Добавить в избранное

ՀՀԿՀ 52-101-2022 «ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԲԵՏՈՆԵ ԵՎ ԳԵՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐՈՒՄ ՈՉ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿՈՄՊՈԶԻՏ ԱՄՐԱՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀՀԿՀ 52-101-2022 «ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԲԵՏՈՆԵ ԵՎ ԳԵՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ

ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐՈՒՄ ՈՉ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿՈՄՊՈԶԻՏ ԱՄՐԱՆՆԵՐԻ

ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ»  

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Անհրաժեշտությունը

Նշված կանոնների հավաքածուի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է շինարարությունում պոլիմերային կոմպոզիտ ամրանների կիրառելիության ապահովման և շինարարությունում նոր տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությամբ:

Կանոնների հավաքածուն ներառում է տարբեր բաղադրանյութային պոլիմերային կոմպոզիտ ամրանների կիրառման, դրանցով ամրանավորված կոնստրուկցիաների հաշվարկման, նախագծային լուծումներին, կոնստրուկտավորման, պատրաստման և աշխատանքների ընդունման պայանջների ու պայմանների ապահովման մանրամասներ` հաշվի առնելով հանրապետության բնակլիմայական պայմանները, շրջակա միջավայրի և շահագործման պայմանների ազդեցությունը, բաղադրանյութի տեսակներն ու ֆիզիկամեխանիկական հատկությունները, տեխնիկական բնութագրերն ու առանձնահատկությունները:

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Կոմպոզիտ ամրանները լայնածավալ կիրառություն են գտել արտասահմանյան առաջատար երկրներում:

ՀՀ տարածքում գործող ՀՀՇՆ 52-01-2021 «Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ» ՀՀ շինարարական նորմերի պահանջների կատարման, մանրամասնման և լրացման, համապատասխան տեխնիկատնտեսական հիմնավորման դեպքում, բետոնե ոչ կրող կոնստրուկցիաների ամրանավորման համար կոմպոզիտ ամրանների կիրառությունն ունի մի շարք առավելություններ, որոնք ներկայումս պահանջված են թե քաղաքային և թե գյուղական բնակավայրերում իրականացվող բարեկարգման, ինչպես նաև գծային ինժեներական ենթակառուցվածքների հիմնանորոգման, կառուցման և նորոգման աշխատանքներում:

Հարկ է նշել, որ շինարարության որակը մեծապես կախված է ճիշտ ընտրված շինարարական նյութերից, նախագծային լուծումներից ու կատարված աշխատանքներից:

Կանոնների հավաքածուն մշակելիս հաշվի են առնվել ՀՀ օրենսդրության, Միջազգային և եվրոպական ստանդարտների, ԱՊՀ շրջանակներում կնքված Միջկառավարական համաձայնագրերի պահանջները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցելու հետ կապված մարտահրավերները: Կանոնների հավաքածուի մշակման գործընթացն իրականացնելիս դրանք հնարավորինս համապատասխանեցվել են Եվրամիության երկրների շինարարության ոլորտում գործող նորմատիվ փաստաթղթերին և դրանց կիրարկումն ապահովող եվրոպական ստանդարտներին, ինչպես նաև հաշվի են առնվել ԱՊՀ անդամ երկրների և միջազգային լավագույն փորձը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ որպես պահանջված առաջնահերթություն, ՀՀ քաղաքաշինության կոմիտեն ՀՀ 2021-2022 թվականների պետական բյուջեների միջոցների հաշվին նախաձեռնել է ՀՀԿՀ 52-101-2022 «Շինարարական բետոնե և գեոտեխնիկական կոնստրուկցիաներում ոչ մետաղական կոմպոզիտ ամրանների կիրառման կանոնների հավաքածու» ՀՀ  շինարարական նորմերի  կանոնների հավաքածուի մշակման գործընթացը: 2021 թվականի ապրիլի 20-ի N ՀՀՔԿ-ԳՀԱՇՁԲ-21/31 պետական գնման պայմանագրի համաձայն՝ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամին պատվիրվել են ՀՀԿՀ 52-101-2022 «Շինարարական բետոնե և գեոտեխնիկական կոնստրուկցիաներում ոչ մետաղական կոմպոզիտ ամրանների կիրառման կանոնների հավաքածուի»  մշակման և տեղայնացման աշխատանքները: Աշխատանքների կատարման ժամկետ է սահմանվել 350 օրացուցային օրը:

Մշակված փաստաթղթի առաջին և երկրորդ խմբագրությունները սահմանված կարգով ներկայացվել են շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների քննարկմանը, որից հետո այն վերջնամշակվել է և առաջարկվել պետական իրավական փորձաքննության՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջին համապատասխան:

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի կողմից:

 

4. Ակնկալվող արդյունքը

Արդիական փաստաթղթի ձեռքբերում, նախագծային և շինարարական օբյեկտների արդյունքային ցուցանիշների համապատասխանեցում միջազգային չափանիշներին:

 

  • Обсуждалось

    18.05.2022 - 02.06.2022

  • Тип

    Приказ

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3490

Принт