Добавить в избранное
«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ և հարակից օրենքների նախագծեր
-
1647 - За
-
1998 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արման Սարգսյան 10.10.2017 14:57:13 | Ծանոթանալով օրենքի նախագծին, կուզենայի հայտնել հետևյալը, որ օրենսդրական ցանկացած փոփոխության հիմքում պետք է ընկած լինի այդ փոփոխության նպատակը, հիմնավորումը, անհրաժեշտությունը և բնական է տրամաբանությունը: Ըստ էության, այդ անհրաժեշտությունը առաջացավ ՀՀ Վարչապետի 30.03.2017 թ.-ի հանձնարարականի հիման վրա:Հավելեմ նաև, որ ՀՀ Վարչապետը հանձնարարական է տվել սնանկության գործերով կառավարիչների գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ:Նման պայմաններում օրինագիծը պետք է բարձրացնի սնանկության վարույթի և սնանկության գործով կառավարիչի գործունեության էֆեկտիվությունը:Չնայած պետք է նշեմ, որ օրինագծի մեծ մասը, ոչ թե բարձրացնում է սնանկության գործերով կառավարիչների էֆեկտիվությունը, այլ ընթհակառակը, խոչընդոտելու է փաստացի սնանկության գործ վարող կառավարիչին գործել անկախ և անկողմնակալ:Այսպես՝1.Օրինագծով նախատեսվել է, որ խոշոր հարկ վճարողների սնանկության գործերը այսուհետ պետք է վարեն աուդիտորական կազմակերպությունները /Հոդված 22/: Նախ պետք է նշեմ, որ որևիցեմի օրենքով խոշոր հարկ վճարող սահմանում գոյություն չունի:,,Հաշվապահական հաշվառման մասին,, ՀՀ օրենքով և հաշվապահական ստանդարտներով սահմանված է խոշոր կազմակերպության հասկացությունը, որի սահմանումներն են՝ մեկ մլրդ-ի չափով շրջանարության և ակտիվների առկայությունը:ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կողմից հրապարակվող հարկ վճարողների ցուցակը, նույնպես չի հանդիսանում որպես խոշոր հարկ վճարողների ցուցակ, առավելևս որ ներկայումս նման հարկային տեսչությունել գոյություն չունի այլ գոյություն ունի ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի խոշոր և միջին հարկ վճարողների ՀՏ: Նշված փոփոխությունը անհիմն է, քանի որ ակնհայտ է, որ պրակտիկորեն այլ բնույթ ունեցող կազմակերպությունը չի կարող վարել սնանկության գործեր, չի կարող ունենալ այդքան փորձ և հմտություն, քան գործը փաստացի վարած, բազում տարիների փորձ վաստակած սնանկության գործով կառավարիչը, քանի որ իրականում աուդիտորական կազմակերպության աշխատանքի բնույթը այլ է: Ասեմ ավելին, որ օրենքի նախագծում խոսք անգամ չկա այն հանգամանքի մասին, որ աուդիտորական կազմակերպությունները նույնպես պետք է ստանան կառավարիչի որակավորում:Այսինքն ստացվում է էնպես, որ ցանկացած նման կազմակերպություն արդենիսկ ստանալով միայն աուդիտորի որակավորում, արդենիսկ կարող է վարել նաև սնանկության գործեր:2. Օրինագծի հիմնավորումներում նշվում է, որ ,,սնանկության կառավարիչները պետք է գործեն անկախ, անկողմնակալ և ազնիվ,,:Այո, սնանկության գործով կառավարիչը չի կարող սնանկության գործընթացի անցկացման ժամանակ պաշտպանել, դատավարական ցանկացած կողմին:Նա պետք է կատարի իր լիազորությունները, որոնք սահմանված են օրենքով:Սակայն առաջարկվող օրինագոծում, երբ առաջարկվում է որպեսզի կառավարիչ առաջադրվի պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելուց հետո պարտատերերի 2/3-ի առաջարկությամբ, ըստ տրամաբանության, նման պայմաններում, կարող է արդյոք կառավարիչը գործել անկողմնակալ:3. Օրինագծի մեկ այլ հիմնավորմամբ նշվում է՝ ,, Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պարբերաբար մուտքագրվում են բազմաթիվ դիմում-բողոքներ՝ սնանկության կառավարիչների գործունեության օրինականության բացահայտման խնդրանքով և համապատասխան դիմումների ուսումնասիրության համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը չունի բավարար լծակներ այդ դիմումներին վերջնական լուծում տալու համար:Բնական է, որ այդ դիմում-բողոքները ներկայացնող անձինք հանդիսանում են սնանկության վարույթի կողմեր և ցանկացած պահին վերջիններս կարող են օգտվել իրենց իրավունքից, որը սահմանված է գործող օրենքով և այդ դիմումները ներկայացնեն սնանկության գործը քննող դատարանին, որի վարույթում առկաեն բոլոր վարույթին առընչվող փաստաթղթերը:Դատարանը ուսումնասիրելով և վերլուծելով այդ փաստաթղթերը կայացնում է համապատասխան դատական ակտ:Կամ գործող օրենքով նախատեսված է, որ սնանկության գործընթացի անցկացման ժամանակ, ցանկացած կողմ կարող է հրավիրել պարտատերերի ժողով, որում կարող է առաջադրել կառավարիչին վաղաժամկետ ազատելու հարցը, առավել ևս, որ այդ ժողովի որոշումն էլ գործող օրենքով կարող է բողոքարկվել և դատարանը այդ դեպքում էլ կայացնում է դատական ակտ՝ որոշում:Այսինքն՝ պարտատերերի և առավել ևս դատարանի կողմից, գործող օրենքի ուժով արդենիսկ սահմանված է կառավարիչի վերահսկողությունը:4. Օրինագծի 57-րդ հոդվածում անհասկանալի է, թե նման հիմնավորումը ինչու է բերվել օրենքը մշակողի կողմից:Մատնանշված հոդվածները և գնահատման մեթոդները երբեկ էլ վերաբերելի չեն եղել կառավարիչին և չեն էլ կիրառվել կառավարիչի կողմից, քանի որ կառավարիչը գնահատող չէ, այդ մեթոդները և նշված օրենքի կիրառումը իրականացվում է լիցենզավորված գնահատող կազմակերպության կողմից և այդ դրույթները պարտավոր է պահպանել գնահատող կազմակերպությունը, այլ ոչ թե կառավարիչը, կամ դատարանը կամ սնանկության վարույթի կողմերը /եթե այդ մասը հասկանանք, որ վերաբերելի է ընդհանուր սնանկության վարույթին/:Երկրորդ, հիմնավոր չէ այն մեջբերումը, թե ,, ինչպես բխում է Օրենքի 57-րդ հոդվածից, պարտատերերը որևէ դերակատարում չունեն պարտապանի գույքը գնահատողների ընտրության հարցում, որն ընդունելի չի թվում,,:Գնահատված արժեքի դեմ առարկություններ ներկայացնելը, պարտատիրոջ կողմից նոր գնահատում կատարելը և այդ գնահատման արդյունքները դատարանին ներկայացնելու կարգը, արդենիսկ սահմանված է գործող օրենքով:5. Կիրառելի չէ նաև 54-րդ հոդվածում հետևյալ փոփոխությունը՝ «Կառավարիչը պարտատերերի պահանջների վերջնական ցուցակի հաստատումից հետո, երկու ամսվա ընթացքում դիմում է դատարան և դատական կարգով հետ ստանում՝ ……..:Կիրառելի չէ, քանի որ 54-րդ հոդվածը ոչ միայն վերաբերվում է պետական մարմիններում գրանցված գույքերին, այլ վերաբերվում է շրջանառու միջոցներին, որոնք պետական մարմիններում գրանցման ենթակա չեն, այլ արտացոլվում են հաշվապահական փաստաթղթերով:Հայտնի են բազում դեպքեր, երբ դատարանի կողմից հայտարարվել են հաշվապահական փաստաթղթերի հետախուզումներ:Կամ օրենքի ուժով փաստաթղթերի ուսումնասիրությունը երկարաձգվել է դատարանի որոշմամբ:Եթե տանենք օրերի պարզ հաշվարկ, ապա նման դեպքերում, արդեն կառավարիչը անկախ իր կամքից խախտում է այդ ժամկետները և քանի որ փոփոխվող 54-րդ հոդվածում նշված ժամկետը իմպերատիվ է, ապա այդ ժամկետներից դուրս ներկայացվող դիմումները՝ հայցադիմումները դատարանների կողմից ենթակա են մերժման:Հավելեմ նաև, որ նմանատիպ վճիռներ, արդենիսկ կայցվել են դատարանների կողմից, երբ կառավարիչին նմանատիպ գործարքները հայտնի են դարձել գործող օրենքով սահմանված ժամկետներից հետո և կառավարիչը հայցադիմումով խնդրել է դատարանին վերականգնել բացթողնված ժամկետները, դատարանը մերժել է և հայցադիմումը և բացթողնված ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը, քանի որ հայցադիմումը ներկայացվել է ժամկետից դուրս:Բացի այդ, իմպերատիվ նորմով սահմանված ժամկետը բացթողնելու վերաբերյալ, ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրել է բազում նախադեպային որոշումներ:Առաջարկում եմ նշված ժամկետը սահմանել Քաղաքացիական Օրենսգրքով նախատեսված՝ հայցային վաղեմության ժամկետները: | Տե՛ս նախորդ մեկնաբանությունը: | |
2 | Արման Սարգսյան 10.10.2017 14:57:29 | Ծանոթանալով օրենքի նախագծին, կուզենայի հայտնել հետևյալը, որ օրենսդրական ցանկացած փոփոխության հիմքում պետք է ընկած լինի այդ փոփոխության նպատակը, հիմնավորումը, անհրաժեշտությունը և բնական է տրամաբանությունը: Ըստ էության, այդ անհրաժեշտությունը առաջացավ ՀՀ Վարչապետի 30.03.2017 թ.-ի հանձնարարականի հիման վրա:Հավելեմ նաև, որ ՀՀ Վարչապետը հանձնարարական է տվել սնանկության գործերով կառավարիչների գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ:Նման պայմաններում օրինագիծը պետք է բարձրացնի սնանկության վարույթի և սնանկության գործով կառավարիչի գործունեության էֆեկտիվությունը:Չնայած պետք է նշեմ, որ օրինագծի մեծ մասը, ոչ թե բարձրացնում է սնանկության գործերով կառավարիչների էֆեկտիվությունը, այլ ընթհակառակը, խոչընդոտելու է փաստացի սնանկության գործ վարող կառավարիչին գործել անկախ և անկողմնակալ:Այսպես՝1.Օրինագծով նախատեսվել է, որ խոշոր հարկ վճարողների սնանկության գործերը այսուհետ պետք է վարեն աուդիտորական կազմակերպությունները /Հոդված 22/: Նախ պետք է նշեմ, որ որևիցեմի օրենքով խոշոր հարկ վճարող սահմանում գոյություն չունի:,,Հաշվապահական հաշվառման մասին,, ՀՀ օրենքով և հաշվապահական ստանդարտներով սահմանված է խոշոր կազմակերպության հասկացությունը, որի սահմանումներն են՝ մեկ մլրդ-ի չափով շրջանարության և ակտիվների առկայությունը:ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կողմից հրապարակվող հարկ վճարողների ցուցակը, նույնպես չի հանդիսանում որպես խոշոր հարկ վճարողների ցուցակ, առավելևս որ ներկայումս նման հարկային տեսչությունել գոյություն չունի այլ գոյություն ունի ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի խոշոր և միջին հարկ վճարողների ՀՏ: Նշված փոփոխությունը անհիմն է, քանի որ ակնհայտ է, որ պրակտիկորեն այլ բնույթ ունեցող կազմակերպությունը չի կարող վարել սնանկության գործեր, չի կարող ունենալ այդքան փորձ և հմտություն, քան գործը փաստացի վարած, բազում տարիների փորձ վաստակած սնանկության գործով կառավարիչը, քանի որ իրականում աուդիտորական կազմակերպության աշխատանքի բնույթը այլ է: Ասեմ ավելին, որ օրենքի նախագծում խոսք անգամ չկա այն հանգամանքի մասին, որ աուդիտորական կազմակերպությունները նույնպես պետք է ստանան կառավարիչի որակավորում:Այսինքն ստացվում է էնպես, որ ցանկացած նման կազմակերպություն արդենիսկ ստանալով միայն աուդիտորի որակավորում, արդենիսկ կարող է վարել նաև սնանկության գործեր:2. Օրինագծի հիմնավորումներում նշվում է, որ ,,սնանկության կառավարիչները պետք է գործեն անկախ, անկողմնակալ և ազնիվ,,:Այո, սնանկության գործով կառավարիչը չի կարող սնանկության գործընթացի անցկացման ժամանակ պաշտպանել, դատավարական ցանկացած կողմին:Նա պետք է կատարի իր լիազորությունները, որոնք սահմանված են օրենքով:Սակայն առաջարկվող օրինագոծում, երբ առաջարկվում է որպեսզի կառավարիչ առաջադրվի պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելուց հետո պարտատերերի 2/3-ի առաջարկությամբ, ըստ տրամաբանության, նման պայմաններում, կարող է արդյոք կառավարիչը գործել անկողմնակալ:3. Օրինագծի մեկ այլ հիմնավորմամբ նշվում է՝ ,, Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պարբերաբար մուտքագրվում են բազմաթիվ դիմում-բողոքներ՝ սնանկության կառավարիչների գործունեության օրինականության բացահայտման խնդրանքով և համապատասխան դիմումների ուսումնասիրության համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը չունի բավարար լծակներ այդ դիմումներին վերջնական լուծում տալու համար:Բնական է, որ այդ դիմում-բողոքները ներկայացնող անձինք հանդիսանում են սնանկության վարույթի կողմեր և ցանկացած պահին վերջիններս կարող են օգտվել իրենց իրավունքից, որը սահմանված է գործող օրենքով և այդ դիմումները ներկայացնեն սնանկության գործը քննող դատարանին, որի վարույթում առկաեն բոլոր վարույթին առընչվող փաստաթղթերը:Դատարանը ուսումնասիրելով և վերլուծելով այդ փաստաթղթերը կայացնում է համապատասխան դատական ակտ:Կամ գործող օրենքով նախատեսված է, որ սնանկության գործընթացի անցկացման ժամանակ, ցանկացած կողմ կարող է հրավիրել պարտատերերի ժողով, որում կարող է առաջադրել կառավարիչին վաղաժամկետ ազատելու հարցը, առավել ևս, որ այդ ժողովի որոշումն էլ գործող օրենքով կարող է բողոքարկվել և դատարանը այդ դեպքում էլ կայացնում է դատական ակտ՝ որոշում:Այսինքն՝ պարտատերերի և առավել ևս դատարանի կողմից, գործող օրենքի ուժով արդենիսկ սահմանված է կառավարիչի վերահսկողությունը:4. Օրինագծի 57-րդ հոդվածում անհասկանալի է, թե նման հիմնավորումը ինչու է բերվել օրենքը մշակողի կողմից:Մատնանշված հոդվածները և գնահատման մեթոդները երբեկ էլ վերաբերելի չեն եղել կառավարիչին և չեն էլ կիրառվել կառավարիչի կողմից, քանի որ կառավարիչը գնահատող չէ, այդ մեթոդները և նշված օրենքի կիրառումը իրականացվում է լիցենզավորված գնահատող կազմակերպության կողմից և այդ դրույթները պարտավոր է պահպանել գնահատող կազմակերպությունը, այլ ոչ թե կառավարիչը, կամ դատարանը կամ սնանկության վարույթի կողմերը /եթե այդ մասը հասկանանք, որ վերաբերելի է ընդհանուր սնանկության վարույթին/:Երկրորդ, հիմնավոր չէ այն մեջբերումը, թե ,, ինչպես բխում է Օրենքի 57-րդ հոդվածից, պարտատերերը որևէ դերակատարում չունեն պարտապանի գույքը գնահատողների ընտրության հարցում, որն ընդունելի չի թվում,,:Գնահատված արժեքի դեմ առարկություններ ներկայացնելը, պարտատիրոջ կողմից նոր գնահատում կատարելը և այդ գնահատման արդյունքները դատարանին ներկայացնելու կարգը, արդենիսկ սահմանված է գործող օրենքով:5. Կիրառելի չէ նաև 54-րդ հոդվածում հետևյալ փոփոխությունը՝ «Կառավարիչը պարտատերերի պահանջների վերջնական ցուցակի հաստատումից հետո, երկու ամսվա ընթացքում դիմում է դատարան և դատական կարգով հետ ստանում՝ ……..:Կիրառելի չէ, քանի որ 54-րդ հոդվածը ոչ միայն վերաբերվում է պետական մարմիններում գրանցված գույքերին, այլ վերաբերվում է շրջանառու միջոցներին, որոնք պետական մարմիններում գրանցման ենթակա չեն, այլ արտացոլվում են հաշվապահական փաստաթղթերով:Հայտնի են բազում դեպքեր, երբ դատարանի կողմից հայտարարվել են հաշվապահական փաստաթղթերի հետախուզումներ:Կամ օրենքի ուժով փաստաթղթերի ուսումնասիրությունը երկարաձգվել է դատարանի որոշմամբ:Եթե տանենք օրերի պարզ հաշվարկ, ապա նման դեպքերում, արդեն կառավարիչը անկախ իր կամքից խախտում է այդ ժամկետները և քանի որ փոփոխվող 54-րդ հոդվածում նշված ժամկետը իմպերատիվ է, ապա այդ ժամկետներից դուրս ներկայացվող դիմումները՝ հայցադիմումները դատարանների կողմից ենթակա են մերժման:Հավելեմ նաև, որ նմանատիպ վճիռներ, արդենիսկ կայցվել են դատարանների կողմից, երբ կառավարիչին նմանատիպ գործարքները հայտնի են դարձել գործող օրենքով սահմանված ժամկետներից հետո և կառավարիչը հայցադիմումով խնդրել է դատարանին վերականգնել բացթողնված ժամկետները, դատարանը մերժել է և հայցադիմումը և բացթողնված ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը, քանի որ հայցադիմումը ներկայացվել է ժամկետից դուրս:Բացի այդ, իմպերատիվ նորմով սահմանված ժամկետը բացթողնելու վերաբերյալ, ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրել է բազում նախադեպային որոշումներ:Առաջարկում եմ նշված ժամկետը սահմանել Քաղաքացիական Օրենսգրքով նախատեսված՝ հայցային վաղեմության ժամկետները: | 1,2.Ընդունվել 3.Ընդունվել է ի գիտություն 4.Ընդունվել է ի գիտություն 5.Ընդունվել է | 1,2. Աուդիտորական կազմակերպությունների՝ որպես սնանկության կառավարիչ հաշվառվելու, ինչպես նաև պարտատերերի 2/3-ի առաջարկությամբ նոր կառավարիչ նշանակելու վերաբերյալ դրույթները հանվել են նախագծից: 3.Սնանկության կառավարչի գործունեության ընդհանուր վերահսկողությունը ներկայումս Օրենքը վերապահել է Կազմակերպությանը, որը դրա շրջանակներում ունի կարգապահական պատասխանատվություն կիրառելու իրավասություն: Այնինչ, իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունը թույլ է տալիս պնդել, որ նման վերահսկողությունը բավարար համարվել չի կարող: Ասվածի վկայություն կարող է դիտարկվել այն իրողությունը, որ Կազմակերպության ողջ գործունեության ընթացքում կառավարիչների նկատմամբ հարուցվել է 23 կարգապահական վարույթ, որից 6-ը կարգապահական հանձնաժողովի կողմից մերժվել է, 10-ը՝ կարճվել, 7-ով հարուցվել է կարգապահական վարույթ և կիրառվել է նկատողություն: 4. Նախագծից հանվել է անշարժ գույքի գնահատման մեթոդները և դրանց կիրառման կարգը սահմանելու վերաբերյալ դրույթը։ 5.Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ և սահմանվել է համապատասխան հիմքերի ի հայտ գալու պահից՝ մեկամսյա ժամկետում դատարան դիմելու հնարավորությունը: Այսինքն երկամսյա կիրառելի է այն դեպքերում, երբ կառավարչի մոտ արդեն իսկ առկա են համապատասխան հիմքեր: |
