«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1457-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____ __________ 2021 թվականի N _______- Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1457-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության համակարգերի զինծառայողների, փրկարարական ծառայողների իրային ապահովության կարգը (չափաքանակները) սահմանելու մասին» N 1457-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) N 3 չափաքանակի`
ա. 13-րդ կետից հետո լրացնել 13.1-ին կետ` հետևյալ բովանդակությամբ.
«
13.1. |
Բերետ` բրդյա |
1 հատ |
2 տարի |
12 |
».
բ. 14-րդ կետի «Անվանումը» սյունակում «Կոստյում` ձմեռային, դաշտային» բառերը փոխարինել «Բաճկոն` ձմեռային» բառերով.
գ. ուժը կորցրած ճանաչել 22-րդ կետը.
դ. 23-րդ կետում «2 հատ» բառերը փոխարինել «3 հատ» բառերով.
ե. 28-րդ կետում «4 տարի» բառերը փոխարինել «5 տարի» բառերով.
զ. 28-րդ կետից հետո լրացնել 29-31-րդ կետեր` հետևյալ բովանդակությամբ.
«
29 |
Մահակի պատյան |
1 հատ |
5 տարի |
12 |
30 |
Արցունքաբեր գազի պատյան |
1 հատ |
5 տարի |
12 |
31 |
Ձեռնաշղթայի պատյան |
1 հատ |
5 տարի |
12 |
».
2) N 3 չափաքանակի աղյուսակին հաջորդող 1-ին կետում «ամենօրյա» բառից հետո լրացնել «, շտաբային և դաշտային» կետադրական նշանն ու բառերը.
3) N 3 չափաքանակի աղյուսակին հաջորդող 5-րդ կետի`
ա. 12-րդ ենթակետում «Կոստյում` ձմեռային, դաշտային» բառերը փոխարինել «Բաճկոն` ձմեռային» բառերով.
բ. ուժը կորցրած ճանաչել 20-րդ ենթակետը.
4) N 3 չափաքանակի աղյուսակին հաջորդող 8-րդ կետի`
ա. 9-րդ ենթակետում «Կոստյում` ձմեռային, դաշտային» բառերը փոխարինել «Բաճկոն` ձմեռային» բառերով.
բ. 17-րդ ենթակետում «1 հատ» բառերը փոխարինել «3 հատ» բառերով.
գ. 20-րդ ենթակետում «4 տարի» բառերը փոխարինել «5 տարի» բառերով.
դ. 20-րդ ենթակետից հետո լրացնել 21-23-րդ ենթակետեր` հետևյալ բովանդակությամբ.
«21) մահակի պատյան 1 հատ 5 տարի,
22) արցունքաբեր գազի պատյան 1 հատ 5 տարի,
23) ձեռնաշղթայի պատյան 1 հատ 5 տարի».
5) ուժը կորցրած ճանաչել N 3 չափաքանակի աղյուսակին հաջորդող 10-րդ կետը.
6) N 3 չափաքանակի աղյուսակին հաջորդող 11-րդ կետից հետո լրացնել 12-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.
«12. Բրդյա բերետը, ինչպես նաև մահակի, արցունքաբեր գազի և ձեռնաշղթայի պատյանները հատկացվում են պահակային ծառայություն իրականացնող զինծառայողներին:»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2022 թ. ____________ ____
Երևան
-
Обсуждалось
16.05.2022 - 01.06.2022
-
Тип
Pешение
-
Область
Безопасность
-
Министерство
Министерство обороны
Просмотры 3097
Принт