:
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2022 թ. հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը) հաստատելու մասին» նախագիծը ՀՀ կառավարության կողմից հաստատվելուց հետո կհրապարակվի, որի նորացված և ճշտված տվյալներից կկարողանան օգտվել շահագրգիռ բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպություններն ու անձինք:
Որոշման նախագիծը տեղադրվել է ՀՀ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am և Կադաստրի կոմիտեի cadastre.am կայքերում:
«Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման 2022 թվականի հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը) հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացում կամ նվազում չի առաջացնում:
-
Обсуждалось
11.08.2022 - 26.08.2022
-
Тип
Pешение
-
Область
Кадастр
-
Министерство
Kомитет кадастра
Просмотры 3339
Принт