«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1998-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1998-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
2021 թվականի հունվարի 20-ին ընդունված՝ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2021 թվականի հունվարի 20-ի օրենքի համաձայն (20.01.21 ՀՕ-47-Ն)՝ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացում գործունեությանը ներառված է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկում, իսկ ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 9-ի N 1998-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) կանոնակարգվում են նշված ոլորտի լիցենզավորման հարաբերությունները: Իրավական ակտի ընդունումը բխում է սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոնային սարքավորումներ տեղադրող և պարբերաբար վկայագրող կազմակերպությունների արտադրական բազաների բաղկացուցիչ մասեր հանդիսացող՝ գազաբալոնային սարքավորումներն ավտոտրանսպորտային միջոցներում տեղակայելու և գազաբալոնները պարբերաբար վկայագրելու տեղամասերին միասնական ընդհանուր չափորոշիչներ սահմանելու անհրաժեշտությունից:
1.1 Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոնային սարքավորումներ տեղադրող և պարբերաբար վկայագրող կազմակերպությունների արտադրական բազաները բաղկացած են գազաբալոնային սարքավորումներն ավտոտրանսպորտային միջոցներում տեղակայելու և գազաբալոնները պարբերաբար վկայագրելու տեղամասերից, որոնց համար Որոշմամբ սահմանված են մակերեսի, լայնության և երկարության նույն պարամետրերը, բացառությամբ բարձրության պահանջի, որը տեղադրման տեղամասի համար սահմանված է նվազագույնը 5.0 մետր, իսկ վկայագրման տեղամասի համար՝ 4.2 մետր:
Լիցենզավորման ընթացքում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նշված երկու տեղամասերը առավելապես տեղակայվում են նույն շինության մեջ և հաճախ շինության չափսերը բավարարում են Որոշմամբ սահմանված բոլոր չափորոշիչներին, բացառությամբ վկայագրման տեղամասի բարձրության համար սահմանված՝ 5.0 մետր պայմանին: Այս հանգամանքը առաջացնում է լրացուցիչ խոչընդոտ՝ նույն շինության մեջ գործունեության երկու տեսակների տեղակայմանը: Հայաստանի Հանրապետությունում նշված գործունեությամբ զբաղվելու համար նախկինում կառուցվել են 4.2 մետր բարձրությամբ շինություններ, որոնց պարամետրերը Որոշման պահանջին համապատասխանեցնելու համար վերակառուցելու անհրաժեշտություն է առաջանում:
Միաժամանակ ուսումնասիրությունները վկայում են, որ ոլորտում գործունեություն ծավալելու ցանկություն ունեցող սուբյեկտները դժվարանում են ձեռք բերել Որոշմամբ սահմանված պարամետրերին, մասնավորապես բարձրությանը ներկայացվող պահանջին համապատասխան հասարակական կամ արտադրական նշանակության շինություններ, ինչը խոչընդոտում է լիցենզավորման գործընթացին և ոլորտի կայացմանը:
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Առկա խնդիրները լուծելու համար առաջարկվում է սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոնային սարքավորումներ տեղադրման և պարբերաբար վկայագրման տեղամասերի բարձրության համար սահմանել միասնական՝ 4.2 մետր պահանջ:
2.Կարգավորման առարկան
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 9-ի N 1998-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 23-րդ կետով գազաբալոնների փորձարկելու տեղամասի համար սահմանված՝ առնվազն 5 մետր բարձրության պահանջը փոխարինել 4.2 մետրով։
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի կիրառման արդյունքում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոնային սարքավորումներ տեղադրող և պարբերաբար վկայագրող կազմակերպությունների արտադրական բազաների բաղկացուցիչ մաս հանդիսացող՝ գազաբալոնային սարքավորումներն ավտոտրանսպորտային միջոցներում տեղակայելու և գազաբալոնները պարբերաբար վկայագրելու տեղամասերի նկատմամբ սահմանված մակերեսի, լայնության, երկարության և բարձրության պարամետրերը նույնանականում են, որի կիրառմամբ հնարավորություն է առաջանում մեկ շինության մեջ տեղակայել գործունեության երկու տեսակները և տնտեսվարողների համար դյուրանում է Որոշման պահանջներին համապատասխան արտադրական բազայի ձեռքբերումը:
4․Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
5․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի և տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի մուտքերի էական ավելացում կամ նվազում չի նախատեսվում։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Ռազմավարական փաստաթղթերի հետ կապը բացակայում է։
-
Քննարկվել է
13.07.2022 - 29.07.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տրանսպորտ
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 2760
Տպել