3 | Արման Սարգսյան 10.10.2017 14:58:42 | Շարունակություն մեկնաբանության: 6.Օրինագծի 27-րդ հոդվածի 2 մասի համաձայն, կառավարիչի նկատմամբ կարգապահական վարույթը պետք է հարուցի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:Միթե արդարադատության նախարարը պետք է զբաղվի նման հարցերով:Կարծում եմ նախարարի պաշտոնը էլ ավելի մեծ դեր և նշանակություն ունեցող պաշտոն է, քան կարգապահական վարույթ հարուցելը:7.Օրինագծի 29-րդ հոդվածով նախատեսվել է 5-րդ մաս, ըստ որի կառավարիչը պետք է էլեկտրոնային եղանակով վարի պարտատերերի գրանցամատյանը, որպեսզի այն հասանելի լինի պարտատերերին և պարտապանին:Եթե ծանոթանանք գործող օրենքին, ապա պետք է նշել, որ գործող օրենքը արդենիսկ նախատեսում է նման նորմ, պահանջների նախնական ցուցակը, պահանջների լրացումը, փոփոխությունը և պահանջին վերաբերվող այլ նյութերը կողմերին ուղարկելու ընթացակարգը:Դեռ ավելին՝ գործող օրենքը արդենիսկ նախատեսում է նաև այդ պահանջները, պահանջների փոփոխությունները և պահանջների հետ կապվաց հարցերը՝ www.azdarar.am կայքում հրապարակելու ընթացակարգը, որը հասանելի է ինչպես պարտատերերին, այնպես էլ պարտապանին և ամբողջ հանրությանը:8.Օրինագծի 30-րդ հոդվածի անհմին լինելու մասով, կարելի է ներկայացնել մի շարք պատճառաբանություններ:Նախ ինպես արդեն նշեցի իրավագիտության ցանկացած դասագրքում նշվում է, որ ցանկացած օրինագծի հիմքում ընկած է այդ օրինագծի, պետության տնտեսական և քաղաքական վիճակը, օրինագծի անհրաժեշտությունը, հիմնավորումը և տրամաբանությունը:Փոփոխված հոդվածը իր շարադրանքով և մտքով, չի համապատասխանում իմ կողմից նշված ոչ մի նորմին:Այսպես՝ նախ անդրադառնանք հիմնավորմանը:Օրինագծի կազմողի հենց հիմնավորման մեջ վերջինս նշում է՝ ,, Սնանկության կառավարիչների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորված են Օրենքի 30-րդ հոդվածում, որը ըստ պահանջների բավարարման չափի, սահմանում է վարձատրության տարբեր տոկոսադրույքներ: Այդ տոկոսադրույքների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրանցով սնանկության կառավարչի վարձատրությունը հաշվարկելու դեպքում, այդ վարձատրությունն այնքան բարձր է ստացվում, որ սնանկության կառավարիչները չեն ձգտի միջոցներ ձեռնարկել սնանկության վարույթը ֆինանսական առողջացման ավարտելու ուղղությամբ,,:Եթե օրինագիծը մշակողները իրոք միտված են, որպեսզի ստեղծվի այնպիսի պայմաններ, որպեսզի առողջացումով ավարտվեն սնանկության գործերը, ապա օրինագծի մշակողները պետք է անդրադառնաին նախ և առաջ գործող օրենքի 59-րդ հոդվածից մինչև 69-րդ և 94-րդ հոդվածների մշակմանը և նոր եթե տեսնեին, որ գործող օրենքով իրականում, միայն կառավարիչից է կախված սնանկ ճանաչված անձի առողջացումը, նոր անդրադառնաին 30-րդ հոդվածի փոփոխություններին և ներկայացնեյին նման հիմնավորում: Մասնավորապես պետք է անդրադառնաին ,, Սնանկության մասին,, ՀՀ օրենքի 60-րդ հոդվածին, թե առողջացման ծրագիր ներկայացնողները ովքեր են:Նույն օրենքի 62-րդ հոդվածի հիմքով, կառավարիչը հանդիսանում է ներկայացված առողջացման ծրագիրը, պարտատերերի կողմից քննարկելու նպատակով ժողով հրավիրող անձ: Առաջարկում եմ ուշադրություն դարձնել գործող օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասի և 64-րդ հոդվածի 1-ին մասի նորմերին, ըստ որի եթե պարտատերերի ժողովի ժամանակ առաջարկված ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատվում է պարտատերերի կողմից, նոր դատարանը հաստատում է առողջացման ծրագիրը:Այսինքն ստացվում է այնպես, որ եթե պարտատիրոջ կողմից, /որը բնական է, որ հակված է գույքի արագ իրացմանը և իր գումարը արագ ստանալուն/ քվեարկում է դեմ, ապա դատարանը այլ բան անել չի կարող քան մերժել առողջացման ծրագիրը:Իմ կողմից նշված նորմերում և հոդվածներում խնդրում եմ ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքին, որ գործող օրենքով երբ գրավառուն մերժում է գրավի առարկայի օգտագործումը ֆին առողջացման դեպքում /իսկ նման դեպքերը միշտ են հանդիպում/, ապա դատարանը նույնպես մերժում է առողջացման ծրագիրը:Շատ ավելի վատ պայմաններ են նշված գործող օրենքի 94-րդ հոդվածում, երբ նախատեսվում է ֆիզիկական անձի առողջացումը:Եթե կազմակերպության ֆինանսական առողջացմանը կարող էին քվեարկեին միայն չապահովված պարտատերերը, ապա ֆիզ. անձի դեպքում պարտադիր է գրանցված պարտատիրոջ համաձայնությունը՝ ներառյալ ապահովված պարտատիրոջ և Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային բյուջեների պահանջներով պարտատերերը և եթե առկա չէ գոնե մեկ պարտատիրոջ համաձայնությունը /որը տեղի է ունենում գրեթե բոլոր դեպքերում/, ապա դատարանը մերժում է ֆինանսական առողջացման ծրագիրը:Երկու դեպքում էլ դատարանին և կառավարիչին չի տրվում հնարավորություն քննության առնելու ներկայացված առողջացման ծրագրերը, որքանով էլ այն հիմնավորված լինի:Այո, իրականում պետք է ստեղծվեր օրնագիծ, որով պետք է հեշտացվեր սնանկության վարույթներում պարտապանների առողջացման ծրագրերի ներկայացման, հաստատման և իրականացման հնարավորությունները:Սակայն օրինագծի մշակողները այդ հեշտացումը տեսնում են ոչ թե իմ կողմից նշված հոդվածներում, այլ կառավարիչի վարձատրության նվազեցման մեջ:Ասեմ ավելին, որ նման օրինագծով, ուզում է լինի աուդիտորական կազմակերպություն, ուզում է կառավարչին առաջարկվի տաս տոկոս հավելավճար և վարձատրություն, ուզում է ընդհանրապես կառավարիչին չվճարվի, այդ նորմերին չանդրադառնալը, այլ միայն կառավարիչին վարձատրությունը իջեցնելը չի կարող նպաստել կազմակերպության առողջացմանը և պատասխանել վարչապետի կողմից տրված հանձնարարականին: Նշված հարցը պետք է միանշանակ քննարկվեր և օրինագծի հեղինակները պետք է խորհրդակցեին գործող գիտուն սնանկության գործով կառավարիչների հետ: Անդրադառնալով 30-րդ հոդվածի 3-րդ մասի փոփոխությանը, պետք է նշեմ, որ նման նորմը ընդհանրապես կիրառելի չէ սնանկության գործընթացում:Եթե սահմանվել է նման խիստ նորմ, ապա կառավարիչը պետք է ոչ միայն վեց ամսվա ընթացքում վաճառի պարտապանի գույքը, այլ նաև ավարտի սնանկության գործը:Նախ պետք է նշեմ, որ կառավարիչը գույք վաճառող չէ, գույքի գնորդ գտնող չէ:Ասեմ ավելին, որ քննչական մարմիններում հաճախակի հենց բարձրացվում են այդպիսի հարցեր, որ կառավարիչը որևիցե մի գործ գնորդների հետ չունի:Նա միայն կազմակերպում է աճուրդներ:Իսկ աճուրդները կարող են տեղի ունենալ և կարող են տեղի չունենալ բավականին երկար:Դա կախված չէ կառավարիչից, որ կառավարիչի վրա սահմանվի նման նորմեր՝ վեց ամսվա ընթացքում գույքի իրացման և ավարտի նորմեր, որը միանշանակ իրագործելի չէ: Նույն հոդվածի փոփոխության մեջ ներառված այն հանգամանքը, որ տոկոսային առումով իջեցվում է կառավարիչի վարձատրության չափը, ուղղակիորեն ապսուրդ է: Անհերքելի է այն փաստը, որ սնանկության գործընթացը երկարաձգվում է անկախ կարավարիչից:Դրանք են՝ գույքի հետախուզում, պահանջների վերջնական ցուցակի դեմ առարկությունը, դրանց քննությունը առաջին ատյանի դատարանում, վերաքննիչ դատարանում և վճռաբեկ դատարանում:Իսկ քանի դեռ հաստատված չեն պարտատերերը, չի կարող տեղի ունենալ առաջին ժողով և չի կարող սկսվել ֆինանսական առողջացման կամ լուծարման գործընթաց և նոր վաճառքի դրվի գույքը, վաճառքից հետո առաջացած գումարները բաշխելու դեպքում հաշվարկվի նման նորմով :Կամ պարտատերերի առաջին ժողովի երկարաձգումը՝ չկայանալը և այլ նմանատիպ այլ հանգամանքներ, որոնք բազմիցս տեղի են ունենում սնանկության գործընթացի ժամանակ:Եթե ուղղակի տրամաբանորեն իրար գումարենք իմ կողմից նշված այդ ժամանակահատվածները և ուղղակի ամիսների կամ մեկ տարվա կտրվածքով առաջարկվող տոկոսների հանելիությամբ որոշենք կառավարիչի վարձատրության չափը, ապա կստացվի որ կառավարիչը նման պայմաններում, անկախ իր կամքից ընդհանրապես վարձատրություն չի ստանում:Միաժամանակ խնդրում եմ Ձեր ուշադրությունը դարձնել կոռուպցիաի դեմ պայքարի հանձնաժողովի այն արձանագրությանը, որտեղ ամրագրված է շատ հիանալի փաստ՝ չպետք է ստեղծել այնպիսի օրենքներ, որոնք պարունակում են կոռուպցիոն ռիսկեր:Իսկ առաջադրված հոդվածը իր մեջ պարունակում է շատ վտանգավոր կոռուպցիոն ռիսկ: 9.Առաջարկվող օրինագծով հանվել է 39.2 հոդվածի 4-րդ մասը:Եթե գործող օրենքով դատարանը դեռ կարող էր քննարկել ապահովված գույքի իրացման հարցը, ապա առաջարկվող օրինագծով, եթե կազմակերպության գույքը հանդիսանում է գրավի առարկա և կարող է օգտագործվել ֆինանսական առողջացման ծրագրով, ապա գույքի իրացման վերաբերյալ առարկությունները բացառվել են, որը նույնպես ոչ թե նպաստում է սնանկ ճանաչված անձի առողջացմանը, այլ ընդհակառակը խոչընդոտում է դրան:10.Առաջարկվող օրինագծի 9-րդ մասով, կառավարիչի վարձատրության ճափ է սահմանվել մեկ տոկոսը բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը:Օրինագծի մշակողների կողմից, բազմիցս հիշատակվում են Բելառուսի, Լատվիայի, Վրաստանի, Իսպանիայի, Անգլիայի, Գերմանիայի և այլ երկրների փորձերը:Սակայն հենց այդ երկրների փորձից է, որ գործունեություն իրականացնող անձը խրախուսվում է պետության կողմից մշակված և ընդունված օրենքներով:Ոչ թե անհիմն կերպով նվազեցվում է այդ անձանց վճարման ենթակա գումարները, այլ ընդհակառակը օրենքի ուժով տալիս է աշխատելու լայն հնարավորություն և համապատասխան վարձատրություն: Իսկ այն գույքի նկատմամբ, որը հետագայում կարող է սնանկության գործընթացի ժամանակ պարտքի դիմաց հանձնվել ապահովված պարտատիրոջը, կառավարիչը կատարում է բազմաթիվ գործողություններ, բազմաթիվ ծախսեր, որոնք ի դեպ որպես գույքի փոխանցման հետ կապված ծախսեր հետագայում չեն դիտվում, սակայն այդ ծախսերը կատարվել է հենց այդ գույքի մասով:Պատկերացրեք երբ այդ գույքի ծավալները լինում են մեծաքանակ և այդ դեպքում ինչ ծավալի աշխատանք է կատարում կառավարիչը այդ գույքերի նկատմամբ, որը հետագայում ուղղակի առավելագույնը, նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով վճարելով, կարող է անցնել ապահովված պարտատիրոջը:Նշված փոփոխության առումով, օրենքը մշակողների կողմից չկա կատարված որևիցեմի հիմնավորումներ:Եթե հիմք ընդունենք արդեն իսկ հնչեցված հիմնավորումը, որ ,, կառավարիչի վարձատրությունն այնքան բարձր է, որ սնանկության կառավարիչները չեն ձգտի միջոցներ ձեռնարկել սնանկության վարույթը ֆինանսական առողջացման ավարտելու ուղղությամբ,,, ապա նշված հիմնավորումը, ոչմի առընչություն չունի առաջարկվող վերը նշված փոփոխության հետ:Ինչպես ՀՀ Արդարադատության նախարարությանը, այպես էլ շահագրգիռ կողմերին առաջարկում եմ միասին ևս մեկ անգամ քննարկել առաջարկված օրինագիծը և նման անհիմն օրինագիծ չներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը: | 6.Ընդունվել է ի գիտություն 7.Չի ընդունվել 8.Ընդունվել է 9.Ընդունվել է ի գիտություն 10.Չի ընդունվել | 6.Սնանկության կառավարչի գործունեության ընդհանուր վերահսկողությունը ներկայումս Օրենքը վերապահել է Կազմակերպությանը, որը դրա շրջանակներում ունի կարգապահական պատասխանատվություն կիրառելու իրավասություն: Այնինչ, իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունը թույլ է տալիս պնդել, որ նման վերահսկողությունը բավարար համարվել չի կարող: Ասվածի վկայություն կարող է դիտարկվել այն իրողությունը, որ Կազմակերպության ողջ գործունեության ընթացքում կառավարիչների նկատմամբ հարուցվել է 23 կարգապահական վարույթ, որից 6-ը կարգապահական հանձնաժողովի կողմից մերժվել է, 10-ը՝ կարճվել, 7-ով հարուցվել է կարգապահական վարույթ և կիրառվել է նկատողություն: 7. Նախագծի 35-րդ հոդվածըի նպատակը ոչ միայն պարտատերերի պահանջների գրանցամատյանի, այլ նաև ողջ սնանկության գործի հասանելիությունը ապահովելն է։ 8.Նախագծում կատարվել են փոփոխություններ և սահմանվել է կառավարչի վարձատրության նոր կարգ՝ բացառելով կառավարչի վարձատրության նվազեցումը պայմանավորված սնանկության վարույթի տևողությամբ: Նախագծով փոփոխություններ են կատարվել նաև Օրենքի՝ ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը և հաստատմանը վերաբերող դրույթներում։ 9. Նախագծում կատարվել են փոփոխություններ և սահմանվել է ապահովված իրավունքի առարկայի իրացման նոր կարգ։ 10. Օրենքի 43-րդ հոդվածում սահմանված վարձատրությունը կատարվում է ապահովված պարտատիրոջ կողմից իր պահանջի կամ դրա մասի չափով դատարանի որոշմամբ որպես սեփականություն գորավի առարկան ստանալու դեպքում և պայմանավորված չէ կառավարչի կողմից պահանջի բավարարմանն ուղղված գործողություններ կատարելով և տվյալ պայմաններում կառավարչի համար սահմանված նման վարձատրությունը արդարացված է թվում։ |
4 | Narek Kocharyan 10.10.2017 15:00:57 | ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախաձեռնությունը միանշանակ ուղջունելի է, սակայն միայն այն դեպքում, երբ այն միտված է օրենքում առկա բացերը վերացնելուն, թերի իրավակարգավորումները շտկելուն և ժամանակավրեպ իրավակարգավարումները զարգացող հասարակական-տնտեսական հարաբերություններին համահունչ դարձնելուն: Այն, որ ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը առկա է, դա անվիճելի է, սակայն այդ փոփոխությունները եթե միտված չեն վերը թվարկված խնդիրների համալիր լուծմանը, ապա այդ փոփոխությունների իրականացումը ոչ միայն արդարացված չէ, այլ նաև դատապարտված է ձախողման, քանզի այն ավելի շատ ի զորու է խնդիրներ հարուցել, քան առկա խնդիրները լուծել: Նշված անառարկելի դրույթների ներքո ուսումնասիրելով ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը (այսուհետ` Օրենքի նախագիծ) և այն համադրելով ձևավորված իրավակիրառ պրակտիկայում օրենքի թերի իրավակարգարումներով պայմանավորված առկա խնդիրների հետ, կարող ենք արձանագրել, որ այս օրենքի նախագծով ևս չեն կարգավորվել սնանկության իրավահարբերություններում առկա և համալիր իրավակարգավորման անհրաժեշտություն առաջադրող հետևյալ կարևորագույն հարցերը, մասնավորապես, 1. Օրենքի նախագծում բացակայում են առանցքային նշանակություն ունեցող մի շարք հասկացությունների օրենսդրական սահմանումները, ինչն էականորեն կարող է նվազեցնել օրենքում առկա ոչ հստակ ձևակերպումների հակասական մեկնաբանությունն ու կիրառումը պրակտիկայում: Մասնավորապես ՙպարտապանի գույքի կազմ՚ հասկացությունը, որը ոչ հստակ է ձևակերպված ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 47-րդ հոդվածում, իրավակիրառ պրակտիկայում մի շարք դեպքում մեկնաբանվում և կիրառվում է միայն պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի ամբողջություն, մեկ այլ դեպքում այդ կազմի մեջ է ներառվում նաև երրորդ անձ գրավատուներին սեփականության իրավունքով պատկանող և պարտապանի պարտավորությունների համար պարտատիրոջ օգտին գրավադրված գույքերը ևս: Բացի այդ, սահմանումների առկայությունը կբացառի միևնույն հասկացության տարաբնույթ ձևակերպումներն օրենքի տարբեր հոդվածներում, ինչպես օրինակ, ՙպարտատերերի վերջնական ցուցակ՚, ՙպարտատերերի պահանջների ցուցակ՚, ՙպարտատերերի վերջնական պահանջների ցուցակ՚ և այլն: 2. Օրենքի նախագծի 38-րդ հոդվածով անդրադարձ է կատարվել կառավարչի վարձատրությունը սահմանող իրավակարգավորումներին, սակայն առաջարկվող իրավակարգավորումներում չեն լուծվել բոլոր այն խնդիրները, որոնք իրականում գոյություն ունեն պրակտիկայում: Ընդունելի է այն մոտեցումը, որ կառավարիչը պետք է բարձր վարձատրվի բոլոր այն դեպքերում, երբ սնանկության վարույթն ավարտվում է հնարավորինս կարճ ժամանակահատվածում, և որքան ձգձգվում է այդ ժամանակահտվածը, այնքան վարձատրությունը պետք է նվազի: Սակայն այդ ժամկետները սահմանելիս առաջին հերթին պետք է հիմք ընդունել առկա իրավակիրառ պրակտիկայի վիճակագրական տվյալները, ինչը սակայն չի իրականացվել Օրենքի նախագծով: Բացի այդ, հստակեցված չեն այդ հոդվածով սահմանված ժամկետների հաշվարկման (սկիզբ և ավարտ), կասեցման և ընդհատման օրենսդրական մեխանիզմները, ինչն իրականում լուրջ խնդիր է և շատ դեպքերում այդ մեխանիզմների բացակայությունը կարող է սնանկության կառավարչին զրկել կատարված աշխատանքի դիմաց համարժեք վարձատրություն ստանալու հնարավորությունից, քանզի սահմանված ժամկետներում սնանկության վարույթն ավարտելը շատ դեպքերում կարող է օբյեկտիվորեն անհնարին լինել: Միևնույն ժամանակ միջանկյալ բաշխման ծրագրերի վերաբերյալ պարտապանների և պարտատերերի կողմից ներկայացվող հիմնական առարկությունների հետ կապված դատական պրակտիկայի արդյունքների, ինչպես նաև հստակ իրավակարգավորումների բացակայության պայմաններում նշված հարցի հետ կապված ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների ամփոփման արդյունքում, կարծում եմ սույն հոդվածը՝ իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրների լուծման նկատառումներից ելնելով կարիք ունի խմբագրման: 3. Ողջունելի է այն փաստը, որ Օրենքի նախագծով անդրադարձ է կատարվել իրավակիրառ պրակտիկայում առկա կարևորագույն խնդիրներից մեկին՝ սնանկության վարույթի շրջանակներում վաճառվող գույքերը նախկին սեփականատերերի, ինչպես նաև առանց օրինական հիմքերի փաստացի տիրապետող անձանց իրավունքներից և ծանրաբեռնումներից ազատ վիճակում գնորդին հանձնելու խնդրին, սակայն Օրենքի նախագծով կառավարչին իրավունք է վերապահվում դատարան ներկայացվող միջնորդության մեջ վտարման պահանջ ներառել միայն պարտապանին պատկանող անշարժ գույքերի մասով, ինչը սակայն կիրառելի է նաև երրորդ անձ գրավատուներին պատկանող անշարժ գույքերի մասով: Բացի այդ, սնանկության կառավարչին նման իրավունք պետք է վերապահվի ոչ միայն հրապարակային սակարկություններով գույքը վաճառելու, այլև ուղղակի գործարքի միջոցով պարտապանի, այդ թվում և երրորդ անձ գրավատուների գույքը վաճառելիս (օտարելիս) դատարան ներկայացվող միջնորդության մեջ ներառել վտարման պահանջ: 4. Իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրներից ելնելով կարծում են խմբագրման կարիք ունի նաև ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 38-րդ հոդվածն այն տրամաբանությամբ, որ խորհուրդը ձևավորվի ոչ միայն առավել խոշոր չապահովված պահանջներ ունեցող պարտատերերից, այլ նաև առավել խոշոր ապահովված պահանջներ ունեցող պարտատերերից հավասարության սկզբունքով` հաշվի առնելով այն փաստը, որ խորհրդի յուրաքանչյուր մասնակից ունի մեկ ձայնի իրավունք և այն մտահոգությունը, որ շատ դեպքերում խորհրդի կողմից ընդունված որոշումներով շատ հաճախ չեն պահպանվում (ոտնահարվում են) ապահովված պարտատերերի շահերը (վաճառքի ծրագրի քննարման, ուղղակի գործարքին հավանություն տալու և մի շարք այլ դեպքերում): 5. Օրենքի նախագծով չեն վերացվել ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի թերի իրավակարգավորումները, ինչն իրավակիրառ պրակտիկայում հաճախ վեճերի տեղիք է տալիս այն հարցի հետ կապված, թե արդյո՞ք դադարում են պարտապանի վճարային պարտավորությունների համար սահմանված սովորական տոկոսների (վարկերի տոկոսների) հաշվեգրումը, ինչն առավել հստակ կարգավորված է ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 15.5 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով: 6. Օրենքի նախագծով չեն վերացվել ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ և 7-րդ հոդվածներով սահմանված թերի իրավակարգավորումները, ինչն իրավակիրառ պրակտիկայում հակասական մեկնաբանությունների տեղիք է տալիս այն հարցի հետ կապված, թե որքանո՞վ է իրավաչափ երաշխավորին երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պարտապանի սնանկության գործընթացում հաշվարկված` պայմանագրով սահմանված տուժանքների, տուգանքների և վճարման ենթակա տոկոսների գումարների վճարման պահանջ ներկայացնելը, եթե վերջինս զրկված է (ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մաս) այդ գումարների մասով պարտապանին հետադարձ պահանջ ներկայացնելու իրավունքից, ինչն ուղղակիորեն հակասում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքով երաշխավորության ինստիտուտը կարգավորող նորմերի տրամաբանությանը: 7. Օրենքի նախագծով չեն վերացվել ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված թերի իրավակարգավորումները և չեն հստակեցվել ապահովված պարտատիրոջ` ապահովված իրավունքի առարկայի արժեքի նվազած չափով քվեարկության ձայնի իրավունք ձեռք բերելու, ինչպես նաև պարտապանին պատկանող իր համապատասխան պարտավորության համար չապահովված իրավունքի առարկայի իրացումից ստացված միջոցների բաշխմանը մասնակցելու իրավունքների իրացման հստակ մեխանիզմներն այն դեպքերում, երբ ապահովված իրավունքի առարկայի արժեքը (մեկնարկային գինը) առանց անուղղակի հարկերի հրապարակային սակարկություններով իրացման ընթացքում կամ գույքի կորստի կամ վնասելու արդյունքում նվազում է ապահովված պահանջի չափից, ինչի արդյունքում այդ իրավունքների իրացումը իրավակիրառ պրակտիկայում հաճախ դառնում է գրեթե անհնար կամ հանգեցնում հակասական մեկնաբանությունների: | 1.Չի ընդունվել 2.Ընդունվել է ի գիտություն 3.Ընդունվել է 4.Չի ընդունվել 5.Ընդունվել է 6.Չի ընդունվել 7.Ընդունվել է ի գիտություն | 1.Նշված խնդիրը իրավակիրառման խնդիր է, քանի որ քննարկվող հոդվածը սահմանում է պարտապանի գույքի կազմում ներառվող գույքի և գույքային իրավունքների շրջանակը: 2.Նախագծում կատարվել են փոփոխություններ և սահմանվել է կառավարչի վարձատրության նոր կարգ՝ բացառելով կառավարչի վարձատրության նվազեցումը պայմանավորված սնանկության վարույթի տևողությամբ: 3.Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: 4.Պարտատերերի խորհուրդը ներկայացնում է պարտատերերի շահերը և վերահսկողություն է իրականացնում կառավարչի գործունեության նկատմամբ, ինչը առավել քան անհրաժեշտ է չապահովված պարտատերերի համար, քանի որ ապահովված պարտատերերը, ըստ էության, ունեն լայն հնարավորություններ սնանկության վարույթից ապահովված իրավունքի առարկայի հաշվին ստանալու իրենց պահանջների բավարարում: 5. Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ։ 6.Ընդունվել է: Նախագծում կատարվել են փոփոխություններ: 7.Տվյալ դեպքում ապահովված պարտատերը պահանջների բավարարումը ստանում է ըստ համապատասխան հերթի: |
