Добавить в избранное
«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ և հարակից օրենքների նախագծեր
-
1647 - За
-
1998 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Վարազդատ Ասատրյան 18.10.2017 10:24:13 | Երրորդ՝ վարձատրության նվազեցման հիմքում Նախագծով դրվում է նաև այն փաստրակը, որ սահմանված տոկոսադրույքներն անփոփոխ են, ինչը չի խրախսում կառավարիիչներին կրճատելու սնանկության վարույթի տևողությունը։ Նախ՝ պետք է նշել, որ վարույթի ժամկետները սահմանաված են գործող օրենքով, որտեղ կառավարիչ դերը վարույթը ավարտելու հարցում շատ աննշան է։ Մասնավորապես՝ վարույթի տևական լինելը պայմանավորված է մի շարք գործոններով, այն է՝ բացակայող պարատպանի առկայությունը, սնանկության դիմումի դեմ առարկելը, 1-ին ժողովի՝ սնանկ ճանաչվելուց 50-80 օր հետո նշանակվելը, վարույթի մասնակիցների կողմից պահանջների դեմ առարկելը /միայն բոլոր պահանջների դեմ առարկելով և վերջնական ցուցակը բոլոր ատյաններում բողոքարկելու դեպքում վարույթը երկարաձգվում է 1-1.5 տարի/։ Ինչպես երևում է նշված հիմքերից որևէ մեկում կառավարիչը չունի էական դերակատարություն, հետևաբար, վերջինիս վարձատրությունը չի կարող պատճառ հանդիսանալ վարությը տևական դարձնելու համար։ Չորրորդ՝ Հիմնավորմամբ վերլուծվել է Օրենքի 89 հոդվածի պահանջները, ինչից հետո Նախագիծը մշակողները եկել են եզրահանգման, որ ֆին. առողջացման ընթացքում պարտատերերի բավարարման դեպքում սնանկության կառավարիչը ստանում է ընդհամենը բավարարված պահանջների 5 տոկսը, ինչով ֆինանսկան առողջացման ուղին կորցնում է իր գրավչությունը։ Իրականում Օրենքի 89-րդ հոդվածը վերաբերում է սնանկության վերաբերյալ գործի ավարտին՝ պարտատերերի կողմից պահանջներից հրաժարվելու, պահանջներ չներկայացնելու կամ պահանջների բավարարման դեպքերով։ Հատկանշական է, որ նշված հոդվածով սահմանաված չէ առողջացման ծրագրով կառավարիչ վարձատրության կարգ կամ չափ, այլ այն ընդամենը վերաբերում է գործի ավարտին, երբ այն՝ ավարտը, կատարվում է պարտատերերի պահանջների բավարարմամբ, և կառավարչի կողմից հավաքվել են պարտատերերի պահանջների չափը գերազանցող ակտիվներ, ապա կառավարիչը ստանում է պարգևավճար հավաքագրված ակտիվներ՝ պարտատերերի գրանցված պահանջների չափը գերազանցող մասի 5 տոկոսի չափով։ Այսինքն՝ տվյալ իրավանորմը կիրառվում է պարգևավճար սահմանելու դեպքում, այլ ոչ թե՝ առողջացման ծրագրի ընթացքում։ Այնինչ՝ գործող Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասը պարտապանի ֆինանսկան առողջացման դեպքում կառավարչի վարձատրության չափը սահմանվում է ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման ընթացքում պարտատերերի պահանջների բավարարման չափի առնվազն 5 տոկոսի չափով։ Իսկ ֆինանսկան առողջացման ծրագիրը հաջողությամբ ավարտելու և պարտապանի առողջացման դեպքում կառավարչին վճարվում է պարգևավճար ֆինանսկան առողջացման ծրագրով նախատեսված կարգով։ Այսինքն՝ ստացվում է, որ Օրենքով առակա են բավարար երաշխիքներ մոտիվացնելու կառավարիչն, այսինք՝ սահմանված է ոչ թե ընդամենը 5 տոկոս /ինչը իր հերթին ևս փոքր գումար չէ/, այլ առնվազն 5 տոկոս, միառժամանակ սահմանված է պարգևավճար ստանալու առանձին կարգ առողջացման ծրագրով։ Փաստորեն՝ Հիմնավորմամբ հեղինակները սխալ են ըմբռնել գործող օրենքի