Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1069-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԼԻՍԻ 1-Ի N 1069-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

  «Հայաստանի Հանրապետության  կառավարության  2021  թվականի  հուլիսի   1-ի N 1069-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի N 1069-Ա որոշմամբ սահմանված  Հովհաննես Պարույրի Մարգարյանի ուսումնառության ժամկետի ավարտի փոփոխության անհրաժեշտությունից:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

 Հովհաննես Պարույրի Մարգարյանը ընդունվել է Լյուվենի համալսարան մագիստրատուրա և այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի N 1069-Ա որոշմամբ հաստատված հավելված N 2-ի 3-րդ կետի 61-րդ ենթակետով մինչև ուսումնառության ավարտը՝     2022 թվականի ամառային զորակոչը, նրան տրվել է տարկետում:

       Կապված մի շարք եվրոպական բուհերում կրթության կազմակերպման առանձնահատկություններով՝ ուսումնառությունը սկսելու ժամանակահատվածում կրթությունը ավարտելու  ժամկետները հստակ չի լինում,  և կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տալու նախագիծը շրջանառելու ժամանակ դիմորդները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն չեն կարողանում ներկայացնեն իրենց ուսումնառության ավարտի վերաբերյալ հստակ ժամկետները, որը կարողանում են ներկայացնեն միայն ուսումնառությունը մեկնարկելուց հետո:

        Հ. Մարգարյանը ընդունվելով Լյուվենի համալսարան չի իմացել իր ուսումնառության ավարտի հստակ վերջնաժամկետը, որով էլ պայմանավորված կառավարության որոշմամբ սահմանված ժամկետը այս պահին չի համապատասխանում իր ուսումնառության փաստացի ժամկետի հետ: Նշված փոփոխության նպատակն է ապահովել քաղաքացու կրթության իրավունքը՝ համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմաման 10-րդ կետի, ըստ որի  գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տարկետում տրվում է համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ժամկետով:

      

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

      «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի N    1069-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ հնարավորություն կընձեռվի քաղաքացի  Պ. Մարգարյանին  ավարտելու ուսումնառությունը:

      «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի  հուլիսի 1-ի N  1069-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների  էական  ավելացում  կամ  նվազեցում  չի նախատեսվում:

 

  1. Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
  • Քննարկվել է

    15.07.2022 - 31.07.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3428

Տպել