ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
4 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
..... 2022 թվականի N...........-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ հաստատված կարգի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հաստատել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` 2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին` իրենց կողմից կատարվող աշխատանքների արդյունքում հողային ֆոնդի կազմում կատարվող փոփոխությունները (բազմամյա տնկարկների հիմնում, նոր հողերի իրացում, ոռոգվող հողերի նոր ելքեր, անտառների հիմնում և այլ փոփոխություններ), դրանց ի հայտ գալու դեպքում, մեկամսյա ժամկետում, ներկայացնել Հայաստանի Հանրապետության մարզպետներին, համապատասխան համայնքների ղեկավարներին և սահմանված կարգով ներկայացնել Կադաստրի կոմիտե` հողերի ընթացիկ հաշվառումն իրականացնելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` անտառշինական ծրագրերի իրականացման ժամանակ հայտնաբերված հողային ֆոնդի բաշխման անճշտությունները, անտառային հողերի, ինչպես նաև ազգային պարկերի, արգելոցների, արգելավայրերի սահմաններն ու տարածքները կառավարման պլաններին համապատասխան ճշգրտելուց հետո` մեկամսյա ժամկետում, համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության մարզպետների, համայնքների ղեկավարների հետ և սահմանված կարգով ներկայացնել Կադաստրի կոմիտե` ընթացիկ հողային հաշվեկշռում ընդգրկելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված
ՀՀ կառավարության
….. թվականի N … որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ)
|
|
Տարածքը (հազար հեկտար) |
որից ոռոգվող |
|
Հայաստանի Հանրապետության տարածքը |
2,974.26 |
209.43 |
|
այդ թվում` |
|
|
1 |
Հողային ֆոնդն ըստ նպատակային նշանակության |
|
|
1) |
գյուղատնտեսական նշանակության հողեր |
2,042.08 |
155.89 |
|
որից` |
|
|
ա. |
վարելահողեր |
442.73 |
116.27 |
բ. |
բազմամյա տնկարկներ |
39.15 |
38.12 |
գ. |
խոտհարքներ |
121.23 |
1.50 |
դ. |
արոտավայրեր |
1,049.66 |
|
ե. |
այլ հողատեսքեր |
389.31 |
|
2) |
բնակավայրերի հողեր |
152.40 |
53.14 |
|
որից` |
|
|
ա. |
տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողեր |
94.66 |
52.97 |
3) |
արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր |
39.52 |
|
4) |
էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր |
14.11 |
|
5) |
հատուկ պահպանվող տարածքների հողեր |
335.46 |
|
6) |
հատուկ նշանակության հողեր |
30.39 |
|
7) |
անտառային հողեր |
333.85 |
0.40 |
8) |
ջրային հողեր |
25.83 |
|
9) |
պահուստային հողեր |
0.62 |
|
2. |
Հողային ֆոնդն ըստ սեփականության սուբյեկտների |
|
|
1) |
քաղաքացիների |
541.40 |
181.00 |
2) |
իրավաբանական անձանց |
39.61 |
6.22 |
3) |
համայնքային |
1,019.45 |
20.40 |
4) |
պետական |
1,373.05 |
1.64 |
5) |
օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների |
0.75 |
0.17
|
-
Обсуждалось
11.08.2022 - 26.08.2022
-
Тип
Pешение
-
Область
Кадастр
-
Министерство
Kомитет кадастра
Просмотры 3340
Принт