տրամաբանությունը, այն փաստորեն սահմանում է բավական գրավչություն կառավարչի համար առողջացման ուղին ընտրելու մասով, իսկ Հիմնավորմամբ բերված փաստարկները չեն համապատասխանում իրականությանը։ Ամփոփելով վերոգրյալը՝ կարելի է արձանագրել, որ Նախագծով կառավարչի վարձատրության նվազեցման կամ բարձրացման հիմքում դրված հիմնավորումները չեն համապատասխանում իրականությանը, հետևաբար՝ Նախագծով կառավարչի վարձատրության նվազեցումը անհիմն է։ Այս դեպքում տեղին է մատնանշել ՄԻԵԴ Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի իմաստով «սեփականություն» հասկացության մեկնաբանությունը, որտեղ օգտագործելով «օրինական սպասելիք» եզրույթը, Դատարանն արձանագրել է, որ պահանջի իրավունքն ստանում է «սեփականություն» որակումն այն պահից, երբ անձն ունենում է «օրինական սպասելիք» իր իրավունքներն իրականացնելու համար (Պրեսոսն Կոմպանիա Նավիեռան ՍԱ ընդդեմ Բելգիայի, 20.11.1995 թ. թիվ 17849/91): «Օրինական սպասելիքը» առկա է այն բոլոր դեպքերում, երբ անձինք ունեն բավականաչափ իրավական հիմքեր վստահելու այն իրավական ակտերի իրավաչափ լինելուն, որոնք ուղղված են իրենց համար որոշակի իրավունքներ առաջացնելուն, անձի մոտ ստեղծում են իրավաչափ իրավական ակտի տպավորություն և վերաբերում են սեփականության իրավունքի (Կոպեկին ընդդեմ Սլոկանիայի, 28.09.2004 թ. թիվ 44912/98): Այսինքն՝ այս կարգավորման տեսանկյունից էական նշանակություն պետք է հետևյալ խնդրին, օրինակ՝ ենթադրենք նշված նախագիծը ընդունվում է որպես օրենք, այդ դեպքում, ընթացիկ գործերով կառավարիչները գույք օտարելիս պետք է ընդունել, որ ունեցել են «օրինական սպսելիք» իրենց վարձատրության մասով, ինչը սահմանված է եղել Օրենքով, այնինչ՝ նոր կարգավորմամբ վերջիններս իրենց օրինական սպսելիքից զրկվում են, այն էլ՝ անհիմն պատճառաբանությամբ, արդյունքում ստացվում է, որ Նախագծով խախտվելու է նաև սեփականության իրավունքը, ինչը պաշտպանված է ՀՀ Սահմանադրությամբ, արդյունքում նման կարգավորումը ոչ միայն վերացնում է կառավարչի անկախությունը և ավելացնում կոռուպցիոն դրսևորումները վարույթում, այլև իր կարգավորման բովանդակությամբ առերևույթ դառնում հակասահմանադրական։ Ուստի Նախագծի անցումային դրույթներում այդ իմաստով ևս պետք է լրացում կատարվի: Նախագծի 38-րդ հոդվածի 3-րդ մասով էականորեն նվազեցվել է կառավաչի վարձատրությունը, ինչը պայմանավորել են սնանկութան վարույթի տևողությամբ, այնինիչ՝ նշված հիմնավորումներով արդեն իսկ փաստել ենք, որ կառավարչի դերը ժամկետների երակարձգման խնդրում աննշան է, այսինքն՝ նման կարգավորման դեպքում ստացվում է, որ կառավարիչը իր կամքից անկախ պատճառներով /օրինակ՝ պահանջների վերջնական ցուցակը հաստատվում է ուշ, կամ գույքն է ուշ վաճառվում, կամ գույքը ուշ է հայտնաբերվում/ պետք է վարձատրվի էականորեն նվազ չափով, ինչը լի է տարաբնույթ վտանգներով։ Բացի այդ անհասկանալի է այն տրամաբանությունը, թե ինչպես կարող է կառավարիչը 500.000.000 ՀՀ դրամից ավել արժողությամբ գույք օտարելիս էականորեն ավելի քիչ վարձատրություն ստանա, քան թե բրոկերական գործունեությամբ զբաղվող ցանկացած սուբյեկտ, նման մոտեցումը առնազն արդար չէ։ Ամփոփելով վերոգրյլաը կարելի է արձանագրել, որ Նախագծի Հիմնավորմամբ նախաձեռնողը ակնկալում է, որ սնանկության կառավարիչների