В стадии разработки
«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
2 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
-------- ------------------- 2022 թ. № ----------- -Ն
«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին և 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Ստեղծել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության «Բարձրագույն վարպետության մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
- Սահմանել, որ «Բարձրագույն վարպետության մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակն ու առարկան օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերում 18 տարեկանից բարձր բարձրակարգ մարզիկների պատրաստումը, մարզական բարձր արդյունքների նվաճումը, Հայաստանի Հանրապետության հավաքականների համար մարզական հերթափոխի պատրաստումն է:
- Թույլատրել «Բարձրագույն վարպետության մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները
1) լրացուցիչ մանկավարժական, ֆիզկուլտուրային-առողջարարական ծրագրերի իրականացում, սովորողների և աշխատողների հանգստի կազմակերպում.
2) մարզական ճամբարների կազմակերպում։
3) սպորտի բնագավառի՝ կազմակերպության հիմնական նպատակային գործունեության մեջ չներառված գործունեություն:
- «Բարձրագույն վարպետության մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
- Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող անշարժ գույքի իրավունքների պետական գրանցման վկայականի N 22072017-01-0210 համարը Երևան, Սարի թաղ, 3-րդ փողոց, 44 հասցեում գտնվող N 1 ուսումնական մասնաշենքի 2-րդ հակից՝ 2431.950 հազ. դրամ սկզբնական արժեքով 150 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը հետ վերցնել «Երևանի Համո Սահյանի անվան h.70 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությոնից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Բարձրագույն վարպետության մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
- Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող անշարժ գույքի իրավունքների պետական գրանցման վկայականի N 22072017-01-0210 համարը Երևան, Սարի թաղ, 3-րդ փողոց, 44 հասցեում գտնվող «Երևանի Համո Սահյանի անվան h.70 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ամրացված 936.3 քառ.մետր սպորտ դահլիճը «Բարձրագույն վարպետության մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ օգտագործել համատեղ՝ չխաթարելով «Երևանի Համո Սահյանի անվան h.70 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսումնական բնականոն գործունեությանը (դպրոցի դասաժամերից ազատ ժամանակահատվածում):
- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, երկամսյա ժամկետում «Երևանի Համո Սահյանի անվան h.70 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2015 թվականի հուլիսի 7-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 91/0015 պայմանագրում սույն որոշման 5-րդ և 6-րդ կետերից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր (այսուհետև՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Երևանի Համո Սահյանի անվան h.70 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում և 9-րդ կետի ա. և բ. ենթակետերում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «Բարձրագույն վարպետության մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 5-րդ և 6-րդ կետերում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետև՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Բարձրագույն վարպետության մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
- «Բարձրագույն վարպետության մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
- «Բարձրագույն վարպետության մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է նրա կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:
- Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` երկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Բարձրագույն վարպետության մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը,
բ) ապահովել «Բարձրագույն վարպետության մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը,
գ) հաստատել «Բարձրագույն վարպետության մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմը։
- «Բարձրագույն վարպետության մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության 2022 թվականի գործունեության հետ կապված անհրաժեշտ պետական ֆինանսական հատկացումներն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Обсуждалось
29.06.2022 - 20.07.2022
-
Тип
Pешение
-
Область
Спорт и молодежь
Просмотры 2845
Принт