Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1457-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

     ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

____ __________ 2021 թվականի N _______- Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1457-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության համակարգերի զինծառայողների, փրկարարական ծառայողների իրային ապահովության կարգը (չափաքանակները) սահմանելու մասին» N 1457-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

            1)  N 3 չափաքանակի`

            ա. 13-րդ կետից հետո լրացնել 13.1-ին կետ` հետևյալ բովանդակությամբ.

«

13.1.

Բերետ` բրդյա

1 հատ

2 տարի

12

          ».

          բ. 14-րդ կետի «Անվանումը» սյունակում «Կոստյում` ձմեռային, դաշտային» բառերը փոխարինել «Բաճկոն` ձմեռային» բառերով.

          գ. ուժը կորցրած ճանաչել 22-րդ կետը.

          դ. 23-րդ կետում «2 հատ» բառերը փոխարինել «3 հատ» բառերով.

          ե. 28-րդ կետում «4 տարի» բառերը փոխարինել «5 տարի» բառերով.

զ. 28-րդ կետից հետո լրացնել 29-31-րդ կետեր` հետևյալ բովանդակությամբ.

«

29

Մահակի պատյան

1 հատ

5 տարի

12

30

Արցունքաբեր գազի պատյան

1 հատ

5 տարի

12

31

Ձեռնաշղթայի պատյան

1 հատ

5 տարի

   12

 

».

2) N 3 չափաքանակի աղյուսակին հաջորդող 1-ին կետում «ամենօրյա» բառից հետո լրացնել «, շտաբային և դաշտային» կետադրական նշանն ու բառերը.

3) N 3 չափաքանակի աղյուսակին հաջորդող 5-րդ կետի`

ա. 12-րդ ենթակետում «Կոստյում` ձմեռային, դաշտային» բառերը փոխարինել «Բաճկոն` ձմեռային» բառերով.

բ. ուժը կորցրած ճանաչել 20-րդ ենթակետը.

4) N 3 չափաքանակի աղյուսակին հաջորդող 8-րդ կետի`

ա. 9-րդ ենթակետում «Կոստյում` ձմեռային, դաշտային» բառերը փոխարինել «Բաճկոն` ձմեռային» բառերով.

բ. 17-րդ ենթակետում «1 հատ» բառերը փոխարինել «3 հատ» բառերով.

գ. 20-րդ ենթակետում «4 տարի» բառերը փոխարինել «5 տարի» բառերով.

դ. 20-րդ ենթակետից հետո լրացնել 21-23-րդ ենթակետեր` հետևյալ բովանդակությամբ.

«21) մահակի պատյան                                                     1 հատ          5 տարի,

22) արցունքաբեր գազի պատյան                                     1 հատ          5 տարի,

23) ձեռնաշղթայի պատյան                                               1 հատ          5 տարի».

5) ուժը կորցրած ճանաչել N 3 չափաքանակի աղյուսակին հաջորդող 10-րդ կետը.

6) N 3 չափաքանակի աղյուսակին հաջորդող 11-րդ կետից հետո լրացնել 12-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.

«12. Բրդյա բերետը, ինչպես նաև մահակի, արցունքաբեր գազի և ձեռնաշղթայի պատյանները հատկացվում են պահակային ծառայություն իրականացնող զինծառայող­ներին:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

               ՎԱՐՉԱՊԵՏ                                                                      Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

    2022 թ. ____________ ____

                         Երևան

 

  • Քննարկվել է

    16.05.2022 - 01.06.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3094

Տպել