Добавить в избранное

«ՀՀՇՆ 21-02-2022 «ՊԱՀԵՍՏՆԵՐ ՆԱՎԹԻ ԵՎ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

  «ՀՀՇՆ 21-02-2022 «ՊԱՀԵՍՏՆԵՐ ՆԱՎԹԻ ԵՎ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Անհրաժեշտությունը

Նշված նորմերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում նավթի և նավթամթերքի  նոր կառուցվող, վերակառուցվող և տեխնիկապես վերասարքավորվող պահեստ­ների նախագծման, դրանց անվտանգ շահագործման նկատմամբ նորմատիվ պահանջների ապահովմամբ: Նավթի և նավթամթերքի պահեստների  առանձնահատկություններից  ելնելով, նորմերրով սահմանվում են դրանց նկատմամբ հրդեհային անվտանգության հիմնական պահանջները՝ պահեստների նավթամբարների, արտադրական և վարչական շենքերի ու շինությունների, տեխնոլոգիական կայանքների ու սարքավորանքնրի միջև հեռավորությունները, նավթամբարների կառուցվածքն ու տեղակայման պայմանները, հրդեհի ազդանշանման ու հրդեհաշիջման, անվտանգության այլ անհրաժեշտ համակարգերի նկատմամբ հիմնական պահանջները:  Նորմերի մշակումը կարևորվում է նախագծային և շինարարական աշխատանքների որակի բարձրացման և տեխնոլոգիական նոր մեթոդների ներդրման, այդ օբյեկտներին ներկայացվող հրդեհային անվտանգության պահանջների սահմանման անհրաժեշտությունից ելնելով, որոնք պահանջում են հատուկ մոտեցումներ և տեխնոլոգիական լուծումներ, խորհրդային տարիներին մշակված նորմերի կիրառումը այլևս արդիական չէ, չի բխում քաղաքաշինության բնագավառի արդի պահանջներից:

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ տարածքում ներկայումս գործում են  նախկին ԽՍՀՄ շինարարական նորմերը՝ ՍՆիՊ II-106-79 «Պահեստներ նավթի և նավթամթերքի. Հակահրդեհային նորմեր», որոնք այլևս արդիական չեն կառուցապատման (տարածական պլանավորման) ծրագրերի համար և չեն համապատասխանում ստանդարտացման փաստաթղթերի ազգային համակարգի, քաղաքաշինական, բնապահպանական ու սանիտարական նորմերին, համահունչ չեն ԱՊՀ և ԵՄ երկրներում գործող արդի ընթացակարգերին, միջկառավարական, միջպետական պայմանագրերով ստանձնած պահանջներին ու սահմանված մարտահրավերներին:

Ակնհայտ է, որ նախագծային կամ շինարարական  կազմակերպությունները Նավթի և նավթամթերքի պահեստների և այլ շինարարական օբյեկտների նախագծերի մշակման աշխատանքներում և գործնականում դրանց տեղաբաշխմանը,  հրդեհային անվտանգությունը, դասակարգմանը ներկայացվող հիմնական պահանջները շատ դեպքերում ապահովում են իրենց <հայեցողությամբ>, ներդնում և կիրառում են նորմատիվ բնույթի այնպիսի <ընթացակարգեր>, որոնք օրենսդրորեն ՀՀ տարածքում հիմնավորված չեն: Բացի այդ, գործող նորմերով նավթամբարներին գործնականում չի նախատեսվում հակահրդեհային ինքնաշխատ կամ անշարժ հրդեհաշիջման համակարգեր և դրանց նկատմամբ պահանջներ, ինչը հրդեհային անվտագության առումով անթույլատրելի է:

Հաշվի առնելով վերոգրյալը, որպես պահանջված առաջնահերթություն, ՀՀ քաղաքաշինության կոմիտեն ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին նախաձեռնել է «Պահեստներ նավթի և նավթամթերքի. Նախագծման նորմեր»  շինարարական նորմերի մշակման գործընթացը: 2021 թվականի ապրիլի 19-ի N N ՀՀՔԿ-ԳՀԱՇՁԲ-21/26 պետական գնման պայմանագրի համաձայն՝ <ԳՐԻՄԱՆ> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատվիրվել են  «Պահեստներ նավթի և նավթամթերքի. Նախագծման նորմեր»  շինարարական նորմերի մշակման և տեղայնացման աշխատանքները: Աշխատանքների կատարման ժամկետ է սահմանվել 350 օրացուցային օր:

Մշակված փաստաթղթի առաջին և երկրորդ խմբագրությունները սահմանված կարգով ներկայացվել են շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների քննարկմանը, որից հետո այն վերջնամշակվել է և ներկայացվել պետական իրավական փորձաքննության՝ <Նորմատիվ իրավական ակտերի մասին> ՀՀ օրենքի պահանջին համապատասխան:

 

2.1.  Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

1) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենք

Հոդված 14

2)  <Քաղաքաշինության մասին> ՀՀ օրենք

Համաձայն Հոդված 2-ի`<Քաղաքաշինությունը Հայաստանի Հանրապետությունում կենսագործունեության համար բարենպաստ տարածական միջավայրի ստեղծման կամ փոփոխման նպատակով պետության, ֆիզիկական, իրավաբանական անձանց և դրանց միավորումների գործողությունների համախումբ է, որն ընդգրկում է` շենքերի, շինությունների շահագործումը` իրավական ակտերի, քաղաքաշինական և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան.>

3) ՀՀ կառավարության 2021թվականի ապրիլի 8-ի <ՀՀ քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին> N531-Լ որոշում

Կետ 14` <Արդի պայմաններում քաղաքաշինության քաղաքականությունը ձևավորվում և իրականացվում է համաշխարհային տնտեսության գլոբալիզացման պայմաններում: Տեխնոլոգիական գործընթացները ենթադրում են հասարակության գործունեության և մարդկանց կյանքի կազմակերպման նոր մոտեցումներ, մեծացնում են աղետների սպառնալիքը, հետևաբար՝ անվտանգության պահանջները: Պետության կարևորագույն պարտավորություններից է մարդու կյանքի ու գործունեության անվտանգության իրավունքի ապահովման համար համապատասխան պայմանների ստեղծումը:>

Միաժամանակ հարկ է նշել, որ «Պահեստներ նավթի և նավթամթերքի. Նախագծման նորմեր»  շինարարական նորմերը հաստատելու մասին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի Հրամանի նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցներ, <ԳՐԻՄԱՆ> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն:

 

4. Ակնկալվող արդյունքը

Արդիական նորմատիվ փաստաթղթի ձեռքբերում, նախագծային և շինարարական օբյեկտների արդյունքային ցուցանիշների համապատասխանեցում միջազգային չափանիշներին:

  • Обсуждалось

    12.05.2022 - 27.05.2022

  • Тип

    Приказ

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3713

Принт