5 | Narek Kocharyan 10.10.2017 15:00:57 | 8. Օրենքի նախագծով չեն վերացվել ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված թերի իրավակարգավորումները և չեն հստակեցվել նշված հոդվածով ապահովված պարտատիրոջը վերապահված իրավունքի իրացման հստակ մեխանիզմները, ինչն էլ իրավակիրառ պրակտիկայում շատ հաճախ հանգեցնում է հակասական մեկնաբանությունների և կիրառությունների: Մասնավորապես չեն հստակեցվել այն հարցերը, թե կարող է արդյո՞ք ապահովված պարտատերն (հիմք ընդունելով այն հանգամանքը, որ առկա է նշված օրենքով սահմանված միակ պահանջն` այն է ապահովված իրավունքի առարկայի մեկնարկային գինն առանց անուղղակի հարկի հավասար է ապահովված պարտատիրոջ պահանջի գումարին կամ ցածր է դրանից) իրեն վերապահված իրավունքից օգտվել այն ժամանակահատվածում, երբ ապահովված իրավունքի առարկան գնահատումից հետո դեռևս չի ներկայացվել հրապարակային սակարկություններով վաճառքի և որևէ աճուրդ դեռ չի նշանակվել կամ այն ժամանակահատվածում, երբ ապահովված իրավունքի առարկան գտնվում է աճուրդային գործընթացում և արդեն իսկ հայտարարված է աճուրդի օր: Ինչպես նաև հստակեցված չեն այն հարցերը, թե ապահովված պարտատերը անուղղակի հարկերը, գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը պետք է վճարի համապատասխան միջնորդությունը դատարան ներկայացնելիս, թե նախքան համապատասխան գնման (առուվաճառքի) պայմանագրի կնքումը, ինչն առավել հստակ կարգավորված է ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 6-րդ մասով: 9. Օրենքի նախագծով չեն վերացվել ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված թերի իրավակարգավորումները, մասնավորապես չեն սահմանվել նշված հոդվածով երրորդ անձ գրավատուներին վերապահված իրավունքի իրացման հնարավորության մասին պատշաճ ծանուցում ապահովելու մեխանիզմները, ինչն իրավակիրառ պրակտիկայում հանգեցնում է մի շարք դատական գործընթացների: 10. Օրենքի նախագծով չեն վերացվել ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 72-րդ և 73-րդ հոդվածներով սահմանված թերի իրավակարգավորումները, մասնավորապես չեն հստակեցվել • պարտապանի` գույքը կառավարելու կամ տնօրինելու իրավունքների կասեցման հստակ օրենսդրական մեխանիզմները, • դատարանի կողմից պարտապանի գործունեության վերսկսման որոշում կայացնելից պարտատերերի խորհրդի կամ ժողովի որոշումը հիմք ընդունելու իրավական հնարավորությունը, ինչն ուղղակիորեն նախատեսված է ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասով, • պարտապանի գործունեության վերսկսման (մասնակի) մասին որոշում կայացնելիս այդ ժամանակահատվածում պարտապանի գույքի աճուրդային գործընթաց կազմակերպելու իրավական հնարավորությունը: 11. Օրենքի նախագծով հստակ կանոնակարգված (բացառված) չէ սնանկության տարբեր վարույթների շրջանակներում միևնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձին պատկանող գույք(եր)ի աճուրդային գործընթացը կազմակերպելու հնարավորությունը, ինչը վերջին շրջանում հաճախ է հանդիպում իրավակիրառ պրակտիկայում (սնանկության տարբեր վարույթները պայմանավորված են այն հանգամանքով, որ մի դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձը հանդես է գալիս որպես երրորդ անձ գրավատու, իսկ մեկ այլ դեպքում որպես հիմնական պարտապան): 12. Օրենքի նախագծով անդրադարձ չի կատարվել սնանկության վարույթի շրջանակներում պարտապանին, ինչպես նաև երրորդ անձ գրավատուներին պատկանող գույքերի վաճառքից առաջացող ուղղակի հարկերի հաշվարկման և վճարման հետ կապված իրավահարաբերություններին այն դեպքերում, երբ պարտապանը կամ երրորդ անձ գրավատուն ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ է կամ ռեզիդենտ ֆիզիկական անձ: Այս առումով չեն հստակեցվել նաև պարտապանի գույքի վաճառքի ծրագրում, ինչպես նաև հետագայում աճուրդի միջոցով վաճառվող գույքերի արժեքներ (մեկնարկային գները) ներկայացնելիս այդ գների մեջ ՀՀ օրենսդրությամբ կիրառման ենթակա հարկերը ներառված լինելու կամ չլինելու մասին նշումներ կատարելու պարտադիր պայման նախատեսելը: 13. Օրենքի նախագծում բացակայում են սնանկության վարույթի շրջանակներում կազմակերպվող և իրականացվող գործողությունների մասին սնանկության վարույթի մասնակիցներին պատշաճ ծանուցում ապահովելու օրենսդրական մեխնիզմները` հաշվի առնելով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1189 նախադեպային որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները: 14. Օրենքի նախագծում բացակայում են սնանկության վարույթի շրջանակներում կառավարչի կողմից երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված պահանջների բավարարմանն ուղղված սնանկության կառավարչի գործողությունների հստակ իրավակարգավորումներն` հաշվի առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵՄԴ/0049/04/15 գործով կայացված նախադեպային որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները: 15. Օրենքի նախագծում բացակայում են սնանկության վարույթի շրջանակներում պարտապանին համատեղ կամ բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքից պարտապանի բաժնեմասն առանձնացնելու և այն իրացնելու արդյունքում ստացված միջոցներից պարտատերերի պահանջների բավարարմանն ուղղված սնանկության կառավարչի իրավասությունների հստակ իրավակարգավորումներն` հաշվի առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԱՐԱԴ/0333/02/14 գործով նախադեպային որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները: 16. Օրենքի նախագծով անդրադարձ չի կատարվել սնանկության վարույթի շրջանակներում ապահովված իրավունքի առարկայի վարձակալության դիմաց տրամադրվող վարձակալական վճարների բաշխման հետ կապված իրավահարաբերություններին: 17. Օրենքի նախագծով նախատեսվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից սնանկության կառավարիչներին հաշվառելու, դատարանների պահանջագրերի հիման վրա սնանկության կաառավարիչներ նշանակելու, ինչպես նաև աուդիտորական կազմակերպություններին որպես սնանկության կառավարիչ ներգրավելու հետ կապված իրավակարգավորումներ, որոնք ըստ էության չեն բխում իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրների լուծման անհրաժեշտությունից և կարող են ավելի շատ խնդիրներ առաջացնել: Վերը թվարկված օրենսդրական բացերի հաղթահարման, թերի իրավակարգավորումների շտկման անհրաժեշտությամբ պայմանավորված կարծում եմ, որ ներկայացված Օրենքի նախագիծը ներկայացված նկատառումների հաշվառմամբ կարիք ունի լրացուցիչ խմբագրման: Հարգանքներով` Նարեկ Քոչարյան | 8. Ընդունվել է ի գիտություն 9.Ընդունվել է 10. Ընդունվել է ի գիտություն 11.Ընդունվել է 12.Ընդունվել է ի գիտություն 13.Ընդունվել է 14.Ընդունվել է ի գիտություն 15.Ընդունվել է 16.Ընդունվել է ի գիտություն 17.Ընդունվել է ի գիտություն | 8. Եթե ապահովված իրավունքի առարկան գնահատումից հետո դեռևս չի ներկայացվել հրապարակային սակարկություններով վաճառքի և որևէ աճուրդ դեռ չի նշանակվել կամ երբ ապահովված իրավունքի առարկան գտնվում է աճուրդային գործընթացում և այդ ժամանակահատվածում ապահովված պարտատերը չի իրացրել Օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված իր իրավունքը, ապա նա պետք է պահանջների բավարարում ստանա օրենքով սահմանված ընդհանուր կարգով: 9.Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: 10.Դատարանի կողմից պարտապանի գործունեության վերսկսման որոշում կայացնելից պարտատերերի խորհրդի կամ ժողովի որոշումը հիմք չի կարող հանդիսանալ, սակայն կարող է դիտարկվել որպես անհրաժեշտ պայման: 11.Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: 12.Առարկությունները չեն առնչվում Նախագծի կարգավորման առարկային: 13. Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ։ 14.Կառավարչի նման իրավունքը սահմանվել է Նախագծի 51-րդ հոդվածում: 15. Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: 16. Պարտապանին պատկանող՝ ապահովված իրավունքի առարկայից բխող գույքային իրավունքները ընդգրկվում են պարտապանի գույքի կազմում: 17.Նախագծից հանվել են աուդիտորական կազմակերպությունների վերաբերյալ դրույթները: |
6 | A. ELOYAN 10.10.2017 15:13:59 | 1.Օրենքի նախագծի 38 հոդվածով փոփոխվել են Օրենքի 30 հոդվածի դրույթները: Այսպես` 1) Հոդվածի 2-րդ մասում առաջակվում է պարտապանի ֆինանսական առողջացման դեպքում կառավարչի վարձատրությունը սահմանել առնվազն 10%` նախկին 5%-ի փոխարեն (Նախագծում`հօգուտ կառավարիչների միակ դրական որոշումը): Ըստ նախագծի հեղինակների դա կատարվել է Կառավարիչների կողմից պարտապանի սնանկությունը <<ֆինանսական առողջացմամբ ավարտելը նախընտրելի դառնալուն>>: Oրենքի նախագծի հեղինակների կողմից այս <<ակնկալվող արդյունքը>>կյանքի կոչելու համար անհրաժեշտ էր նախ և առաջ փոփոխել գործող օրենքի 63 հոդվածի 3-րդ մասը: Հակառակ դեպքում գործող 5%- ը` անգամ 50% դարձնելու դեպքում ֆինանսական առողջացման ծրագրի հաստատումը կախված կլինի միմիայն պարտատիրոջ կամքից և անգամ դատարանը օրենքի 64 հոդվածի 1-ին մասի համաձայն իրավասու չէ այլ որոշում կայացնել: 2) Հոդվածի 3-րդ մասն առաջարկվում է սահմանել հետևյալ խմբագրությամբ <<Կառավարչի վարձատրությունը սահմանվում է դատարանի որոշմամբ: Առանց ֆինանսական առողջացման սնանկության գործը վեց ամսվա ընթացքում ավարտելու դեպքում կառավարչի վարձատրությունը սահմանվում է դատարանի որոշմամբ, պարտատերերի պահանջների բավարարման չափի հետևյալ տոկոսադրույքներով>>: Այս դրույթն առաջացնում է բազմաթիվ հարցեր` Ա/ ինչի՞ց սկսած վեց ամսվա ընթացքում, ո՞րն է ժամկետի սկիզբը, Բ/ի՞նչ նկատի ունի նախագծի հեղինակը սնանկության գործի ավարտ ասելով` Սնանկության գործի ավարտի վերաբեյալ դրույթները սահմանված են Օրենքի 10 գլխի հոդվածներով: գ/ ինչպե՞ս վարվել Օրենքի 80 հոդվածի հետ: Վեց ամսվա ժամկետի վերաբերյալ տես սույն դիրքորոշման 3-րդ կետի 3-րդ պարբերությունը: 3) Նախագծի հեղինակների կողմից նվազեցվել է կառավարիչների վարձատրության տոկոսադրույքը` դրանով իսկ նվազեցնելով ՀՀ պետական բյուջե եկամտահարկի ձևով մուտք եղող գումարները: Ներկայացված հիմնավորումներում որևէ հաշվարկ չի կատարվել, թե նախորդ տարվա ընթացքում որքա՞ն վարձատրություն են ստացել կառավարիչները, որքա՞ն եկամտահարկ են վճարել և առաջարկվող փոփոխությունների արդյունքում որքա՞ն կնվազի վարձատրություննում եկամտահարկի գումարները: <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 28 հոդվածի համաձայն այդ հաշվարկների վերաբերյալ տեղեկանքը պետք է իրավաստեղծ մարմնին ներկայացվի իրավական ակտի հետ միաժամանակ: Ի դեպ, հիմնավորումներում բերված փաստարկներն անառարկայական են (հաշվարկների բացակայության պատճառով) և անտրամաբանական: Մասնավորապես,ի՞նչ է նշանակում<<վարձատրությունն այնքան բարձր է>> արտահայտությունը, իսկ ինչու՞ եք ուզում, որ ցածր լինի: Նշված չէ մի որևէ պետություն, որտեղ նույնպես չեն ցանկանում իրենց քաղաքացիների բարեկեցիկ ապրուստը: Իմ կարծիքով, այստեղ ոչ թե պետության խնդիրն է, այլ նախագծի հեղինակների մասնավոր մոտեցումը: 2. Գործող օրենքի համաձայն կառավարչի գործունեության նկատմամբ հսկողություն է իրականացնում դատարանը: Կառավարիչը հաշվետու է դատարանին և կառավարչի գործողությունները կարող են Դատարանում վիճարկվել դատական կարգով, իսկ առավել ևս Պարտատերը, Պարտապանը, պարտատերերի խորհուդը և ժողովը կարող են պահանջել կառավարչի լիազորությունների վաղաժամկետ դադարեցում: Դատարանների կողմից Կառավարչի գործողությունների նկատմամբ նման հսկողության պայմաններում, վարչական մարմնի վերահսկողությունն ավելորդ է և լրացուցիչ ծախսեր է պահանջում: ի՞նչ իմաստ ունի կառավարիչներին իրենց գործունեության համար վարչական վարույթի սուբյեկտ դարձնելը: 3. Օրենքի նախագծի 55 հոդվածով առաջարկվում է Օրենքի 76 հոդվածում 1-ին մասի 1-ին նախադասությունում <<կառավարիչը>> բառից հետո լրացնել <<«գույքի վաճառքի ծրագրում այլ ժամկետ սահմանված չլինելու դեպքում պարտապանի գույքի գույքագրումից հետո մեկ շաբաթվա ընթացքում բառերը>>: Խոսքը գնում է կառավարչի կողմից պարտապանի գույքի վաճառքի թույլտվություն ստանալու համար դատարանին միջնորդություն ներկայացնելու մասին: Սույն դրույթը հակասում է նախագծի հեղինակների կողմից առաջարկվող, ինչպես նաև նախագծի հեղինակների կողմից անփոփոխ թողնված մի շարք նորմերի: Այսպես` Օրենքի 75 հոդվածի 2-րդ մասի համաձայն <<Պարտապանի գույքի վաճառքը թույլատրվում է պարտապանի նկատմամբ լուծարման վարույթ սկսելուց հետո>>: Գույքի վաճառքի ծրագիրը չի կարող դրանից շուտ հաստատվել և առավել ևս դրանով ժամկետ սահմանված չլինելու դեպքում վճռի հրապարակումից 27 օր հետո գույքը վաճառելու միջնորդություն ներկայացնել դատարան: Օրենքով և օրենքի նախագծով նախատեսված ժամկետներով ղեկավարվելու դեպքում այդ ժամկետը կկազմի շուրջ 5 ամիս, առանց գույքի վաճառքի ծրագրի հաստատման և գույքի վաճառքի թույլտվություն ստանալու համար սահմանված ժամկետների: Սույն ժամկետների հաշվարկի մեջ ներառված են օրենքի 19 հոդվածի 1-ին մասի բ/ և դ/ կետեր, օրենքի նախագծի 22 հոդվածի 2-րդ պարբերություն, 60 հոդված 2-րդ մաս, (ժամկետների սույն հաշվարկների մեջ բողոքարկում չի նախատեսվել, որը գործնականում ճիշտ հակառակն է): 4. <<Պարտատերերի ցուցակը հաստատելուց հետո`պարտատերերի 2/3-ի առաջարկությամբ կառավարիչ նշանակելը>> հասկացությունը շատ անորոշ է և իր մեջ էական ռիսկեր է պարունակում (դա կարող է տեղի ունենալ ցուցակի հաստատելուց հետո վարույթի ցանկացա՞ծ փուլում և քանի՞անգամ): 5. Օրենքի նախագծի 50 և 51 հոդվածներով դատարան հայց ներկայացնելու համար սահմանված երկամսյա և մեկ ամսյա ժամկետներն անիրատեսական են: Բազմաթիվ են այն դեպքերը, երբ անհրաժեշտ փաստաթղթերն ստացվում են ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` կատարողական թերթի հիման վրա: <<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> ՀՀ օրենքի 34 հոդվածի համաձայն` <<Կատարողական գործողությունների իրականացման համար սահմանվում է երկամսյա ժամկետ>>: Ա.Էլոյան 10.10.2017թ. | 1.Ընդունվել է ի գիտությու 2.Ընդունվել է ի գիտություն 3.Չի ընդունվել 4.Չի ընդունվել 5.Ընդունվել է ի գիտություն 6. Ընդունվել է մասնակի | 1.Նախագծում սահմանվել է ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկության նոր կարգ: 2. Նախագծով սահմանվել է կառավարիչների վարձատրության նոր կարգ: 3.Սնանկության կառավարիչների մասնագիտական գործունեությունը պետք է վերահսկողության առարկա դառնա, սակայն այդ վերահսկողությունը սնանկության կառավարչի գործունեության արդյունավետությունն ու պրոֆեսիոնալիզմն ապահովելու նպատակ պետք է հետապնդի: Սնանկության կառավարչի գործունեության ընդհանուր վերահսկողությունը ներկայումս Օրենքը վերապահել է Կազմակերպությանը, որը դրա շրջանակներում ունի կարգապահական պատասխանատվություն կիրառելու իրավասություն: Այնինչ, իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունը թույլ է տալիս պնդել, որ նման վերահսկողությունը բավարար համարվել չի կարող: Ասվածի վկայություն կարող է դիտարկվել այն իրողությունը, որ Կազմակերպության ողջ գործունեության ընթացքում կառավարիչների նկատմամբ հարուցվել է 23 կարգապահական վարույթ, որից 6-ը կարգապահական հանձնաժողովի կողմից մերժվել է, 10-ը՝ կարճվել, 7-ով հարուցվել է կարգապահական վարույթ և կիրառվել է նկատողություն: Ընդ որում, կիրառված նկատողություններից չորսը տրվել են Կազմակերպության նկատմամբ սնանկության կառավարիչների ունեցած անդամավճարի հետ կապված պարտավորությունները չկատարելու համար: 4.Գույքի վաճառքի ծրագրում կարող է սահմանվել գույքի վաճառքի ժամանակացույց՝ հստակ ժամկետներով: Նման ժամկետի բացակայության պարագայում Նախագծի 55-րդ հոդվածով նախատեսվող կարգավորման ուժով կառավարիչը կունենա մեկ շաբաթ՝ գույքը վաճառելու համար: Այսինքն նախատեսվող նորմով սահմանվել է դիսպոզիտիվ կարգավորում՝ գույք վաճառելու նվազագույն ժամկետ, եթե այլ բան նախատեսված չէ ծրագրով: 5. Նախագծից հանվել է պարտատերերի 2/3-ի առաջարկությամբ նոր կառավարիչ նշանակելու վերաբերյալ դրույթը: 6. Ժամկետների վերաբերյալ նախատեսվող փոփոխությունների նպատակը սնանկության վարույթն առավել արագ և արդյունավետ դարձնելն է, որը բխում է սնանկության վարույթի բոլոր մասնակիցների շահերից: Միաժամանակ փոփոխություններ են կատարվել Նախագծի 50-րդ հոդվածում՝ ժամկետները հստակեցնելու նպատակով: |
7 | Grisha Hasratyan 10.10.2017 15:26:06 | Առարկություն Ծանոթանալով <<Սնանկությանմասին>> ՀՀ օրենքի նոր նախագծի հետ, զարմացել եմ, քանի որ ներկայացված նախագիծը գրված է իրական կյանքից կտրված, քանի որ ներկավիճակը հաշվի առնելով հնարավոր չէ իրագործել: Սիստեմում աշխատում եմ 15(տասնհինգ) տարի, համամիտ եմ փոփոխոթյունների, սակայն միանգամից անցնելով նոր նախագծի կմեծացնի կոռուպցիոն ռիսկերը, իմ սուբյեկտիվ կարծիքն է: Որպեսզի օպտիմալ ձևով շարադրվի անհրաժեշտ է ընդգրկել սնանկության հմուտ կառավարիչների, փորձառու փաստաբանների և գործունեության հետ առընչվող դատավորների: Գ.Հասրաթյան | Ընդունվել է ի գիտություն | Նախագծի վերաբերյալ չի ներկայացվել որևէ որոշակի առաջարկ: |
