Добавить в избранное

ԳՐԻՇԱ ԳԱԳԻԿԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

  ԳՐԻՇԱ ԳԱԳԻԿԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Գրիշա Գագիկի Գասպարյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ քաղաքացի Գրիշա Գագիկի Գասպարյանին (ծնվ.՝ 19.02.1996 թ., հաշվառման հասցեն՝ Արարատի մարզ, քաղաք Արարատ, ՈԿՖ բանավան, 10 շ․, բն․ 69) 2002-2003 թթ. սովորել է Արարատ քաղաքի թիվ 5 միջնակարգ, 2003-2010թթ․ թիվ 4 միջնակարգ դպրոցներում, իսկ 2010 – 2013թթ․ ավարտել է Արարատ քաղաքի ավագ դպրոցը։

2013թ-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի (ներկայումս՝ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ) «Անգլերեն լեզու և գրականություն» բաժինը անվճար հիմունքներով։  Չորրորդ կուրսի առաջին կիսամյակում (2016-2017թթ.) մասնակցել է ԵՊՀ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի և մրցութային կարգով հնարավորություն ստացել սովորելու Մասառիկի համալսարանի Մանկավարժության և կրթության կառավարման ֆակուլտետում (Բռնո, Չեխիա)։

2017թ-ին գերազանցությամբ ավարտելով բակալավրիատի կրթական ծրագիրը՝ շարունակել է ուսումնառությունը ԵՊՀ «Օտար լեզու և գրականություն» մագիստրատուրայի ծրագրով, անվճար հիմունքներով։ Այնուհետև ուսումը շարունակել է ասպիրանտուրայում՝ 2019-2022թթ․-ներին սովորելով ԵՊՀ Անգլիական բանասիրության ամբիոնում որպես ասպիրանտ (գիտական ղեկավար՝ բ․գ․դ․ պրոֆեսոր Ե․ Լ․ Երզնկյան)։ Որպես ասպիրանտ Էռազմուս+ փոխանակման ծրագրով 2020թ․-ի փետրվար-մայիս ամիսներին հետազոտական աշխատանք է իրականացրել Վենետիկի Կա՛ Ֆոսկարիի համալսարանում (գիտական ղեկավար՝ պրոֆեսոր Ալ․ Ջորջի)։ Ուսումնառության ողջ ընթացքում Գ․ Գասպարյանն օգտվել է ակադեմիական տարեկետման իրավունքից՝ համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի 451-Ն որոշման։

Գրիշա Գասպարյանը գիտական ակտիվ գործունեությամբ սկսել է զբաղվել դեռևս մագիստրատուրայում ուսումնառության ընթացքում․ եղել է ԵՊՀ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի Ուսանողական Գիտական Ընկերության (ՈՒԳԸ) անդամ, մասնակցել տարբեր գիտակրթական միջոցառումների։ Ներկայումս հանդիսանում է Երևանի պետական համալսարանի Անգլերենի թիվ 2 ամբիոնի դասախոս և Հայ-Ռուսական համալսարանի Հումանիտար գիտությունների ինստիտուտի Լեզվի տեսության և միջմշակութային հաղորդակցության ամբիոնի ասիստենտ, ակտիվորեն մասնակցում է հանրապետական և միջազգային գիտաժողովների և գիտական սեմինարների, տպագրում գիտական հոդվածներ, ղեկավարում կուրսային աշխատանքներ և մասնագիտական պրակտիկաներ։

Գրիշա Գասպարյանը գիտական գործունեության ընթացքում իրականացրել է տարբեր հետազոտություններ լեզվաբանության ոլորտում, որոնց մասին են վկայում տպագրված թվով 10 գիտական հոդվածները (հաստատված ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից), և հանրապետական ու միջազգային գիտաժողովների զեկուցումները։  Գ․ Գասպարյանի գիտական հետաքրքրությունների և հետազոտությունների շրջանակն ընդգրկում է ժամանակակից լեզվաբանության այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են ճանաչողական լեզվաբանությունը, դիսկուրսի վերլուծությունը, հաղորդակցության տեսությունը, իմաստագործաբանությունը, կիրառական լեզվաբանությունը, ինպես նաև օտար լեզվի դասավանդման մեթոդիկան։

Գիտական գործունեությանը զուգահեռ՝ Գ․ Գասպարյանը զբաղվում է նաև մանկավարժական գործունեությամբ։

2021թ․-ից Երևանի պետական համալսարանի Անգլերենի թիվ 2 ամբիոնի դասախոս է (կարդացվող դասընթաց՝ «Անգլերեն» (հատուկ նպատակների համար))։

2020թ․-ից աշխատում է Հայ-Ռուսական համալսարանի Հումանիտար գիտությունների ինստիտուտի Լեզվի տեսության և միջմշակութային հաղորդակցության ամբիոնում որպես ասիստենտ (կարդացվող դասընթացներ՝ օտար լեզուն հատուկ նպատակների համար (բակալավրիատ), օտար լեզուն ակադեմիական նպատակների համար (մագիստրատուրա), կուրսային աշխատանքների և մասնագիտական պրակտիկաների ղեկավարում)։

2020  թ․-ից աշխատում է Dasa2 օնլայն հարթակում որպես անգլերենի ուսուցիչ։

2019 թ․-ից անգլերեն է դասավանդում Հայ-Ռուսական համալսարանի «Ուսմունք» դպրոցում։

2021 թ․, հունվար – աշխատել է «Հետք» մեդիա գործարանում որպես հրավիրյալ դասախոս։ Կարդացվող դասընթաց՝ «Լեզվի մանիպուլյացիա․ քննադատական մտածողություն»։

2018-2020 թթ. – աշխատել է ԵՊՀ Անգլերենի թիվ 2 ամբիոնում որպես ավագ գործավար։

2018 թ․-ին մասնագիտական պրակտիկա է անցել ՀՀ ԿԳՆ Արտաքին կապերի և սփյուռքի վարչությունում։

Գ․ Գասպարյանը անդամակցում(ել) է մասնագիտական-հետազոտական միավորումների. հանդիսանում է «Անգլերենի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի» (Եվրոպական ֆեդերացիայի անդամ) անդամ, ղեկավարում նույն կազմակերպության երիտասարդական թևը, «Enlight» հանրային հետազոտությունների կենտրոնի անդամ (2017-2019 թթ․)։

Գ․ Գասպարյանն ուսումնառության ողջ ընթացքում մասնակցել է երիտասարդական գիտաժողովների, ամառային դպրոցների, անձնային և մասնագիտական աճին ուղղված մի շարք դասընթացների, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։

            2022թ․-ի փետրվարի 16-ին կայացել է Գ․ Գասպարյանի «Անգլերեն տեքստային որմնագրությունը որպես զանգվածային հաղորդակցության մոդել»  թեմայով ատենախոսության պաշտպանությունը․ ապրիլի 14-ին  Բարձրագույն որակավորման կոմիտեի «Օտար լեզուներ» - 009 մասնագիտական խորհրդի որոշմամբ Գրիշա Գագիկի Գասպարյանին շնորհվել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Ակնկալվող արդյունքը.

«Գրիշա Գագիկի Գասպարյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի քաղաքացուն մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իր ներդրումը ունենալուն:  

«Գրիշա Գագիկի Գասպարյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

«Գրիշա Գագիկի Գասպարյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից:

 

 

                                                 

 

  • Обсуждалось

    04.05.2022 - 19.05.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3377

Принт