Անահիտ Առաքելյան
12.07.2022
Առաջարկում եմ սահմանել օրինակելի օրվա դասի պլանի ձևանմուշ։
17 - За
24 - Против
Նախագծով ներկայացվող կարգավորումները պայմանավորված են ««Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանված նպատակների իրագործման անհրաժեշտությամբ. այն է՝ մինչ այժմ հանրակրթության ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված չեն եղել ուսուցչի մասնագիտական չափորոշիչները, իսկ նոր համակարգը հաշվի է առել ուսուցիչների կատարելագործման համակարգի բարեփոխման առկա անհրաժեշտությունը՝ ապահովելու համապատասխանությունը կրթության պետական չափորոշիչների և առարկայական ծրագրերի՝ այս պահին ընթացքի մեջ գտնվող ավելի լայն բարեփոխումների հետ։ Այն միտված է հզորացնել ուսուցիչներին և օգնել նրանց՝ ստանձնել պատասխանատվություն սեփական ընթացիկ մասնագիտական զարգացման համար, և հնարավորություններ ընձեռել նրանց՝ բարեփոխումների իրականացման համար։
Обсуждалось
29.06.2022 - 14.07.2022
Тип
Приказ
Область
Образование и наука
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 10564
Принт12.07.2022
Առաջարկում եմ սահմանել օրինակելի օրվա դասի պլանի ձևանմուշ։
07.07.2022
Առաջարկս փաստաթղթի ձևավորմանն է վերաբերում. յուրաքանչյուր բաղադրիչ ներակայացնել ոչ թե հերթական համարակալմամբ, այլ առանձին վերնագրով:
06.07.2022
9-րդ մասի Դ կետում << ուսուցիչն ապահովում է սովորողի մասնակցությունը ուսումնական գործընթացներին>> հատվածն առաջարկում եմ փոփոխել հետևյալ կերպ․ << ապահովում է սովորողի իմաստալից մասնակցությունն ուսումնական գործընթացներին>>։ Պրակտիկայում խնդրահարույց է այն, որ հատկապես ԿԱՊԿ ունեցող աշակերտներն ինչ-որ սիմվոլիկ մասնակցություն ունենում են դասին, որը հաճախ մեխանիկական է և չի հենվում երեխայի կարողությունների, իրական ուժեղ կողմերի վրա, այլ ձևական մասնակցություն է ապահովում, որը սակայն երեխայի զարգացման ու ներգրավման տեսանկյունից իմաստավորված ու արդյունավետ չէ։ Հաշմանդամություն ունեցող անձանց կոնվենցիան նույնպես ընդգծում է լիարժեք, իմաստալից ու արդյունավետ մասնակցությունը կրթական և սոցիալական գործընթացներում հաշմանդամություն ունեցող անձանց համար։