գործունեությունը դարձնել առավել արդյունավետ, հաշվետու և վերահսկելի, նպաստել Հայաստանի Հանրապետությունում սնանկության ինստիտուտի արդյունավետությանը, ֆինանսական առողջացմամբ սնանկության վարույթն ավարտելը նախընտրելի դառնալուն, սնանկության վարույթի տևողության կրճատմանը, ինչպես նաև օրենքի անհստակությունների վերացմանը: Այնինչ՝ Նախագծի խորքային ուսումնասիրությնունից պարզ է դառում, որ ակնակալվող արդյունքը առաջարկվող կարգավորումներով դառնում առնվազն անիրատեսական, շինծու, ավելին՝ առաջարկվող կարգավորևումները գործելու դեպքում ունենալու ենք ակնկալվող արդյունքի հակառակ արդյունքը։ | Ընդունվել է մասնակի | Նախագծում կատարված փոփոխությունների արդյունքում սահմանվել է կառավարչի վարձատրության նոր մոդել՝ բացառելով կառավարչի վարձատրության նվազեցումը պայմանավորված սնանկության վարույթի տևողությամբ: Ինչ վերաբերում է աուդիտորական կազմակերպությունների՝ որպես սնանկության կառավարիչ հաշվառվելու վերաբերյալ դրույթների վերաբերյալ առարկություններին և առաջարկություններին, նշված դրույթները հանվել են նախագծից: |
2 | Վարազդատ Ասատրյան 18.10.2017 10:24:31 | Առաջարկություններ 2 1. Առկա է ակնհայտ հակասություն 3-րդ հոդվածի 2.2-ի և 5-րդ հոդվածի 1-ին մասի միջև։ Մի դեպքում պարտապանի համար իրավունք է, իսկ մյուս դեպքում՝ պարտականություն, ինչը 7-րդ հոդվածի իմաստով 1-ին մասի իմաստով հանգեցնում է սուբսիդիար պատասխանատվութան։ 2. Օրենքի 8-րդ հոդվածով սահմանված է նաև «...և այլն» եզրույթը, ինչը գործողությունների լայն շրջանակ է իրենց ներկայացնում, որոնց համար առնվազ ոչ իրավաչափ է նման պատասխանատվությունը կամ որկումը. 3. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ նախադսությունում նշված է «խորհրդակցական սենյակ հեռանալ» եզրույթը, ինչը կիրառելի չէ. 4. Օրենքի 13-րդ հոդվածի 2.1 կետի «ա» կետի նախավերջին պարբերությունը հակասում է 2-րդ կետին։ 5. Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ կետը նախատեսում է սահմանափակումների կիրառման հնարավորություն։ Այս նորմի իմաստով պետք է հստակեցվի նախ ինչ է սահմանփակումը, երկրորդ՝ ինչ սահմափակումներ կարող են կրառվել, երրորդ՝ այդ սահմանփակումները արդյոք չեն կիրառվում դիմումը վարույթ ընդունելուն մեկտեղ։ Նշված նորմի կիրառման մասով առկա է պրակտիկ խնդիր այն իմաստով նաև, որ որոշ դեպքերում այդպիսի միջնորդությունը մերժվում է այն հիմնավորմամբ, որ վարույթ ընդունելուց արդեն իսկ համապատասխան սահմանափակումներ կիրառվել են։ Բանկերի մասով, առկա է խնդիր այն իմաստով, որ վերջիններիս համար վարույթ ընդունելու մասին որոշումը բավարար չեն դիտում սահամանափակումներ կիրառելու համար, այնինչ՝ 39-րդ հոդվածի 1-ին մասը կարծես թե պարունակում է սահմանափակման հիմք։ 6. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի ա/ կետը սահմանում է անվճարունակ եզրույթը, ինչը մնացել է դեռ հին օրենքից. 7. Օրենքի 14-րդ հոդվածի 1.1 մասի 2-րդ մասը հակասում է 5-րդ հոդվածին կամ սնանկության վտանգին ընդհանրապես. 8. Օրենքի 18-րդ հոդվածը հնարավարություն չի նախատեսում վերաքննության փուլում կողմերի միջև հաշտություն համաձայնություն կնքել. 9. Օրենքի 19 հոդվածի 5-րդ կետի մասով պետք է նշել, որ մինչև վերջնական ցուցակ չհաստատվելը պարտատիրոջ կարգավիճակ կողմը չի ստանում, ուստի՝ պետք է հստակեցնել, թե երբ է պահանջ ներկայացնող կողմը դիտվում պարտատեր. 10. Օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ կետի մասով, ամբողջությամբ բողոքարկված լինելու պայմաններում, երբ դատական կատը մասնակի բեկանվել և ուղարկվել է նոր քննութան /ընդ որում՝ նույն դատավորի մոտ/ օրինական ուժ ստացած դատական ակտի մնացած մասի հիմքով կարող է հրավիրել ժողով, արդյոք նման կարգավորմամբ չի խախտվի վիճարկող պարտատիրոջ իրավունքները. 11. Օրենքի 20.1 1-ին մասի իմաստով առկա է հակասթույուն, քանի որ պահանջի մի մասը կարող է վիճարկվել, սակայն այդ կարգավորման իմաստով պետք է կասեցվի ամբողջ պահանջը, ինչը իրավաչափ չէ. 12. Բացի վերը նշվածները առկա են մի շարք խնդիրներ, որոնց Նախագծով անդրադարձ կատարված չէ ընդհանրապես, օրինակ՝ սնանկ ճանաչված ընկերության բնականոն գործունեության մասով, օրենքը որևէ կերպ այդ ժամանակահատվածը չի կարգավորում, մասնավորապես՝ թե ինչպես պետք է վարձատրվեն պարտապանի աշխատակիցները կամ ինչպես պետք է մարվեն ընթացիկ պարտավորությունները կամ արդյոք դրանք բավարարելու ժամանակ կառավարիչը կարող է ակնկալել վարձատրություն՝ ընդհանրապես, թե՝ ոչ: 13. Առոջացման ծրագրեր իրագործելու հարցում բացակայում է պետության օժանադակությունը, մասնավորապես՝ ճիշտ կիլիներ սահմանել պետական համապատասխան մարմնին՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության սերտ փոխհամագրծակցությունը սնանկության կառավարիչների հետ՝ սնանկության կամ սնանկության վտանգի վարույթներով առողջացումների քանակը ավելացնելու համար: | 1.Չի ընդունվել 2.Չի ընդունվել 3.Ընդունվել է 4.Ընդունվել է 5.Ընդունվել է: 6.Ընդունվել է 7.Ընդունվել է ի գիտություն 8.Չի ընդունվել 9.Չի ընդունվել 10.Չի ընդունվել 11.Չի ընդունվել 12.Ընդունվել է ի գիտություն 13.Չի ընդունվել | 1. Օրենքի 3-րդ հոդվածի 2.2-ի և 5-րդ հոդվածի 1-ին մասի միջև հակասություն առկա չէ, քանի որ առաջինը վերաբերում է կանխատեսվող սնանկությանը և հիմքերի առաջացման հավականությանը։ 2. Օրենքի 8-րդ հոդվածը հղում է կատարում «կանխամտածված սնանկություն» հասկացությանը, որը բացահայտված է Քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածում: 3. Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: 4. Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: 5. Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: 6. Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: 7.Սնանկության վտանգի վերաբերյալ դիմումի ընդունումը մերժելիս դատարանը իր որոշմամբ հաստատում է Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2.2-րդ կետով նախատեսված հիմքերի բացակայությունը, իսկ 5-րդ հոդվածի իմաստով պարտապանը պարտավոր է սնանկության ճանաչման նպատակով դիմել դատարան, եթե առկա են օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված հիմքերը: 8. Օրենքի 18-րդ հոդվածի մասով պետք է նշել, որ ՀՀ Քաղ.դատ. օրենսգրքի 221-րդ հոդվածի համաձայն՝ վերաքննիչ դատարանը ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը, ինչից հետևում է կողմերի հնարավորությունը նաև սնանկության վերաբերյալ վճիռների վերաքննության ժամանակ վերաքննիչ դատարանի այդ լիազորության կիրառումը։ 9. Օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ կետում խոսքը վերաբերում է տվյալ գործով սնանկության վերաբերյալ դիմում չներկայացրած՝ պարտապանի նկատմամաբ պահանջ ունեցող պարտատերերին: 10. 