Добавить в избранное
«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
-
17 - За
-
24 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Էդիթ Սողոմոնյան 29.06.2022 12:33:31 | 1. Առաջարկում եմ բաշխել նախագծում առկա մասնագիտական չափորոշիչները ըստ հետևյալ կլաստերների՝ մասնագիտական գիտելիք, մասնագիտական պրակտիկա և մասնագիտական ներգրավվածություն։ 2. Չափորոշիչների սահմանումներն ըստ ուսուցիչների տարակարգերի կօգնի խուսափել խճճված և բարդեցված ընկալումներից և նախագծի հանրային քննարկումներն ավելի առարկայական դարձնել։ Այլապես հասկանալի չէ, թե, օրինակ, սկսնակ/նորավարտ ուսուցիչն ինչպես պետք է պրակտիկորեն մասնակցի և աջակցի կրթական քաղաքականության մասնագիտական քննարկումներին։ | Շնորհակալություն: Ընդունվել է ի գիտություն: | |
2 | Նազանի Հարությունյան 29.06.2022 22:28:03 | Առաջարկում եմ երեխայի խնամքի ֆիզիոլոգիական արձակուրդում գտնվող ուսուցիչների տարակարգի շնորհման գործընթացում ավելացած հավելավճարը չդադարեցնել։ | Ձեր առաջարկն այս նախագծի կարգավորման առարկա չէ: | |
3 | Նազանի Հարությունյան 29.06.2022 22:28:03 | Ներկա պահին (2021թ. հուլիս)ես գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում,սակայն ակտիվորեն մասնակցում եմ անձի զարգացմանն ու մասնագիտական աճի բարձրացմանը միտված վերապատրաստումներին՝ չկտրվելով հանրակրթությունից։Տարակարգի աստիճանն իմ ձեռքբերումն է,որի դադարեցումն իրավական չէ։ | Ձեր առաջարկն այս նախագծի կարգավորման առարկա չէ: | |
4 | Հրաչյա Պետրոսյանց 06.07.2022 13:29:50 | Հաշվի առնելով որոշ առարկաների նեղ առանձնահատկությունները, առաջարկում եմ առանձին կետով առավել հստակեցնել ուսուցչի մասնագիտական չափորոշիչները այնպիսի առարկաների վերաբերյալ ինչպիսիք են ֆիզիկական պատրաստություն, նախնական զինվորական պատրաստություն, նկարչություն, շախմատ: | Մասնագիտական չափանիշները սահմանված են բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար: Իսկ տարակարգի բնութագրիչները կսահմանվեն այլ իրավական ակտով: | |
5 | Mher Davtyan 06.07.2022 16:42:54 | 9-րդ մասի Դ կետում << ուսուցիչն ապահովում է սովորողի մասնակցությունը ուսումնական գործընթացներին>> հատվածն առաջարկում եմ փոփոխել հետևյալ կերպ․ << ապահովում է սովորողի իմաստալից մասնակցությունն ուսումնական գործընթացներին>>։ Պրակտիկայում խնդրահարույց է այն, որ հատկապես ԿԱՊԿ ունեցող աշակերտներն ինչ-որ սիմվոլիկ մասնակցություն ունենում են դասին, որը հաճախ մեխանիկական է և չի հենվում երեխայի կարողությունների, իրական ուժեղ կողմերի վրա, այլ ձևական մասնակցություն է ապահովում, որը սակայն երեխայի զարգացման ու ներգրավման տեսանկյունից իմաստավորված ու արդյունավետ չէ։ Հաշմանդամություն ունեցող անձանց կոնվենցիան նույնպես ընդգծում է լիարժեք, իմաստալից ու արդյունավետ մասնակցությունը կրթական և սոցիալական գործընթացներում հաշմանդամություն ունեցող անձանց համար։ | Ձեր առաջարկը լրացուցիչ կքննարկվի: «Իմաստալից» բառը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի և իրավական ակտում լրացուցիչ պարզաբանման անհրաժեշտություն կառաջացնի և հանձնաժողովի համար դժվար չափելի կդառնա: | |
6 | Լուիզա Սարգսյան 07.07.2022 13:29:20 | Առաջարկս փաստաթղթի ձևավորմանն է վերաբերում. յուրաքանչյուր բաղադրիչ ներակայացնել ոչ թե հերթական համարակալմամբ, այլ առանձին վերնագրով: | Ընդունվել է ի գիտություն: | |
7 | Անահիտ Առաքելյան 12.07.2022 23:04:50 | Առաջարկում եմ սահմանել օրինակելի օրվա դասի պլանի ձևանմուշ։ | Օրվա պլանի կազմումը ուսուցչի մասնագիտական գործառույթների ամենապարզ գործընթացն է, որը պետք է չափորոշչահեն առարկայական ծրագրի՝ օրվա դասի պլանավորման մեխանիզմ լինի: Այն ուսուցանվում է դեռևս մասնագիտական կրթություն ստանալիս, կատարելագործվում է ժամանակի ընթացքում՝ վերապատրաստումների, ուսուցչի մասնագիտական զարգացման այլ գործընթացների ժամանակ: |