8 | Harutyun Gevorgyan 10.10.2017 15:52:08 | Առաջարկություն 1.Ես`Հարություն Գևորգյանս, որպես սնանկության գործերով կառավարիչ գտնում եմ, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքում անհրաժեշտ է, որպեսզի կատարվեն սնանկության ինստիտուտի բարելավմանն ուղղված փոփոխություններ,սակայն գործող սնանկության կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությանը և նրա անդամներին նախագծի մշակման աշխատանքներին չներգրավելը, նրանց կարծիքը հաշվի չառնելը համարում եմ կոպիտ բացթողում, որովհետև իմ խորին համոզմամբ տվյալ գործնեությամբ զբաղվող մասնագետների կարծիքը որոշիչ պետք է հանդիսանա նման նախագծի մշակման մեջ: Վերոհիշյալը հաշվի չառնելը տպավորություն է ստեղծում, որ առաջարկվող փոփոխությունները ոչ թե միտված են սնանկության ինստիտուտի բարելավմանը, այլ նրա վերացմանը, ուստի անհրաժեշտ եմ համարում, որ նախագծի հեղինակները լուրջ հետևություններ անեն և հաշվի առնեն սնանկության գործերով կառավարիչների առաջարկությունները: 2.Դիտողություն պարտապանի գույքի գույքագրման և գնահատման ժամկետների վերաբերյալ` <<Հոդված>> 56 Հոդվածի առաջին կետում նշվում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի հրապարակման պահից տասն օրվա ընթացքում պարտապանը պարտավոր է սնանկության կառավարչին ներկայացնել հայտարարագիր, որը ներառում է տեղեկություններ պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի, դատական ակտի, ժառանգության վկայագրի կամ այլ իրավահաստատող փաստաթղթի հիման վրա պարտապանի անունով գրանցման կամ հաշվառման ենթակա, սակայն չգրանցված (չհաշվառված) գույքի և գույքային իրավունքների, ինչպես նաև սույն օրենքի 54-րդ հոդվածով նախատեսված գործարքների մասին: Մեր պրակտիկան ցույց է տալիս, որ վճիռը կողմերին հասնում է փոստային առաքման միջոցով և հաճախ անորոշ ժամկետում, որը արդեն խախտում է վերը նշված տասն օրվա ժամկետը: Նշվում է նաև, որ պարտապանը պարտավոր է սնանկության կառավարչին ներկայացնել հայտարարագիր վճռի հրապարակման պահից տասն օրվա ընթացքում, սակայն շատ հաճախ պրակտիկորեն հնարավոր չի լինում կապ հաստատել պարտապանի հետ, իսկ պարտապանի հետ կապվելուց հետո նա չի կատարում իր պարտավորությունները, այդ ժամանակ խնդրի լուծման ինչպիսի եղանակ են առաջարկում նախագծի հեղինակները,որը թույլ չի տալու վերը նշված ժամկետի խախտում: Նույնը վերաբերում է վճռի հրապարակման պահից 20 օրվա ընթացքում կառավարիչի կողմից իրականացվող պարտապանի գույքի գույքագրմանը: Սնանկությանգործովկառավարիչ Հ. Գևորգյան | Ընդունվել է ի գիտություն | Քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի համաձայն՝ դատական ակտերը հրապարակվելու են դատական իշխանության պաշտոնական կայքում և անմիջապես հասանելի են լինելու հասցեատերերին: |
9 | Ruzan Hovhannisyan 10.10.2017 16:00:56 | Նախագծի հեղինակների առաջարկած ժամկետները միանգամայն անիրատեսական են, քանզի կառավարչի աշխատանքը ուղղակիորեն կախված է դատարանների և ԴԱՀԿ-ի աշխատանքներից, իսկ եթե սնանկության վարույթի ընթացքում առկա են դատական վեճեր, առարկություններ, ապա սնանկության գործը ձգձգվում է կառավարչից անկախ պատճառներով: Անհասկանալի է վիճակահանության համար նախատեսվող սպասարկման համար արտաբյուջե վճարվող գումարի առաջարկը, եթե այն իրականացվում է անվճար և հասանելի է վերահսկողությունը կառավարչի կողմից: | Չի ընդունվել | Նոր կարգավորումներով նախատեսվող ժամկետներն ուղղված են սնանկության գործի վարույթը արդյունավետ և արագ դարձնելուն: Նախագծի 22-րդ հոդվածով նախատեսված վճարը սահմանվել է որպես ծառայության վճար՝ հատուկ համակարգչային ծրագրի սպասարկման համար։ |
10 | Զավեն Վարդանյան 10.10.2017 16:19:48 | Ուսումնասիրելով <<Սնանկության մասին>> ՀՀ oրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը՝ կարծում եմ և միաժամանակ համոզված եմ, որ նախագծում առաջարկվող դրույթների փոփոխությունները կհանգեցնեն սոցիալական խնդիրների՝ անկանխատեսելի հետևանքներով:Նախագիծը ուսումնասիրելիս ակհայտ է դառնում, որ նախագծի հեղինակները հիմնական շեշտը դրել են կառավարչի իրավասությունների ու լիազորությունների սահմանափակման վրա, ինչպես նաև առաջարկվող հոդվածների փոփոխության արդյունքում կախման մեջ են գցում կառավարչին պարտատերերի կողմից, փոխարենը կառավարիչը պետք է լինի անկախ և անկողմնակալ, պահպանելով պարտատերերի շահերը և միաժամանակ չխախտելով պարտապաննների իրավունքները:Խորապես ուսումնասիրելով նախագծում առաջարկվող հոդվածների փոփոխությունները, հասկանում ես, որ նախագծի հեղինակը կամ համահեղինակները պրակտիկ բացարձակ պատկերացում չունեն սնանկության վարույթի շրջանակներում կատարվելիք գործողությունների մասին: Եթե վերջիններս նման պատկերացում կազմեին, ապա կհասկանային, թե ինչպիսի լայնածավալ աշխատանքներ է տարվում կառավարիչների կողմից սնանկ ճանաչելու մասին դիմումը դատարանի կողմից վարույթ ընդունելու պահից՝ մինչև տվյալ վարույթը ավարտելու մասին դատարանի վճիռը, կհասկանան, որ միայն տեսականորեն պատկերացում կազմելը բավարար չէ այն պրակտիկայում կիրառելը և այդ սկզբունքով փոփոխություններ և լրացումներ մտցնել սնանկության գործով կառավարիչների գործողություններում:Նախագիծ առաջարկողները կարծում են, որ նախագծում առկա հոդվածների փոփոխությունների արդյունքում զարկ կտան ֆինանսական առողջացման հիմքով վարույթն ավարտելու նախընտրելիությանը, սակայն տվյալ նախագծով կտրականապես կնվազի կամ առհասարակ կվերանա ֆինանսական առողջացման հիմքով վարույթներն ավարտելու հնարավորությունը, իսկ ներկայիս Օրենքով սահմանված դրույթներով ավելի հաճախ են դատարաններ ներկայացվում ֆինանսական առողջացման ծրագրեր, որոնք էլ սնանկության վարույթը հասցնում են իրենց տրամաբանական ավարտին, այսինքն՝ սնանկության վարույթի ավարտը պարտապանի առողջացումով: Հատկանշական եմ համարում նշել նաև այն հանգամանքը, որ նախագծի 38-րդ հոդվածով սահմանված վարույթի տևողության ժամկետները և դրա հիման վրա նվազող տոկոսները պարզապես անտրամաբանական են, հաշվի առնելով Հայսատնի Հանրապետության սոցիալ-տնտեսական պայմանանները և ներկայիս պայմաններում անշարժ գույքերի վաճառքի վիճակագրական տվյալները: Նշված նորմի կիրառության դեպքում կարելի է միայն պատկերացնել, թե ինչպիսի ծանրակշիռ խնդրիրներ ի հայտ կգան սնանկության վարույթի ընթացքում:Առաջարկս հետևյալն է՝ կրկին վերանայել նախագծում առաջարկվող հոդվածների փոփոխությունները և լրացումները ու միաժամանակ այն քննարկել <<ՍԳԿԿ>> ԻԿԿ-ի հետ միասին, քանի որ Կազմակերպությունը ստեղծման օրվանից առ այսօր իրականացնում և կազմակերպում է սնանկության գործով կառավարիչների բնականոն աշխատանքը, տիրապետում և կարգավորում է կառավարիչների և սնանկության վարույթի շրջանակներում առկա բոլոր խնդիրները: | Ընդունվել է մասնակի | Նախագծում կատարվել են փոփոխություններ և սահմանվել է կառավարչի վարձատրության նոր մոդել՝ բացառելով կառավարչի վարձատրության նվազեցումը պայմանավորված սնանկության վարույթի տևողությամբ |
11 | Bella Tsamakyan 10.10.2017 17:20:13 | Նախագծի 22-րդ հոդվածով նախատեսվում է եթե պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռ կայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում գործին որպես դիմող մասնակցած պարտատերը, իսկ կամավոր սնանկության դեպքում՝ պարտապանը կողմից ժամանակավոր կառավարչին տվյալ սնանկության գործով կառավարիչ նշանակելու դեմ առարկություն չի ներկայացնում, ապա դատարանը կարող է որոշում կայացնել տվյալ սնանկության գործով ժամանակավոր կառավարչին կառավարիչ նշանակելու մասին: Գործող օրենքով պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի կայացումից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում պարտապանը և գործին որպես դիմող մասնակցած պարտատերը (իսկ եթե պարտատերերը մի քանիսն են, ապա բոլոր պարտատերերի համաձայնության դեպքում` պարտատերերը) փոխադարձ համաձայնության գալով` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռ կայացրած դատավորին են ներկայացնում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին համապատասխանող իրենց նախընտրած կառավարչի թեկնածությունը: Նման փոփոխությունը հարկադրված սնանկության վարույթի դեպքում պարտապանին իսկ սեփական սնանկության դեպքում պարտատիրոջը զրկում է նոր կառավարչի թեկնածության վերաբերյալ համաձայնություն տալուց, որպիսի պայմաններում առաջարկվող կառավարչի թեկնածուն կախվածություն կունենա պարտատիրոջից` հարկադրված սնանկության դեպքում, և պարտապանից` սեփական սնանկության դեպքում: Պահանջների վերջնական ցուցակի հաստատումից հետո պարտատերերի 2/3-ի առաջարկությամբ դատարանի կողմից նոր կառավարիչ նշանակելու կարգի հաստատման պայմաններում, պարտատերերը/պարտատերը ձեռք կբերեն կառավարչի անկողմնակալության վրա ազդելու հնարավորություն: Նախագծի 22-րդ հոդվածով նախատեսված փոփոխությունները կառաջացնեն նաև նոր կոռուպցիոն ռիսկեր: Նախագծի 38-րդ հոդվածոի 1-ին կետով նախատեսված փոփոխությունները, մասնավորապես ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում կառավարչի աշխատավարձի բարձրացումը կառաջացնի բացասական հետևանքներ ֆինանսական առողջացման ծրագրերի արդյունավետության, այնինչ պետք է նպաստել ֆինանսական առողջացման ծրագրերի արդյունավետ իրականացմանը, այդ թվում դրա շրջանակներում պարտապանին լրացուցիչ պարտավորություններով չծանրաբեռնելու միջոցով: Գործող օրենքով ֆինանսական առողջացման շրջանակներում կառավարչի աշխատավարձը` պարտատերերի պահանջների բավարարման չափի առնվազն հինգ տոկոսի չափով, հնարավորություն է տալիս կառավարչի աշխատավարձը սահմանել ելնելով պարտապանի ֆինանսական իրական հնարավորություններից: Նախագծի 43-րդ հոդվածով նախատեսվել է <Սնանկության մասին> ՀՀ օրենքի 39.2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի դադարեցում, համաձայն որի ապահովված պարտատիրոջ` ապահովված իրավունքի առարկայի արտադատական իրացման մասին դիմումը կարող է դատարանը մերժել, եթե` առանց ապահովված իրավունքի առարկայի օգտագործման պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիրը չի կարող իրականացվել, պայմանով, որ ապահովված պարտատիրոջը տրամադրվել է համարժեք պաշտպանություն, որի վերաբերյալ կնքվել է պայմանագիր: Նման փոփոխության հետևանքով, գրավադրված գույքի արտադատական կարգով իրացնելու պայմաններում, ինչի արդյունքում պարտապանը կորցնում է իր գույքը, վերանում է պարտապանի կողմից ֆինանսական առողջացման ծրագրեր ներկայացնելու և այդ ծրագիրը հաջողությամբ ավարտելու շահագրգրվածությունը: Նախագծի 52-րդ հոդվածով նախատեսված փոփոխություններով, սահմանավում է պարտապանի գույքի գնահատման նոր կարգ, որը իրատեսական չէ, քանի որ երկշաբաթյա ժամկետը բավարար չէ պարտապտերերի համաձայնությունը ստանալու համար: | Ընդունվել է մասնակի | Նույն սնանկության գործով զբաղվող ժամանակավոր կառավարչի նշանակումը որպես սնանկության կառավարիչ առավել արդյունավետ մեխանիզմ է այն առումով, որ ապահովելու է կառավարչի կողմից իրականացվող գործողությունների և վարույթի նկատմամբ հսկողության շարունակականությունը: Պարտատերերի 2/3-ի որոշմամբ նոր կառավարիչ նշանակելու մասին դրույթները Նախագծից հանվել են: Միաժամանակ Նախագծում նախատեսվել է ապաովված իրավունքի առարկայի իրացման և ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկության և հաստատման նոր կարգ: Նախագծի 52-րդ հոդվածում նշված երկշաբաթյա ժամկետը վերաբերում է գույքի գնահատման համար անհրաժեշտ գործողությունները կազմակերպելուն: |
12 | Արտակ Պետրոսյան 10.10.2017 20:02:54 | Մանրամասն ուսումնասիրելով ներկայացված նախագիծը, գտնում եմ, որ այն որևէ քայլ առաջ չէ ներկայումս գործող օրենքից: Առաջարկվող նախագիծը չի տալիս շատ հարցերի պատասխաններ, չի փորձում վերացնել գործող օրենքում առկա բացթողումները, չի ստեղծում սնանկության վարույթն առավել արդյունավետ իրականացնելու համար պայմաններ: Կարծում եմ նախագծի հեղինակները կտրված են իրականությունից, և ընդամենը օրենքի նախագծով փորձ է արվում անհարկի վերահսկել կառավարիչների գործունեությունը: Օրենքի նախագծի և գործող օրենքի վերաբերյալ ունեմ մի շարք դիտողություններ, որոնք կներկայացնեմ ընթացքում: Սակայն մի բան ակնհայտ է, որ այս նախագիծը պետք է հանվի շրջանառությունից և շահագրգիռ բոլոր կողմերի /ՀՀ ԱՆ-ի, ՀՀ ՖՆ-ի, ՊԵԿ-ի, ՀՀ ԿԲ-ի և առևտրային բանկերի ներկայացուցիչների, սնանկության գործեր վարող դատավորների և սնանկության գործով կառավարիչների/ մասնակցությամբ կազմակերպվի օրենքի նոր նախագծի մշակում, որը կբխի սնանկության վարույթին առընչվող բոլոր կողմերի շահերից: | Ընդունվել է ի գիտություն | Նախագծի վերաբերյալ չի ներկայացվել որևէ որոշակի առաջարկ: |
13 | Ashot Ter-Vardanyan 11.10.2017 11:01:21 | Գտնում եմ, որ <<Սնանկության մասին >>ՀՀ օրենքի լրացումները պարունակում են բազմաթիվ թերություններ, որոնց շտկելու համար անհրաժեշտ է կատարել ծավալուն աշխատանք, համատեղ սնանկություն վարող դատավորների հետ: Աշոտ Տեր-Վարդանյան | Ընդունվել է ի գիտություն | Նախագծի վերաբերյալ չի ներկայացվել որևէ որոշակի առաջարկ: |
14 | Aram Mkrtchyan 11.10.2017 11:10:21 | Առաջարկում եմ. 1. Վերոնշյալ նախագծի՝ քննարկմանը, եթե սնակության կառավարիչները անտեսվում են, գոնե քննարկվի սնանկության գործեր լսող 2-3 դատավորների հետ: 2. Նախագծում նշված ժամկետները անիրատես են, խնդրում եմ ժամկետների հետ կապված հաշվարկ կատարել, ամեն որոշման կամ վճռի հետ կապված` դատարան-փոստ-կառավարիչ-փոստ-դատարան, դատարան-փոստ-կառավարիչ-փոստ-պարտատեր, պարտապան: 3. Չեմ ուզում անրադառնալ հոդվածներին, քանի որ պետք է հոդված առ հոդված մանրամասը քնարկվի և գալ այնպիսի հայտարարի, որ շահի և պետությունը և պարտատերը և պարտապանը և մի քիչ էլ կառավարիչը: Արամ Մկրտչյան | Ընդունվել է ի գիտություն | Նախագծի վերաբերյալ չի ներկայացվել որևէ որոշակի առաջարկ: |
15 | Jirayr Arabyan 11.10.2017 11:15:07 | ԿԱՐԾԻՔ «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ Հասարակական հարաբերությունների զարգացման, քաղաքացիաիրավական, տնտեսական հարաբերությունների փոփոխությունների հետ կապված, անընդատ անհրաժեշտություն է առաջանում այդ իրավահարաբերությունները կարգավորող օրենքների փոփոխությունների և լրացումների: Սնանկության վերաբերյալ իրավահարաբերությունների կարգավորվածությունը առանձին օրենքով և այլ օրենքներով բնութագրում է հասարակական հարաբերությունների, նաև տնտեսական հարաբերությունների ազատականությունը: Սնանկության ինստիտուտի առկայությունը նպաստում է հասարակության իրավական ինքնագիտակցության բարձրացմանը: «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի առաջարկված նախագծում առկա են բազմաթիվ դրույթներ, որոնք նպաստելու են սնանկության վարույթներով աշխատանքների արդյունավետության և որոկի բարձրացմանը: Ստորև շարադրում եմ իմ նկատառումները նախագծի որոշ հոդվածների վերաբերյալ, որոնք ինձ համար ցանկալի է շտկվեն, փոփոխվեն. Հոդված 16-ում և հոդված 21-ում ժամանակավոր կառավարչի վարձատրության մասին սնանկության դիմումը մերժելու կամ գործի վարույթը կարճելու պարագայում կա անհամապատասխանություն` մի դեպքում նշվում է դիմումատուի միջոցներից, մյուս պարագայում պարտապանի միջոցներից: Հոդված 27: Նախընտրելի է, որ կառավարիչների վերապատրաստման գործընթացը կազմակերպի և իրականացնի ՀՀ արդարադատության նախարարությունը: Հոդված 38: Առաջարկություն. Պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման դեպքում նախատեսված է կառավարչի վարձատրության բարձրացում: Կարծում եմ, որ դա կարելի է կիրառել այն դեպքում, երբ կառավարիչն ինքն է դատարան ներկայացնում պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիր և հաջողությամբ իրականացնում է այն, անկախ պարտապանի դիրքորոշումից : Այս պարագայում կառավարչի մինչև 20 տոկոս հնարավոր վարձատրությունը կարծում եմ արդարացված է: Հակառակ դեպքում սա դժվարացնում է այն էլ ծանր իրավիճակում հայտնված պարտապանին` կազմակերպել գործունեություն, կատարել ընթացիկ ծախսեր, հարկային պարտավորություններ, մարել հին պարտավորություններ և 20 տոկոս էլ կառավարչին: Մեր իրողության մեջ նման հնարանորություն ունեցող պարտապանը պարզապես չի սնանկանում: Առաջարկություն. Պարտապանի լուծարման պարագայում պետք է հնարավորինս կառավարչի վարձատրությունը համապատասխանի կատարված աշխատանքին: Գույքի օտարման և դեբիտորական պարտավորությունների հավաքագրման դեպքում հիմնականում կատարվում են համարյա նույն ծավալի աշխատանքներ, սակայն արդյունքը բազմապատիկ անգամ տարբեր է ստացվում վարձատրության տեսանկյունից, կախված գույքի արժեքից, կամ հայցագնի մեծությունից: Իմ պատկերացմամբ Օրինակ. մինչև 10 միլիոն դրամ պարտավորության կատարման նկատմամբ 20 տոկոս, մինչև 20 միլիոնի համար 10 տոկոս, մինչև 50 միլիոնի համար 5 տոկոս, մինչև 100 միլիոնի համար 3 տոկոս, մինչև 500 միլիոն համար 2 տոկոս և 500-ից բարձրի դեպքում 1 տոկոս չափաբաժինը ավելի մոտ է արդարության սկզբունքին: Ինչ վերաբերվում է տուգանային տոկոսներին, որը կիրառվելու է ըստ նախագծի, մեծամասնությամբ անկախ կառավարչի կամքից ստեղծված իրավիճակի համար, պետք է կիրառվի պարգևավճարի նկատմամբ: Այսինքն այն միտքն եմ ուզում առաջադրել, որ կառավարչի վարձատրությունը պարտապանի լուծարման պարագայում (առաջադրված տոկոսաչափի շրջանակներում) պետք է բաղկացած լինի գործավարձից և պարգևավճարից: Պարգևավճարների նկատմամբ արդարացիորեն կարող է կիրառվել տուգանային տոկոսների գաղափարը:Առաջարկված նախագծում, երբ կառավարչից անկախ պայմաններում երկու- երեք տարում նրա վարձատրությունը կարող է զրոյանալ: Այն անհամատեղելի է ՀՀ սահմանադրության նորմերի հետ: Առաջարկություն. Սնանկության գործի վարույթով մինչև պարտատերերի առաջին ժողովը, երբ կատարված է գույքագրման և ֆինանսական վիճակի վերլուծության աշխատանքները, երբ կողմերը, կառավարիչը պատկերացում ունեն սնանկության գործով ստեղծված իրավիճակի մասին, կառավարիչը պարտատերերի առաջին ժողովին պետք է ներկայացնի կատարվելիք աշխատանքների ծրագիր և այդ աշխատանքների կատարման համար նյութական և աշխատանքային ծախսերի նախահաշիվ, որը պարտատերերի ժողովի կողմից և այնուհետև դատարանի կողմից հաստատվելուց հետո կդառնա կառավարչի վարձատրություն: Այն նմանապես պետք է ունենա իր կազմում գործավարձային և պարգևավճարային մաս: Վերջինիս նկատմամբ կարող է կիրառվել տուգանային տոկոսներ, ըստ աշխատանքների կատարման որակի, կատարման ժամկետների խախտման և այլ ցուցանիշների հաշվառումով: Այս վերջին առաջադրված տարբերակով լուծվում է նաև կառավարչի վարձատրության հարցը, երբ պարտապանը չունի միջոցներ: Այստեղ պետք է գտնել վճարման աղբյուրը` դիմումատու, պետ. բյուջե, դատական ծախսեր: Կամ տուգանային տոկոսների կիրառման արդյունքում ստեղծված խնայողության ֆոնդից, որը կարող է ստեղծվել ԻԿԿ-ի շրջանակներում ներառելով նաև միջոցներ կառավարիչների վարձատրությունից` մասհանումների տեսքով վճարներից: Ներկա իրավիճակում պետ. բյուջեի կողմից փոխհատուցվում է կառավարչի կատարած ծախսերը, իսկ կատարված աշխատանքը չի վճարվում: Այս պայմաններում գույքի առկայությամբ (ցանկալի է խոշոր) պարտապանի սնանկության գործով կառավարիչ դառնալու պրոցեսը կարող է առաջացնել կոռուպցիոն դրսևորումներ: Թիվ 38, 50, 51, 52, 55 հոդվածվերով առաջադրվում են կոնկրետ ժամկետներ, որոնք պետք է վերանայվեն` օրինակ հոդված 52. Պարտապանի գույքի գնահատումը կազմակերպում է կառավարիչը պարտատերերի պահանջների վերջնական ցուցակի հաստատումից հետո երկշաբաթյա ժամկետում: Գույքի գնահատումը վճարովի ծառայություն է և փորձագետի կարծիքը ակտուալ է վեցամսյա ժամկետում: Գույքի գնահատումը պետք է կատարել լուծարման վարույթի ժամանակ կամ եթե կա անհրաժեշտություն ֆինանսական առողջացման ծրագրի կատարման համար, այն իմ կարծիքով չի կարելի կապել վերջնական ցուցակի հաստատման հանգամանքի հետ: Մյուս նշված հոդվածների մասով ևս կարելի է նշել օրինակներ: Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ մասնակցել համապատասխան քննարկումների: Ժիրայր Արաբյան Սնանկության գործով կառավարիչ | 1.