Добавить в избранное

В стадии разработки

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ»

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

 

«Բարձրագույն վարպետության մարզադպրոց» պետական ոչ առեվտրային կազմակերպություն ստեղծելու, տարածք հետ վերցնելու և անհատույց իրավունքով ամրացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակված է՝ հաշվի առնելով, որ համաձայն «Մանկպատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենքի՝ մանկապատանեկան մարզադպրոցներում կարող են պարապել մինչև 18 տարեկան պատանիներն ու աղջիկները: 18 տարեկանից բարձր, հեռանկարային, ՀՀ հավաքական թիմերի թեկնածու համարվող մարզիկները իրենց մարզումները կարող են շարունակել միայն բարձրագույն վարպետության մարզադպրոցներում:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Ներկայումս բարձրագույն վարպետության դպրոց գործում է միայն Գյումրիում, որը սակայն իրականացնում է մանկապատանեկան մարզադպրոցի գործառույթներ: 18 տարեկանից բարձր, հեռանկարային, ՀՀ հավաքական թիմերի թեկնածու համարվող մարզիկներi ուսումնամարզական գործընթացի կազմակերպման հետ կապված խնդիրների լուծման համար խիստ անհրաժեշտություն է առաջացել ստեղծելու բարձրագույն վարպետության մարզադպրոց:

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

- տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատությունը և ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիությունը.

- բարձրակարգ մարզիկների պատրաստումը, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի և մարզիկների մասնակցության ապահովումը.

- պետական ծրագրի միջոցով Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգի կատարելագործումը.

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

 

«Բարձրագույն վարպետության մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանի ստեղծմամբ հնարավորություն կընձեռվի  իրականացնել մարզաձևի լավագույն մարզիկներով համալրված միասնական մարզումներ, ապահովել օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերում հանրապետության հավաքականների նախապատրաստմանը մասնակցող մասնագետների գործողությունների հաղորդակցումը և տարբեր մարզաձեւերում ազգային հավաքականների կենտրոնացված հատուկ մարզման համակարգի ներդրման կազմակերպումը:

 

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

18 տարեկանից բարձր, հեռանկարային, ՀՀ հավաքական թիմերի թեկնածու համարվող մարզիկները կարող են իրենց մարզումները շարունակել բարձրակարգ մարզիչ-մանկավարժների ղեկավարությամբ:

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվում է եկամուտների և ծախսերի ավելացում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը  բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման հավելված N 1-ի 47.1 կետից:

  • Обсуждалось

    29.06.2022 - 20.07.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Спорт и молодежь

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2846

Принт