ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1069-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
17 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԼԻՍԻ 1-Ի N 1069-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի N 1069-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի N 1069-Ա որոշմամբ սահմանված Հովհաննես Պարույրի Մարգարյանի ուսումնառության ժամկետի ավարտի փոփոխության անհրաժեշտությունից:
- Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը
Հովհաննես Պարույրի Մարգարյանը ընդունվել է Լյուվենի համալսարան մագիստրատուրա և այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի N 1069-Ա որոշմամբ հաստատված հավելված N 2-ի 3-րդ կետի 61-րդ ենթակետով մինչև ուսումնառության ավարտը՝ 2022 թվականի ամառային զորակոչը, նրան տրվել է տարկետում:
Կապված մի շարք եվրոպական բուհերում կրթության կազմակերպման առանձնահատկություններով՝ ուսումնառությունը սկսելու ժամանակահատվածում կրթությունը ավարտելու ժամկետները հստակ չի լինում, և կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տալու նախագիծը շրջանառելու ժամանակ դիմորդները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն չեն կարողանում ներկայացնեն իրենց ուսումնառության ավարտի վերաբերյալ հստակ ժամկետները, որը կարողանում են ներկայացնեն միայն ուսումնառությունը մեկնարկելուց հետո:
Հ. Մարգարյանը ընդունվելով Լյուվենի համալսարան չի իմացել իր ուսումնառության ավարտի հստակ վերջնաժամկետը, որով էլ պայմանավորված կառավարության որոշմամբ սահմանված ժամկետը այս պահին չի համապատասխանում իր ուսումնառության փաստացի ժամկետի հետ: Նշված փոփոխության նպատակն է ապահովել քաղաքացու կրթության իրավունքը՝ համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմաման 10-րդ կետի, ըստ որի գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տարկետում տրվում է համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ժամկետով:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի N 1069-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ հնարավորություն կընձեռվի քաղաքացի Պ. Մարգարյանին ավարտելու ուսումնառությունը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի N 1069-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
-
Обсуждалось
15.07.2022 - 31.07.2022
-
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 3426
Принт