Ընդունվել է 2.Չի ընդունվել 3.Ընդունվել է ի գիտություն 4.Ընդունվել է ի գիտություն | 1.Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: 2.Արդարադատության նախարարությունը որպես ոլորտում քաղաքականություն իրականացնող մարմին, չի կարող անմիջականորեն իրականացնել կառավարիչների վերապատրաստումը: 3.Նախագծում կատարվել են փոփոխություններ և սահմանվել է կառավարչի վարձատրության նոր մոդել՝ բացառելով կառավարչի վարձատրության նվազեցումը պայմանավորված սնանկության վարույթի տևողությամբ: Ժամկետների վերաբերյալ նախատեսվող փոփոխությունների նպատակը սնանկության վարույթն առավել արագ և արդյունավետ դարձնելն է, որը բխում է սնանկության վարույթի բոլոր մասնակիցների շահերից: 4.Երկշաբաթյա ժամկետը վերաբերում է գույքի գնահատման համար անհրաժեշտ գործողությունները կազմակերպելուն: |
16 | Karen Axoyan 11.10.2017 11:27:45 | ,,Սնանկության մասին,, ՀՀ օրենքում փոփոխություները իրականացնելը դեռ չի նշանակում ստեղծել այնպիսի դաշտ,որը կնպաստի սնանկության ինստիտուտի արդյունավետության բարձրացմանը :Սկսած տնտեսական դատարանից ,,Սնանկության մասին,, ՀՀ օրենքում մի շարք փոփոխություններ են եղել,սակայն այդ փոփոխությունները ավելի խորացրել են սնանկության գործընթացում առկա խնդիրները: 02.07.2007թ-ից սնանկության գործով կառավարիչները անդամակցեցին ՍԳԿ ԻԿԿ-ին: Վերջապես ստեղծվեց մի մարմին,որը համախմբեց իր շուրջը կառավարիչներին և շարունակական գործողություններով նպաստեց սնանկության գործերով կառավարիչների մասնագիտական զարգացմանը, ինչպես նաև հատուկ համակարգչային ծրագրի միջոցով հստակություն մտցրեց սնանկության գործով կառավարչի թեկնածու ընտրվելու հարցում,որը մինչև այժմ գործում է անխափան : Անդրադառնալով օրեքի նախագծին ՝ակնհայտ առկա են մի շարք հակասություններ, սահմանված անհասկանալի ժամկետներ, մասնավորապես՝ Նախագծում օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրվել է. «3. Կառավարչի վարձատրությունը սահմանվում է դատարանի որոշմամբ: Առանց ֆինանսական առողջացման սնանկության գործը վեց ամսվա ընթացքում ավարտելու դեպքում կառավարչի վարձատրությունը սահմանվում է դատարանի որոշմամբ, պարտատերերի պահանջների բավարարման չափի հետևյալ տոկոսադրույքներով… Վերոգրյալից հետևում է, որ կառավարիչը ըստ էության զրկվում է սնանկության վարույթի ընթացքում իրականացնել միջանկյալ բաշխման ծրագրերով պահանջների բավարարում, քանի որ բաշխման պահին հնարավոր չէ կռահել, թե օրենքի որ սանդղակից ու տոկոսադրույքներից օգտվել, քանի դեռ սնանկության գործը ավարտված չէ և առկա չէ սնանկության գործը ավարտելու մասին հրապարակված վճիռ, և հակառակը, սնակության գործը ավարտելու մասին հրապարակված վճռի առկայության դեպքում՝ արդեն իսկ պետք է իրականացված լիներ բաշխումը պարտատերերի պահանջների բավարարումն ապացուցող փաստաթղթերը ներկայացված լիներ դատարան: Վերոգրյալից հետևում է, որ նախագծի 30-րդ հոդվածի 3-րդ մասը հակասում է նույն օրենքի 80-րդ և 87-րդ հոդվածների պահանջներին: Ավելին միջանկյալ բաշխման ծրագրերի բացառումը չի բխում թե պարտատերեի և թե սնանկության գործի ընդհանուր շահերից: Իսկ ինչ վերաբերում է սնանկության գործը վեց ամսվա ընթացքում ավարտելու դեպքում՝ կառավարչի վարձատրության համար սահմանված տոկոսադրույքներին, ապա նշեմ, ՙՍնանկության մասին ՚ ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի կարգով սնանկության վերաբերյալ գործն ավարտելը, նույնիսկ եթե առկա չեն՝ վարույթի կասեցման, սեփականատիրոջ վտարման և այլ բնույթի խոչընդոտներ, պրակտիկորեն հնարավոր չէ: Եվ նմանատիպ շատ խնդիրների պարզաբանումը և լուծումը տրված չէ սույն նախագծով: Անրադառնանք նախագծում օրենքի 56-րդ հոդվածում կատարվող փոփոխություններին: Նախագծի հիմնավորման մեջ սույն հոդվածի մասով նշված է..ցիտում եմ ՙՕրենքի 56-րդ հոդվածով կարգավորված են պարտապանի գույքի գույքագրման հետ կապված հարցերը, մինչդեռ կառավարչի այս լիազորության իրականացման համար անհրաժեշտ է պարտապանի կողմից հստակ քայլերի, օրինակ՝ հայտարարագրի՝ գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին տեղեկատվության ներկայացում՚ Վերոգրալի կապակցությամբ հարկ եմ համարում նշել, որ մինչ սույն փոփոխությունների նախագիծը, օրենսդիրը արդեն իսկ ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի զ/կետով սահմանել է, այն է, 1. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մտնելուց հետո դատարանը՝ զ/պարտապանին պարտավորեցնում է 10 օրվա ընթացքում կառավարչին ներկայացնել սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը: Այստեղից հետևություն, որ պարտապանի կողմից ներկայացվող փաստաթղթերի փաթեթին ՙհայտարարագիր՚ կոչելը չի բարձրացնի սնանկության վարույթում գույքագրման արդյունավետությունը: Այնինչ՝ իմ կարծիքով, անհրաժեշտ է ավելացնել կառավարչի լիազորությունների շրջանակը, մասնավորապես կառավարչին թույլատրել՝ անարգելք մուտք գործելու և հատուկ համակարգչային ծրագրերի միջոցով շատ արագ ստանալ տեղեկություններ /գոնե գրանցված/ պարտապանի գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և սնանկության վարույթին վերաբերելի և թույլատրելի այլ տեղեկություններ և վերջիներս ստանալու համար հնարավորինս կրճատել պարտապանի գործոնը, քանզի սնանկության վարույթներում մեծ ծավալ են կազմում բացակայող պարտապանով գործերը: Օրենքի փոփոխությունների նախագծով 75-րդ հոդվածի 2.1 մասում և նույն օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունում, կառավարչին որոշակի գործողություներ կատարելու համար, սահմանվում է անհասկանալի ժամկետներ: Մասնավորապես. 75-րդ հոդվածի 2.1 մասում և նույն օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունում սահմանված ժամկետները հակասում են նույն օրենքի 55-րդ հոդվածի և 75-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, քանզի 75-րդ հոդվածի 2.1 մասում և նույն օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունում սահմանված գործողություներն ու ժամկետներն ոչ մի կերպ չի համադրվում պարտապանի նկատմամբ լուծարման կամ գործունեության դադարեցման վարույթներ սկսելու ժամկետի հետ, այն է առանց վերոնշված վարույթները սկսելու կատարել պարտապանի գույքի վաճառք: Խոշոր հարկ վճարող համարվող իրավաբանական անձի սնանկության գործով միայն աուդիտորական կազմակերպություններին ներգրավվելը խտրական մոտեցում է, քանի որ օրենքում հստակ ամրագրված է, որ սնանկության գործով կառավարիչը անհրաժեշտության դեպքում հրավիրում է մասնագետ: Ամփոփելով կարծիքս օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ, կարծում եմ, որ սնանկության գործի արդյունավետության բարձրացման, կառավարչի համար անկախ, անկողմնակալ և ազնիվ գործունեություն ապահովվելու համար, անհրաժեշտ է նախագիծը՝ եթե ոչ ամբողջական, ապա գոնե նրանում առկա առանցքային փոփոխությունները վերանայել,ինչպես նաև առաջարկում եմ , որ նախագծի մշակման համար նպատակահարմար է ստեղծել հանձնաժողով, որտեղ ներգրավված կլինեն սնանկության գործեր քննող դատավորներ և սնանկության գործով կառավարիչներ, քանի որ վերջիններս են մշտապես առնչվում տվյալ օրենքով առկա խնիրներին: Սնանկության գործով կառավարիչ Կ. Ախոյան: | 1.Ընդունվել է ի գիտություն 2.Չի ընդունվել 3.Ընդունվել է 4.Ընդունվել է 5.Ընդունվել է | 1. Նախագծի 30-րդ հոդվածի կապակցությամբ նշված հակասությունը որևէ կերպ հիմնավորված չէ: Միաժամանակ Նախագծում կատարվել են փոփոխություններ և սահմանվել է կառավարչի վարձատրության նոր կարգ՝ բացառելով կառավարչի վարձատրության նվազեցումը պայմանավորված սնանկության վարույթի տևողությամբ: 2.Օրենքի 19-րդ հոդվածի «զ» կետով նախատեսված՝ պարտապանի կողմից Օրենքի 12-րդ հոդվածում նշված փաստաթղթերը ներկայացնելու պարտականությունը ծագում է միայն այն դեպքում, երբ դիմումը ներկայացրել է պարտատերը կամ պարտապանի կողմից դիմում ներկայացնելու դեպքում դրանք ներկայացվել են թերի, այնինչ Նախագծով նախատեսված՝ պարտապանի գույքի հայտարարագիր ներկայացվելու է բոլոր դեպքերում՝ անկախ որևէ հանգամանքներից: 3.Նախագծում սահմանվել է կառավարչի լիազորությունը՝ միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի տեղեկություններ ստանալու պետական մարմիններից, որի կարգը սահմանելու է Կառավարությունը։ 4. Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: 5. Աուդիտորական կազմակերպությունների՝ որպես սնանկության կառավարիչ հաշվառվելու վերաբերյալ դրույթները հանվել են նախագծից: |
17 | Tigran Harutyunyan 11.10.2017 11:43:42 | <<Սնանկությանմասին>>ՀՀօրենքիփոփոխություններինախագծիվերաբերյալ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Կարդալով օրենքի փոփոխությունների նախագիծը ստանում ես տպավորություն որ նախագծի առաջարկողները ճիշտ չեն հասկանում սնանկության ինստիտուտի նպատակները, և օրենքի փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ իրենց բերած հիմնավուումնե- րում ամբողջությամբ մտնում են հակասությունների դաշտ,մասնավորոպես` 1.Որպես փոփոխության հիմք նշվում է Համաշխարային բանկի <<ՀՀ սնանկության վարույթի մասին>> 2014թ-ի զեկույցը,ըստ որի այդ ժամանակ գործող օրենքը չի նպաստել սնանկության ինստիտուտի բարելավմանը,սնանկության կառավարիչների գործունեության արդյունավե- տությանը և սնանկության վարույթի մասնակիցների շահերի լիարժեք պաշպանությանը: Ընդ որում <<Համաշխարային բանկի արդյունավետ սնանկության և պարտատեր/պարտապան ռեժիմի վերաբերյալ սկզբունքների>> 8-րդ կետի համաձայն. Իրավական համակարգը պետք է ապահովվի ,որ` -սնանկության կառավարիչներն ներկայացվող պահանջները լինեն օբեկտիվ,հստակ և հանրությանը հասանելի, -սնանկության կառավարիչները ունենան բավարար ձեռնասություն իրենց վերապահված գործառույթներն իրականացնելու համար, -սնանկության կառավարիչները գործեն անկախ,անկողմնակալ և ազնիվ: Վերոգրյալին հասնելու համար ի թիվս այլի առաջարկվել է հետևյալը` -երաշխավորել մասնագիտության մեջ նոր անձանց մուտքը -սնանկության կառավարիչների լիցենզավորման համար նախատեսել որոկավորման քննություն և ստաժավորում: Այն տպավորությունն է, որ նախագծի հեղինակները այս հիմնավորումները վերցրել են վերջին /նախորդ/ օրենքի փոփոխության հիմնավորումներից և առանց կարդալու արտատպել են, քանի որ Համաշխարային բանկի վերոգրյալ բոլոր նկատառումները վերաբերյալ արդեն օրենքը բարեփոխվել է և իր մեջ պարունակում է բոլոր նշված նորմերը և կարելի ասել պրակտի կայում աշխատող մեխանիզմներով,իսկ ներկա փոփոխությունները վերոգրյալին միտված ոչ մի նորմ չի պարունակում, բայց ընդհակառակը կառավարչի, դատարանի, սնանկության վարույթի մասնակիցների անկախությանը, անկողմնակալությանը, օբեկտիվությունը, հստակությանը և հանրության հասանելիությանը կարգերի վերացման,խանգարման և միակողմանի և ոչ իրավաչափ նորմերի ներմուծման միջոցով,ամբողջությամբ փոխում է օրենքի միտքը, դարձնելով այն մի այլ կարգի բռնագանձման վարույթ և հարկադիր կատարման ընթացակարգ, որը արդեն կա գործող և երկրորդ նմանատիպ վարույթի կարիք չի զգացվում: Նախագծի հեղինակները սնանկության կառավարիչների օբեկտիվությանը,ակախությանը և անկողմնակալությանը ,առաջարկում են հասնել. 1.Որոկավորված, ընթացիկ դասնթացներով իրենց պրոֆեսիոնալիզմը բարձրացնող կառավարիչներից վերցնելով խոշոր հարկ վճարողների, սնանկության գործերը/նախորդ տարվա 500 000 000 ՀՀ դրամ շրջանառությամբ/ և տալ այլ որոկավորում/ընդ որում մեծիմասիվ տնտեսագիտական ուղվածությամբ/ տնտեսվարող սուբեկտների, որոնց 49 տոկոս փայատերերը անհայտ են և տվյալ գործերով փոխկապվածությունը ստեգել հնարավոր չի: 2.Պակասեցնելով կառավարչի վարձատրությունը շուրջ երեք անգամ,չպակասեցնելով ոչ մի վճարում և չհեշտացնելով ոչ մի գործառույթ,չտալով ոչ մի լրացուցիչ իրավասությու,որը հնարավորություն կտար որևէ գործառույթ կատարել անվճար,չապահովվելով ոչ մի բանով: 3.Ավելացնելով վերասկողությունը, չնայած այն փաստին,որ ներկա գործող օրենքով կառավարչի վերասկողությունը իրականացվում ` ա/Դատարանի կողմից բ/Ինքնակարգավորվող կազմակերպության ԻԿԿ-ի կողմից գ/Պարտատերերի/մշտական բախվող շահերի պարագայում/ կողմից դ/Պարտապանի կողմից ե/Արդարադատության Նախարարության կողմից և ընդհանուր հիմունքներով օրենքների կատարման դաշտում`Իրավապահ մարմինների կողմից: Վերահսկողությունը ավելացնելով ՀՀ Գործադիր իշնության կողմից,հանձինս Արդարադատության նախարարության,որը պետք է հասարակական կազմակերպության փոխարեն կատարի կառավարչի սնանկության գործում առաջարկելու գործառույթը,ընդ որում խոշոր գործերի համար <<օբեկտիվ և հանրությանը հասանելի միջոցով>> միանձնյա որոշումով, առանց ընդհանուր կարգով վիճակահանության, խախտելով հավասարության սկզբունքը, դնելով խտրականություն,անհավասար մրցակցություն կառավարիչների միջև և ստեղծելով կոռուպցիոն ռիսկեր: Առաջարկվող <<վերահսկողությանը>> ուղղված փոփոխությունների արդյունքում Արդարադատության նախարարությունը ոչ թե վերասկում է այլ ըստ էության տոտալ կառա- վարում է /իր բոլոր օտրիբուտներով`նշանակում,հսկողություն,տուժերի կիրառում,հեռացում և այլ/ անհատ ձեռնարկատեր կառավարիչներին և Հասարակական կազմակերպությանը ընդ որում կառավարիչները դառնում են դատական գործերով հաշվետու,որով և փաստացի դատական իշխանությունը նույնպես դառնում է հաշվետու գործադիր իշխանության առջև,որը ՀՀ Սահմանադրության կոպիտ խախտում է և անթույլատրելի: Վերոգրյալ վերասկողության անհրաժեշտությունը փոփոխությունները առաջարկողը հիմնավորում է ստացված բազմաթիվ դիմում բողոքների առկայությամբ`սնանկության գործերով կառավարիչների գործունեության օրինականության բացահայտման վերաբերյալ և այն տպավորությունն է որ փոփոխության հեղինակը չգիտի որ ցանկացած օրինականության բացահայումներով զբաղվում են Իրավապահ մարմինները,իսկ Արդարադատության նախարարությունը այդպիսի լիազորություններ չունի և դիմումներին ընթացք տալու մեխանիզմներ մշակելու փոխարեն/չնայած դրա կարիքը չկա,քանի որ ՀՀ-ում բավական են <<օրինականությունը բացահայտելու>> լիազորություններ ունեցող մարմինները/ չի գտել ավելի լավ ձև ,կառավարչի <<ակախությանը >> ապահովելու կամ բարելավելու համար,քան նրա ամբողջովին կախյալ,կամակատար և վերահսկելի դարձնելը,կտրելով նաև խոշոր գործեր վարելու հնարավորությունից: 4.Ավելացնելով սնանկության վարույթի ընթացակարգերի արագությունը, գործառույթների ժամկետները կրճատելով նախագծի հեղինակները հիմնավորում են,որ կառավարիչների կողմից այդ ընթացակարգերը կատարվում են կամայակնորեն,որը բերում է վարույթների երկարաձգման և փորձում են ստեղծել պատկեր,որ առաջարկվող փոփոխություններով հստակեցվում է այդ գործառույթների ժամկետները,բայց ըստ էության արագացնում են վարույթի ռեժիմը,որը առանց կասկածի կբերի հակառակ էֆեկտի,այսինքն կառավարչի աշխատանքի որակի և օբեկտիվության,անկման: Նախագծի հեղինակները <<սնանկության վարույթի մասնակիցների շահերի լիարժեք պաշպանությանը>> առաջարկում են հասնել բացառապես պարտապանի շահերի հաշվին` 1.Ներկա գործող օրենքով սահմանված կարգով պրակտիկորեն հնարավոր չի կամ հնարավորությունները ֆինանսական առողջացման ծրագիր հաստատել ու հասցված են մինիմումի և այդ ուղղությամբ նախագծի հեղինկները ոչ մի փոփոխություն չեն նախատեսում, /չնայած բազմաթիվ հիշատակումներին և մինչև անգամ նպատակներում նախատեսելը/բայց հակառակը դրան առաջարկում են փոփոխություններ այն հոդվածներում,որոնց հիմքով արագ կիրացվի գույքերը,ընդհուպ նախատեսում են վաճառքի իրավունք ստանալու հետ միասին գույքի սեփականատիրոջը իր գույքից կառավարչի միջոցով,վտարելու կարգ,որը սեփականության իրավունքի պաշպանության կոպիտ խախտում է և համահունչ չէ ՀՀ Սահմանադրությանը:Վերոգրյալը կբերի նաև գրավի իրավունքի հետագա շահարկումների և դրանից բխող չարաշահումների և սնանկության վարույթը Վարկատու և Գրավառու կազմակերպությունների համար կդարձնի ուղղակի <<լվացքատուն>> որտեղ նրանք կստանան գույքը որպես սեփականություն նվազագույն ծախսերով,օրենքի ուժ ունեցող փաստաթղթերի հիմքով /դատարանի որոշումներ/ և կառավարչի պատասխանատվությամբ /գույքագրում,գնահատում,չափագրում,նոտարական ձևակերպում,վտարում /իրավունքներից և ֆիզիկական ազատում/ ,հարկերի վճարում և ընդունում հանձնում/,չվճարելուվ դրա համար մինչև անգամ կատարած փաստացի ծախսերը,չշփվելով պարտապանի հետ և չունենալով հետագայում բողոքարկման կամ գույքի հետ կապված ոչ մի պրոբլեմ,քանի որ առաջարկվող փափախություններով այդ բոլորի կատարման պարտականությունները դրվում է կառավարչի վրա և այդ պատասխանատվությունը կրելու և աշխատանքները կատարելու համար,որպես կառավարչի աշխատանքային ռեսուս,պակասեցվում է կառավարչի վարձատրությունը տոկոսային առումով 5 անգամ,բայց ըստ էության բազմակի անգամ : Այսինքն օրենքի փոփոխությունները ըստ էության միտված են պահանջների բավարար- մանը և Վարկերի ու Հարկերի գանձման էֆեկտիվությունը բարձրացնելու նպատակ է հետապնդում քիչ ծախսերի և բարձր գանձման տոկոսի հասնելու համար,իսկ դրա համար հարկավոր է բարձրացնել կատարողների վերասկողությունը,որը փորձել են հասնել Հասարակական կազմակերպության և Կառավարիչների տոտալ հսկողությամբ և վարձատրության կրճատմամբ: ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Օրենքի փոփոխությունների այս տեսքով ուժի մեջ մտնելը մեր կարծիքով իր հետևից կբերի սնանկության ինսիտուտի փլուզման,քանի որ այն կվերածվի մի այլ տեսակի հարկադիր կատարման, հասարակության մեջ սոցիալական դժգոհությունների աննախադեպ շատացման, կոռուպցիայի խթանման և զարգացման ու <<բարեփոխումների>> արդյունքում կվերադառնանք 2005թ-ի ելման կետին,ի չիք դարձնելով այս տարիների օրենքի մի քանի արդյունավետ փոփոխությունների արդյունքները: ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՄՈՒԹՅՈՒՆ` Պատրաստ ենք ներկայացնել ըստ հոդվածների փոեփոխությունների մեր կարծիքով թերությունները և միաժամանակ ներկայացնելով առաջարկներ փոփոխությունների մեր փաթեթը ըստ հոդվածների և նպատակների: Սնանկության գործերով կառավարիչ` Տ.Հարությունյան | Ընդունվել է ի գիտություն | Նախագծի վերաբերյալ չի ներկայացվել որևէ որոշակի առաջարկ: |
