«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Անհրաժեշտությունը
««Հայաuտանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մաuին» oրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 44-օրյա պատերազմում զոհված (մահացած) և Սիսիանի պանթեոնում հուղարկավորված 64 զինծառայողների, և 2020 թվականին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում զոհված 1 զինծառայողի (Գրիշա Վահանի Մաթևոսյան), ինչպես նաև Սիսիան քաղաքի գերեզմանատանը հուղարկավորված 2 զինծառայողների (44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Վահե Արսենի Քարամյան և 2018 թվականին մարտական հերթապահության ժամանակ զոհված զինծառայող Հայկ Սամվելի Քարամյան) տապանաքարերի պատրաստման և տեղադրման հանգամանքով։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության դիրքորոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 44-օրյա պատերազմում զոհված (մահացած) և Սիսիանի պանթեոնում հուղարկավորված զինծառայողների գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման համար հատուցման գումարները հնարավոր չէ տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 916-Ն որոշմամբ սահմանված կարգով և չափերով, քանի որ գերեզմանների բարեկարգման աշխատանքները կատարվել են համայնքի բյուջեով, իսկ Սիսիանի համայնքապետարանի կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն՝ 44-օրյա պատերազմում զոհված և Սիսիանի պանթեոնում հուղարկավորված 64 զինծառայողների, և 2020 թվականին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում զոհված 1 զինծառայողի (Գրիշա Վահանի Մաթևոսյան), ինչպես նաև Սիսիան քաղաքի գերեզմանատանը հուղարկավորված 2 զինծառայողների (44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Վահե Արսենի Քարամյան և 2018 թվականին մարտական հերթապահության ժամանակ զոհված զինծառայող Հայկ Սամվելի Քարամյան) շիրմաքարերը տեղադրված չեն, իսկ զինծառայողների ընտանիքներին գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման համար հատուցման գումարներ չեն տրամադրվել, ուստի՝ խնդիր է առաջանում վերոհիշյալ 67 զոհված զինծառայողների տապանաքարերի պատրաստման և տեղադրման հարցում։
- Կարգավորման նպատակը
««Հայաuտանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մաuին» oրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պահուստային ֆոնդից 77,532.4 հազար դրամ գումար կհատկացվի Սիսիանի համայնքապետարանին՝ 44-օրյա պատերազմում զոհված և Սիսիանի պանթեոնում հուղարկավորված 64 զինծառայողների, և 2020 թվականին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում զոհված 1 զինծառայողի, ինչպես նաև Սիսիան քաղաքի գերեզմանատանը հուղարկավորված 2 զինծառայողների տապանաքարերի պատրաստման և տեղադրման աշխատանքները համակարգված իրականացնելու նպատակով։
Հատկացված գումարով պատրաստվելու և տեղադրվելու է 67 տապանաքար։
Մեկ միավորի համար (Սև գրանիտե շիրմաքարերն իրենց լրակազմերով) հիմք է ընդունվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից «Եռաբլուր» զինվորական պանթեոնի համար ձեռք բերված մեկ միավորի արժեքը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 44-օրյա պատերազմում զոհված և Սիսիանի պանթեոնում հուղարկավորված 64 զինծառայողների, և 2020 թվականին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում զոհված 1 զինծառայողի, ինչպես նաև Սիսիան քաղաքի գերեզմանատանը հուղարկավորված 2 զինծառայողների տապանաքարերի պատրաստումման և տեղադրում։
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի տարեկան եկամուտների և ծախսերի փոփոխությունների չի հանգեցնում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:
- Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին
Նախագիծը չի առնչվում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. ծրագրի, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ։
-
Քննարկվել է
23.05.2022 - 07.06.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 3671
Տպել