Добавить в избранное

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ

«Նոտարիատի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է վերացնել իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները, անհամապատասխանություն-ները, ճզմիչ կնիքի պարտադիր առկայությունը, ավելացնել «QR» կոդի և «e-verify» համակարգի վերաբերյալ դրույթներ, սպառիչ կարգավորել հետախուզվող անձի նկատմամբ նոտարական գործողություն կատարելու մերժման ընթացակարգը և հստակեցնել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների անունից նոտարական գործողությունների և դրանք կատարող անձանց շրջանակը: Նախագծի ընդունման պարագայում կբարձրացվի փաստաթղթերի իսկության ստուգման արդյունավետությունը, կկրճատվեն հավելյալ ծախսերը, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների մասով, համապարփակ կկարգավորվի հետախուզվող անձի նկատմամբ  նոտարական գործողություն կատարելու մերժման կարգը և կհստակեցվի Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների անունից նոտարական գործողություններ կատարող անձանց շրջանակը:

  • Обсуждалось

    30.06.2022 - 22.07.2022

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Нотариальный

  • Министерство

    Министерство иностранных дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4071

Принт

Предложения

Դանիել Մոսիկյան

12.07.2022

Հատկապես թարգմանության հետ կապված հարցերում` ի նկատի ունենալով հայկական այբուբենում առկա տառերի համապատասխանող այլ լեզուներում բացակայությունը`առաջարկում եմ միասնական պարտադիր կիրառման ուղեցույց ստեղծել, որտեղ հստակ կսահմանվի ասենք <<Ղ>>, <<Խ>>, <<Հ>>, <<Չ>>, <<Ճ>> և այլ տառերի դեպքում միշտ թարգմանելիս կիրառվի միասնական դրաց փոխարինիչ տառերը: Արդյունքում կլուծվի տարբե նոտարների կողմից այս կամ այն տառերի տարբեր փոխարինող տառերով թարգմանելու անհամապատասխանելիության հարցը:

Узнать больше