ՀՀԿՀ 52-101-2022 «ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԲԵՏՈՆԵ ԵՎ ԳԵՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐՈՒՄ ՈՉ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿՈՄՊՈԶԻՏ ԱՄՐԱՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀԿՀ 52-101-2022 «ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԲԵՏՈՆԵ ԵՎ ԳԵՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ
ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐՈՒՄ ՈՉ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿՈՄՊՈԶԻՏ ԱՄՐԱՆՆԵՐԻ
ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Անհրաժեշտությունը
Նշված կանոնների հավաքածուի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է շինարարությունում պոլիմերային կոմպոզիտ ամրանների կիրառելիության ապահովման և շինարարությունում նոր տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությամբ:
Կանոնների հավաքածուն ներառում է տարբեր բաղադրանյութային պոլիմերային կոմպոզիտ ամրանների կիրառման, դրանցով ամրանավորված կոնստրուկցիաների հաշվարկման, նախագծային լուծումներին, կոնստրուկտավորման, պատրաստման և աշխատանքների ընդունման պայանջների ու պայմանների ապահովման մանրամասներ` հաշվի առնելով հանրապետության բնակլիմայական պայմանները, շրջակա միջավայրի և շահագործման պայմանների ազդեցությունը, բաղադրանյութի տեսակներն ու ֆիզիկամեխանիկական հատկությունները, տեխնիկական բնութագրերն ու առանձնահատկությունները:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Կոմպոզիտ ամրանները լայնածավալ կիրառություն են գտել արտասահմանյան առաջատար երկրներում:
ՀՀ տարածքում գործող ՀՀՇՆ 52-01-2021 «Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ» ՀՀ շինարարական նորմերի պահանջների կատարման, մանրամասնման և լրացման, համապատասխան տեխնիկատնտեսական հիմնավորման դեպքում, բետոնե ոչ կրող կոնստրուկցիաների ամրանավորման համար կոմպոզիտ ամրանների կիրառությունն ունի մի շարք առավելություններ, որոնք ներկայումս պահանջված են թե քաղաքային և թե գյուղական բնակավայրերում իրականացվող բարեկարգման, ինչպես նաև գծային ինժեներական ենթակառուցվածքների հիմնանորոգման, կառուցման և նորոգման աշխատանքներում:
Հարկ է նշել, որ շինարարության որակը մեծապես կախված է ճիշտ ընտրված շինարարական նյութերից, նախագծային լուծումներից ու կատարված աշխատանքներից:
Կանոնների հավաքածուն մշակելիս հաշվի են առնվել ՀՀ օրենսդրության, Միջազգային և եվրոպական ստանդարտների, ԱՊՀ շրջանակներում կնքված Միջկառավարական համաձայնագրերի պահանջները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցելու հետ կապված մարտահրավերները: Կանոնների հավաքածուի մշակման գործընթացն իրականացնելիս դրանք հնարավորինս համապատասխանեցվել են Եվրամիության երկրների շինարարության ոլորտում գործող նորմատիվ փաստաթղթերին և դրանց կիրարկումն ապահովող եվրոպական ստանդարտներին, ինչպես նաև հաշվի են առնվել ԱՊՀ անդամ երկրների և միջազգային լավագույն փորձը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ որպես պահանջված առաջնահերթություն, ՀՀ քաղաքաշինության կոմիտեն ՀՀ 2021-2022 թվականների պետական բյուջեների միջոցների հաշվին նախաձեռնել է ՀՀԿՀ 52-101-2022 «Շինարարական բետոնե և գեոտեխնիկական կոնստրուկցիաներում ոչ մետաղական կոմպոզիտ ամրանների կիրառման կանոնների հավաքածու» ՀՀ շինարարական նորմերի կանոնների հավաքածուի մշակման գործընթացը: 2021 թվականի ապրիլի 20-ի N ՀՀՔԿ-ԳՀԱՇՁԲ-21/31 պետական գնման պայմանագրի համաձայն՝ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամին պատվիրվել են ՀՀԿՀ 52-101-2022 «Շինարարական բետոնե և գեոտեխնիկական կոնստրուկցիաներում ոչ մետաղական կոմպոզիտ ամրանների կիրառման կանոնների հավաքածուի» մշակման և տեղայնացման աշխատանքները: Աշխատանքների կատարման ժամկետ է սահմանվել 350 օրացուցային օրը:
Մշակված փաստաթղթի առաջին և երկրորդ խմբագրությունները սահմանված կարգով ներկայացվել են շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների քննարկմանը, որից հետո այն վերջնամշակվել է և առաջարկվել պետական իրավական փորձաքննության՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջին համապատասխան:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Արդիական փաստաթղթի ձեռքբերում, նախագծային և շինարարական օբյեկտների արդյունքային ցուցանիշների համապատասխանեցում միջազգային չափանիշներին:
-
Քննարկվել է
18.05.2022 - 02.06.2022
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 3487
Տպել