20-րդ հոդվածի 6-րդ կետում խոսքը գնում է պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշումը մասնակիորեն բողոքարկված լինելու դեպքում չբողոքարկված պահանջների մասով ուժի մեջ մնալուն: 11. 20.1 հոդվածի իմաստով պահանջները կասեցվում են քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ կասեցման հիմքերի առկայության դեպքում, ուստի պահանջի կամ դրա մի մասի քննությունը կարող է կասեցվել, եթե առկա լինեն համապատասխան հիմքերը: 12. Նախագծի վերաբերյալ չի ներկայացվել որևէ որոշակի առաջարկ: 13. Պետության մասնակցությունը առողջացման ծրագրերի իրագործման մասնավոր իրավահարաբերություններին հիմնավորված չի թվում: Բացի այդ պարզ չեն նման մասնակցության հնարավոր կառուցակարգերը: |
3 | Արմեն Խաչատրյան 18.10.2017 16:11:26 | ժամանակ քիչ է մնացել, դրա համար գրեմ ընդհանուր 1. Նախագիծը վատ է: Կառավարիչի գործը ինքնին ոչ շնորհակալ գործ է: Փոխարենը բարձրացվի կառավարիչի սոցիալական պաշտպանվածությունը , իջեցվում է վարձատրությունը: 2. Նախագիծը վատ է պարտապանների համար, առողջացումը դառնում է ֆիկցիա, ինչ է նշանակում << նախատեսվել է, որ պահանջների բավարարումից հետո պարտապանի անվամբ միջոցներ մնալու դեպքում սնանկության կառավարիչը կատարում է մորատորիումի ողջ ժամանակահատվածի համար պարտապանի վճարային, ներառյալ՝ հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ցանկացած տեսակի տույժերի, տոկոսների և տուգանքների հաշվարկ և Օրենքով սահմանված կարգով կատարում դրանց մարումը:>> այսինքն, եթե ներկա գործող օրենքով ընկերությունը հնարավորություն ուներ առողջանալ , այս վատ նախագիծը ընդունվելու դեպքում այդ հնարավորությունը կկորցնի 3. Անհրաժեշտ եմ համարում կարգավորել այն հարցը, երբ կանխամտածված սնանկության դեպքում քրեական գործ է բացվում և գումարները Դատախազության կողմից գանձվում են և մտցվում պարտատերի հաշվին՝ օրինակ բյուջե, սա հակասում է <Սնանկության մասին> ՀՀ օրենքին, հակասում է տրամաբանությանը, չի պահպանվում բախշման հերթականությունը, պարունակում է կորուպցիոն ռիսկ, հակասում է ՇԴ/0743/02/12 քաղ գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշմանը, մեր կարծիքով , կանխամտածված սնակության դեպքում առաջին հերթիվ վնաս է հասցվել հենց սնանկ ճանաչված ընկերությանը, կանխամտածված ակտիվների նվազեցման կամ պարտավորությունների ավելացման միջոցով, որի հետևանքով ընկերությունը չի կարողանում կատարի իր պարտավորությունները, և բոլոր դրամական մուտքերը պետք է մուտքագրվի հատուկ սնանկության հաշիվ : Արդյունքում մի պարտատերի մոտ մարվում է պարտքը, մյուսի մոտ ոչ, իսկ սնանկության գործընթացով դա ընդհանրապես չի երևում, կառավարիչի վարձատրություն և կատարած ծախսերը ոչ ոք չի փոխհատուցում: | Ընդունվել է ի գիտություն | Նախագծի վերաբերյալ չի ներկայացվել որևէ որոշակի առաջարկ: |
