ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1998-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

            2021 թվականի հունվարի 20-ին ընդունված՝ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2021 թվականի հունվարի 20-ի օրենքի համաձայն (20.01.21 ՀՕ-47-Ն)՝ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացում գործունեությանը ներառված է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկում, իսկ ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 9-ի N 1998-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում)  կանոնակարգվում են նշված ոլորտի լիցենզավորման հարաբերությունները: Իրավական ակտի ընդունումը բխում է սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոնային սարքավորումներ տեղադրող և պարբերաբար վկայագրող կազմակերպությունների արտադրական բազաների բաղկացուցիչ մասեր հանդիսացող՝ գազաբալոնային սարքավորումներն ավտոտրանսպորտային միջոցներում տեղակայելու և գազաբալոնները պարբերաբար վկայագրելու տեղամասերին միասնական ընդհանուր չափորոշիչներ սահմանելու անհրաժեշտությունից:

1.1 Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

   Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոնային սարքավորումներ տեղադրող և պարբերաբար վկայագրող կազմակերպությունների արտադրական բազաները բաղկացած են գազաբալոնային սարքավորումներն ավտոտրանսպորտային միջոցներում տեղակայելու և գազաբալոնները պարբերաբար վկայագրելու տեղամասերից, որոնց համար Որոշմամբ սահմանված են մակերեսի, լայնության և երկարության նույն պարամետրերը, բացառությամբ բարձրության պահանջի, որը տեղադրման տեղամասի համար սահմանված է նվազագույնը 5.0 մետր, իսկ վկայագրման տեղամասի համար՝ 4.2 մետր:

Լիցենզավորման ընթացքում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նշված երկու տեղամասերը առավելապես տեղակայվում են նույն շինության մեջ և հաճախ շինության չափսերը բավարարում են Որոշմամբ սահմանված բոլոր չափորոշիչներին, բացառությամբ վկայագրման տեղամասի բարձրության համար սահմանված՝ 5.0 մետր պայմանին: Այս հանգամանքը առաջացնում է լրացուցիչ խոչընդոտ՝ նույն շինության մեջ գործունեության երկու տեսակների տեղակայմանը:       Հայաստանի Հանրապետությունում նշված գործունեությամբ զբաղվելու համար նախկինում կառուցվել են 4.2 մետր բարձրությամբ  շինություններ, որոնց պարամետրերը Որոշման պահանջին համապատասխանեցնելու համար վերակառուցելու անհրաժեշտություն է առաջանում: 

Միաժամանակ ուսումնասիրությունները վկայում են, որ ոլորտում գործունեություն ծավալելու ցանկություն ունեցող սուբյեկտները դժվարանում են ձեռք բերել Որոշմամբ սահմանված պարամետրերին, մասնավորապես բարձրությանը ներկայացվող պահանջին համապատասխան հասարակական կամ արտադրական նշանակության շինություններ, ինչը խոչընդոտում է լիցենզավորման գործընթացին և ոլորտի կայացմանը:

 

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

      Առկա խնդիրները լուծելու համար առաջարկվում է սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոնային սարքավորումներ տեղադրման և պարբերաբար վկայագրման տեղամասերի բարձրության համար սահմանել միասնական՝ 4.2 մետր պահանջ:

      2.Կարգավորման առարկան

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 9-ի N 1998-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 23-րդ կետով գազաբալոնների փորձարկելու տեղամասի  համար սահմանված՝ առնվազն 5 մետր բարձրության պահանջը փոխարինել 4.2 մետրով։

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

      Իրավական ակտի կիրառման արդյունքում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոնային սարքավորումներ տեղադրող և պարբերաբար վկայագրող կազմակերպությունների արտադրական բազաների բաղկացուցիչ մաս հանդիսացող՝ գազաբալոնային սարքավորումներն ավտոտրանսպորտային միջոցներում տեղակայելու և գազաբալոնները պարբերաբար վկայագրելու տեղամասերի նկատմամբ սահմանված  մակերեսի, լայնության, երկարության և բարձրության պարամետրերը նույնանականում են, որի կիրառմամբ հնարավորություն է առաջանում մեկ շինության մեջ տեղակայել գործունեության երկու տեսակները և տնտեսվարողների համար դյուրանում է Որոշման պահանջներին համապատասխան արտադրական բազայի ձեռքբերումը:

      4Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

5 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի և տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի մուտքերի էական ավելացում կամ նվազում չի նախատեսվում։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Ռազմավարական փաստաթղթերի հետ կապը բացակայում է։

 

 

 

  • Обсуждалось

    13.07.2022 - 29.07.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Транспорт

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2764

Принт