18 | Armenak Adamyan 11.10.2017 12:54:26 | <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Կարդալով օրենքի փոփոխությունների նախագիծը ստանում ես տպավորություն որ նախագծի առաջարկողները ճիշտ չեն հասկանում սնանկության ինստիտուտի նպատակները, և օրենքի փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ իրենց բերած հիմնավուումնե- րում ամբողջությամբ մտնում են հակասությունների դաշտ,մասնավորոպես` 1.Որպես փոփոխության հիմք նշվում է Համաշխարային բանկի <<ՀՀ սնանկության վարույթի մասին>> 2014թ-ի զեկույցը,ըստ որի այդ ժամանակ գործող օրենքը չի նպաստել սնանկության ինստիտուտի բարելավմանը,սնանկության կառավարիչների գործունեության արդյունավե- տությանը և սնանկության վարույթի մասնակիցների շահերի լիարժեք պաշպանությանը: Ընդ որում <<Համաշխարային բանկի արդյունավետ սնանկության և պարտատեր/պարտապան ռեժիմի վերաբերյալ սկզբունքների>> 8-րդ կետի համաձայն. Իրավական համակարգը պետք է ապահովվի ,որ` -սնանկության կառավարիչներն ներկայացվող պահանջները լինեն օբեկտիվ,հստակ և հանրությանը հասանելի, -սնանկության կառավարիչները ունենան բավարար ձեռնասություն իրենց վերապահված գործառույթներն իրականացնելու համար, -սնանկության կառավարիչները գործեն անկախ,անկողմնակալ և ազնիվ: Վերոգրյալին հասնելու համար ի թիվս այլի առաջարկվել է հետևյալը` -երաշխավորել մասնագիտության մեջ նոր անձանց մուտքը -սնանկության կառավարիչների լիցենզավորման համար նախատեսել որոկավորման քննություն և ստաժավորում: Այն տպավորությունն է, որ նախագծի հեղինակները այս հիմնավորումները վերցրել են վերջին /նախորդ/ օրենքի փոփոխության հիմնավորումներից և առանց կարդալու արտատպել են, քանի որ Համաշխարային բանկի վերոգրյալ բոլոր նկատառումները վերաբերյալ արդեն օրենքը բարեփոխվել է և իր մեջ պարունակում է բոլոր նշված նորմերը և կարելի ասել պրակտի կայում աշխատող մեխանիզմներով,իսկ ներկա փոփոխությունները վերոգրյալին միտված ոչ մի նորմ չի պարունակում, բայց ընդհակառակը կառավարչի, դատարանի, սնանկության վարույթի մասնակիցների անկախությանը, անկողմնակալությանը, օբեկտիվությունը, հստակությանը և հանրության հասանելիությանը կարգերի վերացման,խանգարման և միակողմանի և ոչ իրավաչափ նորմերի ներմուծման միջոցով,ամբողջությամբ փոխում է օրենքի միտքը, դարձնելով այն մի այլ կարգի բռնագանձման վարույթ և հարկադիր կատարման ընթացակարգ, որը արդեն կա գործող և երկրորդ նմանատիպ վարույթի կարիք չի զգացվում: Նախագծի հեղինակները սնանկության կառավարիչների օբեկտիվությանը,ակախությանը և անկողմնակալությանը ,առաջարկում են հասնել. 1.Որոկավորված, ընթացիկ դասնթացներով իրենց պրոֆեսիոնալիզմը բարձրացնող կառավարիչներից վերցնելով խոշոր հարկ վճարողների, սնանկության գործերը/նախորդ տարվա 500 000 000 ՀՀ դրամ շրջանառությամբ/ և տալ այլ որոկավորում/ընդ որում մեծիմասիվ տնտեսագիտական ուղվածությամբ/ տնտեսվարող սուբեկտների, որոնց 49 տոկոս փայատերերը անհայտ են և տվյալ գործերով փոխկապվածությունը ստեգել հնարավոր չի: 2.Պակասեցնելով կառավարչի վարձատրությունը շուրջ երեք անգամ,չպակասեցնելով ոչ մի վճարում և չհեշտացնելով ոչ մի գործառույթ,չտալով ոչ մի լրացուցիչ իրավասությու,որը հնարավորություն կտար որևէ գործառույթ կատարել անվճար,չապահովվելով ոչ մի բանով: 3.Ավելացնելով վերասկողությունը, չնայած այն փաստին,որ ներկա գործող օրենքով կառավարչի վերասկողությունը իրականացվում ` ա/Դատարանի կողմից բ/Ինքնակարգավորվող կազմակերպության ԻԿԿ-ի կողմից գ/Պարտատերերի/մշտական բախվող շահերի պարագայում/ կողմից դ/Պարտապանի կողմից ե/Արդարադատության Նախարարության կողմից և ընդհանուր հիմունքներով օրենքների կատարման դաշտում`Իրավապահ մարմինների կողմից: Վերահսկողությունը ավելացնելով ՀՀ Գործադիր իշնության կողմից,հանձինս Արդարադատության նախարարության,որը պետք է հասարակական կազմակերպության փոխարեն կատարի կառավարչի սնանկության գործում առաջարկելու գործառույթը,ընդ որում խոշոր գործերի համար <<օբեկտիվ և հանրությանը հասանելի միջոցով>> միանձնյա որոշումով, առանց ընդհանուր կարգով վիճակահանության, խախտելով հավասարության սկզբունքը, դնելով խտրականություն,անհավասար մրցակցություն կառավարիչների միջև և ստեղծելով կոռուպցիոն ռիսկեր: Առաջարկվող <<վերահսկողությանը>> ուղղված փոփոխությունների արդյունքում Արդարադատության նախարարությունը ոչ թե վերասկում է այլ ըստ էության տոտալ կառա- վարում է /իր բոլոր օտրիբուտներով`նշանակում,հսկողություն,տուժերի կիրառում,հեռացում և այլ/ անհատ ձեռնարկատեր կառավարիչներին և Հասարակական կազմակերպությանը ընդ որում կառավարիչները դառնում են դատական գործերով հաշվետու,որով և փաստացի դատական իշխանությունը նույնպես դառնում է հաշվետու գործադիր իշխանության առջև,որը ՀՀ Սահմանադրության կոպիտ խախտում է և անթույլատրելի: Վերոգրյալ վերասկողության անհրաժեշտությունը փոփոխությունները առաջարկողը հիմնավորում է ստացված բազմաթիվ դիմում բողոքների առկայությամբ`սնանկության գործերով կառավարիչների գործունեության օրինականության բացահայտման վերաբերյալ և այն տպավորությունն է որ փոփոխության հեղինակը չգիտի որ ցանկացած օրինականության բացահայումներով զբաղվում են Իրավապահ մարմինները,իսկ Արդարադատության նախարարությունը այդպիսի լիազորություններ չունի և դիմումներին ընթացք տալու մեխանիզմներ մշակելու փոխարեն/չնայած դրա կարիքը չկա,քանի որ ՀՀ-ում բավական են <<օրինականությունը բացահայտելու>> լիազորություններ ունեցող մարմինները/ չի գտել ավելի լավ ձև ,կառավարչի <<ակախությանը >> ապահովելու կամ բարելավելու համար,քան նրա ամբողջովին կախյալ,կամակատար և վերահսկելի դարձնելը,կտրելով նաև խոշոր գործեր վարելու հնարավորությունից: 4.Ավելացնելով սնանկության վարույթի ընթացակարգերի արագությունը, գործառույթների ժամկետները կրճատելով նախագծի հեղինակները հիմնավորում են,որ կառավարիչների կողմից այդ ընթացակարգերը կատարվում են կամայակնորեն,որը բերում է վարույթների երկարաձգման և փորձում են ստեղծել պատկեր,որ առաջարկվող փոփոխություններով հստակեցվում է այդ գործառույթների ժամկետները,բայց ըստ էության արագացնում են վարույթի ռեժիմը,որը առանց կասկածի կբերի հակառակ էֆեկտի,այսինքն կառավարչի աշխատանքի որակի և օբեկտիվության,անկման: Նախագծի հեղինակները <<սնանկության վարույթի մասնակիցների շահերի լիարժեք պաշպանությանը>> առաջարկում են հասնել բացառապես պարտապանի շահերի հաշվին` 1.Ներկա գործող օրենքով սահմանված կարգով պրակտիկորեն հնարավոր չի կամ հնարավորությունները ֆինանսական առողջացման ծրագիր հաստատել ու հասցված են մինիմումի և այդ ուղղությամբ նախագծի հեղինկները ոչ մի փոփոխություն չեն նախատեսում, /չնայած բազմաթիվ հիշատակումներին և մինչև անգամ նպատակներում նախատեսելը/բայց հակառակը դրան առաջարկում են փոփոխություններ այն հոդվածներում,որոնց հիմքով արագ կիրացվի գույքերը,ընդհուպ նախատեսում են վաճառքի իրավունք ստանալու հետ միասին գույքի սեփականատիրոջը իր գույքից կառավարչի միջոցով,վտարելու կարգ,որը սեփականության իրավունքի պաշպանության կոպիտ խախտում է և համահունչ չէ ՀՀ Սահմանադրությանը:Վերոգրյալը կբերի նաև գրավի իրավունքի հետագա շահարկումների և դրանից բխող չարաշահումների և սնանկության վարույթը Վարկատու և Գրավառու կազմակերպությունների համար կդարձնի ուղղակի <<լվացքատուն>> որտեղ նրանք կստանան գույքը որպես սեփականություն նվազագույն ծախսերով,օրենքի ուժ ունեցող փաստաթղթերի հիմքով /դատարանի որոշումներ/ և կառավարչի պատասխանատվությամբ /գույքագրում,գնահատում,չափագրում,նոտարական ձևակերպում,վտարում /իրավունքներից և ֆիզիկական ազատում/ ,հարկերի վճարում և ընդունում հանձնում/,չվճարելուվ դրա համար մինչև անգամ կատարած փաստացի ծախսերը,չշփվելով պարտապանի հետ և չունենալով հետագայում բողոքարկման կամ գույքի հետ կապված ոչ մի պրոբլեմ,քանի որ առաջարկվող փափախություններով այդ բոլորի կատարման պարտականությունները դրվում է կառավարչի վրա և այդ պատասխանատվությունը կրելու և աշխատանքները կատարելու համար,որպես կառավարչի աշխատանքային ռեսուս,պակասեցվում է կառավարչի վարձատրությունը տոկոսային առումով 5 անգամ,բայց ըստ էության բազմակի անգամ : Այսինքն օրենքի փոփոխությունները ըստ էության միտված են պահանջների բավարար- մանը և Վարկերի ու Հարկերի գանձման էֆեկտիվությունը բարձրացնելու նպատակ է հետապնդում քիչ ծախսերի և բարձր գանձման տոկոսի հասնելու համար,իսկ դրա համար հարկավոր է բարձրացնել կատարողների վերասկողությունը,որը փորձել են հասնել Հասարակական կազմակերպության և Կառավարիչների տոտալ հսկողությամբ և վարձատրության կրճատմամբ: ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Օրենքի փոփոխությունների այս տեսքով ուժի մեջ մտնելը մեր կարծիքով իր հետևից կբերի սնանկության ինսիտուտի փլուզման,քանի որ այն կվերածվի մի այլ տեսակի հարկադիր կատարման, հասարակության մեջ սոցիալական դժգոհությունների աննախադեպ շատացման, կոռուպցիայի խթանման և զարգացման ու <<բարեփոխումների>> արդյունքում կվերադառնանք 2005թ-ի ելման կետին,ի չիք դարձնելով այս տարիների օրենքի մի քանի արդյունավետ փոփոխությունների արդյունքները: Սնանկության գործերով կառավարիչ` Արմենակ Ադամյան | Ընդունվել է ի գիտություն | Նախագծի վերաբերյալ չի ներկայացվել որևէ որոշակի առաջարկ: |
19 | ԿԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ 11.10.2017 16:40:16 | ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԿԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ԱԼԵՔՍԵՅ ՍՈՒՔՈՅԱՆ ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքում /այսուհետ Օրենք/ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախա•ծի /այսուհետ Նախա•իծ/ առնչությամբ ներկայացնում ենք հետևյալ դիտողությունները և առաջարկությունները․ Նախա•ծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայնª Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը ենթակա է շարադրման հետևյալ խմբա•րությամբ․ ՙ Սնանկ ճանաչված պարտապանի •ույքի կազմում ներառված •ույքի և իրավունքների, պարտապանի և պարտատիրոջ մասնակցությամբ կնքված, ներառյալª պարտավորությունների կատարման ապահովման միջոցների պայմանա•րերի առնչությամբ ծա•ած բոլոր քաղաքացիաիրավական վեճերը, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված դեպքերում պարտապանի անունից հարուցվող հայցերը քննվում են նույն սնանկության •ործի շրջանակումª որպես առանձին քաղաքացիական •ործեր (այսուհետª առանձին քաղաքացիաիրավական •ործեր ՚£ Առաջարկում ենք ՙքննվում են նույն սնանկության •ործի շրջանակումª որպես առանձին քաղաքացիական •ործեր՚ փոխարեն սահմանել ՙքննվում են սնանկության •ործը վարող դատավորի կողմից՚£ Նման առաջարկությունը պայմանավորված է սնանկության և քաղաքացիական •ործերի քննության ընթացակար•երի առանձնահատկություններով այդ թվում այնպիսի սկզբունքների բախումով ինչպիսիք են քաղաքացիական դատավարությունում կողմերի մրցակցությունը և •ործերի քննության բանավորությունը, իսկ սնանկության •ործերի քննության ընթացքումª առանց նիստերի •ործերի քննության ընդհանուր կանոնըª Օրենքով նախատեսված հատուկենտ բացառություններով: Բացարձակ տարբեր են նաև սնանկության վարույթի և քաղաքացիական դատավարության խնդիրներն ու նպատակները£ Նախա•ծի 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայնª Սնանկության •ործի ավարտը հիմք չէ սույն հոդվածի 2-րդ մասում նախատեսված •ործերի քննությունը դատարանի կողմից ավարտելու համար£ Առաջարկում ենք ՙսնանկության •ործի ավարտը՚ բառերից հետո ավելացնել ՙբացառությամբ իրավաբանական անձի լուծարման կամ անհատ ձեռնարկատիրոջ •ործունեության դադարեցման հիմքով սնանկության •ործի ավարտի՚ բառերը, քանի որ սնանկության •ործը պարտապանի լուծարմամբ ավարտվելու, հետևաբար նաև լուծարումը համապատասխան պետական մարմնում •րանցելու պահից իրավաբանական անձի իրավունակությունը և •ործունակությունը դադարում են, որպիսի պայմաններում այն չի կարող այլևս հանդես •ալ որպես նյութական կամ դատավարական իրավահարաբերության սուբյեկտ£ Նույն տրամաբանությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենս•րքի 109-րդ հոդվածի 5-րդ կետը սահմանում է, որ Դատարանը կարճում է •ործի վարույթը, եթե`•ործին մասնակցող իրավաբանական անձը լուծարվել է. Նախա•ծի 18-րդ հոդվածի համաձայնª Օրենքի 19-րդ հոդվածիª 1) 1-ին և 5-րդ մասերում ՙվճիռն օրինական ուժի մեջ մտնելուց՚ բառերը փոխարինել ՙվճռի հրապարակումից՚ բառերով. Գտնում ենք,որ վերոնշյալ փոփոխությունը հակասում է Օրենքի 17-րդ հոդվածինª որի տրամաբանությունը ենթադրում է վճռի կայացումª առանց դրա հրապարակման£ Նույն դիտարկումը վերաբերում է նաև նախա•ծի 19, 42, 48, 58 հոդվածներին: Նախա•ծի 20-րդ հոդվածը սահմանում է Օրենքում լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.2-րդ հոդված. 20.2. Սնանկության •ործով առանձին քաղաքացիաիրավական •ործերի քննությունը և լուծումը 1. Սնանկության •ործով առանձին քաղաքացիաիրավական •ործերը հարուցվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենս•րքով սահմանված կար•ով: 2. Դատարանը առանձին քաղաքացիաիրավական •ործերը քննում և լուծում է •րավոր ընթացակար•ով հայցադիմումը վարույթ ընդունելու պահից մեկամսյա ժամկետումª բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի: 3. Դատարանը առանձին քաղաքացիաիրավական •ործերով հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ նշում է վճռի հրապարակման վայրի և ժամանակի մասին: 4. Գրավոր ընթացակար•ով •ործը քննելիս կողմն ապացույցներ ներկայացնել և միջնորդություններ անել կարող է հայցադիմումը վարույթ ընդունելու պահից երկշաբաթյա ժամկետում, իսկ այդ ժամկետի ավարտից հետոª եթե հիմնավորում է այդ ժամկետում ապացույցներ ներկայացնելու կամ միջնորդություններ անելու անհնարինությունը: 5. Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հան•ամանքները պարզելու համար •ործի քննությունը բանավոր ընթացակար•ով անցկացնելու անհրաժեշտության այլ դեպքերում դատարանը կայացնում է առանձին քաղաքացիաիրավական •ործի քննությունը բանավոր ընթացակար•ով անցկացնելու մասին որոշումª նշելով նախնական դատական նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին: 6. Սնանկության •ործով առանձին քաղաքացիաիրավական •ործով վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից տասնհին• օր հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննության կար•ով: Վերոնշյալ խնդրի կապակցությամբ դիտողություններ են արվել նաև նախա•ծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի առնչությամբ կատարված վերլուծությամբ£ Ավելացնենք, որ քաղաքացիական •ործի քննության համար սահմանված ժամկետը ողջամիտ չէ, քանի որ նման •ործերն իրենց բնույթով կարող են լինել բարդ, փաստերի ապացուցման բեռի բաշխման առանձնահատուկ կանոնների կիրառմամբ£ Նույն տրամաբանությամբ կարող է քաղաքացիական դատավարության օրենս•րքով սահմանվել բոլոր •ործերի քննության մեկամսյա ժամկետ£ Ընդհանրապես ստացվում է, որ սնանկության •ործի շրջանակներում քննվող քաղաքացիական •ործի մասնակիցները նվազ բարենպաստ պայմաններում են •տնվում սովորական կար•ով քննվող քաղաքացիական •ործով մասնակիցների նկատմամբ: Ընդ որում տարբերությունը պայմանավորվում է բացարձակապես մասնակիցներից մեկի սնանկ ճանաչված լինելու փաստով: Գտնում ենք, որ քաղաքացիական դատավարության սկզբունքներից նման նահանջը համարժեք չէ փոփոխության հիմքում ընկած նպատակներին: Նախա•ծի 22-րդ հոդվածի համաձայնª Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբա•րությամբ. Հոդված 22. Կառավարչի ընտրությունը և նշանակումը 1. Սնանկության •ործով կառավարիչ է նշանակվում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից որպես սնանկության կառավարիչ հաշվառված ֆիզիկական անձը: 2. Խոշոր հարկ վճարող համարվող, իսկ պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելուց հետո պարտատերերի 2/3-ի առաջարկությամբ իրավաբանական այլ անձանց սնանկության, ինչպես նաև սնանկության վտան•ի վերաբերյալ •ործերով կառավարիչ է նշանակվում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից որպես սնանկության կառավարիչ հաշվառված աուդիտորական կազմակերպությունը: 3. Եթե պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռ կայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում •ործին որպես դիմող մասնակցած պարտատերը, իսկ կամավոր սնանկության դեպքումª պարտապանը ժամանակավոր կառավարչին տվյալ սնանկության •ործով կառավարիչ նշանակելու դեմ առարկություն չի ներկայացնում, ապա դատարանը կարող է որոշում կայացնել տվյալ սնանկության •ործով ժամանակավոր կառավարչին կառավարիչ նշանակելու մասին` բացառությամբ խոշոր հարկ վճարող համարվող իրավաբանական անձի սնանկության •ործով կառավարիչ նշանակելու դեպքերի: 4. Խոշոր հարկ վճարող համարվող իրավաբանական անձին սնանկ ճանաչելու մասին վճիռ կայացնելուց հետոª երեք աշխատանքային օրվա ընթացքում պարտատիրոջ, իսկ կամավոր սնանկության դեպքում պարտապանի առաջարկությամբ դատարանը սնանկության կառավարիչ է նշանակում սույն հոդվածի 2-րդ մասով նշված կառավարչին: 5. Սնանկության վտան•ի վերաբերյալ •ործով սնանկության վտան•ի վերաբերյալ դիմումը բավարարելու մասին վճիռ կայացնելուց հետոª երեք աշխատանքային օրվա ընթացքում պարտապանի առաջարկությամբ դատարանը սնանկության կառավարիչ է նշանակում սույն հոդվածի 2-րդ մասով նշված կառավարչին: 6. Սույն հոդվածով սահմանված կար•ով ներկայացված կառավարչի թեկնածությանն առարկելու, կառավարչի թեկնածության վերաբերյալ առաջարկ չներկայացվելու կամ ներկայացված կառավարչի թեկնածուի համար սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում դատարանը որպես կառավարիչ չի նշանակում ներկայացված կառավարչի թեկնածուին և մեկ աշխատանքային օրվա ընթացքում կառավարչի թեկնածություն ներկայացնելու պահանջա•իր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը £ 7. