Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 14.07.2022 19:53:42 Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1587-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի՝ 1. 1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ (2-րդը, 6-րդ ենթակետը կրկնվում է), 7-րդ, 10-րդ, 11-րդ ենթակետերը հանել, քանի որ կատարվող փոփոխությունների արդյունքում ոչ մի նոր կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր (նախկինում փոխադրումներ չիրականացրած) հնարավորություն չի ունենա մասնակցելու Հայաստանի Հանրապետության տարածքից միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող Հայաստանի Հանրապետության փոխադրողների ընտրության մրցույթներին, քանի որ հայտատու կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը պարտադիր չէ որ նախկինում լինի փոխադրող կազմակերպություն և դառնում է փոխադրող կազմակերպություն միայն մրցույթում հաղթող ճանաչվելուց հետո։ Ընդունվել է մասնակի
2 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 14.07.2022 19:53:42 2. 1-ին կետի 8-րդ ենթակետերը հանել։ Ըստ ներկայացված փոփոխության հայտատուն պարտավոր չի լինի փակ ծրարով ներկայացնել փոխադրավարձի առաջարկ, ինչի արդյունքում անիմաստ է դառնում որոշմամբ սահմանված կարգի 35-րդ կետի 1-ին ենթակետը, ինչը նույնպես հանդիսանում է մրցույթի բաղկացուցիչ մաս։ Ընդունվել է
3 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 14.07.2022 19:53:42 3. Կարծում ենք, որ 1-ին կետի 9-րդ ենթակետով կատարվող փոփոխությունը չի լուծի առկա խնդիրը, քանի որ պարիտետ կողմի փոխադրողը հետագայում կարող է հրաժարվել հիմնական պայմանագիր կնքելուց, միաժամանակ միջազգային պրակտիկայում ընդունված է նաև որ միջպետական կանոնավոր երթուղին կարող է սպասարկվել միակողմանի։ Խնդիրը չի կարող նման պարզ լուծում ունենալ, խորը ուսումնասիրության և այլ պետությունների լիզոր մարմինների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության հետ քննարկման թեմա պետք է դառնա։ Ընդունվել է
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: