Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Անհրաժեշտությունը

««Հայաuտանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մաuին» oրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 44-օրյա պատերազմում զոհված (մահացած) և Սիսիանի պանթեոնում հուղարկավորված 64 զինծառայողների, և 2020 թվականին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում զոհված 1 զինծառայողի (Գրիշա Վահանի Մաթևոսյան), ինչպես նաև Սիսիան քաղաքի գերեզմանատանը հուղարկավորված 2 զինծառայողների (44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Վահե Արսենի Քարամյան և 2018 թվականին մարտական հերթապահության ժամանակ զոհված զինծառայող Հայկ Սամվելի Քարամյան) տապանաքարերի պատրաստման և տեղադրման հանգամանքով։

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության դիրքորոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 44-օրյա պատերազմում զոհված (մահացած) և Սիսիանի պանթեոնում հուղարկավորված զինծառայողների գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման համար հատուցման գումարները հնարավոր չէ տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 916-Ն որոշմամբ սահմանված կարգով և չափերով, քանի որ գերեզմանների բարեկարգման աշխատանքները կատարվել են համայնքի բյուջեով, իսկ Սիսիանի համայնքապետարանի կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն՝ 44-օրյա պատերազմում զոհված և Սիսիանի պանթեոնում հուղարկավորված 64 զինծառայողների, և 2020 թվականին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում զոհված 1 զինծառայողի (Գրիշա Վահանի Մաթևոսյան), ինչպես նաև Սիսիան քաղաքի գերեզմանատանը հուղարկավորված 2 զինծառայողների (44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Վահե Արսենի Քարամյան և 2018 թվականին մարտական հերթապահության ժամանակ զոհված զինծառայող Հայկ Սամվելի Քարամյան) շիրմաքարերը տեղադրված չեն, իսկ զինծառայողների ընտանիքներին գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման համար հատուցման գումարներ չեն տրամադրվել, ուստի՝ խնդիր է առաջանում վերոհիշյալ 67 զոհված զինծառայողների տապանաքարերի պատրաստման և տեղադրման հարցում։

 

  1. Կարգավորման նպատակը

««Հայաuտանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մաuին» oրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պահուստային ֆոնդից 77,532.4 հազար դրամ գումար կհատկացվի Սիսիանի համայնքապետարանին՝ 44-օրյա պատերազմում զոհված և Սիսիանի պանթեոնում հուղարկավորված 64 զինծառայողների, և 2020 թվականին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում զոհված 1 զինծառայողի, ինչպես նաև Սիսիան քաղաքի գերեզմանատանը հուղարկավորված 2 զինծառայողների տապանաքարերի պատրաստման և տեղադրման աշխատանքները համակարգված իրականացնելու նպատակով։

Հատկացված գումարով պատրաստվելու և տեղադրվելու է 67 տապանաքար։

Մեկ միավորի համար (Սև գրանիտե շիրմաքարերն իրենց լրակազմերով) հիմք է  ընդունվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից «Եռաբլուր» զինվորական պանթեոնի համար ձեռք բերված մեկ միավորի արժեքը։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 44-օրյա պատերազմում զոհված և Սիսիանի պանթեոնում հուղարկավորված 64 զինծառայողների, և 2020 թվականին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում զոհված 1 զինծառայողի, ինչպես նաև Սիսիան քաղաքի գերեզմանատանը հուղարկավորված 2 զինծառայողների տապանաքարերի պատրաստումման և տեղադրում։

 

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի տարեկան եկամուտների և ծախսերի փոփոխությունների չի հանգեցնում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:

 

  1. Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին

Նախագիծը չի առնչվում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. ծրագրի, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ։

  • Обсуждалось

    23.05.2022 - 07.06.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3676

Принт