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը պահանջա•իրն ստանալուց հետո ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում հատուկ համակար•չային ծրա•րի միջոցով ընտրում է սնանկության կառավարչի թեկնածուինª այդ մասին անհապաղ տեղյակ պահելով կառավարչին, և նրա առարկության բացակայության դեպքում դատարան է ներկայացնում նրա թեկնածությունը£ 8. Կառավարիչը կարող է առարկել իր թեկնածությունը դատարան ներկայացնելու դեմ միայն այն դեպքում, երբ նրա •ործունեությանը խոչընդոտում են անհաղթահարելի ուժի (ֆորսմաժորային) հան•ամանքները կամ առկա են սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված հիմքերը£ Կառավարչի առարկության դեպքում նոր թեկնածուի ընտրությունն իրականացվում է սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կար•ով: 9. Պահանջների վերջնական ցուցակի հաստատումից հետո պարտատերերի 2/3-ի առաջարկությամբ դատարանը նշանակում է նոր կառավարիչ: 10. Կառավարչի պաշտոնում չի կարող նշանակվել, իսկ նշանակված լինելու դեպքում ենթակա է ազատման այն անձը, ով` 1) փոխկապակցված է պարտատերերի կամ պարտապանի հետ. 2) պարտապանի նկատմամբ ունի պահանջ կամ պարտավորություն: 11. Կառավարչի ընտրության կար•ի մանրամասները սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: 12. Սնանկության կառավարիչը մինչև հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության արտաբյուջետային հաշվին է փոխանցում սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված հատուկ համակար•չային ծրա•րի միջոցով սպասարկման համար վճարըª որպես սնանկության կառավարիչ հաշվետու տարում ստացած ամբողջ վարձատրության 0,5 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազա•ույն աշխատավարձի հազարապատիկի չափով: Հոդվածի նման խմբա•րության պարա•այում ստացվում է, որ հարկադիր սնանկության դեպքում պարտապանը զրկվել է կառավարչի թեկնածության դեմ առարկելու հնարավորությունից, ինչը ըստ էության հակասում է պարտապանի և պարտատերերի շահերի հնարավորնս հավասարակշռման սկզբունքին և վտան•ում է պարտապանի շահերից բխող առողջանալու հնարավորությանը: Բացի այդ օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված կար•ով կայացվող վճիռների դեպքում հարց է առաջանում թե ինչպես են վարույթի մասնակիցները տեղեկանում և եռօրյա ժամկետում առարկում կառավարիչ նշանակելու դեմª հաշվի առնելով, որ այդ ժանմետում տեխնիկապես անհնար է ստանալ կայացված վճիռը /հոդվածի 3-րդ մաս/: Հոդվածի 6-րդ մասում նշված չէ կառավարչի թեկնածություն ներկայացնելու պահանջա•իրը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը ներկայացնեու կար•ը և եղանակները: | 1.Չի ընդունվել 2.Ընդունվել է ի գիտություն 3.Ընդունվել է 4.Ընդունվել է ի գիտություն 5.Ընդունվել է ի գիտություն 6.Չի ընդունվել | 1.Պարտապանի և պարտատիրոջ մասնակցությամբ կնքված, ներառյալ՝ պարտավորությունների կատարման ապահովման միջոցների պայմանագրերի առնչությամբ ծագած բոլոր քաղաքացիաիրավական վեճերը նույն սնանկության գործի շրջանակում քննելու անհրաժեշտությունը ինքնին ենթադրում է սնանկության գործը քննող դատավորի կողմից դրանք քննելը: 2.Քննարկվող հոդվածում խոսքը այն մասին է, որ սնանկության գործի ավարտը, որպես ինքնուրույն հիմք, հիմք չէ գործերի քննությունը դադարեցնելու մասին, իսկ այլ հիմքերի՝ այդ թվումիրավաբանական անձի լուծարման հիմքի առկայության դեպքում դրանք կարճվում են ընդհանուր կարգով։ 3.Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ սնանկության վարույթի ընթացքում կայացվող դատական ակտերի ուժի մեջ մտնելու դրույթների մասով: 4.Սնանկության գործի քննության ընթացքում քաղաքացիաիրավական գործերի քննության ժամկետները սահմանվել են այն նպատակով, որ դատարանը, եթե առկա է նման հնարավորությունը, առանց դատական նիստ հրավիրելու միջոցով արագ քննի և լուծի նշված գործերը, իսկ անհրաժեշտության դեպքում կարող է կայացնում է առանձին քաղաքացիաիրավական գործի քննությունը դատական նիստում անցկացնելու մասին որոշում և քննել ընդհանուր կարգով: 5.Աուդիտորական կազմակերպությունների՝ որպես սնանկության կառավարիչ հաշվառվելու վերաբերյալ դրույթները հանվել են նախագծից: 6.Քննարկվող հոդվածը սահմանում է ժամանակավոր կառավարչին որպես սնանկության կառավարիչ նշանակելու դեմ առարկություններ ներկայացնելու հնարավորությունը, իսկ կառավարչի նշանակման կարգի մանրամասները սահմանելու է արդարադատության նախարարը: |
20 | ԿԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ 11.10.2017 16:40:16 | Հոդվածի 9-րդ մասը չի սահմանում հին և նոր կառավարիների կատարած աշխատանքների ծավալները և վարձատրության կար•ը: Բացի այդ ստացվում է, որ մեկ սնանկության •ործով 3 կառավարչի •ործունեություն` 1/ժամանակավոր, 2/սնանկ ճանաչելուց հետո մինչը պարտատերերի ցուցակը հաստատելը 3/պարտատերերի ցուցակը հաստատելուց հետո: Նման փոփոխության տրամաբանությունը և նպատակն անհասկանալի էª հաշվի առնելով դրանից բխող դատարանի լրացուցիչ աշխատանքը: Նախա•ծի 38-րդ հոդվածը սահմանում էª. Օրենքի 30-րդ հոդվածումª 1) 2-րդ մասի 1-ին նախադասությունում ՙառնվազն հին•՚ բառերը փոխարինել ՙտասը՚ բառով. 2) 2-րդ մասի 2-րդ նախադասությունում ՙպար•ևավճար՚ բառից առաջ լրացնել ՙմինչև տասը տոկոսի չափով՚ բառերը. 3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբա•րությամբ. 3. Կառավարչի վարձատրությունը սահմանվում է դատարանի որոշմամբ: Առանց ֆինանսական առողջացման սնանկության •ործը վեց ամսվա ընթացքում ավարտելու դեպքում կառավարչի վարձատրությունը սահմանվում է դատարանի որոշմամբ, պարտատերերի պահանջների բավարարման չափի հետևյալ տոկոսադրույքներով` ա) մինչև 25 միլիոն դրամ` 8 տոկոս…… Գտնում ենք, որ ֆինանսական առողջացման ծրա•րով կառավարչի վարձատրության չափը տաս տոկոս, իսկ առանց առողջացման •ործի ավարտի դեպքում առավելա•ույնը 8 տոկոս սահմանելը /այսինքն տարբերությունը 2 տոկոս/: չի ապահովվում ֆինանսական առողջացման ուղին ընտրելու •րավչությունըª որպիսի նպատակ ներկայացել է նախա•ծի ընդունման անհրաժեշտության հիմնավորումներում: Բացի այդ հարկ է նշել, էր կառավարչի վարձատրության նվազեցումը /3-րդ մաս/ չի խրախուսում կառավարիչների աշխատանքի արդյունավետության բարձացմանըª ինչու ոչ նաև ավելացնելով վարույթի շրջանակում այլ ճանապարհով •ումար ստանալու հնարավորության վտան•ը: Նախա•ծի 40-րդ հոդվածը սահմանում էª Օրենքի 32-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբա•րությամբ. Հոդված 32. Կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելը 1. Դատարանն իր նախաձեռնությամբ, պարտատերերի խորհրդի, պարտատերերի ժողովի, պարտատիրոջ, պարտապանի կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջնորդությամբ վաղաժամկետ դադարեցնում է կառավարչի լիազորությունները, եթե վերջինս չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում սույն օրենքով սահմանված իր լիազորությունները, կամ նրա որակավորումն օրենքով սահմանված կար•ով դադարեցվել է£ Հաշվի առնելով սնանկության •ործի շրջանակներում վերոնշյալ սուբյեկների իրավունքները և պարտականություններնª առաջարկում են հոդվածը խմբա•րել հետևյալ բովանդակությամբ. ՙԴատարանը վաղաժամկետ դադարեցնում է կառավարչի լիազորություններըª իր նախաձեռնությամբ, պարտատերերի խորհրդի, պարտատերերի ժողովի, պարտատիրոջ կամ պարտապանի միջնորդությամբ, եթե կառավարիչը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում սույն օրենքով սահմանված իր լիազորությունները կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջնորդությամբ, եթե կառավարչի որակավորումն օրենքով սահմանված կար•ով դադարեցվել է£ Նախա•ծի 43-րդ հոդվածի համաձայնª Հոդված 43. Օրենքի 39.2-րդ հոդվածումª 1) 1-ին մասի 1-ին նախադասությունում ՙպարտապանին՚ բառից հետո լրացնել ՙպարտատերերին՚ բառը, իսկ երկրորդ նախադասությունում ՙպարտապանը՚ բառից հետո լրացնել «ՙպարտատերերը՚ բառը. 2) 2-րդ մասում ՙպարտապանը՚բառից հետո լրացնել «ՙպարտատերը՚ բառերը. 3) 3-րդ մասում ՙպարտապանը՚ բառից հետո լրացնել «,ՙպարտատերը՚ բառերը, իսկ «դիմողըե բառից հետո լրացնել «ՙ պարտատերը՚ բառերը. 4) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել. 5) 5-րդ մասից հանել 2-րդ կետը. 6) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:Հոդվածի նման խմբա•րության պայմաններում անիրատեսական է դառնում պարտապանի առողջացումը: Այսինքն, ենթադրվում է, որ ի ապահովումն պարտավորությունների •րավադրած •ույք ունեցող սնանկ ճանաչված պարտապանը ի սկզբանե օրենքի ուժով զրկված է առողջանալու հնարավորությունից: Խախտվում է ինչպես պարտապանի, այնպես էլ այլ պարտատերերի շահերը. Նախա•ծի 44-րդ հոդվածը սահմանում էª Օրենքի 43-րդ հոդվածիª 1) 2-րդ մասում ՙիրացման հաշվին՚ բառերից հետո լրացնել «ªՙպահպանման և իրացման հետ կապված ծախսերը և անուղղակի հարկերը պահելուց հետո բառերը: Հոդվածը չի բացահայտում ոչ անուղղակի հարկերը պահելու պարտավորություն ունեցող սուբյեկտին և ոչ էլ պահման կար•ը: Նախա•ծի 44-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայնª Օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբա•րությամբ. ՙ6. Պարտատերերի ցանկում ընդ•րկված ապահովված պարտատերը չի կարող մասնակցել պարտապանին պատկանող իր համապատասխան պարտավորության համար չապահովված իրավունքի առարկայի իրացումից ստացված միջոցների բաշխմանը մինչև ապահովված իրավունքի առարկայի իրացումը, քանի դեռ ապահովված իրավունքի առարկայի ընթացիկ արժեքը (•նահատված արժեքը կամ ընթացող աճուրդների մեկնարկային •ինըª առանց անուղղակի հարկերի) ավելի է ապահովված պարտատիրոջ պահանջից կամ հավասար է դրանª բացառությամբ դատարանի որոշմամբ համարժեք պաշտպանություն տրամադրելու դեպքերի: Եթե ապահովված իրավունքի առարկայի արժեքը (մեկնարկային •ինը) առանց անուղղակի հարկերի հրապարակային սակարկություններով իրացման ընթացքում կամ •ույքի կորստի (ոչնչացման, հափշտակության) կամ վնասելու արդյունքում նվազում է ապահովված պահանջի չափից, ապա ապահովված պարտատերը ձեռք է բերում քվեարկության ձայնի իրավունք` ապահովված իրավունքի առարկայի արժեքի (առանց անուղղակի հարկերի) նվազած չափով՚: Կարծում ենք առավել նպատակահարմար է ՙապահովված իրավունքի առարկայի արժեքի (առանց անուղղակի հարկերի) նվազած չափով՚ բառակապակցության փոխարեն սահմանել ՙապահովված պահանջի չափի և Գույքի արժեքի տարբերության չափով՚. Նախա•ծի 44-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերի համաձայնªՕրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբա•րությամբ. ՙ9. Եթե ապահովված իրավունքի առարկայի մեկնարկային •ինն առանց անուղղակի հարկի հավասար է ապահովված պարտատիրոջ պահանջի •ումարին կամ ցածր է դրանից, ապա պարտատերերի ցանկում ընդ•րկված պարտատերն իրավունք ունի իր պահանջի կամ դրա մասի չափով դատարանի որոշմամբ որպես սեփականություն իր կամ իր նշած անձի օ•տին ստանալու •րավի առարկան` վճարելով անուղղակի հարկերը, փոխհատուցելով այդ •ույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը` •րավի առարկայիª առանց անուղղակի հարկերի արժեքի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազա•ույն աշխատավարձի հին•հարյուրապատիկի չափով: Այդ դեպքում տվյալ պարտատիրոջ պահանջի չափը չի նվազեցվում •ույքի պահպանման և փոխանցման ծախսերի և կառավարչի վարձատրության համար վճարված •ումարի չափով:. 9) 10-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբա•րությամբ. ՙ1) •ույքի առաջիկա իրացման համար •նահատված կամ մեկնարկային •ինը, նվազեցված անուղղակի հարկերի •ումարը, հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափը •երազանցելու դեպքում` ապահովված պահանջի, •ույքի պահպանման և իրացման համար հաշվարկված ծախսերը. 2) •ույքի առաջիկա իրացման համար •նահատված կամ մեկնարկային •ինըª առանց անուղղակի հարկերի •ումարի հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափից պակաս լինելու դեպքում` վերջին չկայացած աճուրդի մեկնարկային •նիª առանց անուղղակի հարկերի չափով:՚ Հարկ է նշել ինչպես •ործող օրենքում, այնպես էլ առաջարկվող տարբերակում անտեսվել է կառավարչի վարձատրությունը: Նախա•ծի 51-րդ հոդվածի համաձայնª . Օրենքի 56-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբա•րությամբ. «Հոդված 56. Պարտապանի •ույքի •ույքա•րումը …….. 4. Պարտապանի •ույքի •ույքա•րման ժամանակի և վայրի մասին կառավարիչը ծանուցում է խորհրդին, իսկ այն ձևավորված չլինելու դեպքում` առավել մեծ պահանջներ ունեցող 5 հայտնի պարտատերերին: Այդ անձինք կարող են ներկա •տնվել •ույքա•րման աշխատանքներին, սակայն նրանց չներկայանալն ար•ելք չէ •ույքա•րումն իրականացնելու համար: Հաշվի առնելով •ույքա•րման ժամկետըª նշենք, որ սնանկ ճանաչելուց 20 օր հետո •րանցված պարտատեր, առավել ևս խորհուրդ առկա չէ, կարող է չլինել նաև 5 հայտնի չ•րանցված պարտատերª հաշվի առնելով, որ լրացած չի լինի նաև պահանջների ներկայացման վերջնաժամկետը: Նախա•ծի 54-րդ հոդվածը սահմանում է. Օրենքի 75-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ մաս. 2.1. Եթե սույն օրենքով սահմանված ժամկետում դատարանը որոշում չի կայացնում ապահովված իրավունք ունեցող պարտատիրոջ ապահովված իրավունքի առարկան արտադատական կար•ով իրացնելը թույլատրելու մասին, ապա •ույքի •նահատումից հետո մեկ շաբաթվա ընթացքում կառավարիչը •ույքը վաճառելու միջնորդությամբ դիմում է դատարան: Հոդվածի նման ձևակերպման պարա•այում ենթադրվում է, որ եթե ան•ամ •ույքը արտադատական կար•ով չի իրացվել, ապա նույնիսկ այդ դեպքում չի կարող ներառվել առողջացման ծրա•րումª ինչն իհարկե անտրամաբանական է: Նախա•ծի 55-րդ հոդվածի համաձայնª Օրենքի 76-րդ հոդվածումª 1) 1-ին մասի 1-ին նախադասությունում ՙկառավարիչը՚ բառից հետո լրացնել ՙ•ույքի վաճառքի ծրա•րում այլ ժամկետ սահմանված չլինելու դեպքում պարտապանի •ույքի •ույքա•րումից հետո մեկ շաբաթվա ընթացքում՚ բառերը; | 1.Ընդունվել է ի գիտություն 2.Չի ընդունվել 3.Ընդունվել է ի գիտություն 4.Ընդունվել է ի գիտություն 5.Ընդունվել է 6.Ընդունվել է 7.Ընդունվել է ի գիտություն 8.Ընդունվել է ի գիտություն | 1.Քանի որ կառավարչի վարձատրությունը սահմանվում է դատարանի որոշամբ, հետևաբար նման հարցեին պետք է անդրադարձ կատարի դատարանը: Միաժամանակ Նախագծում կատարվել են փոփոխություններ և սահմանվել է կառավարչի վարձատրության նոր կարգ՝ բացառելով կառավարչի վարձատրության նվազեցումը պայմանավորված սնանկության վարույթի տևողությամբ: Նախագծի 38-րդ հոդվածը սահմանում է ֆինանսական առողջացման դեպքում բավարարված պահանջների չափի 5-ից 10 տոկոսի չափով վարձատրություն, այսինքն սահմանվում է վարձատրության նվազագույն շեմը՝ հնարավորություն տալով առողջացման ծրագրով այլ սահմանել նաև պարգևավճար։ 2.Կառավարչի լիազորությունների դադարեցմանը վերաբերող առաջարկվող կարգավորումը նպատակահարմար չէ, քանի որ որակավորումից զրկվելը ինքնին հանգեցնում է վերջինիս լիազորությունների դադարեցմանը։ 3.Նախագծում կատարվել են փոփոխություններ և սահմանվել է ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկության և հաստատման նոր կարգ: 4.Անուղղակի հարկերի հաշվարկման կապակացությամբ ներկայացված դիտողությունները առնչվում են հարկային ոլորտին, և դուրս են Նախագծի կարգավորումներից։ 5.Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: 6.Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ 7.Նախագծում կատարվել են փոփոխություններ և սահմանվել է գույքագրման 30-օրյա ժամկետ, իսկ Օրենքի 46-րդ հոդվածի համաձայն՝ պարտատերերը իրենց պահանջները ներկայացնում են դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում, որը համընկնում է գույքագրման 30-օրյա ժամկետի հետ: 8.Նախագծի 54-րդ հոդվածը շարադրվել է այլ խմբագրությամբ՝ կապված ապահովված իրավունքի առարկայի իրացման նոր կարգի սահմանման հետ: |