4 | Սամվել Թադևոսյան 18.10.2017 19:50:02 | Ծանոթանալով ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքում (այսուհետ նաևª Օրենք) փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախա•ծին (այսուհետ նաևª Նախա•իծ) ներկայացնում եմ հետևյալ կարծիքը. Գործող ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքն ունի բազմաթիվ թերություններ և հակասություններ, որոնց սնանկության մասնա•իտացում ունեցող դատավորներն ու սնանկության •ործերով կառավարիչներն հանդիպում են ամենօրյա աշխատանքների ընթացքում: Ներկայացված Նախա•իծը ոչ միայն չի լուծում առկա խնդիրները, այլ ավելի է խորացնում այն: Նախա•իծը պարունակում է այնքան հակասական նորմեր և իրարամերժ լուծումներ, որ անհնար է դարձնում դրանց վերաբերյալ կոնկրետ դիրքորոշում արտահայտելը, առաջարկների արդյունքում այն շտկելը: Այն, որ սնանկության դաշտում կան բազմաթիվ խնդիրներ, որոնց պատճառները և սուբյեկտիվ են և օբյեկտիվ, փաստ է, սակայն, ներկայացված նախա•ծով դրանց հստակ լուծում չի տրվում: Պետք է փաստել, որ Նախա•ծին կից ներկայացված հիմնավորումներում որևէ կերպ արտահայտված չէ այսօր •ործող օրենսդրության կիրառմամբ սնանկության •ործերով դատական պրակտիկայի որևէ վերլուծություն, ինչպես նաև նախատեսվող փոփոխություններով առկա կոնկրետ խնդիրների լուծման արդյունավետ ընթացակար•երն ու •ործելակազմը: Մասնավորապես, Նախա•ծով և կից ներկայացված հիմնավորմամբ որևէ կերպ պատճառաբանված չէ արդյոք± սնանկության •ործերով կառավարիչների աշխատավարձների նվազեցումները կբերի սնանկության վարույթի բարելավմանը կամ մի վարույթի ընթացքում երեք ան•ամ կառավարիչների փոփոխությունը հնարավորինս կնպաստի պարտատերերի պահանջների բավարարմանը կամ դատական հսկողությունը բավարար չէ սնանկության •ործերով կառավարիչների նկատմամբ և բացի այդ անհրաժեշտ է կրկնակի հսկողություն նաև •ործադիր մարմնի կողմից (նաև դատական վարույթի նկատմամբ): Ինչ վերաբերվում է ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախա•ծում սահմանված ժամկետներին, ապա դրանց չեմ անդրադառնում, քանի որ իրականանելի չեն և չեն համապատասխանում ինչպես այսօր •ործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենս•րքին, այնպես էլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենս•րքի և ՀՀ դատական օրենքի նոր նախա•ծերին: Նախա•ծով պարտապանի •ույքի •ույքա•րման և ընդհանրապես պարտապանի •ույքի որևէ կերպ իրացման վերաբերյալ նոր ընթացակար•երը (•ույքա•րման ժամկետ, միջնորդություններ դատարան ներկայացնելու ժամկետ և վաճառքն իրականացնելու ժամկետ) ըստ էության իրական խոչընդոտներ են հանդիսանալու պարտապանի առողջացման համար: Անդրադառնալով ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքում 2006թ. կատարված փոփոխությամբ ներմուծված ՙՍնանկության վտան•ի վերաբերյալ դրույթներում ներկայացված փոփոխությանը, ապա դրանք ընդհանրապես չեն բխում նշված ինստիտուտի էությունից, քանի որ որոշակիորեն նույնացված է սեփական սնանկությունը ճանաչելու իրավահարաբերությունների հետ (օրինակ պահանջի ներկայացում սնանկության վտան•ի դիմումի քննության ընթացքում): Չնայած այն հան•ամանքին, որ իրականում այսօր գործող օրենսդրությամբ առկա են մի շարք խնդիրներ, ինչպիսի պայմաններում օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես •ալը ողջունելի է, այնուամենայնիվ պետք է արձանա•րել, որ սնանկության ինստիտուտում առկա իրական և օբյեկտիվ խնդիրները լուծում չեն ստանում: | Ընդունվել է ի գիտություն | Նախագծի վերաբերյալ չի ներկայացվել որևէ որոշակի առաջարկ: |