21 | ԿԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ 11.10.2017 16:40:16 | Հաշվի առնելով, որ ըստ Նախա•ծի •ույքի •ույքա•րումը սնանկ ճանաչելուց 20 օր հետո պետք է լինի, իսկ դրանից մեկ շաբաթ հետո միջնորդություն ներկայացվի դատարան, ապա ստացվում է, որ •ույքը օտարվելու է մինչև ընկերության լուծարման •ործընթաց սկսելը: Այսինքն, նույնիսկ •ույքը •րավադրված չլինելու պայմաններում պարտապանը զրկված է առողջանալու հնարավորությունից: Նախա•ծի 58-րդ հոդվածի համաձայնª Օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի ՙ•՚ և ՙզ՚ կետերում, 88-րդ հոդվածի 1-ին մասում, 102-րդ հոդվածի 5-րդ մասում ՙվճիռն օրինական ուժի մեջ մտնելու՚ բառերը փոխարինել ՙվճռի հրապարակման՚ բառերով, իսկ 82-րդ հոդվածի 1-ին մասի ՙե՚ կետում, 90-րդ հոդվածի 3-րդ մասում, 92-րդ հոդվածի 2-րդ մասում, 95-րդ, 97-99-րդ հոդվածներում ՙվճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՚ բառերը փոխարինել «վճռի հրապարակման պահիցե բառերով: Նշենք, որ նման փոփոխությունը արդեն իսկ ներկայացված հիմնավորմամբ հակասում է ինչպես Օրենքի 17-րդ հոդվածին, այնպես էլ 97-99 հոդվածների մասովª օրենքի 105-րդ հոդվածին: Հետևություններ 1/անհրաժեշտ է վերանայել նաև Օրենքի 94-րդ հոդվածի 2-րդ մասը, քանի որ փաստորեն ֆիզիկական անձը կարող է առողջանալ միայն բոլոր պարտատերերի միաձայն համաձայնությամբ, 2/ Oրենքում բաց է նաև որոշ դեպքերում իրավաբանական անձի ֆինանսական առողջացման հնարավորությունը: Մասնավորապես, եթե միակ պարտատերը Պետական եկամուտների կոմիտեն է, որը զրկված է քվեարկելու իրավունքից, ապա պարտատերերի քվեարկող ժողով այլևս առկա չէ, ինչի հետևանքով պարտապանը զրկվում է առողջանալու հնարավորությունից: 3/ Օրենքի 15.4, 19 հոդվածները նախատեսում են դատարանի պարտավորությունը թվով 9 պետական մարմիններին սնանկության վարույթին վերաբերող մի շարք •ործողությունների մասին ծանուցելու վերաբերյալ: Նշված •ործողությունների կատարումը պայմանավորված է համեմատաբար մեծ նյութական միջոցների ծախսմամբ և աշխատանքի կատարմամբ, մինչդեռ հնարավոր է դրանից խուսափելª ստեղծելով միասնական էլեկտրոնային ծանուցման համակար•ª հնարավոր դարձնելով նաև սնանկության վարույթի այդ փուլի առավել արա• ընթացքը: 4/ Նախա•ծում առաջարկվող ընթակակար•երի կիրառությամբ սնանկության •ործերի քննությունը ենթադրում է, որ անձի սնանկութունը ավարտվելու է բացառապես լուծարմամբ: 5/ հակասական է կառավարիչների նշանակման ընթացակար•ը, քանի օրենքի առաջարկվող փոփոխության տրամաբանությամբ •ործով լինելու են առնվազն 3 կառավարիչ: Ընդ որում, սնանկ ճանաչելուց հետո նշանակված կառավարիչը իրականացնում է հիմնական աշխատանքը, և չնայած դրան ժողովից հետո պարտատերերի առնվազն 2/3-ը կարող է առաջադրել նոր կառավարիչ և վերջինիս վարձատրել` չկատարած աշխատանքի համար: | Ընդունվել է | Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ՝ վճիռների օրինական ուժի մեջ մտնելու պահը կարգավորելու կապացկությամբ։ Նախագծի լրամշակման արդյունքում սահմանվել է նաև, որ ֆիզիկական անձի ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելիս ապահովված պարտատիրոջ համաձայնությունը չի պահանջվում։ Նախագծից հանվել է նաև պարտատերերի 2/3-ի առաջարկությամբ նոր կառավարիչ նշանակելու վերաբերյալ դրույթը: Միաժամանակ քայլեր են ձեռնարկվում միասնական տեղեկատվական բազա ստեղծելու ուղղությամբ։ |
22 | susanna aslanyan 11.10.2017 20:47:14 | Որպես սնանկության գործերով կառավարիչ ներկայացնում եմ իմ դիրքորոշումը : Նախագիծը ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ նախագծի հեղինակները հիմնական շեշտը դրել են կառավարչի իրավասությունների ու լիազորությունների սահմանափակման վրա, ինչպես նաև առաջարկվող հոդվածների փոփոխության արդյունքում կախման մեջ են գցում կառավարչին պարտատերերի կողմից, փոխարենը կառավարիչը պետք է լինի անկախ և անկողմնակալ, պահպանելով պարտատերերի շահերը և միաժամանակ չխախտելով պարտապաննների իրավունքները:Խորապես ուսումնասիրելով նախագծում առաջարկվող հոդվածների փոփոխությունները, հասկանում ես, որ նախագծի հեղինակը կամ համահեղինակները պրակտիկ բացարձակ պատկերացում չունեն սնանկության վարույթի շրջանակներում աջարկությունները ներկայացված նախագծի վերաբերյալ՝ կատարվելիք գործողությունների մասին: Ցանկացած ‹Սնանկության մասին› օրենքի նոր նախագիծ պետք է ունենա նպատակ՝ բարելավելու և բարձրացնելու տվյալ ոլորտի արդյունավետությունը,տա հնարավուրություններ՝ վերականգնելու -առողջացնելու բիզնես մտնոլորտը̦ այլ ոչ թէ խափանելու ,դժվարացնելու սնանկության գործով կառավարիչերի աշխատանքը : Առաջարկություն`1. Նախագծի 9-րդ հոդվածով 10 -օրյա ժամկետ սահմանելը անիրատեսական է, քանի որ դատական նիստը կարող է անկացվել միայն կողմերի պատշաճ ծանուցված լինելու դեպքում, հավաստող ապացույցը դատարանը կարող է ստանալ 15-20 օրվա ընթացքում: 2. Նախագծի 22-րդ հոդվածի 9-րդ մասը անհիմն է, քանի որ տվյալ փուլում կառավարչի փոփոխությունը կհանգեցնի գործի վատթարացման և անհարկի ձգձգման: 3. նախագծի 22-րդ հոդվածը ենթակա է մշակման, իմ կարծիքով սնանկության կառավարիչը պետք է գործի անկախ, և ՀՀ Արդարադատության նախարարությունը չպետք է միջամտի կառավարչի գործունեությանը և վերջինս գործի միայն դատարանի հսկողության ներքո, կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար:4. Նախագծի 10-րդ հոդվածը անհրաժեշտ է փոփոխել, քանի որ տվյալ կարգով աշխատավարձ սահմանելու արդյունքում կխախտվի պարտատերերի շահերը: Մեծ արժեք ունեցող գույքի իրացումից նշված աշխատավարձ սահմանելը, կհանգեցնի այն փաստին, որ կառավարիչը կկորցնի իր շահագրգռվածությունը մեծ արժեք ունեցող գույքը բարձր արժեքով իրացնելուց, քանի որ պրակտիկայում, բացի մամուլով հայտարարություններ հրապարակելուց, կառավարիչները բազմաթիվ ռեսուրսներ են օգտագործում գույքերը իրացնելու համար, իսկ ինչպես հայտնի է, պրակտիկայում աճուրդով գույքերը իրացվում են միայն իրական արժեքից մի քանի անգամ ցածր լինելու դեպքում : Արդյունքում, պարտապանի պարտավորությունների մարման համար աճուրդով վաճառվող գույքերը կվաճառվեն իրական արժեքից մի քանի անգամ ցածր արժեքով և կխախտվեն պարտատիրոջ և պարտապանի շահերը: 5. Նախագծի 52-րդ հոդվածի 1-ին մասը ենթակա է փոփոխման, քանի որ գույքի գնահատումը կատարվում է մասնագիտացված կազմակերպության կողմից և երկշաբաթյա ժամկետ սահմանելը անիրատեսական է: Կարևորագույն խնդիր է իրացվող գույքի համար վճարվելիք կադաստրային արժեքները, մասնավորապես արտադրական տարածքների, որի առկայության պայմաններում գույքերը գրեթե անհնար է իրացնել աճուրդով, արդյունքում խախտվում է պարտատիրոջ շահերը: Անհրաժեշտ է օրենքում նախատեսել դրույթ, միաժամանակ համապատասխան փոփոխություն կատարելով ՙՙԱնշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին՚՚ ՀՀ օրենքում, գույքի՝ աճուրդում իրացվելու դեպքում կադաստրային արժեքը ենթակա չէ վճարման և դրա պարտականությունը անցնում է հետագա գնորդին: Արդյունքում, կստեղծվի նպաստավոր միջավայր բիզնես պլաններ ներդնելու համար, կադաստրային արժեք վճարելու փոխարեն: Անհրաժեշտ է նախատեսել դրույթ սնանկության վարույթով իրացվող գույքը ԱԱՀ-ից ազատելու վերաբերյալ, համապատասխան փոփոխություն կատարելով նաև ԱԱՀ մասին օրենքում, քանի որ գույքերը իրացվելու դեպքում, սնանկ ճանաչված պարտապանի նկատմամբ լրացուցիչ պարտավորություններ են առաջանում: | 1,2.Ընդունվել է 3.Չի ընդունվել 4.Ընդունվել է ի գիտություն 5.Ընդունվել է ի գիտություն | 1, 2.Նախագծից հանվել է 9-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 9-րդ մասը։ 3. Սնանկության կառավարիչների մասնագիտական գործունեությունը պետք է վերահսկողության առարկա դառնա, և այն հետապնդում է սնանկության կառավարչի գործունեության արդյունավետությունն ու պրոֆեսիոնալիզմն ապահովելու նպատակ: 4. Նախագծի 10-րդ հոդվածը ունի այլ կարգավորման առարկա։ 5.Նախագծի 52-րդ հոդվածի իմաստով կառավարիչը ոչ թե իրականացնում է, այլ կազմակերպում է գույքի գնահատումը: Գույքի իրացման ժամանակ կադաստրային արժեքի վճարման վերաբերյալ առաջարկությունը դուրս է գտնվում Նախագծի կարգավորման առարկայից: |
23 | Սոնա Ավագյան 11.10.2017 23:13:34 | Սնանկության փոփոխությունների նախագիծը կազմվել է այն միտումով, որ կազմակերպությունները առավել հաճախ ֆինանսակապես առողջանան և կարողանան վերսկսել իրենց գործունեությունը, իսկ լուծարման դեպքերը կրճատվեն: Նախագիծը նախատեսում է սնանկության կառավարիչների վարձատրության տոկոսադրույքների նվազեցում և ֆինանսական առողջացման դեպքում՝ ավելի բարձր պարգևատրում: Նման առաջարկի մեջ կա մի ենթատեքստ. այն է՝ կառավարիչներին շահավետ չէ, որ սնանկ ճանաչված անձը առողջանա: <<Սնանկ>> բառն ինքնին նշանակում է հիվանդ, իսկ սնանկության գործով կառավարիչը տվյալ դեպքում հանդիսանում է հիվանդ կազմակերպության <<բժիշկը>>: Ի՞նչ եք կարծում, եթե կազմակերպությունը արդեն իսկ հասել է այսպես ասած <<հիվանդ>>-ի կարգավիճակին, արդյոք պետք է դրանում մեղադրել բժշկին: Առավել ևս՝ վերջինիս աշխատավարձի բարձր կամ ցածր լինելու՞ց է արդյոք կախված հիվանդի առողջացումը: Այն էլ այն պարագայում, երբ ֆինանսական առողջացման ծրագիրը համարվում է ընդունված միայն եթե դրան կողմ են քվեարկել պարտատերերի պարզ մեծամասնությունը (նախագիծը տվյալ հոդվածում փոփոխություն չի առաջարկում): Այսինքն կառավարիչը անգամ լիազորություններ չունի ֆինանսական առողջացման ծրագրի ընդունումը կառավարելու: Կազմակերպությունների չառողջանալու և լուծարվելու խնդիրը ըստ իս՝ շատ ավելի խորին է թաքնված, իսկ տվյալ նախագիծը ուղղորդված է վերացնելու ոչ թե խնդրի սկզբնապատճառները, այլ զուտ հետևանքները: Նախագիծը, ցավոք սրտի, առաջացնում է <<սնանկության ոլորտի բարելավման>> պլանի կատարման իմիտացիա, քանզի ռեալ բարելավման պարագայում անպայման հաշվի են առնվում այդ ոլորտին անմիջականորեն կապված մարդկանց՝ կառավարիչների տարիների փորձը, պրակտիկան և գիտելիքը, քանզի, բոլորին քաջ հայտնի է՝ ցանկացած նախագիծ առանց պրակտիկ գիտելիքի անհաջողության է մատնված: Նախագիծը առաջարկում է 27-րդ հոդվածը փոփոխել այնպես, որ ՍԳԿ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ կազմակերպությունը իր անդամավճարի չափը համաձայնեցնի ՀՀ ԱՆ-ի հետ: ՍԳԿ ԻԿԿ անվանումը, ինքնին պարունակելով ինքնակարգավորվող բառը, ենթադրում է, որ կազմակերպություն լրիվ իրավասու է ունենալու իր սահմանադրությունը, իր կարգն ու կանոնը, ինքնուրույն սահմանելու իր անդամավճարի չափը, ասել է թե՝ ինքնակարգավորվելու… իսկ սնանկության կառավարիչները ունեն ազատ ընտրության իրավունք՝ անդամակագրվելու կազմակերպությանը կամ՝ ոչ: Առաջարկվող նախագիծը հիմնականում ուղղորդված է սնանկության կառավարիչների գործունեության ճնշմանը՝ տալով դրան <<վերահսկողություն>> անունը: Մի՞թե աշխատավարձերի կրճատումը, մի շարք լիազորությունների կրճատումը, լուրջ պատասխանատվության աշխատանքներ չվստահելը կոչվում է <<վերահսկողություն>> և, արդյոք այդ <<վերահսկողություն>>-ը կհանգեցնի ոլորտի զարգազմանը և բարելավմանը: Դա միայն կհանգեցնի աշխատանքի արտադրողականության նվազմանը, կոռուպցիայի զարգացմանը և այլնի: Եվ վերջապես. Բուլղարիայում, Լեհաստանում, Սլովենիայում, Լիտվայում և այլ պետություններում գործող սնանկության համակարգերը ծառայեցնելով որպես օրինակներ՝ հարց է առաջանում՝ արդյոք տվյալ պետությունների սնանկության համակարգերը այնքան փայլուն են գործում, որ պետք է առաջնորդվել հենց դրանցով: Հարցի ՆՈՒՅՆԻՍԿ դրական պատասխանի դեպքում առաջանում է մեկ այլ հարց՝ արդյոք սնանկության այս համակարգը հաջողությամբ կինտեգրվի հենց մեր պետությանը, և ինչքանով կարելի է անցկացնել զուգահեռներ մեր ու վերոհիշյալ պետությունների իրավական, դատական և սնանկության համակարգերի միջև: | Ընդունվել է մասնակի | Նախագծում կատարվել են փոփոխություններ և սահմանվել է կառավարչի վարձատրության նոր կարգ՝ բացառելով կառավարչի վարձատրության նվազեցումը պայմանավորված սնանկության վարույթի տևողությամբ: Սնանկության կառավարիչների մասնագիտական գործունեությունը պետք է վերահսկողության առարկա դառնա և այն հետապնդում է սնանկության կառավարչի գործունեության արդյունավետությունն ու պրոֆեսիոնալիզմն ապահովելու նպատակ: |
24 | Էդմոնդ Խաչատրյան 12.10.2017 03:00:44 | Ներկայացված փոփոխությունների նախագիծը միայն մի քանի կետերով ըստ էության ողջունելի է մասնավորապես վերահսկողության ավելացման,և կամայական որոշումների բացառման իմաստով:Այս նախագծի հեղինակներին խորհուրդ կտամ, ուսումնասիրել ոչ թե թղթի վրա գրված Սնանկության մասին ՀՀ օրենքի դրույթները այլ կիրառման ենթակա թե կառավարիչների թե սնանկության գործը վարող դատարանների ծավալուն աշխատանքը:Ըստ էության կառավարչի վրա դնել ևս մի վերահսկողական մարմին,գտնում եմ սխալ քանի որ այն բերելու է հակասական իրավիճակի,որտեղ տուժելու են պարտատերերն և պարտապանները:Որպես սնանկության կառավարիչ յուրաքանչյուր ֆիզիկական անձ առանձին վարույթներով հաշվետու է գործը քննող դատավորին,որն իր հերթին որպես դատական իշխանություն անկողմնակալ է և հետևում է օրենքի տառի պահպանմանը:Տվյալ պարագայում ստեղծել ևս մի մարմին որը ունակ չի լինելու կատարել իր պարտականությունները կարծում եմ անիմաստ է:Ճիշտ է ներկայիս Սնանկության մասին ՀՀ օրենքը ունի բազմաթիվ բացեր բայց այս փոփոխությունների նախագիծը դրանք չի լուծելու,ավելին խորացնելու է,և ինչպես շատ օրենքներ ուղակի գործնականում չի կիրառվելու:Հարկ է նշել որ, նախագիծը կազմվել է ոչ շահագրգիռ անձանց ինչու չէ նաև ոլորտի լավագույն մասնագետների կարծիքների և ազատ կամարտահայտման բացակայությամբ,ինչը լուրջ վտանգներ է ներկայացնում,հետագայում:Հավելեմ որ փոփոխությունների նախագիծը ունի լուրջ քննարկումների կարիք ոլորտի մասնագետների սնանկության գործեր քննող դատավորների և սնանկության գործերով իրավախորհրդատուների հետ որոնք ուղիղ կապ ունեն քաղաքացիական հասարակության հետ:Այլ պարագայում այս փոփոխությունների նախագիծը սնանկության մասով մեռելածին են: | Ընդունվել է ի գիտություն | Նախագծի վերաբերյալ չի ներկայացվել որևէ որոշակի առաջարկ: |
25 | Գևորգ Գևորգյան 12.10.2017 09:11:53 | Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ՀՀ արդարադատության նախարարության կողմից տեղադրվել են «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծեր, որոնցով մասնավորապես նախատեսվել են՝ • “Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա” ինքնակարգավորվող կազմակերպության մի շարք լիազորությունների փոխանցում ՀՀ արդարադատության նախարարությանը՝ վերապահելով սնանկության կառավարիչների գործունեության նկատմամբ վերահսկողություն. • Նվազեցվել են սնանկության կառավարիչների վարձատրության տոկոսադրույքները և ավելացվել է ֆինանսական առողջացմամբ սնանկության վարույթն ավարտելու դեպքում վճարվող տոկոսադրույքի չափը. • Խոշոր հարկ վճարող համարվող իրավաբանական անձի սնանկության, ինչպես նաև սնանկության վտանգի վերաբերյալ գործերով սնանկության կառավարիչ է նշանակվում աուդիտորական կազմակերպությունը. • Սնանկության կառավարիչների կողմից իրականացվող գործողությունների համար սահմանվել են ժամկետներ. Սրանով փոփոխությունների հեղինակներն ակնկալում են “սնանկության կառավարիչների գործունեությունը դարձնել առավել արդյունավետ, հաշվետու և վերահսկելի, նպաստել Հայաստանի Հանրապետությունում սնանկության ինստիտուտի արդյունավետությանը, ֆինանսական առողջացմամբ սնանկության վարույթն ավարտելը նախընտրելի դառնալուն, սնանկության վարույթի տևողության կրճատմանը, ինչպես նաև օրենքի անհստակությունների վերացմանը”: Նույն հերթականությամբ ներկայացնեմ դիրքորոշումս. • Այս քայլով պետական մարմինը միջամտում է ինքնակարգավորվող կազմակերպության օրինական գործունեությանը՝ խախտելով այդ կազմակերպության և նրա անդամների իրավունքներն ու օրինական շահերը: Ավելին, ամրագրելով դատական գործի վերաբերյալ սնանկության կառավարչի հաշվետվողականությունը ՀՀ արդարադատության նախարարության հանդեպ՝ պետական մարմինն անուղղակի կերպով միջամտում է նաև արդարադատության իրականացմանը: Մինչդեռ, սնանկության կառավարիչը մշտապես գտնվում է պարտատերերի /ինչու չէ նաև պարտապանի/ հսկողության ներքո, ինչպես նաև հաշվետու է դատարանին՝ պարտապանի գույքի վաճառքի, դրանից առաջացած միջոցների բաշխման, պարտատերերի պահանջների բավարարման, պարտապանի գույքի և ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքման ուղղությամբ իր իրականացրած միջոցառումների մասին. • Պարտապանի ֆինանսական առողջացման դեպքում կառավարչի վարձատրության չափը 10 տոկոս /նախկին 5 տոկոսի փոխարեն/ սահմանելով, պարտապանի առողջացման դեպքում կառավարչին ևս մինչև 10 տոկոս /նախկինում՝ ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված կարգով/ հավելյալ պարգևավճար սահմանելով պարտապանի ֆինանսական առողջացումը դառնում է ոչ իրատեսականան: Ավելին, պահանջների բավարարումից հետո մորատորիումի ողջ ժամանակահատվածի համար տույժերի, տոկոսների և տուգանքների մարում սահմանելով պարտապանի ֆինանսական առողջացումը գրեթե բացառվում է, քանի որ դրա համար անհրաժեշտ է ամբողջական պարտավորության մարում + մինչև 20 տոկոս կառավարչի վարձատրություն + տարեկան նվազագույնը 12 տոկոս բանկային տոկոսի չափով գումարների ապահովում և/կամ օրական 0,15 տոկոս /365 օրում՝ 54,75 տոկոս/ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածով սահմանված տոկոսների + նույն օրենքով սահմանված տուգանքների գումարների /5-ից մինչև 50 տոկոս/ + բանկային տույժերի գումարների /օրական 0,1-ից մինչև 0,5 տոկոս + տոկոսի տույժի և/կամ տույժի տոկոսի գումարներ. • Պարզ չէ, թե ինչ չափանիշ է սահմանված/խոշոր հարկ վճարող/ և ինչու, սնանկության գործով աուդիտորական կազմակերպությունից ո՞վ պետք է հանդես գա՝ կազմակերպության տնօրենը, տերը, աշխատակիցը, ստաժորը…, ինչպես պետք է գործընթացը կատարվի ու կառավարվի: Մինչդեռ սնանկության կառավարիչը կոնկրետ անձ է, կոնկրետ լիազորություններով և ապահովագրված պատասխանատվությամբ: Ընդ որում, սնանկության կառավարիչն իր լիազորությունների կատարումը պատշաճ ապահովելու նպատակով իրավունք ունի ներգրավել մասնագիտացված կազմակերպությունների, այդ թվում՝ աուդիտորական. • Սնանկության գործն առանց ֆինանսական առողջացման վեց ամսից ուշ ավարտելու դեպքում կառավարչի վարձատրության գումարները նվազում են, ինչով էլ ըստ էության սահմանվել է սնանկության գործն ավարտելու ժամկետ: Մինչդեռ, սնանկության գործն ավարտելու որևէ ժամկետի սահմանումն իրատեսական չէ, քանի որ պարտապանի գույքն ուղղակի կարող է տարիներով չվաճառվել: Սնանկության դաշտում, այո, խնդիրներ առկա են, սակայն ներկայացված նախագծերը միտված են ոչ թե խնդիրների լուծմանը, այլ ՀՀ արդարադատության նախարարության լիազորությունների մեծացմանը: Մինչդեռ օպտիմալ լուծումներ գտնելու համար անհրաժեշտ է նաև հաշվի առնել ոլորտում գործող մասնագետների և շահագրգիռ անձանց կարծիքը: Փաստաբան, սնանկության գործով կառավարիչ Գևորգ Գևորգյան | Ընդունվել է մասնակի | Արդարադատության նախարարությանը տարեկան հաշվետվություն ներկայացնելը չի բացառում դատարաններին տրվող ամենամսյա հաշվետվությունների ներկայացումը, բացի այդ՝ տարբեր են լինելու նաև դատարանին և Արդադատության նախարարությանը ներկայացվող հաշվետվությունների բովանդակությունը. վերջինիս բովանդակությունը հստակեցնելու առումով Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: Նախագծում կատարվել են փոփոխություններ և սահմանվել է կառավարչի վարձատրության նոր մոդել՝ բացառելով կառավարչի վարձատրության նվազեցումը պայմանավորված սնանկության վարույթի տևողությամբ, իս պահանջների բավարարումից հետո մորատորիումի ողջ ժամանակահատվածի համար տույժերի, տոկոսների և տուգանքների հաշվարկման և մարման պահանջը հանվել է Նախագծից։ |